Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-87 օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
27 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-54-Ն