«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2015թ. հունիսի 30-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի   (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկի «2.5. Շահումյանի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2.5. Շահումյանի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

 

ՀՀ

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

 

 

1.

Քարվաճառ

Քարվաճառ քաղաք

 

 

2.

Շահումյան

Շահումյան ավան*

 

 

3.

Վերին շեն

Վերին շեն ավան*

 

 

4.

Ակնաբերդ

Ակնաբերդ գյուղ***

 

 

5.

Բուզլուխ

Բուզլուխ գյուղ*

 

 

6.

Գաղթուտ

Գաղթուտ գյուղ*

 

 

7.

Գետաշեն

Գետաշեն գյուղ*

 

 

8.

Գյուլիստան

Գյուլիստան գյուղ*

 

 

9.

Գյուրզալար

Գյուրզալար գյուղ*

 

 

10.

Դադիվանք

Դադիվանք գյուղ

 

 

11.

Եղեգնուտ

Եղեգնուտ գյուղ

 

 

12.

Զառալյուր

Զառալյուր գյուղ**

 

 

13.

Զեյվա

Զեյվա գյուղ*

 

 

14.

Զուար

Զուար գյուղ

 

 

Ապահեն գյուղ

 

 

Ասրիկ գյուղ

 

 

Զարկունի գյուղ

 

 

Թութխուն գյուղ

 

 

Խոզենեկ գյուղ

 

 

Հավախաղաց գյուղ

 

 

15.

Էրքեջ

Էրքեջ գյուղ*

 

 

16.

Թոդան

Թոդան գյուղ*

 

 

17.

Իշխանիկ

Իշխանիկ գյուղ**

 

 

18.

Խարխափուտ

Խարխափուտ գյուղ*

 

 

19.

Խոփեր

Խոփեր գյուղ**

 

 

20.

Ծավալք

Ծավալք գյուղ**

 

 

21.

Ծար

Ծար գյուղ

 

 

22.

Կարաչինար

Կարաչինար գյուղ*

 

 

23.

Կորեկնեկ

Կորեկնեկ գյուղ**

 

 

24.

Հայ Պարիս

Հայ Պարիս գյուղ*

 

 

25.

Հավսաթաղ

Հավսաթաղ գյուղ

 

 

Եղջերունիկ գյուղ

 

 

Եղցատեղ գյուղ

 

 

Ճումեն գյուղ

 

 

26.

Հովվաշեն

Հովվաշեն գյուղ**

 

 

27.

Մանաշիդ

Մանաշիդ գյուղ*

 

 

28.

Մանասինշեն

Մանասինշեն գյուղ*

 

 

29.

Նոր Բանանց

Նոր Բանանց գյուղ**

 

 

30.

Նոր Բրաջուր

Նոր Բրաջուր գյուղ

 

 

Եղցի գյուղ

 

 

Զովք գյուղ

 

 

31.

Նոր Գետաշեն

Նոր Գետաշեն գյուղ

 

 

Շիկաքար գյուղ

 

 

32.

Նոր Էրքեջ

Նոր Էրքեջ գյուղ

 

 

33.

Նոր Խարխափուտ

Նոր Խարխափուտ գյուղ

 

 

34

Նոր Կարաչինար

Նոր Կարաչինար գյուղ

 

 

35.

Նոր Մանաշիդ

Նոր Մանաշիդ գյուղ

 

 

36.

Նոր Վերինշեն

Նոր Վերինշեն գյուղ

 

 

Մշենի գյուղ

 

 

37.

Շաֆագ

Շաֆագ գյուղ*

 

 

38.

Չարեքտար

Չարեքտար գյուղ

 

 

39.

Ջերմաջուր

Ջերմաջուր գյուղ**

 

 

40.

Ռուս Պարիս

Ռուս Պարիս գյուղ*

 

 

41.

Քնարավան

Քնարավան

 

 

Չափնի գյուղ

»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 8.1-8.24-ում:»:

 

 Հոդված 3. Օրենքի 8.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.1-ում:»:

 

Հոդված 4. Օրենքի 8.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.2-ում:»:

 

Հոդված 5. Օրենքի 8.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.3-ում:»:

 

Հոդված 6. Օրենքի 8.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.4-ում:»:

 

Հոդված 7. Օրենքի 8.5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զառալյուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զառալյուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.5-ում:»:

 

Հոդված 8. Օրենքի 8.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զուարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զուարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.6-ում:»:

 

Հոդված 9. Օրենքի 8.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Իշխանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Իշխանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.7-ում:»:

 

Հոդված 10. Օրենքի 8.8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Խոփերի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Խոփերի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.8-ում:»:

 

Հոդված 11. Օրենքի 8.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծավալքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծավալքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.9-ում:»:

 

Հոդված 12. Օրենքի 8.10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.10-ում:»:

 

Հոդված 13. Օրենքի 8.11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Կորեկնեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Կորեկնեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.11-ում:»:

 

Հոդված 14. Օրենքի 8.12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հավսաթաղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հավսաթաղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.12-ում:»:

 

Հոդված 15. Օրենքի 8.13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 8.13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հովվաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հովվաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.13-ում:»:

 

Հոդված 16. Օրենքի 8.14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Բանանցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի  շրջանի Նոր Բանանցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.14-ում:»:

 

Հոդված 17. Օրենքի 8.15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Բրաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի  շրջանի Նոր Բրաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.15-ում:»:

 

Հոդված 18. Օրենքի 8.16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Գետաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի  շրջանի Նոր Գետաշենի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.16-ում:»:

 

Հոդված 19. Օրենքի 8.17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.17-ում:»:

 

Հոդված 20. Օրենքի 8.18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Խարխափու­տի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.18-ում:»:

 

Հոդված 21. Օրենքի 8.19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Կարաչինարի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Կարաչինարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.19-ում:»:

 

Հոդված 22. Օրենքի 8.20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի  շրջանի Նոր Մանաշիդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.20-ում:»:

 

Հոդված 23. Օրենքի 8.21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Վերինշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Վերինշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.21-ում:»:

 

Հոդված 24. Օրենքի 8.22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.22-ում:»:

 

 Հոդված 25. Օրենքի 8.23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ջերմաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ջերմաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.23-ում:»:

 

Հոդված 26. Օրենքի 8.24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավանի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.24-ում:»:

 

Հոդված 27. Օրենքի 8.25-րդ, 8.26-րդ, 8.27-րդ, 8.28-րդ, 8.29-րդ, 8.30-րդ, 8.31-րդ,                8.32-րդ, 8.33-րդ և 8.34-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 28. Օրենքի «Ծանոթագրություններ» բաժնում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ տող.

«3.***-ով  նշված բնակավայրը ժամանակավորապես մտցված է վարչատարածքի մեջ:»:

Հոդված 29. Օրենքի NN 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8, 8.9, 8.10, 8.11, 8.12, 8.13, 8.14, 8.15, 8.16, 8.17, 8.18, 8.19, 8.20, 8.21, 8.22, 8.23 և 8.24 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:

 

Հոդված 30. Oրենքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ հոդվածով.

 

«Հոդված 14. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման տրամադրելը

 

Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ           

                                          

2015թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն

 

Հավելված 8.1.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 12196.01 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 55515.41 մ:

Քարվաճառ համայնքը սահմանակից է`

 «Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին,

«Դ-Ե»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բանանց համայնքին,

«Ե-Զ»  հատվածով` Շահումյանի շրջանի Խոփեր համայնքին,

 «Զ-Է»  հատվածով` Շահումյանի շրջանի Ծար համայնքին,

 «Է-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը՝  «Ա-Բ» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Նոր Վերինշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, 1832.7մ բարձրության նիշում ջրբաժանի վրա մտնելով թիվ 2 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով ջրբաժանով, թիվ 3 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնում թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, թիվ 6 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան և, հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 7, 8 և 9 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, անցնելով թիվ 11 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 10882.42 մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Նոր Մանաշիդ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա Թարթառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ հունով բարձրանալով հյուսիսային ուղղությամբ և անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, արևելյան ուղղությամբ դուրս է գալիս 2090.7մ բարձության նիշը, որտեղից թիվ 5 շրջադարձային կետով, ջրբաժանով ուղղվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 8 շրջադարձային կետով, նորից թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, հարավարևելյան ուղղությամբ մտնում է հովիտ և, անցնելով թիվ 13 շրջադարձային կետով, միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 10234.79 մ:       

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Զուար սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 2297.66 մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը`«Դ-Ե» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Նոր Բանանց սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ շարունակվելով` թիվ 2 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա շարունակվելով հոսանքի ուղղությամբ` անցնում է թիվ 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով և միանում «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 5416.79 մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ԽՈՓԵՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Խոփեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, այստեղից մտնում է Թարթառ գետի հունը, որտեղից հատելով այն` մտնում է Թարթառ գետի ձախափնյա վտակի հունը, հոսանքին հակառակ հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, մտնում թիվ 4 շրջադարձային կետը, շարունակվում լանջով արևմտյան ուղղությամբ մինչև թիվ 5 շրջադարձային կետը, որտեղ դուրս գալով ջրբաժան` հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 6 և 7 շրջադարձային կետերով և միանում «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 6898.3 մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ԾԱՐ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Ծար սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` միանում է «Է» հանգուցային կետին:

«Զ-Է»  սահմանագծի երկարությունը կազմում է 4599.83 մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր

 

Քարվաճառ-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ընդհանուր հարավային ուղղությամբ ջրբաժանով շարունակվելով` միանում է «Է» հանգուցային կետին:

«Է-Ա»  սահմանագծի երկարությունը կազմում է 15180.26 մ:

 

 Հավելված 8.2.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱԿՆԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 800.47 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 15977.39 մ:                                                                                                                                 

Ակնաբերդ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Սարսանգի ջրամբարին,

«Բ-Գ»  հատվածով` Մարտակերտի շրջանի Զագլիկ համայնքին,

«Գ-Ա»  հատվածով` Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերին:

 

ԱԿՆԱԲԵՐԴ-ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ակնաբերդ-Սարսանգի ջրամբար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և Սարսանգի ջրամբարի ափի 820մ բարձրության հորիզոնականով միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5341.27 մ:

 

ԱԿՆԱԲԵՐԴ-ԶԱԳԼԻԿ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Ակնաբերդ-Զագլիկ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով արևմտյան ուղղությամբ՝ հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից դուրս է գալիս գրունտային ճանապարհը և, շարունակվելով ճանապարհով արևմտյան ուղղությամբ, հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 3 շրջադարձային կետով, հատելով Ականաբերդ-Զագլիկ ավտոճանապարհը, շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ 4 շրջադարձային  կետում թեքվում է դեպի հյուսիս և թիվ 5 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը` հոսանքին հակառակ հյուսիսարևմտյան ուղղությամբ դուրս է գալիս թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից նույն ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ»  սահմանագծի երկարությունը կազմում է 4335.54 մ:

 

ԱԿՆԱԲԵՐԴ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Գ-Ա» հանգուցակետեր

 

Ակնաբերդ-Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ անցնում է գետակի հունով և, թեքվելով դեպի հարավ-արևելք, հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից ուղղվում է դեպի հյուսիս, ձորակով հասնում թիվ 2 շրջադարձային կետին, ուղղվում է դեպի հարավ արևելք, թիվ 3 շրջադարձային կետում հատում է ձորակը և, լանջով անցնելով թիվ 4 շրջադարձային կետով, հասնում է թիվ 5 շրջադարձային կետին,  թիվ 5 շրջադարձային կետում մտնում է Ակնաբերդ-Մարտակերտ ավտոճանապարհը, շարունակվում ճանապարհով արևելյան ուղղությամբ, հասնում է թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնելով թիվ 7 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Գ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 6451.64 մ:

 

 Հավելված 8.3.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԴԱԴԻՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 7124.89 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 51916.89 մ:                                                                                                                             

Դադիվանք համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը,

«Դ-Ե» հատվածով` Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերին,

«Ե-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքին:

 

ԴԱԴԻՎԱՆՔ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Դադիվանք-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևելյան ուղղությամբ լանջով անցնելով ավերակների հյուսիսային եզրով` թիվ 1 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, որտեղից նույն ուղղությամբ անցնելով թիվ 2 և 3 շրջադարձային կետերով` թիվ 3 շրջադարձային կետում նույն ձորակով թեքվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 4 շրջադարձային կետով, միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5507.33 մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ-ԵՂԵԳՆՈՒՏ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Դադիվանք-Եղեգնուտ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թիվ 7 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա հոսանքի ուղղությամբ հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 շրջադարձային կետում դուրս է գալիս 2309.7մ բարձրության նիշը, ապա հարավ-արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 12, 13 և 14 շրջադարձային կետերով, թիվ 15 շրջադարձային կետում դուրս է գալիս թամբարդ, նույն ուղղությամբ շարունակվելով, թիվ 16 շրջադարձային կետում դուրս գալով 2275.9մ բարձրության նիշը` թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 17 և 18 շրջադարձային կետերով, ապա հարավարևմտյան ուղղությամբ նույն ջրբաժանով անցնելով թիվ 19, 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 15399.06 մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Դադիվանք-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվելով հարավ-արևելք ջրբաժանով, անցնելով թիվ 3, 4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի արևելք, անցնելով թիվ  10 շրջադարձային կետով` թեքվում դեպի հարավ-արևելք, 3504.1մ բարձրության նիշում մտնելով թիվ 11 շրջադարձային կետ` անցնում է Գոմշասարի լեռնանցքով, նույն ուղղությամբ շարունակվելով՝ անցնում է թիվ 12 և 13 շրջադարձային կետերով և հարավային ուղղությամբ 3725.0մ բարձրության նիշի Գոմշասարի գագաթում մտնում է  «Դ» հանգուցային կետ:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 7890.74 մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Դադիվանք-Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, նույն ջրբաժանով թեքվելով հարավ-արևմուտք՝ անցնում է թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից ուղղվում է դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 7, 8 և 9 շրջադարձային կետերով՝ նույն ուղղությամբ շարունակվում է լանջով և, Կանիգյոլ լճակը շրջանցելով արևելքից, մտնում է թիվ 10 շրջադարձային կետ, այստեղից հարավային ուղղությամբ լանջով անցնում է թիվ 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևելք և թիվ 13 շրջադարձային կետում դուրս գալով ջրբաժան` հարավային ուղղությամբ անցնում է 2374.7մ բարձրության նիշում գտնվող թիվ 14 շրջադարձային կետը, նույն ուղղությամբ ջրբաժանով շարունակվելով և անցնելով թիվ 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 և 24 շրջադարձային կետերով` լանջով շարունակվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 25, 26 և 27 շրջադարձային կետերով, միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 18758.96 մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ-ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր

 

Դադիվանք-Նոր Էրքեջ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա  հյուսիս-արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով, 1613.9մ բարձրության նիշում դուրս գալով թիվ 1 շրջադարձային կետը` շարունակվում է նույն ուղղությամբ մինչև 1183.6մ բարձրության նիշը, որտեղ անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` լանջով շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը և միանում «Ա» հանգուցային կետին:

«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 4360.76 մ:

 

 Հավելված 8.4.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6931.76 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 40680.44 մ:                                                                                                                               

Եղեգնուտ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Քնարավան համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը,

«Դ-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Դադիվանք  համայնքին:

 

ԵՂԵԳՆՈՒՏ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Եղեգնուտ-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք և անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` թիվ 5 շրջադարձային կետում հատում է Դադիվանք-Եղեգնուտ ավտոճանապարհը և,  նույն ուղղությամբ շարունակվելով, հատում է Լև գետը և, անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, թիվ 8 շրջադարձային կետում դուրս է գալիս բացատ, ապա նույն ուղղությամբ անցնում է թիվ 9, 10 և 11 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հյուսիս, անցնում թիվ 12 և 13 շրջադարձային կետերով, որտեղից հյուսիս-արևմտյան  ուղղությամբ  ջրբաժանով  անցնելով  թիվ  14 կետով  և թիվ  15 կետում հասնելով 1792.9մ բարձրության նիշին, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 16 շրջադարձային կետով` միանում է «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ»  սահմանագծի երկարությունը կազմում է 8404.07 մ:

 

ԵՂԵԳՆՈՒՏ-ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Եղեգնուտ-Քնարավան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավ և հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, հատում ձորակը թիվ 5 շրջադարձային կետում, հասնում է 2491.7մ բարձրության նիշին, որտեղից հարավային ուղղությամբ անցնելով թամբարդով` 2492.7մ բարձրության նիշում դուրս է գալիս թիվ 6 շրջադարձային կետ, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 7 շրջադարձային կետում դուրս գալով 2802.7մ բարձրության նիշը` արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, լանջով անցնում թիվ 11, 12, 13, 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թիվ 17 շրջադարձային կետում հատում է Եղեգնուտ-Քնարավան ավտոճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` ջրբաժանով անցնում է թիվ 18 շրջադարձային կետով և միանում «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 13164.86 մ:

 

ԵՂԵԳՆՈՒՏ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Եղեգնուտ-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հարավարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2 և 3  շրջադարձային կետերով, որտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով` թիվ 6 շրջադարձային կետում անցնում է Օմարի լեռնանցքով և միանում «Դ»  հանգուցային կետին:

«Գ-Դ»  սահմանագծի երկարությունը կազմում է 3712.43 մ:

 

ԵՂԵԳՆՈՒՏ-ԴԱԴԻՎԱՆՔ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Եղեգնուտ-Դադիվանք սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5  և 6 շրջադարձային կետերով` թիվ 7 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա հոսանքի ուղղությամբ հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 շրջադարձային կետում դուրս է գալիս 2309.7մ բարձրության նիշը, ապա հարավ-արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 12, 13 և 14 շրջադարձային կետերով, թիվ 15 շրջադարձային կետում դուրս է գալիս թամբարդ, նույն ուղղությամբ շարունակվելով, թիվ 16 շրջադարձային կետում դուրս գալով 2275.9մ բարձրության նիշը` թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 17 և 18 շրջադարձային կետերով, հարավարևմտյան ուղղությամբ նույն ջրբաժանով անցնելով թիվ 19, 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Դ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 15399.06 մ:

 

 

Հավելված 8.5.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՌԱԼՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3666.03 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 27635.66 մ:                                                                                                                              

Զառալյուր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Իշխանիկ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Հովվաշեն համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Քաշաթաղի շրջանի Արախիշ համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Քաշաթաղի շրջանի Շալուա համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Կորեկնեկ համայնքին:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ-ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Զառալյուր-Իշխանիկ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և հյուսիսային  ուղղությամբ ջրբաժանով միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 3724.48 մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Զառալյուր-Զուար սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թիվ 10 շրջադարձային կետում հատում է Թութխուն գետի հունը և հյուսիսարևմտյան ընդհանուր ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 5614,37 մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ-ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Զառալյուր-Հովվաշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` թեքվում է  հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 6537.81 մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ- ԱՐԱԽԻՇ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Զառալյուր-Արախիշ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և արևմտյան ուղղությամբ շրջանի սահմանով միանում «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 2727.42 մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ- ՇԱԼՈՒԱ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Զառալյուր-Շալուա սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և արևմտյան ուղղությամբ շրջանի սահմանով միանում «Զ»  հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 3326.74 մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ-ԿՈՐԵԿՆԵԿ

Սահմանագիծը՝ «Զ-Ա»  հանգուցակետեր

 

Զառալյուր-Կորեկնեկ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, անցնելով հարավ, բարձրանալով լանջով` միանում «Զ» հանգուցային կետին:

«Զ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 5682.86 մ:

 

  Հավելված 8.6.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԶՈՒԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 14942.53 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 54828.35 մ:

Զուար համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Հովվաշեն համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Շահումյանի շրջանի Զառալյուր համայնքին,

«Զ-Է» հատվածով` Շահումյանի շրջանի Իշխանիկ համայնքին,

«Է-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բանանց համայնքին:

 

ԶՈՒԱՐ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Զուար-Քարվաճառ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով՝ միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 2297.66 մ:

 

ԶՈՒԱՐ-ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Զուար-Նոր Մանաշիդ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թիվ 3 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը և, արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, միանում է «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 5130.38 մ:

 

ԶՈՒԱՐ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Զուար-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով հասնելով թիվ 1 շրջադարձային կետին` թեքվում է հյուսիս-արևելք, մտնելով թիվ 2 շրջադարձային կետը` նույն ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, որտեղից ուղղվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 5, 6 և 7 շրջադարձային կետերով, որտեղից լանջով հյուսիսարևելյան ուղղությամբ մտնում է թիվ 8 շրջադարձային կետը և, դուրս գալով ջրբաժան, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 9, 10, 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով, որտեղից լանջով հյուսիսարևելյան ուղղությամբ 1577.6մ բարձրության նիշում մտնում է թիվ 15 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և, թիվ 16 շրջադարձային կետում մտնելով Թութխուն գետի հունը, հոսանքին հակառակ՝ հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ դուրս գալով գետի հունից` հասնում է մինչև թիվ 18 շրջադարձային կետը, արևելյան ուղղությամբ մտնում 1456.9մ բարձրության նիշը, լանջով շարունակվում է մինչև թիվ 19 շրջադարձային կետը, որտեղ մտնելով ձորակի հունը` հոսանքին հակառակ հարավային ուղղությամբ անցնում է թիվ 20, 21 և 22 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ շարունակվելով լանջով` անցնում է թիվ 23 շրջադարձային կետով և, թիվ 24 շրջադարձային կետում մտնելով 2031.4մ բարձրության նիշը, ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 25 և  26 շրջադարձային կետերով, ապա թեքվում հարավ, անցնում թիվ 27 և 28 շրջադարձային կետերով և, հարավարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 29 շրջադարձային կետով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 19846.19 մ:

 

ԶՈՒԱՐ-ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Զուար-Հովվաշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով հասնելով թիվ 1 շրջադարձային կետին, 2265.8մ բարձրության նիշին` թեքվում է դեպի հարավ, ապա նույն ջրբաժանով ընդհանուր հարավային ուղղությամբ անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով` թիվ 5 շրջադարձային կետում հատում է գետակի հունը, ապա լանջով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 6 շրջադարձային կետով` 2221.1մ բարձրության նիշում միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 6804,58 մ:

     

ԶՈՒԱՐ-ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Զուար-Զառալյուր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ, լանջով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թիվ 10 շրջադարձային կետում հատում է Թութխուն գետի հունը և, հյուսիսարևմտյան ընդհանուր ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, միանում է «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 5614,37 մ:

 

ԶՈՒԱՐ-ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Զուար-Իշխանիկ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, թեքվում ջրբաժանով դեպի հարավ մինչև թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից ուղղվում դեպի արևմուտք և, լեռնաշղթայի ջրբաժանի հատվածով անցնելով թիվ  2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, շարունակվում է հյուսիսային ուղղությամբ և, անցնելով թիվ 13, 14 և  15 շրջադարձային կետերով, միանում «Է» հանգուցային կետին:

«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 11505,83 մ:

 

ԶՈՒԱՐ-ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր

 

Զուար-Նոր Բանանց սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` միանում է «Ա»  հանգուցային կետին:

«Է-Ա»  սահմանագծի երկարությունը կազմում է 3604,55մ:

 

 

Հավելված 8.7.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 9171.99 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`  49810.98 մ:

Իշխանիկ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բանանց համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Զառալյուր համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Կորեկնեկ համայնքին,

«Ե-Զ»  հատվածով` Քաշաթաղի շրջանի պետական պահուստային հողերին,

 «Զ-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Ջերմաջուր համայնքին:

 

ԻՇԽԱՆԻԿ-ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Իշխանիկ-Նոր Բանանց սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով հարավարևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 10193.07 մ:

 

ԻՇԽԱՆԻԿ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Իշխանիկ-Զուար սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, թեքվում ջրբաժանով դեպի հարավ մինչև թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից ուղղվում դեպի արևմուտք և, լեռնաշղթայի ջրբաժանի հատվածով անցնելով թիվ  2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, շարունակվում է հյուսիսային ուղղությամբ և, անցնելով թիվ 13, 14 և 15 շրջադարձային կետերով, միանում է «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 11505,83 մ:

 

ԻՇԽԱՆԻԿ-ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Իշխանիկ-Զառալյուր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսային  ուղղությամբ ջրբաժանով  միանում «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 3724.48 մ:

 

ԻՇԽԱՆԻԿ-ԿՈՐԵԿՆԵԿ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Իշխանիկ-Կորեկնեկ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` միանում «Դ» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 13262.7 մ:

 

ԻՇԽԱՆԻԿ-ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Իշխանիկ-Քաշաթաղի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և արևմտյան ուղղությամբ ջրբաժանով, շրջանի սահմանով միանում «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 4032.58 մ:

 

ԻՇԽԱՆԻԿ-ՋԵՐՄԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Իշխանիկ-Ջերմաջուր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, այստեղից անցնելով հարավային ուղղությամբ, ջրբաժանով անցնելով թիվ 1 շրջադարձային կետը` միանում է «Զ» հանգուցային կետին:

«Զ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 7088.08 մ:

 

Հավելված 8.8.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԽՈՓԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1868.89 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`  21323.18 մ:

Խոփեր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բանանց համայնքին,

«Գ-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Ծար համայնքին:

 

ԽՈՓԵՐ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Խոփեր-Քարվաճառ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, այստեղից մտնում է Թարթառ գետի հունը, որտեղից հատելով այն` մտնում է Թարթառ գետի ձախափնյա վտակի հունը, հոսանքին հակառակ հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, մտնելով թիվ 4 շրջադարձային կետը` շարունակվում է լանջով արևմտյան ուղղությամբ մինչև թիվ 5 շրջադարձային կետը, որտեղ դուրս գալով ջրբաժան, հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 6 և 7 շրջադարձային կետերով և միանում «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 6898.3 մ:

 

ԽՈՓԵՐ-ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Խոփեր-Նոր Բանանց սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով Թարթառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ` միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 6328.75 մ:

 

ԽՈՓԵՐ-ԾԱՐ

Սահմանագիծը՝ «Գ-Ա» հանգուցակետեր

 

Խոփեր-Ծար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, ուղղվում դեպի հարավ մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից նույն ուղղությամբ շարունակվելով լանջով` թիվ 7 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, հյուսիսարևելյան ուղղությամբ հոսանքով անցնելով թիվ 8 շրջադարձային կետով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 8095,03 մ:

 

 

                                                             Հավելված 8.9.

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                              վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՎԱԼՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6870.28 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 47393.67 մ:                                                                                                                           

Ծավալք  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Ծար համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Ջերմաջուր համայնքին,

«Գ-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ԾԱՎԱԼՔ-ԾԱՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Ծավալք-Ծար սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, որտեղից մտնում է Թարթառ գետի ձախափնյա Քարախաչ վտակի հունը, հարավային ուղղությամբ անցնում թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևմուտք, նույն հոսանքին հակառակ ուղղությամբ անցնում թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով, ապա ուղղվում դեպի արևմուտք, անցնելով թիվ 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` միանում «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 13600,05 մ:

 

ԾԱՎԱԼՔ-ՋԵՐՄԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Ծավալք-Ջերմաջուր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա անցնելով Թարթառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ, անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, Թարթառ գետի ձախափնյա վտակի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով թիվ 3 կետը` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 20209.88 մ:

 

ԾԱՎԱԼՔ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Գ-Ա» հանգուցակետեր

 

Ծավալք-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, այստեղից գնալով հյուսիսային ուղղությամբ, բարձունքներով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Գ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 13550.07 մ:

 

 

 

                                                            Հավելված 8.10.

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 8703.13 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 46524.75 մ:                                                                                                                            

Ծար  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Խոփեր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բանանց համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Ծավալք համայնքին,

«Ե-Զ»  հատվածով` պետական պահուստային հողերին,

«Զ-Ա»  հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ԾԱՐ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Ծար-Քարվաճառ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` միանում «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 4599.83 մ:

 

ԾԱՐ-ԽՈՓԵՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Ծար-Խոփեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, ուղղվում դեպի հարավ մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից նույն ուղղությամբ շարունակվելով լանջով` թիվ 7 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, հյուսիսարևելյան ուղղությամբ հոսանքով անցնելով թիվ 8 շրջադարձային կետով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 8095,03 մ:

 

ԾԱՐ-ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Ծար-Նոր Բանանց սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, որտեղից մտնում է Թարթառ գետի հունը, հոսանքին հակառակ հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1 և 2  շրջադարձային կետերով և միանում «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 3789.8 մ:

 

ԾԱՐ-ԾԱՎԱԼՔ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Ծար-Ծավալք սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, որտեղից մտնում է Թարթառի ձախափնյա Քարախաչ վտակի հունը, հարավային ուղղությամբ անցնում թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևմուտք, նույն հոսանքին հակառակ ուղղությամբ անցնում թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով, ապա ուղղվում դեպի արևմուտք, անցնելով թիվ 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 13600,05 մ:

 

ԾԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Ծար-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, այստեղից դուրս է գալիս գետի հունից, հյուսիսային ուղղությամբ լանջով անցնում է թիվ 1 շրջադարձային կետով,  նույն ուղղությամբ թիվ 2 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան և, անցնելով ջրբաժանով և թիվ 3 շրջադարձային կետով, միանում է «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 3390,25 մ:

 

ԾԱՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Ծար-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ընդհանուր հարավային ուղղությամբ անցնելով ջրբաժանով` միանում «Զ» հանգուցային կետին:

«Զ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 3390,25 մ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 8.11.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՐԵԿՆԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 7272.25 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 37734.96 մ:                                                                                                                              

Կորեկնեկ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Իշխանիկ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Զառալյուր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Քաշաթաղի շրջանի Շալուա համայնքին,

«Դ-Ա» հատվածով` Քաշաթաղի շրջանի պետական պահուստային հողերին:

 

ԿՈՐԵԿՆԵԿ-ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Կորեկնեկ-Իշխանիկ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևելյան  ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` միանում «Բ»  հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 13262.7 մ:

 

ԿՈՐԵԿՆԵԿ-ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Կորեկնեկ-Զառալյուր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով հարավ, բարձրանալով լանջով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 5682.86 մ:

 

ԿՈՐԵԿՆԵԿ-ՇԱԼՈՒԱ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Կորեկնեկ-Շալուա սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ շրջանի սահմանով միանում «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ»  սահմանագծի երկարությունը կազմում է 5682.86 մ:

 

ԿՈՐԵԿՆԵԿ-ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Կորեկնեկ- Քաշաթաղի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ շրջանի սահմանով միանում «Ա» հանգուցային կետին:

«Դ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 11765.47 մ:

 

 

 

 

Հավելված 8.12.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՎՍԱԹԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 10757.86 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 66908.33 մ:                                                                                                                             

Հավսաթաղ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքին,

«Զ-Է» հատվածով` Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 3-րդ հատվածին,

«Է-Ը» հատվածով` Շահումյանի շրջանի Հովվաշեն համայնքին,

«Ը-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Նոր Մանաշիդ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա անցնելով արևմտյան ուղղությամբ` մտնում է ջրբաժան, անցնելով 2192.7մ բարձրության նիշով՝ թեքվում է դեպի հարավ, որտեղից անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` ջրբաժանով շարունակվում է արևելյան ուղղությամբ և, անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, ուղղվում է դեպի հարավ, և անցնելով լանջով՝ թիվ 5 շրջադարձային կետում մտնում  է գետակի հունը, շարունակվում է հոսանքի ուղղությամբ մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից վտակների միախառնվելու կետից հարավային ուղղությամբ հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով թիվ 7 շրջադարձային կետով` մտնում է «Ա» հանգուցային կետը:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5732.22 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Նոր Բրաջուր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ լանջով անցնում է թիվ 4 շրջադարձային կետով և, 2154.1մ բարձրության նիշում ջրբաժանի վրա դուրս գալով թիվ 5 շրջադարձային կետը, նույն ուղղությամբ թամբարդով անցնում է թիվ 6 շրջադարձային կետով և միանում է «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 4324.85 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Դ»  հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ Թարթառ գետի հոսանքին հակառակ անցնում է թիվ 1, 2, 3, և 4 շրջադարձային կետերով, որտեղից լանջով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով` թիվ 7 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ 8 և 9 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 7314.18 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Նոր Էրքեջ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ, Թութխուն գետի հոսանքին հակառակ անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, Թութխուն գետի աջակողմյան վտակի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ և 1665.7մ բարձրության նիշում թիվ 8 շրջադարձային կետում դուրս գալով ջրբաժան, շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ մինչև թիվ 9 շրջադարձային կետը, որտեղից ջրբաժանով թեքվելով դեպի արևելք` անցնում է թիվ 10, 11 և 12 շրջադարձային կետերով, ապա ուղղվում դեպի հարավ-արևելք և, ջրբաժանով անցնելով թիվ 13, 14, 15, 16, 17 և 18 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 14320.01 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՉԱՐԵՔՏԱՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Չարեքտար սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով թիվ 7, 8, 9 և 10 շրջադարձային կետերով, միանում է «Զ» հանգուցային կետին:

      «Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 7848.48 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՎԱՆՔ  3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Վանք 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, ապա թեքվելով հարավ-արևմուտք` մտնում է թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով` միանում է «Է» հանգուցային կետին:

«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 4242.22 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Է-Ը» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Հովվաշեն սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, ջրբաժանով հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 1 շրջադարձային կետ` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թամբարդով՝ դուրս է գալիս թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից հյուսիս-արևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 3 շրջադարձային կետը, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով` միանում է «Ը» հանգուցային կետին:

«Է-Ը»  սահմանագծի երկարությունը կազմում է 3298.74 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝ «Ը-Ա» հանգուցակետեր

 

Հավսաթաղ-Զուար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով հասնելով թիվ 1 շրջադարձային կետին` թեքվում է հյուսիս-արևելք, մտնելով թիվ 2 շրջադարձային կետը` նույն ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, որտեղից ուղղվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 5, 6 և 7 շրջադարձային կետերով, որտեղից լանջով հյուսիսարևելյան ուղղությամբ մտնում է թիվ 8 շրջադարձային կետը և, դուրս գալով ջրբաժան, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 9, 10, 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով, որտեղից լանջով հյուսիսարևելյան ուղղությամբ 1577.6մ բարձրության նիշում մտնում է թիվ 15 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և թիվ 16 շրջադարձային կետում մտնելով Թութխունի հունը` հոսանքին հակառակ հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ դուրս գալով գետի հունից` հասնում է մինչև թիվ 18 շրջադարձային կետ, արևելյան ուղղությամբ մտնելով 1456.9մ բարձրության նիշը` լանջով շարունակվում է մինչև թիվ 19 շրջադարձային կետ, որտեղ մտնելով ձորակի հունը` հոսանքին հակառակ հարավային ուղղությամբ անցնում է թիվ 20, 21 և 22 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ շարունակվելով լանջով՝ անցնում է թիվ 23 շրջադարձային կետով և, թիվ 24 շրջադարձային կետում մտնելով 2031.4մ բարձրության նիշը, ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 25 և 26 շրջադարձային կետերով, ապա թեքվում հարավ, անցնում թիվ 27 և 28 շրջադարձային կետերով և, հարավարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 29 շրջադարձային կետով, միանում է «Ը» հանգուցային կետին:

 «Ը-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 19846.19 մ:

 

 

 

                                                                                            Հավելված 8.13.

                                                                «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                              վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4773.06 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 31566.55 մ:                                                                                                                              

Հովվաշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 3-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Քաշաթաղի շրջանի Արախիշ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Զառալյուր համայնքին,

 «Ե-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին:

 

ՀՈՎՎԱՇԵՆ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Հովվաշեն-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ջրբաժանով հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թամբարդով՝ դուրս է գալիս թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից հյուսիս-արևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 3 շրջադարձային կետը, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 3298.74 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ-ՎԱՆՔ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Հովվաշեն-Վանք 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, Ղարաբաղյան լեռնաշղթայի 2286.2մ բարձրության նիշ ունեցող Աղկայանբաշի բարձունքից ուղղվում է ջրբաժանով հարավ, անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 12 և 13 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 6733.12 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ-ԱՐԱԽԻՇ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Հովվաշեն-Արախիշ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2532.8մ, 2461.5մ, 2280.9մ և 300.4մ բարձրության նիշերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 8177.34 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ-ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Հովվաշեն-Զառալյուր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` թեքվում է  հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 6544.8 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր

 

Հովվաշեն-Զուար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով հասնելով թիվ 1 շրջադարձային կետին, 2265.8մ բարձրության նիշին` թեքվում է դեպի հարավ, ապա նույն ջրբաժանով ընդհանուր հարավային ուղղությամբ անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով` թիվ 5 շրջադարձային կետում հատում է գետակի հունը, ապա լանջով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 6 շրջադարձային կետով` 2221.1մ բարձրության նիշում միանում է «Ե» հանգուցային կետին:

«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 6808.73 մ:

 

 

Հավելված 8.14.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԲԱՆԱՆՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6747.82 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`  37290.1 մ:

Նոր Բանանց համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Ծար համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Խոփեր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին,

«Ե-Զ»  հատվածով` Շահումյանի շրջանի Իշխանիկ համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Ջերմաջուր համայնքին:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ-ԾԱՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Բանանց-Ծար սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, որտեղից մտնում է Թարթառ գետի հունը, հոսանքին հակառակ հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1 և 2  շրջադարձային կետերով և միանում «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 3789.8 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ-ԽՈՓԵՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Բանանց-Խոփեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, անցնելով Թարթառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ` միանում «Բ»  հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 6328.75 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը՝ «Գ-Դ»  հանգուցակետեր

 

Նոր Բանանց-Քարվաճառ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ շարունակվելով` թիվ 2 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա շարունակվելով հոսանքի ուղղությամբ` անցնում է թիվ 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով և միանում «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ»  սահմանագծի երկարությունը կազմում է 5416.79 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝  «Դ-Ե» հանգուցակետեր

 

Նոր Բանանց-Զուար սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` միանում «Դ»  հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 3604,55 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ-ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Նոր Բանանց-Իշխանիկ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, անցնելով հարավարևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետով` միանում «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 10193.07 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ-ՋԵՐՄԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Նոր Բանանց-Ջերմաջուր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, անցնելով հարավարևելյան ուղղությամբ` ջրբաժանով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք և միանում «Զ» հանգուցային կետին:

«Զ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 7949.44 մ:

 

 

 

Հավելված 8.15.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3781.63 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 35894.99 մ:                                                                                                                                

Նոր Բրաջուր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն  համայնքին,

«Դ-Ե»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ համայնքին,

«Ե-Ա»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքին:

                                                      

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Բրաջուր-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ լանջով անցնում է թիվ 4 շրջադարձային կետով և, 2154.1մ բարձրության նիշում ջրբաժանի վրա դուրս գալով թիվ 5 շրջադարձային կետը, նույն ուղղությամբ թամբարդով անցնում է թիվ 6 շրջադարձային կետով և միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 4324.85 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ-ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Բրաջուր-Նոր Մանաշիդ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ձորակով մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` նույն ուղղությամբ ձորակով շարունակվում է թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, որտեղ դուրս գալով ձորակից` հյուսիս-արևմտյան ուղղությամբ լանջով անցնում է թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, ապա թիվ 8 շրջադարձային կետում դուրս գալով ջրբաժան` թեքվում է հարավ-արևմուտք և ջրբաժանի վրա միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 4123.84 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ-ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Նոր Բրաջուր-Նոր Վերինշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով և թիվ 3 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը` հոսանքի ուղղությամբ հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, ապա շարժվելով նույն հարավային ուղղությամբ` լանջով անցնում է թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևելք, լանջով անցնելով թիվ 7 և 8 շրջադարձային կետերով` թիվ 9 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ լանջով անցնում թիվ 10, 11 և 12 շրջադարձային կետերով, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 13, 14 և 15 շրջադարձային կետերով, որտեղից լանջով ուղղվում է դեպի հարավ, անցնում է թիվ 16, 17 և 18 շրջադարձային կետերով և, նույն ուղղությամբ շարունակվելով, թիվ 19 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Քարվաճառ ավտոճանապարհը և, մտնելով Թարթառ գետի հունը, հոսանքի ուղղությամբ դեպի արևելք շարունակվում է մինչև թիվ 20 շրջադարձային կետը, ապա հարավային ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ»  սահմանագծի երկարությունը կազմում է 12033.03 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ-ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Նոր Բրաջուր-Նոր Խարխափուտ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` թիվ 2 շրջադարձային կետով դուրս է գալիս ջրբաժան, ապա ընդհանուր արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 6564.11 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր

 

Նոր Բրաջուր-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով` թիվ 1 շրջադարձային կետում հատում է ձորակը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, ջրբաժանով անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` ուղղվում է դեպի հարավ, անցնելով թիվ 3 շրջադարձային կետով` հատում է Թարթառ գետը, լանջով դուրս գալիս թիվ 4 շրջադարձային կետ, ուղղվում դեպի հյուսիս, հասնում թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Ե-Ա»  սահմանագծի երկարությունը կազմում է 8853.50 մ:

 

                                                                                            Հավելված 8.16.

                                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                              վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4325.52 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 38633.90 մ:

Նոր Գետաշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Դադիվանք  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ  համայնքին,

«Զ-Է» հատվածով` Շահումյանի շրջանի Քնարավան համայնքին,

«Է-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքին:

  

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ԴԱԴԻՎԱՆՔ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Գետաշեն-Դադիվանք սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ լանջով անցնելով ավերակների հյուսիսային եզրով` թիվ 1 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 2 և 3 շրջադարձային կետերով` թիվ 3 շրջադարձային կետում նույն ձորակով թեքվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 4 շրջադարձային կետով, միանում է «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5507.33 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Գետաշեն-Նոր Էրքեջ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ Թարթառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 2608.10 մ:

     

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Նոր Գետաշեն-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ Թարթառ գետի հոսանքին հակառակ անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, որտեղից լանջով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով` թիվ 7 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ 8 և 9 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 7314.18 մ:

     

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Նոր Գետաշեն-Նոր Բրաջուր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում, թիվ 1 շրջադարձային կետում հատում է ձորակը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, ջրբաժանով անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` ուղղվում է դեպի հարավ, անցնելով թիվ 3 շրջադարձային կետով` հատում է Թարթառ գետը, լանջով դուրս գալիս թիվ 4 շրջադարձային կետը, ուղղվում դեպի հյուսիս, հասնելով թիվ 5 շրջադարձային կետին` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե»  սահմանագծի երկարությունը կազմում է 8853.50 մ:

     

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը՝  «Ե-Զ» հանգուցակետեր

 

Նոր Գետաշեն-Նոր Խարխափուտ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 1382.30 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

 Նոր Գետաշեն-Քնարավան սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով` 2196.3 մ բարձրության նիշում միանում է «Զ» հանգուցային կետին:

«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 4564.56 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ-ԵՂԵԳՆՈՒՏ    

           Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր

 

Նոր Գետաշեն-Եղեգնուտ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք և անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` թիվ 5 շրջադարձային կետում հատում է Դադիվանք-Եղեգնուտ ավտոճանապարհը և նույն ուղղությամբ շարունակվելով` հատում է Լև գետը և, անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, թիվ 8 շրջադարձային կետում դուրս է գալիս բացատ, ապա նույն ուղղությամբ անցնում է թիվ 9, 10 և 11 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հյուսիս, անցնում թիվ 12 և 13 շրջադարձային կետերով, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 14 կետով, թիվ 15 կետում հասնելով 1792.9մ բարձրության նիշին, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 16 շրջադարձային կետով` միանում է «Է» հանգուցային կետին:

«Է-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 8404.07 մ:

 

 

 

                                                         Հավելված 8.17.

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                               վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԷՐՔԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4465.73 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 39394.87 մ:

Նոր Էրքեջ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերին,

«Բ-Գ»  հատվածով` Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքին,

«Դ-Ե»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն  համայնքին,

«Ե-Ա»  հատվածով` Շահումյանի շրջանի Դադիվանք  համայնքին:

 

ՆՈՐ ԷՐՔԵՋ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Էրքեջ-Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա  Թարթառ գետի հոսանքի ուղղությամբ դեպի արևելք անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս, լանջի վրա դուրս գալիս թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ շարունակվելով` ջրբաժանով անցնում է թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, նույն ջրբաժանով թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, ապա հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 9, 10 և 11 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 7613.81 մ:

 

ՆՈՐ ԷՐՔԵՋ-ՉԱՐԵՔՏԱՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Էրքեջ-Չարեքտար սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ լանջով անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, ապա թիվ 2 շրջադարձային կետում դուրս գալիս Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը, հատում է Թարթառ գետը և թիվ 3 շրջադարձային կետից հարավարևմտյան ուղղությամբ լանջով մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից շարունակվելով հարավային ուղղությամբ` անցնում է թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով և, թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնում է թիվ 9, 10, 11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով, շարունակվելով հարավային ուղղությամբ` թիվ 16 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը և 1460.1մ բարձրության նիշում դուրս է գալիս ջրբաժանի վրա գտնվող թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից լանջով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 18, 19 և 20 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 10421.58 մ:

 

ՆՈՐ ԷՐՔԵՋ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Նոր Էրքեջ-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ, Թութխուն գետի հոսանքին հակառակ անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, Թութխուն գետի աջակողմյան վտակի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնում թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ և, 1665.7մ բարձրության նիշում թիվ 8 շրջադարձային կետում դուրս գալով ջրբաժան, շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ մինչև թիվ 9 շրջադարձային կետը, որտեղից ջրբաժանով թեքվելով դեպի արևելք` անցնում է թիվ 10, 11 և 12 շրջադարձային կետերով, ապա ուղղվում դեպի հարավ-արևելք և, ջրբաժանով անցնելով թիվ 13, 14, 15, 16, 17 և 18 շրջադարձային կետերով, միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 14408.19 մ:

 

ՆՈՐ ԷՐՔԵՋ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Նոր Էրքեջ-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ Թարթառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով թիվ 1 և  2 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 2608.10 մ:

 

ՆՈՐ ԷՐՔԵՋ-ԴԱԴԻՎԱՆՔ

Սահմանագիծը՝  «Ե-Ա» հանգուցակետեր

 

Նոր Էրքեջ-Դադիվանք սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա  հյուսիս-արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով, 1613.9մ բարձրության նիշում դուրս գալով թիվ 1 շրջադարձային կետը` շարունակվում է նույն ուղղությամբ մինչև 1183.6մ բարձրության նիշը, որտեղ անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` լանջով շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը և միանում  «Ե» հանգուցային կետին:

«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 4360.76 մ:

 

 

 

Հավելված 8.18.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 8103.38 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 61692.31մ:

Նոր Խարխափուտ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Քնարավան  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքին,

«Զ-Է» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքին,

«Է-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Խարխափուտ-Նոր Կարաչինար սահմանագիծը  սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, նույն ջրբաժանով անցնում է թիվ 8 շրջադարձային կետով և, թիվ 9 շրջադարձային կետում հատելով գետակի հունը, շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով թիվ 10 շրջադարձային կետով` 2303մ բարձրության նիշում դուրս է գալիս թիվ 11 շրջադարձային կետից, որտեղից ջրբաժանով ընդհանուր հարավային ուղղությամբ անցնելով թիվ 12 և 13 շրջադարձային կետերով` թիվ 14 շրջադարձային կետում հատում է Նոր Խարխափուտ-Նոր Կարաչինար ավտոճանապարհը, շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ` ջրբաժանով անցնում է թիվ 15, 16 և 17 շրջադարձային կետերով, որտեղից ուղղվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 18, 19 և 20 շրջադարձայան կետերով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` թիվ 22 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, ապա հոսանքին հակառակ արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 23, 24 և 25 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 20141.60 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Խարխափուտ-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով՝ նույն ջրբաժանով դեպի արևելք շարունակվում է և անցնում թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 7 շրջադարձային կետով` թեքվում է դեպի արևելք և, ջրբաժանով անցնելով թիվ 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով,  միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 7435.36 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ»  հանգուցակետեր

 

Նոր Խարխափուտ-Քնարավան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թիվ 3 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, հոսանքի ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք՝ անցնում է թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, ապա հարավային ուղղությամբ անցնում է թիվ 7 և 8 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, հոսանքի ուղղությամբ անցնելով թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով և հարավային ուղղությամբ անցնելով թիվ 13, 14, 15 և 16 շրջադարձային կետերով` թիվ 17 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը, հարավ-արևմտյան ուղղությամբ 1717.1մ բարձրության նիշում մտնում է թիվ 18 շրջադարձային կետը, հարավային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 19 և 20 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք և միանում «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 18689.57մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Նոր Խարխափուտ-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 1382.30 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Նոր Խարխափուտ-Նոր Բրաջուր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` թիվ 2 շրջադարձային կետով դուրս է գալիս ջրբաժան, ապա ընդհանուր արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով` միանում է «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 6564.11 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Նոր Խարխափուտ-Նոր Վերինշեն սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ապա արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 2 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, նույն ուղղությամբ շարունակվելով, 2362.0մ բարձրության նիշում դուրս գալով թիվ 3 շրջադարձային կետը` շարունակվում է լանջով և 2555.0մ բարձրության նիշում անցնելով թիվ 4 շրջադարձային կետով` միանում է «Է» հանգուցային կետին:

«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 4979.05մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր

 

Նոր  Խարխափուտ-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Ա»  հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնում է ջրբաժանով և միանում «Է» հանգուցային կետին:

«Է-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2500.20մ:

 

 

Հավելված 8.19.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 10597.27 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 46355.91մ:                                                                                                                                  

Նոր Կարաչինար  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Գ-Ա» հատվածով` Ադրբեջանի  Հանրապետությանը:

 

ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ-ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Կարաչինար-Նոր Խարխափուտ սահմանագիծը  սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևմուտք, նույն ջրբաժանով անցնում է թիվ 8 շրջադարձային կետով և, թիվ 9 շրջադարձային կետում հատելով գետակի հունը, շարունակվում է հարավ-արևմտյան ուղղությամբ, անցնելով թիվ 10 շրջադարձային կետով` 2303մ բարձրության նիշում դուրս է գալիս թիվ 11 շրջադարձային կետից, որտեղից ջրբաժանով ընդհանուր հարավային ուղղությամբ անցնելով թիվ 12 և 13 շրջադարձային կետերով` թիվ 14 շրջադարձային կետում հատում է Նոր Խարխափուտ-Նոր Կարաչինար ավտոճանապարհը, շարունակվելով հարավ-արևմտյան ուղղությամբ` ջրբաժանով անցնում է թիվ 15, 16 և 17 շրջադարձային կետերով, որտեղից ուղղվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 18, 19 և 20 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` թիվ 22 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, ապա հոսանքին հակառակ արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 23, 24 և 25 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 20141.60 մ:

 

ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր  Կարաչինար-Հայաստանի Հանրապետություն  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնելով ջրբաժանով՝ միանում է «Բ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 11150.57 մ:

 

ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Գ-Ա» հանգուցակետեր

 

Նոր Կարաչինար-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից,  ընդհանուր արևելյան ուղղությամբ անցնում է թիվ  1, 2 և 3 շրջադարձային կետերով, ջրբաժանով թեքվելով դեպի հարավ` մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Գ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 15063.73 մ:

 

 

                                                                                Հավելված 8.20.

                                                                «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                              վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:  Տարածությունը կազմում է 4199.02 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 31275.01 մ:

Նոր Մանաշիդ  համայնքը սահմանակից է`

 «Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Զուար համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքին:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Մանաշիդ-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա անցնելով արևմտյան ուղղությամբ, մտնում է ջրբաժան, անցնելով 2192.7մ բարձրության նիշով` թեքվում է դեպի հարավ, որտեղից անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` ջրբաժանով շարունակվում է արևելյան ուղղությամբ և, անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, ուղղվում է դեպի հարավ և, անցնելով լանջով, թիվ 5 շրջադարձային կետում մտնում  է գետակի հունը, շարունակվում է հոսանքի ուղղությամբ մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից վտակների միախառնվելու կետից հարավային ուղղությամբ հոսանքին հակառակ անցնելով թիվ 7 շրջադարձային կետով` մտնում է «Բ» հանգուցային կետը:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5732.22 մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ-ԶՈՒԱՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Մանաշիդ-Զուար սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թիվ 3 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը և, արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 5130.38 մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Նոր Մանաշիդ-Քարվաճառ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա Թարթառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ հունով բարձրանալով հարավային ուղղությամբ և անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնելով թիվ 3 և  4 շրջադարձային կետերով` արևելյան ուղղությամբ դուրս է գալիս 2090.7մ բարձրության նիշը, որտեղից անցնելով թիվ 5 շրջադարձային կետով` ջրբաժանով ուղղվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 8 շրջադարձային կետով, նորից թեքվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, հարավարևելյան ուղղությամբ մտնում է հովիտ և անցնելով թիվ 13 շրջադարձային կետով` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 10234.79 մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ-ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը՝ «Դ-Ե»  հանգուցակետեր

 

Նոր Մանաշիդ-Նոր Վերինշեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 և  2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, լանջով անցնելով թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թիվ 6 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, հոսանքի ուղղությամբ դեպի հարավ-արևելք շարունակվում է մինչև թիվ 7 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևմուտք` թիվ 8 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 9 շրջադարձային կետը և լանջով արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 10 շրջադարձային կետով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 6055.55 մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ-ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր

 

Նոր Մանաշիդ-Նոր Բրաջուր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ձորակով մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` նույն ուղղությամբ ձորակով շարունակվում է թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, որտեղ դուրս գալով ձորակից` հյուսիս-արևմտյան ուղղությամբ լանջով անցնում է թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, ապա թիվ 8 շրջադարձային կետում դուրս գալով ջրբաժան` թեքվում է հարավ-արևմուտք և ջրբաժանի վրա միանում է «Ե» հանգուցային կետին:

«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 4123.84 մ:

                                                                                    Հավելված 8.21.

                                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                               վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 5548.45 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 38666.24 մ:                                                                                                                                 

Նոր Վերինշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Քարվաճառ  համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ-ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Նոր Վերինշեն-Նոր Խարխափուտ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 2 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, նույն ուղղությամբ շարունակվելով, 2362.0մ բարձրության նիշում դուրս գալով թիվ 3 շրջադարձային կետը` շարունակվում է լանջով և, 2555.0մ բարձրության նիշում անցնելով թիվ 4 շրջադարձային կետով, միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 4979.05 մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ-ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Նոր Վերինշեն-Նոր Բրաջուր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով և թիվ 3 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը` հոսանքի ուղղությամբ հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, ապա շարժվելով նույն հարավային ուղղությամբ` լանջով անցնում է թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևելք, լանջով անցնելով թիվ 7 և 8 շրջադարձային կետերով` թիվ 9 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 10, 11 և 12 շրջադարձային կետերով` արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 13, 14 և 15 շրջադարձային կետերով, որտեղից լանջով ուղղվում է դեպի հարավ, անցնում է թիվ 16, 17 և 18 շրջադարձային կետերով և, նույն ուղղությամբ շարունակվելով, թիվ 19 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Քարվաճառ ավտոճանապարհը և, մտնելով Թարթառ գետի հունը, հոսանքի ուղղությամբ դեպի արևելք շարունակվում է մինչև թիվ 20 շրջադարձային կետը, ապա հարավային ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 12033.03 մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ-ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Նոր Վերինշեն-Նոր Մանաշիդ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք, լանջով անցնելով թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թիվ 6 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, հոսանքի ուղղությամբ դեպի հարավ-արևելք շարունակվում է մինչև թիվ 7 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 8 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 9 շրջադարձային կետը և լանջով արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 10 շրջադարձային կետով` միանում է «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 6055.55 մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Նոր Վերինշեն-Քարվաճառ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, 1832.7մ բարձրության նիշում ջրբաժանի վրա մտնելով թիվ 2 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով` թիվ 3 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով` թիվ 6 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան և, հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 7, 8 և 9 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 11 շրջադարձային կետով, միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 10882.42 մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Նոր Վերինշեն-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա ջրբաժանով անցնելով հարավային ուղղությամբ` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Ե-Ա»  սահմանագծի երկարությունը կազմում է 4716.91 մ:

 

 

 

                                                               Հավելված 8.22.

                                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                               վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ  ՉԱՐԵՔՏԱՐԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4352.43 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 39433.94 մ:                                                                                                                                

Չարեքտար համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերին,

«Գ-Դ»  հատվածով` Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 2-րդ հատվածին,

«Դ-Ե»  հատվածով` Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերին,

«Ե-Ա»  հատվածով` Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքին:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Չարեքտար-Նոր Էրքեջ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ լանջով անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, ապա թիվ 2 շրջադարձային կետում դուրս գալով Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը` հատում է Թարթառ գետը, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, որտեղից անցնելով  հարավարևմտյան ուղղությամբ` լանջով մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից շարունակվելով հարավային ուղղությամբ` անցնում է թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, և թեքվելով դեպի արևելք` ջրբաժանով անցնում է թիվ 9, 10, 11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով, շարունակվելով հարավային ուղղությամբ` միանում է թիվ 16 շրջադարձային կետին, որտեղից հատում է ձորակի հունը և 1460.1մ բարձրության նիշում դուրս է գալիս ջրբաժանի վրա գտնվող թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից լանջով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 18, 19 և 20 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 10421.58 մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Չարեքտար-Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ լանջով անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3 շրջադարձային կետում հատում է գետակի հունը, շարունակվելով լանջով նույն ուղղությամբ` անցնում է թիվ 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ, թիվ 8 շրջադարձային կետում հատում է Թարթառ գետը և, շարունակվելով նույն ուղղությամբ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ, միանում է «Գ» հանգուցային կետին:

 «Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 6070.19 մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՂՈՒՀԱՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Չարեքտար-Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հարավարևմտյան ուղղությամբ լանջով մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով հյուսիս-արևմուտք` մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` ձորակի հունով հարավարևելյան ուղղությամբ հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից մտնելով գետակի հունը, հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևելք` անցնում է թիվ 6 շրջադարձային կետով և միանում «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 5151.94 մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Չարեքտար-Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ գետակի հոսանքին հակառակ անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, թիվ 2 շրջադարձային կետից հարավային ուղղությամբ դուրս է գալիս ջրբաժան, անցնելով թիվ 3, 4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` լանջով թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 10 և 11 շրջադարձային կետերով և հարավային ուղղությամբ  միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 9942.10 մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Չարեքտար-Հավսաթաղ սահմանագիծը սկսվում է «Ա»  հանգուցային կետից, ապա հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով թիվ 7, 8, 9 և 10 շրջադարձային կետերով, միանում է «Ե» հանգուցային կետին:

«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 7848.48 մ:

 

 

                                                                   Հավելված 8.23.

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                              վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՋԵՐՄԱՋՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 11225.2 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 65077 մ:                                                                                                                           

Ջերմաջուր  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Ծավալք համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Բանանց համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Շահումյանի շրջանի Իշխանիկ համայնքին,

«Ե-Զ»  հատվածով` Քաշաթաղի շրջանի պետական պահուստային հողերին,

«Զ-Ա»  հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ջերմաջուր-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից անցնելով հյուսիսարևմտյան ուղղությամբ` ջրբաժանով միանում է «Բ» հանգուցային կետին, որը գտնվում է բարձունքի վրա՝ 3177.7մ բարձրության նիշ ունեցող կետում:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 6038.69 մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ-ԾԱՎԱԼՔ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Ջերմաջուր-Ծավալք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով Թարթառ գետի ձախափնյա վտակի հոսանքի ուղղությամբ թիվ 1 կետը` հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից Թարթառ գետի հոսանքի ուղղությամբ  անցնելով թիվ 1 կետը` միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 21014.32 մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ-ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Ջերմաջուր-Նոր Բանանց սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, անցնելով հարավարևելյան ուղղությամբ` ջրբաժանով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք և միանում «Դ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 7949.44 մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ-ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Ջերմաջուր-Իշխանիկ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, անցնելով հարավային ուղղությամբ, ջրբաժանով անցնելով թիվ 1 շրջադարձային կետը` միանում է «Ե» հանգուցային կետին:

«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 7088.08 մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ- ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Ջերմաջուր-Քաշաթաղի շրջանի պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, անցնելով հարավարևմտյան ուղղությամբ, շրջանի սահմանով` միանում է «Զ» հանգուցային կետին:

«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 20204.73 մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Ջերմաջուր-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, անցնելով հյուսիսարևմտյան ուղղությամբ` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Զ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 27777.1 մ:

 

     

 

 

                                                                 Հավելված 8.24.

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                               վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՔՆԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6476.37 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 45037.36 մ:

Քնարավան համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ  համայնքին,

«Դ-Ա» հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը:

 

ՔՆԱՐԱՎԱՆ-ԵՂԵԳՆՈՒՏ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Քնարավան-Եղեգնուտ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավ և հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, հատելով ձորակը թիվ 5 շրջադարձային կետում` հասնում է 2491.7մ բարձրության նիշին, որտեղից հարավային ուղղությամբ անցնելով թամբարդով` 2492.7մ բարձրության նիշում դուրս է գալիս թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 7 շրջադարձային կետում դուրս գալով 2802.7մ բարձրության նիշը, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում թիվ 11, 12, 13, 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թիվ 17 շրջադարձային կետում հատում է Եղեգնուտ-Քնարավան ավտոճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` ջրբաժանով անցնում է թիվ 18 շրջադարձային կետով և միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 13164.86 մ:

 

ՔՆԱՐԱՎԱՆ-ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քնարավան-Նոր Գետաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ընդհանուր արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով` 2196.3մ բարձրության նիշում միանում է «Գ» հանգուցային կետին:

«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 4564.56 մ:

 

ՔՆԱՐԱՎԱՆ-ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Քնարավան-Նոր Խարխափուտ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թիվ 3 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, հոսանքի ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, թեքվելով դեպի հարավ-արևելք՝ անցնում է թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, ապա հարավային ուղղությամբ անցնում է թիվ 7 և 8 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք և, հոսանքի ուղղությամբ անցնելով թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով և հարավային ուղղությամբ անցնելով թիվ 13, 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թիվ 17 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը, հարավարևմտյան ուղղությամբ 1717.1մ բարձրության նիշում մտնում է թիվ 18 շրջադարձային կետը, հարավային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 19 և 20 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք և միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 18689.56 մ:

 

ՔՆԱՐԱՎԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Քնարավան-Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի արևելք, նույն ջրբաժանով անցնում թիվ 10 և 11 շրջադարձային կետերով, հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 12 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

«Դ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 8618.36 մ: