«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2014թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարած­քա­յին բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկի «2.4. Մարտունու շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում`  

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ  11–րդ տող.

«11. Ճարտար                                    Ճարտար քաղաք

Ներքին Ճարտար քաղաք».

      2) հանել 19-րդ և 20-րդ տողերը։

 

Հոդված 2. Օրենքի NN 9.2, 9.5, 9.24, 9.26, 9.32, 11.1, 11.5, 11.9, 11.10, 11.21, 11.24, 11.29, 11.31, 11.35 և 11.36 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ։

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.11-րդ հոդվածով.

«Հոդված 11.11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի  քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 11.11-ում։»։

Հոդված 4. Օրենքի 11.19-րդ և 11.20-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Օրենքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ հոդվածով.

«Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 13.1-13.54-ում:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.

«Հոդված 13.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.1-ում:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.

«Հոդված 13.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսականի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսա­կանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.2-ում:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3-րդ հոդվածով.

«Հոդված 13.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնա­վանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.3-ում:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.4-րդ հոդվածով.

«Հոդված 13.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Որոտանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Որոտանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.4-ում:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.5-րդ հոդվածով.

«Հոդված 13.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ալաշկերտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ալաշկերտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.5-ում:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.6-րդ հոդվածով.

«Հոդված 13.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.6-ում:»:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7-րդ հոդվածով.

«Հոդված 13.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.7-ում:»:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.8-րդ հոդվածով.

«Հոդված 13.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնատան  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնատան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.8-ում:»:

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.9-րդ հոդվածով.

«Հոդված 13.9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնոյի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնոյի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.9-ում:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.10-րդ հոդվածով.

«Հոդված 13.10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.10-ում:»:

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.11-րդ հոդվածով.

«Հոդված 13.11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Այգեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Այգեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.11-ում:»:

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.12-րդ հոդվածով.

«Հոդված 13.12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արախիշի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արախիշի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.12-ում:»:

Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.13-րդ հոդվածով.

«Հոդված 13.13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արծվաշենի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արծվաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.13 -ում:»:

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.14-րդ հոդվածով.

«Հոդված 13.14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.14-ում:»:

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.15-րդ հոդվածով.

«Հոդված 13.15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.15-ում:»:

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.16-րդ հոդվածով.

«Հոդված 13.16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գետամեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գետամեջի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.16-ում:»:

Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.17-րդ հոդվածով.

«Հոդված 13.17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գետափի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գետափի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.17-ում:»:

 Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.18-րդ հոդվածով.

«Հոդված 13.18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գողթանիկի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գողթանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.18-ում:»:

Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.19-րդ հոդվածով.

«Հոդված 13.19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դրախտաձորի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դրախտաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.19-ում:»:

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.20-րդ հոդվածով.

«Հոդված 13.20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.20-ում:»:

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.21-րդ հոդվածով.

«Հոդված 13.21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երիցվանքի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երիցվանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.21-ում:»:

Հոդված 27. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.22-րդ հոդվածով.

«Հոդված 13.22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.22-ում:»:

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.23-րդ հոդվածով.

«Հոդված 13.23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.23-ում:»:

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.24-րդ հոդվածով.

«Հոդված 13.24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.24-ում:»:

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.25-րդ հոդվածով.

«Հոդված 13.25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծոբաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծոբաձորի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.25-ում:»:

Հոդված 31. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.26-րդ հոդվածով.

«Հոդված 13.26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.26-ում:»:

Հոդված 32. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.27-րդ հոդվածով.

«Հոդված 13.27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կումայրիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կումայրիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.27-ում:»:

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.28-րդ հոդվածով.

«Հոդված 13.28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.28-ում:»:

Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.29-րդ հոդվածով.

«Հոդված 13.29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակարիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակարիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.29-ում:»:

Հոդված 35. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.30-րդ հոդվածով.

«Հոդված 13.30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հայկազյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հայկազյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.30-ում:»:

Հոդված 36. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.31-րդ հոդվածով.

«Հոդված 13.31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հոչանցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հոչանցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.31-ում:»:

Հոդված 37. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.32-րդ հոդվածով.

«Հոդված 13.32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ձորափի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ձորափի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.32-ում:»:

Հոդված 38. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.33-րդ հոդվածով.

«Հոդված 13.33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ղազարապատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ղազարապատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.33-ում:»:

Հոդված 39. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.34-րդ հոդվածով.

«Հոդված 13.34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մամարքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մամարքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.34-ում:»:

Հոդված 40. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.35-րդ հոդվածով.

«Հոդված 13.35. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մարտունաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մարտունա­շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.35-ում:»:

Հոդված 41. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.36-րդ հոդվածով.

«Հոդված 13.36. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.36-ում:»:

Հոդված 42. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.37-րդ հոդվածով.

«Հոդված 13.37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մշենու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մշենու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.37-ում:»:

Հոդված 43. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.38-րդ հոդվածով.

«Հոդված 13.38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.38-ում:»:

Հոդված 44. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.39-րդ հոդվածով.

«Հոդված 13.39. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.39-ում:»:

Հոդված 45. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.40-րդ հոդվածով.

«Հոդված 13.40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Նորաշենիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Նորաշենիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.40-ում:»:

Հոդված 46. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.41-րդ հոդվածով.

«Հոդված 13.41. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Շալուայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Շալուայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.41-ում:»:

Հոդված 47. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.42-րդ հոդվածով.

«Հոդված 13.42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սարատակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սարատակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.42-ում:»:

Հոդված 48. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.43-րդ հոդվածով.

«Հոդված 13.43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սոնասարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սոնասարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.43-ում:»:

Հոդված 49. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.44-րդ հոդվածով.

«Հոդված 13.44. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.44-ում:»:

Հոդված 50. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.45-րդ հոդվածով.

«Հոդված 13.45. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վակունիսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վակունիսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.45-ում:»:

Հոդված 51. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.46-րդ հոդվածով.

«Հոդված 13.46. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վաղազինի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վաղազինի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.46-ում:»:

Հոդված 52. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.47-րդ հոդվածով.

«Հոդված 13.47. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.47-ում:»:

Հոդված 53. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.48-րդ հոդվածով.

«Հոդված 13.48. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վարդաբացի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վարդաբացի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.48-ում:»:

Հոդված 54. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.49-րդ հոդվածով.

«Հոդված 13.49. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վուրգավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վուրգավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.49-ում:»:

Հոդված 55. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.50-րդ հոդվածով.

«Հոդված 13.50. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.50-ում:»:

Հոդված 56. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.51-րդ հոդվածով.

«Հոդված 13.51. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.51-ում:»:

Հոդված 57. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.52-րդ հոդվածով.

«Հոդված 13.52. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Փակահանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Փակահանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.52-ում:»:

Հոդված 58. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.53-րդ հոդվածով.

«Հոդված 13.53. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Քաշունիքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Քաշունիքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.53-ում:»:

Հոդված 59. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.54-րդ հոդվածով.

«Հոդված 13.54. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Քարեգահի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Քարեգահի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 13.54-ում:»:

Հոդված 60. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2014թ. դեկտեմբերի 15

Ստեփանակերտ

ՀՕ-55-Ն

 

 

                                                                 Հավելված 9.2.

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

      վարչատարածքային բաժանման մասին»

                                                           Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի  տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                                                                                                                                                                                                                                                                                                             

Տարածությունը կազմում է 812.48 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 18537.11 մ:                                  

Ակնաղբյուր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Մարտունու  շրջանի Սարգսաշեն համայնքին,

«Դ-Ե»  հատվածով` Ասկերանի  շրջանի Մադաթաշեն համայնքին, 

«Ե-Զ»  հատվածով` Ասկերանի  շրջանի Ավետարանոց համայնքին, 

«Զ-Է»  հատվածով` Ասկերանի  շրջանի Ջրաղացներ համայնքին, 

«Է-Ա»  հատվածով` Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքին:

                        

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ԽԱՉՄԱՉ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր-Խաչմաչ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, շարժվելով գետակի հունի ուղղությամբ դեպի հարավ և թեքվելով դեպի արևելք 988.4 մ բարձրություն ունեցող բլրի լանջով, մտնում է թիվ 1 շրջադարձային կետը և, շարժվելով դեպի հյուսիս, միանում է «Բ» հանգուցային կետին:

          

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ՍԱՐՈՒՇԵՆ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր-Սարուշեն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ձորակի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով թիվ  1, 2 և  3 շրջադարձային կետերը, թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով, արևմտյան ուղղությամբ մտնում է ձորակի հունը և հարավային ուղղությամբ միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ՍԱՐԳՍԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր-Սարգսաշեն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում մինչև դաշտային ճանապարհի հետ հատման կետը և հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ՄԱԴԱԹԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր-Մադաթաշեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից` հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 197.2 մ, հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, թեքվելով հարավ 125մ, հատելով ձորակը, հասնում է դաշտային   ճանապարհին և ճանապարհով հասնելով  թիվ 4  շրջադարձային կետին, շարունակվում է մինչև ձորակը, որը հատելով  հարավարևմտյան ուղղությամբ` պտղատու այգու եզրով անցնում է թիվ 3 և 2 շրջադարձային կետերով, թեքվում հարավարևմուտք 315 մ, թեքվում արևելք, անցնում  215.3 մ, թեքվում  հյուսիս  188.9 մ, հասնում դաշտային ճանապարհին  և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր–Ավետարանոց սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից` դաշտային ճանապարհով հյուսիսարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս, անցնում է թիվ 3 շրջադարձային կետը և հյուսիսարևմտյան ուղղությամբ թիվ 4 շրջադարձային կետով միանում է «Զ» հանգուցային կետին:

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ՋՐԱՂԱՑՆԵՐ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր-Ջրաղացներ սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից,  հարավային ուղղությամբ անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերը, ապա դաշտային ճանապարհով հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, արևմուտքից շրջանցելով թփուտները՝ հարավարևմտյան ուղղությամբ միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ-ՆԵՐՔԻՆ ՍԶՆԵՔ

Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր-Ներքին Սզնեք սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից` անցնելով   թիվ 1 շրջադարձային կետով, անտառի եզրով ձորակի հունով միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 287.61 հա, սահմանագծերի ընդհանուր երկարու­թյունը` 12013.44 մ:                                  

Ակնաղբյուր 2-րդ հատվածը  սահմանակից է`     

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Բ-Գ»  հատվածով` պետական պահուստային հողերին, ձորակով,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի 5-րդ հատվածին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու  շրջանի Սոս համայնքի 2-րդ հատվածին,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Զ-Է» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի 2-րդ հատվածին,

«Է-Ա»  հատվածով`  Ասկերանի  շրջանի Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի  4-րդ հատվածին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր   2-րդ  հատված – Ավետարանոց  2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Ա»  հանգուցային կետից, ճանապարհով հասնում է  թիվ 3 շրջադարձային կետին, թեքվելով դեպի արևելք դաշտային ճանապարհով` անցնում է  թիվ 2 և 1 շրջադարձային կետերով և միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր   2-րդ  հատված–պետական  պահուստային  հողեր   սահմանագիծը  սկսվում է «Բ» հանգուցային կետից և ձորակով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը «Գ-Դ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր   2-րդ  հատված –  Ջրաղացներ  5-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, թեքվում է  դեպի հարավ-արևմուտք  և միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՍՈՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր 2-րդ հատված – Մարտունու շրջանի Սոս համայնքի 2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և հարավարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄԱՃԿԱԼԱՇԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր  2-րդ հատված– Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Ե» հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր 2-րդ հատված – Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Է»  հանգուցային  կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին, թեքվում արևելք 164 մ, թիվ 1 շրջադարձային կետով նույն ուղղությամբ միանում «Զ» հանգուցային կետին:

                           

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Է-Ա» հանգուցակետեր

 

Ակնաղբյուր   2-րդ  հատված – Ջրաղացներ 4-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան  ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով՝ թեքվում է դեպի հարավ-արևմուտք և միանում է «Ա»  հանգուցային կետին:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

 Տարածությունը կազմում է 3.95 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 1016.74 մ: Ակնաղբյուր 3-րդ հատվածը անկլավի ձևով գտնվում է Ավետարանոց 2-րդ հատվածի տարածքում:

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 25.97 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 2246.03 մ:                                   

Ակնաղբյուր 4-րդ հատվածը  սահմանակից է`    

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Մադաթաշեն համայնքի  Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Բ-Գ»  հատվածով`  Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Դ-Ե» հատվածով` Ասկերանի շրջանի Մոշխմհատ  համայնքի Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին,

«Ե-Զ»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ  համայնքի  Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին, գետակով,

«Զ-Է»  հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,  գետակով,

«Է-Ը»  հատվածով` Ասկերանի շրջանի Մադաթաշեն  համայնքի  Ամարաս  տեղամասի  3-րդ հատվածին,

«Ը-Ա»  հատվածով` Մարտունու շրջանի Սոս համայնքին:

 

 

 

 Հավելված 9.5.

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               արչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆՈՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի  տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                              :    

Տարածությունը կազմում է 1484.38 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 23652.60 մ:                                  

Ավետարանոց համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքին,

«Բ-Գ» հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի շրջանի Սղնախ համայնքին,

«Դ-Ե»  հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը,

«Ե-Զ»  հատվածով` Ասկերանի  շրջանի Ջրաղացներ համայնքին, 

«Զ-Ա»  հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքին:

   

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ-ՄԱԴԱԹԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ավետարանոց–Մադաթաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ձորակով  շարժվելով  հյուսիս՝ հատում է ձորակները, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում  1161.4 մ բարձրության նիշով, նույն  ուղղությամբ հատելով ձորակը` հասնում է  թիվ 1 շրջադարձային  կետին, ապա դաշտային ճանապարհով հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին գտնվող   թիվ 2 շրջադարձային  կետին, այն անցնելով 207.6 մ, հասնում է թիվ 3 շրջադարձային  կետին, թեքվում հյուսիս, վարելահողի եզրով հասնում թիվ 4 շրջադարձային  կետին, թեքվում արևելք  420.7մ, հասնում թիվ 5 շրջադարձային  կետին, թեքվում հարավ 48.7մ, հասնում թիվ 6 շրջադարձային  կետին, թեքվում արևելք 460.5մ, հասնում թիվ 7 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք  և միանում «Ա» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ-ԼՂՀ ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ավետարանոց-պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում  է «Գ» հանգուցային կետից, դեպի հարավ ձորակի հունով հասնում է մինչև թիվ 1 շրջադարձային կետը, այնուհետև անցնելով թիվ 2,  3 և 4 շրջադարձային կետերով` հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնում է ձորակի  հունը և հոսանքի ուղղությամբ շարժվում թիվ  5 շրջադարձային կետը և, անցնելով թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, անտառի եզրով հասնում է թիվ 9 շրջադարձային կետին, շարունակվելով հասնում է թիվ 10 շրջադարձային կետին, ապա ջրբաժանի ուղղությամբ շարժվելով դեպի թիվ 11 շրջադարձային կետը և անցնելով թիվ 12 և 13  շրջադարձային կետերը` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ-ՍՂՆԱԽ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ավետարանոց-Սղնախ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից` հարավային ուղղությամբ անցնելով  թիվ  3, 2 և 1 շրջադարձային կետերը` մտնում գետակի հունը, շարժ-վելով հոսանքն ի վեր, հատելով Ստեփանակերտ-Ավետարանոց ավտոճանապարհը՝ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ - ԼՂՀ ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ավետարանոց-պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից,  հարավարևելյան ուղղությամբ անտառի եզրով անցնելով թիվ  1 շրջադարձային կետը` միանում «Ե» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ-ՋՐԱՂԱՑՆԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ավետարանոց-Ջրաղացներ  սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով  անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ շրջանցելով վարելահողը,  անցնելով 1052.0 մ բարձունքով  և   թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, անցնում է 210.2մ, հասնում դաշտային ճանապարհին և դաշտային ճանապարհով  միանում «Ե» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Ավետարանոց-Ակնաղբյուր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից` դաշտային ճանապարհով հյուսիսարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս, անցնում թիվ 3 շրջադարձային կետը և հյուսիսարևմտյան ուղղությամբ թիվ 4 շրջադարձային կետով միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 1015.50 հա, սահմանագծերի  ընդհանուր  երկարությունը` 20052.32 մ:                                   

Ավետարանոց   2-րդ հատվածը  սահմանակից է`    

«Ա-Բ»  հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ»  հատվածով` Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Ակնաղբյուր  համայնքի  Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, վարելահողի եզրով և գրունտային ճանապարհով,

«Դ-Ե» հատվածով`Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ համայնքի  Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Ե-Զ» հատվածով`Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքի Ամարաս  տեղամասի 5-րդ հատվածին, վարելահողի եզրով,

«Զ-Է»  հատվածով` Ասկերանի շրջանի Սղնախ համայնքի Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին, վարելահողի եզրով,

«Է-Ը»  հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գետակով,

«Ը-Թ»  հատվածով`  Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ համայնքի Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին, գետակով,

«Թ-Ժ»  հատվածով` Ասկերանի  շրջանի   Մոշխմհատ  համայնքի Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին, գետակով,

«ժ-Ի»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի  3-րդ հատվածին, գետակով,

«Ի-Լ»  հատվածով` Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքի Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին, վարելահողի եզրով,

«Լ-Խ»  հատվածով` Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, վարելահողի եզրով,

«Խ-Ծ»  հատվածով` Ասկերանի շրջանի Կարմիր  գյուղ համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Ծ-Կ»  հատվածով` Ասկերանի  շրջանի Մադաթաշեն  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Կ-Հ»  հատվածով`  Ասկերանի  շրջանի  Մոշխմհատ համայնքի  Ամարաս   տեղամասի 2-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Հ-Ա»  հատվածով` Մարտունու  շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ավետարանոց  2-րդ  հատված – Մարտունու շրջանի Քերթ 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և հարավարևելյան  ուղղությամբ լանջով  անցնում է  թիվ 1 շրջադարձային կետով և հասնում թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից արևելյան  ուղղությամբ անցնելով 620.8մ՝ միանում է «Բ»  հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված – Մարտունու շրջանի Կարմիր Շուկա 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և հարավարևելյան  ուղղությամբ  ձորակով միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված – Ակնաղբյուր  2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և, հյուսիսարևմտյան  ուղղությամբ դաշտային ճանապարհով  անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, հասնում է թիվ 3 շրջադարձային կետին և հարավային ուղղությամբ հասնում գրունտային ճանապարհին և գրունտային ճանապարհով  միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված – Ջրաղացներ 4-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և գրունտային ճանապարհով  միանում է «Ե»  հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄՈՇԽՄՀԱՏ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված –Մոշխմհատ 5-րդ  հատված սահմանագիծը սկսվում  է «Ե» հանգուցային կետից և վարելահողի եզրով   միանում է «Զ»  հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍՂՆԱԽ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված –Սղնախ 4-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից և վարելահողի եզրով միանում «Է» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍԱՐՈՒՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ հատված–Սարուշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից և գետակով  միանում «Ը» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ը-Թ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված –Ջրաղացներ 3-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Ը» հանգուցային կետից և գետակով միանում «Թ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄՈՇԽՄՀԱՏ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Թ-Ժ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված–Մոշխմհատ 4-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Թ» հանգուցային կետից և գետակով միանում «Ժ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ժ-Ի» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված–Ջրաղացներ 3-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Ժ» հանգուցային կետից և գետակով միանում «Ի» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄՈՇԽՄՀԱՏ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ի-Լ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված –Մոշխմհատ 3-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Ի» հանգուցային կետից և վարելահողի եզրով միանում «Լ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Լ-Խ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված–Ջրաղացներ 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Լ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է գրունտային ճա­նապարհին և, ներառելով  պահեստի տարածքը, միանում է «Խ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Խ-Ծ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված-Կարմիր գյուղ 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Խ» հանգուցային կետից և գրունտային ճանապարհով   միանում «Ծ»  հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Ծ-Կ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված–Մադաթաշեն  2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Ծ» հանգուցային կետից և գրունտային ճանապարհով միանում «Կ»  հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Կ-Հ» հանգուցակետեր

 

Ավետարանոց 2-րդ  հատված–Մոշխմհատ 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Կ» հանգուցային կետից և գրունտային ճանապարհով  հասնում թիվ 1 շրջադարձային կետին, անցնում 141.8մ, թեքվում հյուսիս–արևմուտք և դաշտային ճանապարհով  միանում է «Հ» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Հ-Ա» հանգուցակետեր

 

Ավետարանոց  2-րդ  հատված – Մարտունու շրջանի  Ճարտարի քաղաքային համայնք սահմանագիծը սկսվում է «Հ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում է  բարձունքին գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից էլ լանջով արևելյան և հարավ-արևելյան ուղղությամբ հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, թեքվում դեպի հարավ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, ապա արևելյան ուղղու­թյամբ անցնելով թիվ 4 շրջադարձային կետով` միանում «Ա» հանգուցային կետին:

 

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 8.49 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`   1296.52 մ:                                  

Ավետարանոց  3-րդ հատվածը  անկլավի տեսքով գտնվում է  Մարտունու շրջանի Սոս համայնքի տարածքում:

 

 

 


  Հավելված 9.24.

                                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                               վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԱԴԱԹԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                                                                                                                                                                                                                                                                                                             

Տարածությունը կազմում է 388.80 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 11306.92 մ:                                   

Մադաթաշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքին,

«Բ-Գ»հատվածով` Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Ասկերանի  շրջանի Մոշխմհատ համայնքին, 

«Դ-Ե» հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը, 

«Ե-Ա» հատվածով` Ասկերանի  շրջանի Ավետարանոց համայնքին: 

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն-Ակնաղբյուր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 197.2 մ` հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, թեքվելով հարավ 125 մ, հատելով ձորակը` հասնում է դաշտային  ճանապարհին և, ճանապարհով հասնելով  թիվ 4 շրջադարձային կետին, շարունակվում է մինչև ձորակը, որը հատելով  հարավ-արևմտյան ուղղությամբ, պտղատու այգու եզրով անցնում է թիվ 3 և 2 շրջադարձային կետերով, թեքվում հարավ-արևմուտք 315 մ, թեքվում արևելք, անցնում 215.3 մ, թեքվում  հյուսիս  188.9 մ, հասնում դաշտային ճանապարհին, թիվ 1 շրջադարձային կետին, գնալով հարավարևելք` դաշտային ճանապարհով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ-ՍԱՐԳՍԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն-Սարգսաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, շարժվելով հատում դաշտային ճանապարհը և հարավարևելյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է 992.7 մ բարձրության նիշը և միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ-ՄՈՇԽՄՀԱՏ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն-Մոշխմհատ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ձորակի հոսանքի ուղղությամբ անցնելով թիվ  1 և 2 շրջադարձային կետերը` անտառի եզրով հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, ապա  լանջով հասնում թիվ 4 շրջադարձային կետին և դաշտային ճանապարհով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ-ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մադաթաշեն-պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցա­յին կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ անցնում է 607.5մ, թեքվում հարավ-արևելք, անցնում 444.6 մ, հասնում 1288.6 մ բարձրության նիշին, թեքվում արևելք, հատելով դաշտային ճանապարհը` անցնում 361.7մ և  միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Մադաթաշեն-Ավետարանոց սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից` ձորակով  շարժվելով  հյուսիս` հատում է ձորակները, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 1161.4 մ բարձրության նիշով, նույն  ուղղությամբ հատելով ձորակը` հասնում է թիվ 1 շրջադարձային  կետին, ապա դաշտային ճանապարհով հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին գտնվող   թիվ 2 շրջադարձային  կետին, այն անցնելով 209.4 մ` հասնում է թիվ 3 շրջադարձային  կետին, թեքվում հյուսիս, վարելահողի եզրով հասնում թիվ 4 շրջադարձային  կետին, թեքվում արևելք  420.7 մ, հասնում թիվ 5 շրջադարձային  կետին, թեքվում հարավ 48.7մ,  հասնում թիվ 6 շրջադարձային  կետին, թեքվում արևելք 460.0 մ, հասնում թիվ 7 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք  և միանում 0103 հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 107.33 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 4368.11 մ:                                   

Մադաթաշեն 2-րդ հատվածը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի  շրջանի  Մոշխմհատ   համայնքի  Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, վարելահողը հատելով,

«Բ-Գ»հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի  Ամարաս  տեղամասի  2-րդ հատվածին,

«Գ-Դ»հատվածով` Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ  համայնքի Ամարաս  տեղամասի  2-րդ հատվածին,

 «Դ-Ե»հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի Ամարաս  տեղամասի  4-րդ  հատվածին,

«Ե-Զ»հատվածով` Մարտունու շրջանի Սոս համայնքին,

«Զ-Ա»հատվածով` Մարտունու շրջանի   Ճարտարի քաղաքային  համայնքին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  2-րդ  հատված –  Մոշխմհատ  2-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ ճանապարհով հասնում  «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  2-րդ  հատված –  Ավետարանոց  2-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և հարավարևմտյան ուղղությամբ ճանապարհով հասնում  «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  2-րդ  հատված-Կարմիր գյուղ  2-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և ճանապարհով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  2-րդ  հատված–Ակնաղբյուր 4-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և ճանապարհով միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՍՈՍ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  2-րդ  հատված–Սոս  հատված  սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և ճանապարհով հասնում  թիվ 1 շրջադարձային  կետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք` անցնում է թիվ 2 շրջադարձային կետով, ապա նույն ուղղությամբ անցնելով  106.8 մ, թեքվելով դեպի արևելք` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  2-րդ  հատված–Ճարտարի  քաղաքային համայնք  սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից և  հարավարևելյան  ուղղությամբ  անցնելով  թիվ 1 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 2.72 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 820.11 մ:                                   

Մադաթաշեն 3-րդ հատվածը  սահմանակից է`    

  «Ա-Բ» հատվածով`  Ասկերանի  շրջանի  Ակնաղբյուր   համայնքի Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին,

 «Բ-Գ» հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն  համայնքի  Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գետակով,

 «Գ-Ա» հատվածով`Մարտունու շրջանի Սոս  համայնքին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  3-րդ  հատված–Ակնաղբյուր 4-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից՝ անցնելով 335 մ հարավարևելյան ուղղությամբ` հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա հարավարևմտյան ուղղությամբ միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍԱՐՈՒՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մադաթաշեն  3-րդ  հատված–Սարուշեն 2-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և, անցնելով արևմտյան ուղղությամբ, միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱԴԱԹԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՍՈՍ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը «Գ-Ա» հանգուցակետեր

 

          Մադաթաշեն  3-րդ  հատված – Սոս  հատված  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, գետակով  անցնում է 138.3 մ, թեքվում հյուսիս-արևելք  51.8մ  և միանում «Ա» հանգուցային կետին:

 

 

 

 Հավելված 9.26.

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄՈՇԽՄՀԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի  տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 294.90 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 8017.92 մ:                                   

Մոշխմհատ համայնքը սահմանակից է`    

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի  շրջանի Մադաթաշեն համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Մարտունու շրջանի Զարդանաշեն համայնքին

«Դ-Ա»  հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը:

 

ՄՈՇԽՄՀԱՏ-ՄԱԴԱԹԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ-Մադաթաշեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ձորակի հոսանքի ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերը` անտառի եզրով հասնում է թիվ  3 շրջադարձային կետին, ապա  լանջով հասնում թիվ 4 շրջադարձային կետին և դաշտային ճանապարհով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏՍԱՐԳՍԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ-Սարգսաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ-ԶԱՐԴԱՆԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ-Զարդանաշեն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ձորակի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնում է երկու ձորակների միախառման կետով և, նույն ուղղությամբ շարունակվելով, միանում է «Դ» հանգուցային կետին:

                                                       

ՄՈՇԽՄՀԱՏ-ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Մոշխմհատ-պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ  անցնում է  ձորակում գտնվող թիվ 1 շրջադարձային կետով, արևմտյան ուղղությամբ  հատելով ձորակը` անցնում է  1138.4 մ բարձրության նիշով, թեքվում հարավ-արևմուտք, միանում դաշտային ճանապարհին  գտնվող  թիվ 2 շրջադարձային կետին, այնուհետև նույն դաշտային ճանապարհով  անցնելով 438.2 մ`  թեքվում  հյուսիս-արևմուտք և անցնելով 258 մ` հասնում  ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին և ձորակի հունով անցնում 236 մ, հասնում թիվ 4 շրջադարձային կետին և թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով  թիվ 5 շրջադարձային կետով` միանում «Ա» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը  կազմում  է  25.61 հա,  սահմանագծերի  ընդհանուր երկարությունը` 2611.37 մ:                                  

Մոշխմհատի 2-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց   համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Բ-Գ»  հատվածով`  Ասկերանի  շրջանի Մադաթաշեն համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Գ-Ա»  հատվածով` Մարտունու շրջանի  Ճարտարի քաղաքային համայնքին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 2-րդ հատված–Ավետարանոց 2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, դաշտային ճանապարհով հասնում Ամարաս–Ճարտար ավտոճանապարհին, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, նույն ճանապարհով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 2-րդ հատված–Մադաթաշեն 2-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և հյուսիսարևմտյան  ուղղությամբ  վարելահողով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Գ-Ա» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 2-րդ  հատված–Ճարտարի քաղաքային համայնք սահմանագիծը սկսվում  է «Գ» հանգուցային կետից և, հյուսիսարևելյան  ուղղությամբ  անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 1.38 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 485.65 մ:                                  

Մոշխմհատ 3-րդ հատվածը  սահմանակից է`    

Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով`  Ասկերանի շրջանի Ավետարանոց  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով`  Ասկերանի  շրջանի  Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին,

«Դ-Ա» հատվածով`  Ասկերանի  շրջանի  Ակնաղբյուր  համայնքի Ամարաս  տեղամասի  4-րդ հատվածին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 3-րդ հատված-Ջրաղացներ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից գնալով հարավ-արևելք 143.5 մ, հասնում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 3-րդ հատված-Ավետարանոց 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, որտեղից գնալով հարավ-արևմուտք 88.12 մ` հասնում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 3-րդ հատված-Ջրաղացներ 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, որտեղից գնալով հյուսիս-արևմուտք` գետակով 159.24 մ` հասնում է «Դ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 3-րդ հատված-Ակնաղբյուր 4-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, որտեղից գնալով հյուսիս-արևելք գետակով 94.79 մ` հասնում է «Ա» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 2.68 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 688.43 մ:                            

Մոշխմհատ 4-րդ հատվածը սահմանակից է`    

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գետակով,

«Բ-Ա» հատվածով` Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի Ամարաս  տեղամասի  3-րդ հատվածին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 4-րդ հատված-Ավետարանոց 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից գնալով արևելք, գետակով հասնում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Ա» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 4-րդ հատված-Ջրաղացներ 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, որտեղից գնալով հարավ-արևմուտք, անցնելով 195 մ` հասնում է  թիվ 1 շրջադարձային կետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի  հյուսիս-արևմուտք և անցնելով 153.0 մ`  հասնում է թիվ 2 կետին, որտեղից գնալով հյուսիս-արևմուտք և անցնելով 150.6 մ` հասնում է «Ա» հանգուցային կետին:

        

ՄՈՇԽՄՀԱՏ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 1.27 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 600.72 մ:       

Մոշխմհատ 5-րդ հատվածը սահմանակից է`    

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Ջրաղացներ  համայնքի Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Բ-Գ» հատվածով`  Ասկերանի  շրջանի  Ավետարանոց համայնքի  Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Գ-Ա» հատվածով` Ասկերանի շրջանի Սղնախ համայնքի   Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 5-րդ հատված-Ջրաղացներ 4-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից գնալով հյուսիս, գրունտային ճանապարհով հասնում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 5-րդ հատված-Ավետարանոց 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, որտեղից գնալով հարավ-արևելք`  գրունտային ճանապարհով հասնում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԽՄՀԱՏ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍՂՆԱԽ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Ա» հանգուցակետեր

 

Մոշխմհատ 5-րդ հատված-Սղնախ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, որտեղից գնալով հարավ-արևմուտք, գրունտային ճանապարհով հասնում է «Ա» հանգուցային կետին:

 

 

 

Հավելված 9.32.

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՋՐԱՂԱՑՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի  տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:  Տարածությունը  կազմում է 365.60 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 8079.95 մ:

Ջրաղացներ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքին, 

«Դ-Ա»  հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ-ՆԵՐՔԻՆ ՍԶՆԵՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ջրաղացներ-Ներքին Սզնեք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ` հասնում է մինչև 928.1 մ բարձրություն ունեցող նիշը, ապա շարունակվելով ձորակի հոսանքի հակառակ ուղղությամբ` հարավ-արևմտյան ուղղությամբ միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ջրաղացներ-Ակնաղբյուր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերը, ապա դաշտային ճանապարհով հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, արևմուտքից շրջանցելով թփուտները` հարավ-արևմտյան ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Ջրաղացներ-Ավետարանոց  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ  դաշտային  ճանապարհով  անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, շրջանցելով վարելահողը,  անցնելով 1052.0 մ բարձունքով  և թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` անցնում է 210.2մ, հասնում դաշտային ճանապարհին և դաշտային ճանապարհով  միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ- ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Ջրաղացներ-պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից` հարավարևմտյան ուղղությամբ անցնելով ջրբաժանով` հատում է գետակի հունը և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 6.58 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 1007.67 մ:                                  

Ջրաղացներ 2-րդ հատվածը  սահմանակից է`    

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց   համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, շրջանցելով պահեստի տարածքը,

«Բ-Գ»  հատվածով` Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքի Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր   համայնքի Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին,

«Դ-Ա»  հատվածով` Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 12.43 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 2216.55 մ:                                  

Ջրաղացներ 3-րդ հատվածը  սահմանակից է`   

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գետակով,

 «Բ-Գ» հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով,

«Գ-Դ»  հատվածով`  Ասկերանի  շրջանի  Ակնաղբյուր   համայնքի   Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին, գետակով,

«Դ-Ե» հատվածով` Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքի Ամարաս  տեղամասի 3-րդ հատվածին, գետակով,

«Ե-Զ» հատվածով` Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքի Ամարաս  տեղամասի 4-րդ հատվածին, գետակով:

«Զ-Ա» հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գետակով:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 48.72 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 3227.97 մ:                                

Ջրաղացներ 4-րդ հատվածը սահմանակից է`     

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Սղնախ  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով` Ասկերանի շրջանի Մոշխմհատ համայնքի Ամարաս  տեղամասի 5-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գրունտային ճանապարհով,

«Դ-Ե» հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, թիվ 1 շրջադարձային կետով,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի 2-րդ հատվածին,

«Զ-Է» հատվածով` Մարտունու շրջանի Ջիվանի համայնքին, գետակով,

«Է-Ա» հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, գետակով:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Ջրաղացներ 4-րդ հատված–Ճարտար 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային  կետից` հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՋՐԱՂԱՑՆԵՐ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ

(Մարտունու շրջան-Ամարաս)

 

Տարածությունը կազմում է 21.81 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 1929.28 մ:            

Ջրաղացներ 5-րդ հատվածը  սահմանակից է`    

«Ա-Բ»   հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր  համայնքի Ամարաս  տեղամասի 2-րդ հատվածին, թիվ 1 շրջադարձային կետով,

«Բ-Ա» հատվածով` Մարտունու շրջանի պահուստային հողերին, գրունտային և դաշտային ճանապարհով և թիվ 1 շրջադարձային կետով:

 

 

 

 

                                                             Հավելված 11.1

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                               վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 8307,80 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 48311,87 մ:

Մարտունու քաղաքային համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի պետական պահուստային հողերին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Սոս համայնքի 2-րդ  հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 3-րդ հատվածին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Քարահունջ համայնքի 3-րդ հատվածին,

«Զ-Է» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Է-Ը» հատվածով` Մարտունու շրջանի Քարահունջ համայնքի 2-րդ հատվածին,

«Ը-Թ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Թ-Ժ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Ժ-Ի» հատվածով` Մարտունու շրջանի Խնուշինակ  համայնքին,

«Ի-Լ» հատվածով` Մարտունու շրջանի Գիշի համայնքին,

«Լ-Խ» հատվածով` Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքին,

«Խ-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Աշան համայնքի 2-րդ հատվածին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒԱՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը`«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով`  հասնում է դաշտային ճանապարհների խաչմերուկի թիվ 7 շրջադարձային կետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 8 շրջադարձային կետում հատելով դաշտային ճանապարհը` նույն ուղղությամբ շարունակվում է և, անցնելով թիվ 9 շրջադարձային կետով, հասնում թիվ 10 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, հատելով Խոնաշեն գետակը`  հասնում է ձորակին և ձորակով հասնում թիվ 12 շրջադարձային կետին, այնուհետև հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 13  շրջադարձային կետին, այնուհետև ճանապարհով անցնում 69 մ, թիվ 14 շրջադարձային կետում թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 15 և 16 շրջադարձային կետերով` հասնում է ջրանցքի թիվ 17 շրջադարձային կետին, որտեղից ջրանցքով արևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 18 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 19 և 20 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ հասնում է Կաքավաձոր գյուղի հարավարևմտյան մասում գրունտային ճանապարհին գտնվող թիվ 21 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք 774 մ` թիվ 22 շրջադարձային կետով հասնում է 311,1 մ բարձրության նիշում գտնվող թիվ 23 շրջադարձային կետին, շարունակվում մինչև 326,1 մ բարձրության նիշում գտնվող թիվ 24 շրջադարձային կետը, որտեղից արևելյան ուղղությամբ հասնում է 332,8 մ բարձրության նիշի թիվ 25 շրջադարձային կետին, այնուհետև շարունակվում մինչև դաշտային ճանապարհների միացման թիվ 26 շրջադարձային կետը, որտեղից արևելյան ուղղությամբ հասնում է 338,7 մ բարձրության նիշի թիվ 27 շրջադարձային կետին, ապա շարունակվում մինչև դաշտային ճանապարհին գտնվող թիվ 28 շրջադարձային կետը, այնուհետև հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 29 շրջադարձային կետով` հասնում է 329,5 մ բարձրության նիշի թիվ 30 շրջադարձային կետին, ապա շարունակվում մինչև դաշտային ճանապարհի թիվ 31 շրջադարձային կետը և նշված ճանապարհով հարավային ուղղությամբ անցնելով թիվ 32 և 33 շրջադարձային կետերով` հասնում է դաշտային ճանապարհների միացման թիվ 34 շրջադարձային կետին, որտեղից էլ հարավային ուղղությամբ անցնելով 519,8 մ բարձրության նիշի թիվ 35 և 543,3 մ բարձրության նիշի թիվ 36 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը`«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք–Սոս 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ»  հանգուցային  կետից, արևմտյան ուղղությամբ հատելով ձորակները` անցնում է թիվ 1 շրջադարձային կետով և, նույն ուղղությամբ շարունակվելով ու հատելով ձորակները, հասնում է ձորակի թիվ 2 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք` անցնում է 269 մ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին և հարավային ուղղությամբ ջրբաժանով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը`«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք - Մաճկալաշեն 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային  կետից և արևելյան ուղղությամբ միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ԿՈԼԽՈԶԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը`«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք–Կոլխոզաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է 397,0 մ բարձրության նիշի թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավային ուղղությամբ` անցնում է 388,3 մ բարձրության նիշի թիվ 2 շրջադարձային կետով, 367,6մ բարձրության նիշի թիվ 3 շրջադարձային կետով, 353,4 մ բարձրության նիշով, 342,9 մ բարձրության նիշի թիվ 4 շրջադարձային կետով, 342,7 մ բարձրության նիշով, 327,9 մ բարձրության նիշի  թիվ 5 շրջադարձային կետով և, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ՔԱՐԱՀՈՒՆՋ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը`«Ե-Զ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք-Քարահունջ 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ 365 մ անցնելուց հետո թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս-արևմուտք և դաշտային ճանապարհով հասնում թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից էլ հյուսիսային ուղղությամբ անցնելով 509 մ` թիվ 3 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս-արևմուտք 358 մ, հասնում թիվ 4 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը`«Զ-Է» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք-Ճարտար սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Է» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ՔԱՐԱՀՈՒՆՋ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը`«Է-Ը» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք – Քարահունջ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` հասնում է թիվ 2 շրջադար­ձային կետին, որտեղից թեքվելով արևելք, անցնելով 327,8 մ բարձրության նիշում գտնվող թիվ 3 շրջադարձային կետով` շարունակվում է 228 մ, թիվ 4 շրջադարձային կետում թեքվում է հարավ-արևմուտք, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 5 շրջադարձային կետին և նույն ուղղությամբ միանում «Ը» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը`«Ը-Թ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք - Ճարտար սահմանագիծը սկսվում է «Ը»  հանգու­ցա­յին կետից, արևմտյան  ուղղությամբ անցնելով 934 մ` հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 639 մ, թիվ 2 շրջադարձային կետից դաշտային ճանապարհով արևմտյան ուղղությամբ միանում «Թ»  հանգուցային  կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը`«Թ-Ժ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք - Ճարտար սահմանագիծը սկսվում է «Թ» հանգուցային  կետից և, դաշտային ճանապարհով արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, շարունակվում է մինչև թիվ 2 շրջադարձային կետը, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք` հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 3 շրջադարձային կետին, նշված դաշտային ճանապարհով շարունակվում` անցնելով թիվ 4 շրջադարձային կետով, հասնում է Մարտունի - Հադրութ ճանապարհի թիվ 5 շրջադարձային կետին, այնուհետև նշված ճանապարհով հասնում է Մարտունու նախկին ասֆալտգործարանի հարավային մասում գտնվող թիվ 6 շրջադարձային կետին, ապա շրջանցելով ասֆալտգործարանի տարածքը` հասնում է Խոնաշեն գետակին, հունով արևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 7 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հարավ, դաշտային ճանապարհով հասնում է թիվ 8 շրջադարձային կետին, շարունակվում ևս 72 մ, թեքվում արևմուտք և նախկին այգիների եզրագծով միանում «Ժ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ - ԽՆՈՒՇԻՆԱԿ

Սահմանագիծը`«Ժ-Ի» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք -  Խնուշինակ  սահմանագիծը սկսվում է «Ժ» հանգուցային  կետից, արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով հյուսիսային ուղղությամբ` հասնում է Խոնաշեն  գետակի ափին  գտնվող թիվ 2 շրջադարձային կետին և գետակի հունով հոսանքի հակառակ ուղղությամբ միանում «Ի» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ԳԻՇԻ

Սահմանագիծը`«Ի-Լ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք - Գիշի սահմանագիծը սկսվում է «Ի» հանգուցա­յին  կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում է Ննգի - Մարտունի ավտոճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով շարունակվում մինչև թիվ 2 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք 243 մ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 783 մ, հասնում թիվ 4 շրջադարձային կետին, շարունակվում նույն ուղղությամբ մինչև 502,6 մ բարձրության նիշը, ապա ջրբաժանով հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից էլ հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում «Լ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ԲԵՐԴԱՇԵՆ

Սահմանագիծը`«Լ-Խ» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք-Բերդաշեն սահմանագիծը սկսվում է «Լ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 5 շրջադարձային կետին, հատում դաշտային ճանապարհը, անցնելով 366 մ` հասնում թիվ 6 շրջադարձային կետին, թեքվում հարավ, ձորակով անցնելով թիվ 7 շրջադարձային կետով` միանում «Խ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ -ԱՇԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Խ-Ա» հանգուցակետեր

 

Մարտունու քաղաքային համայնք – Աշան 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում է 354,2 մ բարձրության նիշի թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում մինչև 366,5 մ բարձրության նիշի թիվ 2 շրջադարձային կետը, ապա նույն ուղղությամբ հասնում 396,5մ բարձրության նիշի թիվ 3 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` միանում է «Խ» հանգուցային կետին:

 

                                                        

 

Հավելված 11.11

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                                                                                                                           

Տարածությունը կազմում է 7106.61հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 53779.06 մ:

Ճարտարի քաղաքային  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»հատվածով` Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքին,

«Բ-Գ»հատվածով` Մարտունու շրջանի Գիշի համայնքին,

«Գ-Դ»հատվածով` Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքին,

«Դ-Ե»հատվածով` Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքին,

«Ե-Զ»հատվածով` Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքին,

«Զ-Է»հատվածով` Մարտունու շրջանի Քարահունջ համայնքի 2-րդ հատվածին,

«Է-Ը»հատվածով` Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքին,

«Ը-Թ»հատվածով` Մարտունու շրջանի Քարահունջ համայնքի 3-րդ հատվածին,

«Թ-Ժ»հատվածով` Մարտունու շրջանի պետական պահուստային հողերին,

«Ժ-Ի»հատվածով` Մարտունու շրջանի Գիշի համայնքի 2-րդ հատվածին,

«Ի-Լ»հատվածով` Մարտունու շրջանի պետական պահուստային հողերին,

«Լ-Խ»հատվածով` Մարտունու շրջանի Խերխան համայնքի 2-րդ հատվածին,

«Խ-Ծ»հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքի 2-րդ հատվածին,

«Ծ-Կ»հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքի 2-րդ հատվածին,

«Կ-Հ»հատվածով` Ասկերանի  շրջանի Ավետարանոց համայնքի 2-րդ հատվածին,

«Հ-Ձ»հատվածով` Ասկերանի  շրջանի Մոշխմհատ համայնքի 2-րդ հատվածին,

«Ձ-Ղ»հատվածով` Ասկերանի  շրջանի Մադաթաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Ղ-Ճ»հատվածով` Մարտունու շրջանի Սոս  համայնքին,

«Ճ-Մ»հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքին,

«Մ-Ա»հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքին:

 

ՃԱՐՏԱՐ-ՄՈՒՇԿԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ճարտար-Մուշկապատ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, գետակով հոսանքի հակառակ ուղղությամբ միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ԳԻՇԻ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ճարտար-Գիշի  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ հասնում է 1031,5 մ բարձրության նիշին, թեքվում արևմուտք, հասնում 1015,9 մ բարձրության նիշին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 502 մ` հասնում է դաշտային ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, հատում այն, թեքվում հյուսիսարևմուտք 267 մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում արևմուտք և միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ԽՆՈՒՇԻՆԱԿ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ճարտար-Խնուշինակ  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային  կետից, հարավային ուղղությամբ ձորակով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ-արևմուտք 248 մ, հասնում թիվ 4 շրջադարձային կետին, ապա հարավային ուղղությամբ ձորակով անցնելով թիվ 5 շրջադարձային կետով և 486,2 մ բարձրության նիշով` հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 6 շրջադարձային կետին, այնուհետև նույն ուղղությամբ շարունակվելով` հասնում է դաշտային ճանապարհի խաչմերուկի  թիվ 7 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 8 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք` նույն դաշտային ճանապարհով անցնում է թիվ 9 և 10 շրջադարձային կետերով, թեքվում է արևմուտք և ձորակով անցնելով թիվ 11 շրջադարձային կետով` հասնում է թիվ 12 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով հյուսիսային ուղղությամբ` հասնում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 13 շրջադարձային կետին և այդ ճանապարհով հասնում թիվ 14 շրջադարձային կետին, որտեղից էլ թեքվելով հարավ` հասնում է ձորակի թիվ 15 շրջադարձային կետին ու, շրջանցելով թթայգին, հասնում է թիվ 16 շրջադարձային կետին և հյուսիսարևելյան ուղղությամբ դուրս գալիս դաշտային ճանապարհին գտնվող թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից այդ դաշտային ճանապարհով արևմտյան ուղղությամբ  հասնելով թիվ 18 շրջադարձային կետին` թեքվում  է հարավ, հասնում ձորակում գտնվող թիվ 19 շրջադարձային կետին և, ձորակով արևմտյան ուղղությամբ հատելով Կարմիր Շուկա–Մարտունի ավտոմայրուղին, թիվ 20 շրջադարձային կետով, անցնելով ձորակով, 938,5 մ բարձրության նիշով հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՄԱՐՏՈՒՆԻ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ճարտար – Մարտունի  սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային  կետից և, դաշտային ճանապարհով արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, շարունակվում է մինչև թիվ 2 շրջադարձային կետը, ապա, թեքվելով հյուսիս-արևմուտք, հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 3 շրջադարձային կետին, դաշտային ճանապարհով շարունակվում, անցնելով թիվ 4 շրջադարձային կետով, հասնում է Մարտունի-Հադրութ ճանապարհի թիվ 5 շրջադարձային կետին, այնուհետև նշված ճանապարհով հասնում է Մարտունի քաղաքի նախկին ասֆալտգործարանի հարավային մասում գտնվող թիվ 6 շրջադարձային կետին, ապա շրջանցելով ասֆալտգործարանի տարածքը` հասնում է Խոնաշեն գետակին, հունով արևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 7 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ` դաշտային ճանապարհով հասնում է թիվ 8 շրջադարձային կետին, շարունակվում ևս 72 մ, թեքվում արևմուտք և նախկին այգիների եզրագծով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՄԱՐՏՈՒՆԻ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ճարտար – Մարտունի  սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, արևմտյան  ուղղությամբ անցնելով 934 մ` հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 639 մ,  թիվ 2 շրջադարձային կետից դաշտային ճանապարհով արևմտյան ուղղությամբ միանում «Ե» հանգուցային  կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՔԱՐԱՀՈՒՆՋ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

 Ճարտար – Քարահունջ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային  կետից, հարավային ուղղությամբ միանում է թիվ 1 շրջադարձային կետին, այնուհետև արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Է» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՄԱՐՏՈՒՆԻ

Սահմանագիծը՝ «Է-Ը» հանգուցակետեր

 

 Ճարտար-Մարտունի սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Ը» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՔԱՐԱՀՈՒՆՋ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ը-Թ» հանգուցակետեր

 

Ճարտար–Քարահունջ 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Թ» հանգուցային  կետից և, հյուսիսարևմտյան ուղղությամբ զառիթափի եզրով հատելով դաշտային ճանապարհը` միանում «Ը» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Թ-Ժ» հանգուցակետեր

 

Ճարտար–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Թ»  հանգուցային  կետից, հարավային ուղղությամբ անցնելով 96 մ` թեքվում է արևելք, անցնում 193 մ, հասնում դաշտային ճանապարհին և այդ ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ միանում «Ժ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ԳԻՇԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ժ-Ի» հանգուցակետեր

 

Ճարտար - Գիշի 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ի» հանգուցային  կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Ժ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ի-Լ» հանգուցակետեր

 

Ճարտար–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ի» հանգուցային  կետից և արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում  «Լ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Լ-Խ» հանգուցակետեր

 

Ճարտար – Խերխան 2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Լ» հանգուցային  կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 104 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և դաշտային ճանապարհով միանում «Խ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Խ-Ծ» հանգուցակետեր

 

Ճարտար - Քերթ 2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Ծ» հանգուցային  կետից` հարավարևելյան ուղղությամբ ձորակով միանում «Խ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ծ-Կ» հանգուցակետեր

 

Ճարտար-Քերթ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ծ» հանգուցային  կետից, արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, նույն դաշտային ճանապարհով  անցնելով թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ շարունակվում է ևս 165 մ և,  թեքվելով հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, միանում է «Կ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Կ-Հ» հանգուցակետեր

 

Ճարտար - Ավետարանոց  2-րդ  հատված  սահմանագիծը սկսվում է «Հ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում է  բարձունքին գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից էլ լանջով արևելյան և հարավարևելյան ուղղությամբ հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, թեքվում դեպի հարավ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, ապա արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 4 շրջադարձային կետով` միանում «Կ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՄՈՇԽՄՀԱՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Հ-Ձ» հանգուցակետեր

 

Ճարտար – Մոշխմհատ 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է «Ձ» հանգուցային կետից և, հյուսիսարևելյան  ուղղությամբ  անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, միանում է «Հ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ձ-Ղ» հանգուցակետեր

 

Ճարտար – Մադաթաշեն  2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ղ» հանգուցային կետից և,  հարավարևելյան  ուղղությամբ  անցնելով  թիվ 1 շրջադարձային կետով, միանում   է «Ձ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ - ՍՈՍ

Սահմանագիծը՝«Ղ-Ճ» հանգուցակետեր

 

Ճարտար–Սոս  սահմանագիծը սկսվում է «Ղ» հանգուցային  կետից, հյուսիսային  ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 2 շրջադարձային կետին, թեքվում է հյուսիս-արևմուտք, նշված դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով՝ հասնում է 801,6 մ բարձրության նիշի թիվ 14 շրջադարձային կետին, ապա շարունակվելով արևմտյան ուղղությամբ` հասնում է 783,1 մ բարձրության նիշում գտնվող թիվ 15 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 16, 17 և 18 շրջադարձային կետերով, հասնում թիվ 19 շրջադարձային կետին, ապա հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ 20, 21 և 22 շրջադարձային կետերով` թեքվում է հյուսիս-արևմուտք, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 23 շրջադարձային կետին, այդ ճանապարհով շարունակվում, անցնելով թիվ 24 շրջադարձային կետով, հատում է Կարմիր Շուկա-Մարտունի ավտոմայրուղին, թիվ 25 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս, հասնում թիվ 26 շրջադարձային կետին, ապա խաղողայգու եզրագծով անցնելով թիվ 27 և 28 շրջադարձային կետերով, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 905,9 մ բարձրության նիշով` հասնում է թիվ 29 շրջադարձային կետին և հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում «Ճ» հանգուցային կետին:

        

ՃԱՐՏԱՐ-ՔԵՐԹ

Սահմանագիծը՝«Ճ-Մ» հանգուցակետեր

 

Ճարտար – Քերթ սահմանագիծը սկսվում է «Մ» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ անցնելով 460 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է դեպի հարավ, մտնում ձորակը և հունով անցնում է թիվ 2 շրջադարձային կետով ու հասնում թիվ 3 շրջադարձային կետին,  թեքվում հարավ-արևելք, անցնում 317 մ, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 4 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 5 շրջադարձային կետով` նույն ուղղությամբ միանում է «Մ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ-ՔԵՐԹ

Սահմանագիծը՝«Մ-Ա» հանգուցակետեր

 

Ճարտար-Քերթ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից, դաշտային ճանապարհով հարավարևելյան ողղությամբ անցնելով 316 մ` թեքվում է դեպի արևելք ու միանում «Մ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Ճարտար 2-րդ հատվածի տարածությունը կազմում է  199,77 հա, սահմանագծերի երկարությունը՝ 6092,26 մ:

Ճարտար 2-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ»հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ»հատվածով` Մարտունու շրջանի Ջիվանի համայնքին,

«Գ-Դ»հատվածով` Մարտունու շրջանի Ջրաղացներ համայնքի 4-րդ հատվածին,

«Դ-Ա»հատվածով` Մարտունու շրջանի Ակնաղբյուր համայնքի 2-րդ հատվածին:

 

ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ճարտար 2-րդ հատված-Մաճկալաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է գրունտային ճանապարհին գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում արևելք, նշված ճանապարհով 895 մ անցնելուց հետո, թեքվում է հյուսիս-արևելք,  անցնում թիվ 2 շրջադարձային կետով ու դաշտային ճանապարհով շարունակվում մինչև խաչմերուկի թիվ 3 շրջադարձային կետը, ապա հյուսիսային ուղղությամբ միանում «Ա» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋԻՎԱՆԻ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Ճարտար 2-րդ հատված – Ջիվանի  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից և հյուսիսարևմտյան ուղղությամբ Ամարաս գետակի հունով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ճարտար 2-րդ հատված–Ջրաղացներ 4-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ»  հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով` միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Ճարտար 2-րդ հատված – Ակնաղբյուր 2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին, թեքվում արևելք 164 մ, թիվ 1 շրջադարձային կետով նույն ուղղությամբ միանում «Ա» հանգուցային կետին:

                          

ՃԱՐՏԱՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Ճարտար 3-րդ հատվածի տարածությունը կազմում է 1025,31  հա, սահմանագծերի երկարությունը 17098,02 մ:

Ճարտար  3-րդ հատվածը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի պետական պահուստային հողերին,

«Բ-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Սոս 2-րդ հատվածին:

 

ՃԱՐՏԱՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Ճարտար 3-րդ հատված – պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, հյուսիսային ուղղությամբ Մարտունի-Հադրութ ավտոմայրուղով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` հասնում է խաչմերուկում գտնվող թիվ 7 շրջադարձային կետին, ապա արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնելով թիվ 8, 9, 10, 11, 12, 13, 14 և  15 շրջադարձային կետերով` միանում «Ա» հանգուցային կետին:

 

ՃԱՐՏԱՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Ճարտար 3-րդ հատված–Սոս 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը` անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, թեքվում հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 8 և 9 շրջադարձային կետերով` հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 10 շրջադարձային կետին, ապա այդ ճանապարհով արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 11 և 12 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ, անցնում 396,1 մ բարձրության նիշում գտնվող թիվ 13 շրջադարձային կետով, շարունակվում է հարավ-արևմտյան ուղղությամբ, անցնում թիվ 15 շրջադարձային կետով, հատում դաշտային ճանապարհը, հասնում 588,0 մ բարձրության նիշում գտնվող թիվ 16 շրջադարձային կետին, այնուհետև անցնելով թիվ 17 շրջադարձային կետով` հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 18 շրջադարձային կետին, որտեղից շրջանցելով նախկին քարհանքի տարածքը` հասնում է թիվ 19 շրջադարձային կետին, այնուհետև դաշտային ճանապարհով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով` միանում է ավտոճանապարհին գտնվող «Բ» հանգուցային կետին:

 

 

                                                                                                     Հավելված 11.5

                                                                     «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                       վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԳԻՇՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                                                                                                                                                       

Տարածությունը կազմում է 1920,18հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 26117,99 մ:

Գիշի  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Սպիտակաշեն  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Եմիշճան  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքին,

«Զ-Է» հատվածով` Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքին,

«Է-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային  համայնքին:

 

ԳԻՇԻ-ՄՈՒՇԿԱՊԱՏ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Գիշի-Մուշկապատ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ձորակով անցնելով 666,9 մ բարձրության նիշը, շրջանցելով ջրամբարը` հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա դաշտային ճանապարհով անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` հասնում է ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին և ձորակով միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ-ՍՊԻՏԱԿԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Գիշի-Սպիտակաշեն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ, խանդակով  անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, ապա, նույն ուղղությամբ շարունակվելով, հասնում է Ննգի-Մարտունի ավտոմայրուղու եզրին գտնվող թիվ 2 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին և վարելահողի եզրով միանում Խոնաշեն գետի ափին գտնվող թիվ 3 շրջադարձային կետին, ապա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով կամրջին գտնվող թիվ 1 շրջադարձային կետով` նույն գետակով միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ-ԵՄԻՇՃԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Գիշի - Եմիշճան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, և, արևելյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, հասնում է դաշտային ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով հյուսիս` դաշտային ճանապարհով հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, շարունակվում նույն ուղղությամբ, հատելով դաշտային ճանապարհը` հասնում թիվ 3 շրջադարձային կետին և արևելյան ու հյուսիսարևելյան ուղղությամբ միանում  «Դ» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ-ԲԵՐԴԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Գիշի - Բերդաշեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ անցնելով  Աղաբլուր բարձունքին գտնվող թիվ 1 շրջադարձային կետով, ապա, նույն ուղղությամբ անցնելով 688.8 մ բարձրության նիշով` հատում է ձորակը, հասնում 706,3 մ բարձրության նիշին, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 2 շրջադարձային կետին,  թեքվում հյուսիս-արևմուտք և միանում  «Դ» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ-ՄԱՐՏՈՒՆԻ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Գիշի-Մարտունի սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում է Ննգի-Մարտունի ավտոճանապարհի  թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև թիվ 2 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք` 243 մ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 783 մ, հասնում թիվ 4 շրջադարձային կետին, շարունակվում նույն ուղղությամբ մինչև 502,6 մ բարձրության նիշը, ապա ջրբաժանով հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից էլ հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում է  «Ե» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ-ԽՆՈՒՇԻՆԱԿ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Գիշի–Խնուշինակ  սահմանագիծը սկսվում է  «Է» հանգուցային  կետից, արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հյուսիս-արևելք 528 մ, հասնում է Ճարտար-Մարտունի ավտոմայրուղու թիվ 2 շրջադարձային կետին, ապա հատելով այդ ավտոմայրուղին, ձորակով անցնելով 374մ` շարունակվում է մինչև 598,4 մ բարձրության նիշի թիվ 3 շրջադարձային կետը, ապա թեքվելով հյուսիս-արևելք`անցնում է 631,0 մ բարձրության նիշի թիվ 4 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ շարունակվելով և անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով` ձորակով հասնում է թիվ 7 շրջադարձային կետին ու թեքվելով հյուսիս-արևելք` հասնում է 595 մ բարձրության նիշի թիվ 8 շրջադարձային կետին, ապա, դաշտային ճանապարհով նույն ուղղությամբ անցնելով թիվ 9, 10, 11, 12 և 13, շրջադարձային կետերով, հասնում է 480,5 մ բարձրության նիշում գտնվող թիվ 14 շրջադարձային կետին, շարունակվում մինչև թիվ 15 շրջադարձային կետը, ապա թեքվելով հյուսիս-արևելք` հասնում Խոնաշեն գետակի ափին գտնվող թիվ 16 շրջադարձային կետին և գետակի հունով անցնելով թիվ 17 և 18 շրջադարձային կետերով` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր

 

Գիշի – Ճարտար սահմանագիծը սկսվում է  «Է» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ հասնում է 1031,5 մ բարձրության նիշին, թեքվում արևմուտք, հասնում 1015,9 մ բարձրության նիշին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 502 մ` հասնում է դաշտային ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, հատում այն, թեքվում հյուսիս-արևմուտք 267 մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում արևմուտք և միանում  «Ա» հանգուցային կետին:

 

ԳԻՇԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Գիշի 2-րդ  հատվածի  տարածությունը կազմում է 295,65 հա, սահմանագծերի երկարությունը` 7686,40 մ:

Գիշի համայնքի 2-րդ հատվածը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի  քաղաքային համայնքին,

«Բ-Ա» հատվածով` Մարտունու շրջանի պետական պահուստային հողերին:

 

ԳԻՇԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Գիշի 2-րդ հատված– Ճարտար սահմանագիծը սկսվում է  «Ա» հանգուցային  կետից և հյուսիսարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Բ» հանգուցային կետին:


ԳԻՇԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Բ-Ա» հանգուցակետեր

 

Գիշի 2-րդ հատված–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ 278 մ անցնելուց հետո հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով արևելք` հասնում է դաշտային ճանապարհի թիվ 2 շրջադարձային կետին, այնուհետև, թեքվելով հարավ-արևելք, դաշտային ճանապարհով հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, ապա հարավային ուղղությամբ անցնելով թիվ 4 շրջադարձային կետով` հասնում է դաշտային ճանապարհի թիվ 5 շրջադարձային կետին, այնուհետև նույն ուղղությամբ ջրբաժանով հասնում է թիվ 6 շրջադարձային կետին, ապա, թեքվելով արևմուտք, դաշտային ճանապարհով հասնում է թիվ 7 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս, անցնելով թիվ 8 և 9 շրջադարձային կետերով, հասնում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 10 շրջադարձային կետին և նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 11 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

                                                       

Հավելված 11.9

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԽԵՐԽԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Խերխան  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Ծովատեղ  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու շրջանի Կարմիր Շուկա  համայնքին,

«Ե-Ա»  հատվածով` Մարտունու շրջանի Մսմնա համայնքին:

 

ԽԵՐԽԱՆ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Խերխան – Կոլխոզաշեն սահմանագիծը սկսվում է  «Բ» հանգուցային  կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ Կեչաս գետակով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում մինչև  թիվ 2 շրջադարձային կետը, ապա դուրս գալով գետակից,  արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 3 շրջադարձային կետով`  հասնում է գետակի ափին գտնվող թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից էլ անցնելով թիվ 5 շրջադարձային կետով` գետափով հյուսիս-արևմտյան ուղղությամբ միանում է  «Ա» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ-ՔԵՐԹ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Խերխան - Քերթ  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ Կեչաս գետակի հունով միանում Կարմիր Շուկա-Մարտունի ճանապարհին գտնվող կամրջի «Գ» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ-ԾՈՎԱՏԵՂ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Խերխան - Ծովատեղ  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային  կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ ձորակով անցնում  է 178 մ, թեքվում հարավ-արևմուտք, անցնելով 67 մ` հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա, նույն ուղղությամբ շարունակվելով ևս 168 մ, թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 179 մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում է արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հասնում վարելահողի եզրին գտնվող թիվ 3 շրջադարձային կետին, շարունակվում նույն ուղղությամբ, անցնում թիվ 4 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ շարունակվելով, թիվ 5 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 6 շրջադարձային կետին, ապա արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 7 շրջադարձային կետով` հասնում է թիվ 8 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք 84 մ, անցնելով, հասնում է թիվ 9 շրջադարձային կետին, ապա, արևմտյան ուղղությամբ անցնելով 329 մ, թիվ 10 շրջադարձային կետում թեքվում է հարավ-արևմուտք 85 մ, հասնում թիվ 11 շրջադարձային կետին, ֆերմայի պատի ուղղությամբ անցնելով 7,2 մ` հատում է ֆերման, արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 12 և 13 շրջադարձային կետերով` հասնում է թիվ 14 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք 35 մ, հասնում թիվ 15 շրջադարձային կետին, շարունակվում 28 մ, հասնում թիվ 16 շրջադարձային կետին, անցնում է 95 մ, հասնում  թիվ 17 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք 40 մ, հասնում է թիվ 18 շրջադարձային կետին, շարունակվելով նույն ուղղությամբ` հատում է Ծովատեղ-Խերխան գրունտային ճանապարհը, հատում այն՝ անցնելով 47 մ, հասնում է թիվ 19 շրջադարձային կետին, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնելով 86 մ՝ հասնում է դաշտային ճանապարհին ու այդ ճանապարհով անցնելով 783 մ՝ հասնում է նախկին թթայգու եզրին, ապա հարավարևմտյան ուղղությամբ միանում  «Դ» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ-ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Խերխան - Կարմիր Շուկա  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային  կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին, թեքվում հյուսիս-արևմուտք` հատելով  դաշտային ճանապարհը, հասնում 1118,5մ բարձրության նիշում գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս` դաշտային ճանապարհը  հատելով` հասնում թիվ  2 շրջադարձային կետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք` միանում «Ե» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ-ՄՍՄՆԱ

Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր

 

Խերխան-Մսմնա սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային  կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 903 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է դեպի հարավ, և, հատելով ճանապարհները, միանում «Զ» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

 Խերխան 2-րդ հատվածը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի  Ճարտարի քաղաքային համայնքին,

«Բ-Գ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Գ-Դ»   հատվածով` Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի  2-րդ հատվածին,

«Դ-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքի 2-րդ հատվածին:

 

ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Խերխան 2-րդ հատված - Ճարտար սահմանագիծը սկսվում է  «Ա»  հանգուցային  կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 104 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և դաշտային ճանապարհով միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Խերխան 2-րդ հատված – պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ Մարտունի-Հադրութ ավտոճանապարհով միանում «Գ» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Խերխան 2-րդ հատված – Կարմիր Շուկա 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Դ» հանգուցային  կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ 256 մ անցնելով` թեքվում է արևելք 67 մ, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևելք 33 մ, թիվ 4 շրջադարձային կետում թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 5, 6 և 7 շրջադարձային կետերով, ապա թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ- արևելք 138 մ,  թիվ 12 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 13 և 14 շրջադարձային կետերով և միանում Մարտունի-Հադրութ ավտոճանապարհի  «Գ» հանգուցային կետին:

 

ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Խերխան 2-րդ հատված - Քերթ 2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է  «Ա» հանգուցային  կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, հասնում 375,2 մ բարձրության նիշում գտնվող թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, միանում  «Դ» հանգուցային կետին:

 

 

Հավելված 11.10

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԽՆՈՒՇԻՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Խնուշինակ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Գիշի  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքին,

«Գ-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին:

 

ԽՆՈՒՇԻՆԱԿ-ԳԻՇԻ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Խնուշինակ-Գիշի սահմանագիծը սկսվում է  «Ա» հանգուցային  կետից, արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հյուսիս-արևելք 528 մ, հասնում է Ճարտար-Մարտունի ավտոմայրուղու թիվ 2 շրջադարձային կետին, ապա հատելով այդ ավտոմայրուղին, ձորակով անցնելով 374մ` շարունակվում է մինչև 598,4 մ բարձրության նիշի թիվ 3 շրջադարձային կետը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 631,0 մ բարձրության նիշի թիվ 4 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ շարունակվելով և անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով` ձորակով հասնում է թիվ 7 շրջադարձային կետին ու թեքվելով հյուսիս-արևելք՝ հասնում է 595 մ բարձրության նիշի թիվ 8 շրջադարձային կետին, ապա դաշտային ճանապարհով նույն ուղղությամբ անցնելով թիվ 9, 10, 11, 12 և 13, շրջադարձային կետերով` հասնում է 480,5 մ բարձրության նիշում գտնվող թիվ 14 շրջադարձային կետին, շարունակվում մինչև թիվ 15 շրջադարձային կետը, ապա թեքվելով հյուսիս-արևելք` հասնում Խոնաշեն գետակի ափին գտնվող թիվ 16 շրջադարձային կետին և գետակի հունով անցնելով թիվ 17 և 18 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԽՆՈՒՇԻՆԱԿ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Խնուշինակ – Մարտունու քաղաքային  համայնք սահմանագիծը սկսվում է «Գ»  հանգուցային  կետից, արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով հյուսիսային ուղղությամբ` հասնում է Խոնաշեն  գետակի ափին  գտնվող թիվ 2 շրջադարձային կետին և գետակի հունով՝ հոսանքի հակառակ ուղղությամբ միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ԽՆՈՒՇԻՆԱԿ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Գ-Ա» հանգուցակետեր

 

Խնուշինակ – Ճարտար սահմանագիծը սկսվում է  «Գ»  հանգուցային  կետից, հարավային ուղղությամբ լանջով անցնելով  թիվ 1, 2,  3 շրջադարձային կետերով՝ թեքվում է հարավ-արևմուտք 248 մ, հասնում թիվ 4 շրջադարձային կետին, ապա հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 5 շրջադարձային կետով և 486,2 մ բարձրության նիշով՝ հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 6 շրջադարձային կետին, այնուհետև նույն ուղղությամբ շարունակվելով՝ հասնում է դաշտային ճանապարհի խաչմերուկի թիվ 7 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 8 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք՝ նույն դաշտային ճանապարհով անցնում է թիվ 9, 10 շրջադարձային կետերով, թեքվում է արևմուտք և, ձորակով անցնելով թիվ 11 շրջադարձային կետով, հասնում է թիվ 12 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով հյուսիսային ուղղությամբ՝ հասնում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 13 շրջադարձային կետին և այդ ճանապարհով հասնում է թիվ 14 շրջադարձային կետին, որտեղից էլ թեքվելով հարավ` հասնում է ձորակի թիվ 15 շրջադարձային կետին ու, շրջանցելով թթայգին, հասնում է թիվ 16 շրջադարձային կետին և հյուսիսարևելյան ուղղությամբ դուրս գալիս դաշտային ճանապարհին գտնվող թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից այդ դաշտային ճանապարհով արևմտյան ուղղությամբ  հասնելով թիվ 18 շրջադարձային կետին` թեքվում  է հարավ, հասնում ձորակում գտնվող թիվ 19 շրջադարձային կետին և ձորակով արևմտյան ուղղությամբ հատելով Կարմիր Շուկա - Մարտունի ավտոմայրուղին՝ թիվ 20 շրջադարձային կետով, ձորակով, այնուհետև լանջով անցնելով 938,5 մ բարձրության նիշով` հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 
Հավելված 11.21

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Մաճկալաշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Սոս համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Սարգսաշեն  համայնքի 2-րդ հատվածին,

«Դ-Ե» հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ-ՍՈՍ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն–Սոս սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ անցնելով 253 մ, թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով վարելահողի եզրով 339 մ,  շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով թփուտները և անցնելով 525մ` հասնում է վարելահողի եզրին, ապա հյուսիսային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը` թիվ 2 շրջադարձային կետով շարունակվում մինչև Ամարաս գետակի ափին գտնվող թիվ 3 շրջադարձային կետը, ապա հունով հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից էլ, թթայգին կիսելով հյուսիսային ուղղությամբ, հասնում է Մաճկալաշեն-Ամարասի վանք մայրուղու թիվ 5 շրջադարձային կետին, ապա նշված մայրուղով հասնում է թիվ 6 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս, անցնում թիվ 7, 8 շրջադարձային կետերով, ապա վարելահողի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 9 շրջադարձային կետին, որտեղից անցնելով 238 մ, թեքվում է հյուսիս-արևմուտք, ձորակը հատելով հասնում է 717,9 մ բարձրության նիշում գտնվող թիվ 10 շրջադարձային կետին, հատելով ձորակը շարունակվում մինչև 766,1 մ բարձրության նիշը, ապա արևելյան ուղղությամբ ձորակները հատելով` անցնում թիվ 11 շրջադարձային կետով, թիվ 12 շրջադարձային կետում թեքվում է դեպի հարավ, ձորակով հասնում մինչև Սոս-Մաճկալաշեն մայրուղու թիվ 13 շրջադարձային կետին, հատում մայրուղին, շարունակվում մինչև Ամարասի գետակի հետ միախառնման կետում գտնվող թիվ 14 շրջադարձային կետը, ապա գետակի հունով հարավարևելյան ուղղությամբ հասնում թիվ 15 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, թիվ 16 շրջադարձային կետում թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 17 շրջադարձային կետով, հասնում  թիվ 18 շրջադարձային կետին և հարավարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով և վարելահողի եզրով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն–Կոլխոզաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ հասնում է 775,5 մ բարձրության նիշում գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով ձորակն ու դաշտային ճանապարհը` շարունակվում ևս 465 մ և միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ-ՍԱՐԳՍԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն–Սարգսաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ»  հանգուցային  կետից, հյուսիսարևելյան և արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ-ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն–պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային  կետից, հյուսիսարևելյան և արևելյան ուղղությամբ անտառի եզրով միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Մաճկալաշեն  2-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Սոս համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու շրջանի Ջիվանի համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի 2-րդ հատվածին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 2-րդ հատված – Ակնաղբյուր  2-րդ հատված  սահմանագիծը սկսվում է  «Ա» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 2-րդ հատված–Սոս 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Բ» հանգուցային կետից և, հարավային ուղղությամբ անցնելով 226 մ, հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում ևս 215 մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում է հարավ-արևմուտք` անցնելով  թիվ  3  և թիվ 4 շրջադարձային կետերով, թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 573 մ, թիվ 5 շրջադարձային կետում թեքվում է հարավ արևմուտք` դաշտային ճանապարհով անցնում թիվ 6, թիվ 7 շրջադարձային կետերով, հատում գրունտային ճանապարհը և միանում Ամարաս գետակի ափին գտնվող  թիվ «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 2-րդ հատված–պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, Ամարաս գետակի հունով արևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 1 շրջադարձային կետին և, թեքվելով հարավ-արևմուտք, հատում է դաշտային ճանապարհը, անցնում թիվ 2 շրջադարձային կետով և նույն ուղղությամբ միանում 584,4 մ բարձրության նիշում գտնվող թիվ «Դ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋԻՎԱՆԻ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 2-րդ հատված – Ջիվանի սահմանագիծը սկսվում է  «Դ»  հանգուցային կետից, Ամարաս գետակի հունով հոսանքի ուղղությամբ անցնելով 382 մ, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 268 մ` հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք` հատելով դաշտային ճանապարհը և անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` շարունակվում է մինչև 514,5 մ բարձրության նիշը, թեքվում հարավ-արևելք և, անցնելով 624 մ, հասնում վարելահողի եզրին, այնուհետև, վարելահողի եզրով անցնելով 190 մ` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 2-րդ հատված-Ճարտար 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է գրունտային ճանապարհին գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում արևելք, նշված ճանապարհով 895 մ անցնելուց հետո թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 2 շրջադարձային կետով  ու դաշտային ճանապարհով  1167 մ  անցնելուց  հետո`  թիվ  3 շրջադարձային կետում, թեքվում է հարավ-արևելք 62 մ, ապա թեքվում հյուսիս-արևելք 241 մ, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք 124 մ` հյուսիսային ուղղությամբ միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Մաճկալաշեն  3-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու  քաղաքային համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Սոս համայնքի 3-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի 3-րդ հատվածին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 3-րդ հատված – Մարտունու քաղաքային համայնք սահմանագիծը սկսվում է  «Ա»  հանգուցային  կետից և արևելյան ուղղությամբ միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՍՈՍ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մաճկալաշեն 3-րդ հատված–Սոս 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ հասնում է 401,1 մ բարձրության նիշը, թեքվում հարավ և ջրբաժանով միանում թիվ «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

          Մաճկալաշեն 3-րդ հատված–Կոլխոզաշեն 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և արևմտյան ուղղությամբ 137 մ անցնելուց հետո հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, ապա շարունակվելով նշված դաշտային ճանապարհով`  հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս, ջրբաժանով հասնում թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում արևմուտք, հասնում ձորակում գտնվող թիվ 4 շրջադարձային կետին  և հյուսիսային ուղղությամբ միանում  «Դ» հանգուցային կետին:

 

 
Հավելված 11.24

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄՈՒՇԿԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Մուշկապատ համայնքը  սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Վարանդա  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Սպիտակաշեն  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Գիշի  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Քերթ համայնքին,

«Զ-Է» հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքին,

«Է-Ը» հատվածով` Մարտունու շրջանի Հաղորտի  համայնքին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏ-ՎԱՐԱՆԴԱ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մուշկապատ -Վարանդա  սահմանագիծը սկսվում է  «Ա» հանգուցային կետից, Խոնաշեն գետակով արևմտյան ուղղությամբ հասնում է  թիվ 1 շրջադարձային կետից  87մ արևելք, թեքվում հյուսիս, հասնում Ննգի-Մարտունի ավտոմայրուղուն, այնուհետև մայրուղով արևմտյան ուղղությամբ անցնելով 89 մ` հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, շարունակվում ևս 341 մ, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում  թիվ 3 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից  հարավարևմտյան ուղղությամբ միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏ-ՍՊԻՏԱԿԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մուշկապատ-Սպիտակաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և Խոնաշեն գետակի հունով արևմտյան ուղղությամբ միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏ-ԳԻՇԻ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մուշկապատ-Գիշի սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և, հյուսիսային ուղղությամբ ձորակով անցնելով 666,9 մ բարձրության նիշը, շրջանցելով ջրամբարը, հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա դաշտային ճանապարհով անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` հասնում է ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին և ձորակով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մուշկապատ- Ճարտար սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և գետակով, հոսանքին հակառակ ուղղությամբ միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏ-ՔԵՐԹ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Մուշկապատ - Քերթ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, ձորակով անցնելով թիվ 2, 3, 4, 5 շրջադարձային կետերով` միանում է ձորակների հատման կետում գտնվող  «Զ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Մուշկապատ - Կոլխոզաշեն  սահմանագիծը սկսվում է  «Զ» հանգուցային կետից և հյուսիսային ուղղությամբ Ամարաս գետակով միանում «Է»  հանգուցային կետին:

 

ՄՈՒՇԿԱՊԱՏ-ՀԱՂՈՐՏԻ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Մուշկապատ - Հաղորտի սահմանագիծը սկսվում է  «Է» հանգուցային կետից, ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով`  հասնում է Ննգի-Մարտունի ավտոմայրուղուց 44 մ հյուսիս-արևմուտք գտնվող թիվ 3 շրջադարձային կետին, այնուհետև հատելով ավտոմայրուղին` հասնում է բանջարանոցի եզրին գտնվող թիվ 4 շրջադարձային կետին, ապա, բանջարանոցները շրջանցելով, հարավային ուղղությամբ հասնում թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից մտնում է Խոնաշեն գետը և գետակով  արևմտյան ուղղությամբ հասնում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից ձորակով անցնելով թիվ 7, 8 և 9 շրջադարձային կետերով` հասնում է թիվ 10 շրջադարձային կետին, դուրս գալիս ձորակից` հատելով Մուշկապատ-Հաղորտի գրունտային ճանապարհը, և դաշտային ճանապարհով հասնում է թիվ 11 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք 213 մ, հասնում թիվ 12 շրջադարձային կետին, ապա հարավարևմտյան ուղղությամբ մտնում ձորակը և միանում Ամարաս գետակի ափին գտնվող  «Ը» հանգուցային կետին:

 

 

  Հավելված 11.29

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՋԻՎԱՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Ջիվանի  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ասկերանի  շրջանի Սարուշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին,

«Դ-Ե» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Ե-Զ» հատվածով` Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի 2-րդ հատվածին,

«Զ-Է» հատվածով` Հադրութի  շրջանի Ազոխ համայնքի 2-րդ հատվածին,

«Է-Ը» հատվածով` Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Ը-Թ» հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը,

«Թ-Ժ» հատվածով` Ասկերանի  շրջանի Ջրաղացներ համայնքի 4-րդ հատվածին:

 

ՋԻՎԱՆԻ-ՍԱՐՈՒՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ջիվանի – Սարուշեն  2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 784,9 մ` հասնում է դաշտային ճանապարհին և անցնելով 14,5 մ` հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թփուտներին և, թփուտների ու վարելահողի եզրերով անցնելով, հասնում է սեփականաշնորհված վարելահողի հարավային եզրին, ապա անցնելով 326 մ` թեքվում է դեպի հյուսիս–արևմուտք 372 մ, թեքվում արևմուտք 290 մ, հասնում թիվ 2 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս–արևմուտք 480 մ, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ անցնելով 245 մ` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՃԱՐՏԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ջիվանի -Ճարտար 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից և հյուսիսարևմտյան ուղղությամբ Ամարաս գետակի հունով միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ջիվանի - Մաճկալաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային  կետից, Ամարաս գետակի հունով հոսանքի ուղղությամբ անցնելով 382 մ` թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 268 մ, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հարավ արևելք, հատելով դաշտային ճանապարհը և անցնելով թիվ 2 շրջադարձային կետով, շարունակվում է մինչև 514,5 մ բարձրության նիշը, թեքվում հարավ-արևելք և անցնելով 624 մ` հասնում վարելահողի եզրին, այնուհետև վարելահողի եզրով անցնելով 190 մ` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ  ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

      

Ջիվանի – պետական պահուստային հողեր  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային  կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 494 մ` հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, հատում դաշտային ճանապարհը, հարավային ուղղությամբ հատելով մյուս դաշտային ճանապարհը` միանում գետակի ափին գտնվող  «Ե» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՄԵԾ ԹԱՂԵՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

      

Ջիվանի–Մեծ Թաղեր 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, Վարանդա գետի հունով հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, հասնում գրունտային ճանապարհի թիվ 2 շրջադարձային կետին, ապա նշված ճանապարհով արևմտյան ուղղությամբ անցնելով 430 մ` հասնում է թիվ 3 շրջադարձային կետին և նույն ուղղությամբ միանում «Զ» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ԱԶՈԽ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Ջիվանի–Ազոխ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային  կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3 շրջադարձային կետերով հասնում է նշված ճանապարհին գտնվող կամրջի թիվ 4 շրջադարձային կետին, ապա թեքվելով արևմուտք` Վարանդա գետակի հունով, հոսանքի հակառակ ուղղությամբ, միանում  «Է» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՍԱՐԳՍԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Ջիվանի–Սարգսաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, գետակի հունով արևելյան ուղղությամբ հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա խրամուղով արևելյան ուղղությամբ հասնում Կարմիր Շուկա-Ջիվանի ավտոճանապարհին գտնվող թիվ 2 շրջադարձային կետին, ապա, հատելով նշված ճանապարհը (նախկին խաղողայգու եզրագծով), հյուսիսային ուղղությամբ անցնելով 890 մ, թեքվում է հյուսիս-արևելք և միանում  «Ը» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Ը-Թ» հանգուցակետեր

 

Ջիվանի–պետանտառտնտեսություն սահմանագիծը սկսվում է «Ը» հանգուցային  կետից, հարավային ուղությամբ անցնելով 794 մ, հասնում է դաշտային ճանապարհին, ապա, թեքվելով հյուսիս-արևելք,  ջրբաժանով հասնում է Խազազ լեռնագագաթին, թեքվում արևելք, անցնում 471 մ, հասնում դաշտային ճանապարհ և հյուսիսարևելյան ուղղությամբ միանում «Թ» հանգուցային կետին:

 

ՋԻՎԱՆԻ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Թ-Ժ» հանգուցակետեր

 

Ջիվանի – Ջրաղացներ 4-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Թ» հանգուցային կետից  և Ամարաս գետակով միանում   «Ժ» հանգուցային կետին:

 

                                                             

  Հավելված 11.31

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՍՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Սոս  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Քարահունջ համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Դ-Ե»  հատվածով` Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի 4-րդ հատվածին,

«Ե-Զ»  հատվածով` Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքի 3-րդ հատվածին,

«Զ-Է»  հատվածով` Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Է-Ը»  հատվածով` ԼՂՀ պետանտառտնտեսությանը,

«Ը-Թ»  հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին,

«Թ-Ժ»  հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Ժ-Ի»  հատվածով` Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Ի-Լ»  հատվածով` Մարտունու շրջանի Զարդանաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Լ-Խ»  հատվածով` Մարտունու շրջանի Թաղավարդ  համայնքի 2-րդ հատվածին,

«Խ-Ծ»  հատվածով` Մարտունու շրջանի Հերհեր համայնքին:

 

ՍՈՍ-ՔԱՐԱՀՈՒՆՋ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քարահունջ–Սոս սահմանագիծը սկսվում է  «Ա»  հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ  հատելով  ձորակները` հասնում  է թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում 376 մ, հասնում թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից հարավային ուղղությամբ անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` հատում է Կարմիր Շուկա - Մարտունի ավտոմայրուղին, նույն ուղղությամբ անցնելով թիվ 5 շրջադարձային կետով` շարունակվում է և, անցնելով վարելահողի եզրին գտնվող թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 9 շրջադարձային կետին և նույն ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ միանում «Բ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ- ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

        

Սոս – Ճարտար սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային  կետից, հյուսիսային  ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` հասնում է մինչև դաշտային ճանապարհին գտնվող թիվ 2 շրջադարձային կետը, թեքվում է հյուսիս-արևմուտք, նշված դաշտային ճանապարհով անցնելով թիվ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով` հասնում է 801,6 մ բարձրության նիշի թիվ 14 շրջադարձային կետին, ապա, շարունակվելով արևմտյան ուղղությամբ, հասնում է 783,1 մ բարձրության նիշում գտնվող թիվ 15 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 16, 17 և 18 շրջադարձային կետերով, հասնում թիվ 19 շրջադարձային կետին, ապա հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ 20, 21 և 22 շրջադարձային կետերով` թեքվում է հյուսիս-արևմուտք, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 23 շրջադարձային կետին, այդ ճանապարհով շարունակվում` անցնելով թիվ 24 շրջադարձային կետով, հատում է Կարմիր Շուկա-Մարտունի ավտոմայրուղին, թիվ 25 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս, հասնում թիվ 26 շրջադարձային կետին, ապա խաղողայգու եզրագծով անցնելով թիվ 27 և 28 շրջադարձային կետերով, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 905,9 մ բարձրության նիշով` հասնում է թիվ 29 շրջադարձային կետին և հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում «Բ» հանգուցային կետին:

        

ՍՈՍ-ՄԱԴԱԹԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Սոս - Մադաթաշեն 2-րդ  հատված սահմանագիծը սկսվում է  «Գ»  հանգուցային կետից և ճանապարհով հասնում  է թիվ 1  շրջադարձային  կետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք`  անցնում է թիվ 2 շրջադարձային կետով, ապա արևելյան ուղղությամբ անցնելով 204 մ` հասնում է վարելահողի եզրին և վարելահողի եզրագծով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Սոս - Ակնաղբյուր 4-րդ  հատված սահմանագիծը սկսվում է  «Դ»  հանգուցային կետից և հարավարևմտյան ուղղությամբ թթայգու ցանկապատով միանում  «Ե»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ՄԱԴԱԹԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Սոս - Մադաթաշեն  3-րդ  հատված սահմանագիծը սկսվում է  «Ե»  հանգուցային կետից, գետակով անցնում է 139 մ, թեքվում հյուսիս-արևելք 52 մ և միանում  «Զ» հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ՍԱՐՈՒՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Սոս  - Սարուշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Զ»  հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով 172 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս-արևմուտք 75 մ, թեքվում հարավ-արևմուտք` անցնում թիվ 2 շրջադարձային կետով, շարունակվում ևս 85 մ, թիվ 3 շրջադարձային կետում թեքվում հարավ-արևելք 167 մ, թիվ 4 շրջադարձային կետում թեքվում արևելք 169 մ, հասնում թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում «Է»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ՊԵՏԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Սոս – պետանտառատնտեսության սահմանագիծը սկսվում է  «Է»  հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով 561 մ` թեքվում հարավ-արևմուտք, ձորակով անցնում 237 մ, ապա, թեքվելով հյուսիս-արևմուտք, հասնում է դաշտային ճանապարհին և այդ ճանապարհով արևմտյան ուղղությամբ միանում «Ը»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ՄԱՃԿԱԼԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Ը-Թ» հանգուցակետեր

 

Սոս – Մաճկալաշեն սահմանագիծը սկսվում է «Ը» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ անցնելով 253 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով վարելահողի եզրով 339 մ, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով թփուտները և անցնելով 525 մ` հասնում է վարելահողի եզրին, ապա, հյուսիսային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, թիվ 2 շրջադարձային կետով շարունակվում մինչև Ամարաս գետակի ափին գտնվող թիվ 3 շրջադարձային կետը, ապա հունով հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից էլ թթայգին կիսելով հյուսիսային ուղղությամբ, հասնում է Մաճկալաշեն-Ամարասի վանք մայրուղու թիվ 5 շրջադարձային կետին, ապա նշված մայրուղով հասնում է թիվ 6 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս` անցնում թիվ 7 և 8 շրջադարձային կետերով, ապա վարելահողի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 9 շրջադարձային կետին, որտեղից անցնելով 238 մ` թեքվում է հյուսիս-արևմուտք, ձորակը հատելով հասնում է 717,9 մ բարձրության նիշում գտնվող թիվ 10 շրջադարձային կետին, հատելով ձորակը շարունակվում մինչև 766,1 մ բարձրության նիշը, ապա արևելյան ուղղությամբ ձորակները հատելով, անցնում թիվ 11 շրջադարձային կետով` թիվ 12 շրջադարձային կետում թեքվում է դեպի հարավ, ձորակով հասնում մինչև Սոս-Մաճկալաշեն մայրուղու թիվ 13 շրջադարձային կետին, հատում մայրուղին, շարունակվում մինչև Ամարաս գետակի հետ միախառնման կետում գտնվող թիվ 14 շրջադարձային կետը, ապա գետակի հունով հարավարևելյան ուղղությամբ հասնում թիվ 15 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, թիվ 16 շրջադարձային կետում թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 17 շրջադարձային կետով, հասնում  թիվ 18 շրջադարձային կետին և հարավարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով և վարելահողի եզրով միանում  «Թ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Թ-Ժ» հանգուցակետեր

 

Սոս – Կոլխոզաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Թ»  հանգուցային  կետից, հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 շրջադարձային կետերով` միանում է Կարմիր Շուկա-Ջիվանի ճանապարհի «Ժ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ՍԱՐԳՍԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ժ-Ի» հանգուցակետեր

 

Սոս – Սարգսաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Ժ»  հանգուցային կե­տից և հարավային ուղղությամբ միանում Վարանդա գետի  «Ի»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ԶԱՐԴԱՆԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ի-Լ» հանգուցակետեր

 

Սոս – Զարդանաշեն  2-րդ հատված  սահմանագիծը սկսվում  «Ի»  հանգուցային  կետից և Վարանդա գետի հունով հոսանքի հակառակ ուղղությամբ միանում «Լ» հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ԹԱՂԱՎԱՐԴ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Լ-Խ» հանգուցակետեր

 

Սոս – Թաղավարդ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Լ»  հանգուցային  կետից, հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` հասնում է Կարմիր Շուկա-Ջիվանի ավտոճանապարհի թիվ 2 շրջադարձային կետին, հատում նշված ճանապարհը, հյուսիսային ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով`  թեքվում է հյուսիս-արևմուտք` անցնում 467մ, թիվ 8 շրջադարձային կետում թեքվում հյուսիս 343 մ, թիվ 9 շրջադարձային կետում թեքվում հյուսիս-արևելք և միանում  «Խ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ-ՀԵՐՀԵՐ

Սահմանագիծը՝«Խ-Ծ» հանգուցակետեր

 

Սոս – Հերհեր սահմանագիծը սկսվում է  «Խ»  հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում է 714,6 մ բարձրության նիշում գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հասնում թիվ 2 շրջադարձային կետին, շարունակվում 244 մ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևելք, թիվ 4 շրջադարձային կետում թեքվում հարավ-արևելք,  թթայգին շրջանցելով հասնում Ամարաս գետակից 55 մ արևմուտք գտնվող թիվ 5 շրջադարձային կետին, շարունակվում մինչև Ամարաս գետակը,  ապա գետակի հունով անցնելով 568 մ, հասնում է թթայգու թիվ 6 շրջադարձային կետին, ապա մտնում դաշտային ճանապարհը և հասնում Սոս-Մաճկալաշեն ավտոմայրուղու թիվ 7 շրջադարձային կետին, թեքվելով հյուսիս-արևմուտք` նշված մայրուղով հասնում թիվ 8 շրջադարձային կետին, թեքվում հարավ 93 մ, ապա հարավ-արևմուտք՝  21 մ, հյուսիս-արևմուտք` 55,5 մ, հասնում թիվ 9 շրջադարձային կետին, շարունակվում  ևս  21 մ, թեքվում արևմուտք` հասնում է Ամարաս գետակին և հունով անցնելով 233 մ` թթայգու եզրով հասնում է գետակին և գետակով 49 մ անցնելուց հետո շարունակվում է մինչև թիվ 10 շրջադարձային կետը, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին գտնվող  թիվ 11 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով հյուսիս-արևմուտք` դաշտային ճանապարհով անցնում է թիվ 12 շրջադարձային կետով ու նույն ուղղությամբ միանում  «Ծ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Սոս  2-րդ հատվածը սահմանակից  է`

«Ա-Բ»  հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ»  հատվածով` Ասկերանի  շրջանի Ակնաղբյուր համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ»  հատվածով` Ասկերանի  շրջանի Ջրաղացներ համայնքի 5-րդ հատվածին,

«Դ-Ե»  հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի 3-րդ հատվածին,

«Ե-Զ»  հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՃԿԱԼԱՇԵՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը «Ա-Բ» հանգուցակետեր

 

Սոս 2-րդ հատված - Մաճկալաշեն 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Ա»  հանգուցային կետից և, հարավային ուղղությամբ, անցնելով 226 մ, հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում ևս 215 մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում է հարավ-արևմուտք` անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում է հարավ-արևելք  և, անցնելով 573 մ, թիվ 5 շրջադարձային կետում թեքվում է հարավ արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, հատում գրունտային ճանապարհը և միանում Ամարաս գետակի ափին գտնվող  «Բ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ - ԱԿՆԱՂԲՅՈՒՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը`«Բ-Գ» հանգուցակետեր

 

Սոս 2-րդ հատված - Ակնաղբյուր 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Բ»  հանգուցային կետից և հարավարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՋՐԱՂԱՑՆԵՐ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Սոս 2-րդ հատված – Ջրաղացներ 5-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Գ»  հանգուցային կետից և հարավարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում  «Դ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՃԱՐՏԱՐ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

        

Սոս 2-րդ հատված – Ճարտար 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Դ»  հանգուցային կետից, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, անցնում է թիվ 1, 2, 3 շրջադարձային կետերով, թեքվում հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 8 և 9 շրջադարձային կետերով, շրջանցելով վարելահողը` հասնում է դաշտային ճանապարհին և այդ ճանապարհով անցնում է թիվ 10 շրջադարձային կետով, ապա, շարունակվելով այդ ճանապարհով, արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում է հարավ, անցնում 396,1 մ բարձրության նիշում գտնվող թիվ 13 շրջադարձային կետով, շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ, անցնում թիվ 14 և 15 շրջադարձային կետերով, հատում դաշտային ճանապարհը, հասնում 588,0 մ բարձրության նիշում գտնվող թիվ 16 շրջադարձային կետին, այնուհետև հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 17 շրջադարձային կետին և, անցնելով թիվ 18 շրջադարձային կետը, շրջանցելով նախկին քարհանքի տարածքը, հասնում է թիվ 19 շրջադարձային կետին, այնուհետև դաշտային ճանապարհով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով` միանում է ավտոճանապարհին գտնվող «Ե» հանգուցային կետին:

 

ՍՈՍ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Սոս 2-րդ հատված – պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է  «Ե»  հանգուցային  կետից և, հարավային ուղղությամբ Մարտունի-Հադրութ ավտոճանապարհով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, թիվ 3 շրջադարձային կետում թեքվում է արևմուտք` գրունտային ճանապարհով անցնում թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով, հատում ջրանցքը, շարունակվելով նույն ճանապարհով` անցնում է թիվ 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով, հասնում թիվ 12 շրջադարձային կետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, հասնում Վարանդա գետին, որի հունով հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում է մինչև Ամարաս գետակի հետ միախառնման կետը, որից հետո նախկին ջրամբարի տարածքով և Ամարաս գետի հունով միանում է  «Զ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Սոս  3-րդ հատվածը սահմանակից  է`

«Ա-Բ»  հատվածով` Մարտունու քաղաքային  համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի  3-րդ հատվածին,

«Գ-Դ»  հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի 3-րդ հատվածին,

«Դ-Ե»  հատվածով` Մարտունու շրջանի պետական պահուստային ֆոնդի  հողերին:

 

ՍՈՍ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Սոս 3-րդ հատված – Մարտունու քաղաքային համայնք սահմանագիծը սկսվում է  «Ա»  հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ հատելով ձորակները, անցնում է թիվ 1 շրջադարձային կետով և, նույն ուղղությամբ շարունակվելով, հասնում է ձորակի թիվ 2 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք` անցնում է 269 մ, հասնում թիվ 3 շրջադարձային կետին և հարավային ուղղությամբ ջրբաժանով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՍՈՍ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾՄԱՃԿԱԼԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Սոս 3-րդ հատված – Մաճկալաշեն 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ հասնում է 401,1 մ բարձրության նիշը, թեքվում հարավ և ջրբաժանով միանում  «Գ»  հանգուցային կետին:

 

ՍՈՍ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Սոս 3-րդ հատված – Կոլխոզաշեն 3-րդ հատված սահմանագիծը սկսվում է  «Գ»  հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ անցնում է 301,2 մ բարձրության նիշով, հասնում դաշտային ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, այնուհետև նշված դաշտային ճանապարհով անցնելով թիվ 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ-արևելք 390 մ, որտեղից թեքվելով հյուսիս-արևելք և հյուսիս 221 մ, հասնում է 290,8 մ բարձրության նիշի թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 5 շրջադարձային կետով և հատելով դաշտային ճանապարհները` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՍՈՍ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Սոս 3-րդ հատված – պետական պահուստային ֆոնդի հողեր սահմանագիծը սկսվում է  «Դ»  հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ հասնում է ձորակին, ձորակով անցնում 586 մ, թեքվում հարավ-արևելք, հասնում 389,2 մ բարձրության նիշի թիվ 1 շրջադարձային կետին, ապա հարավային ուղղությամբ հասնում է ձորակին և հունով 1190 մ անցնելուց հետո շարունակվում է մինչև 303,4 մ բարձրության նիշի թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհի թիվ 3 շրջադարձային կետին, շարունակվում դաշտային ճանապարհով մինչև խաչմերուկը, ապա նույն ուղղությամբ անցնելով 297,9 մ բարձրության նիշով, հատելով ձորակը` հասնում է 280,6 մ բարձրության նիշում գտնվող թիվ 4 շրջադարձային կետին,  այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք` հասնում է դաշտային ճանապարհը և ջրբաժանով անցնելով 289,7մ և 298,4մ բարձրության նիշերով`  հասնում է գրունտային ճանապարհի թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից էլ նշված ճանապարհով արևմտյան ուղղությամբ միանում է  «Ե»  հանգուցային կետին:

 

                                                            

Հավելված 11.35

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

Քարահունջ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Քերթ  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի  Սոս համայնքին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋՔԵՐԹ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քարահունջ – Քերթ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ հասնում է 940,7 մ բարձրության նիշում գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք 372 մ, հասնում դաշտային ճանապարհի շրջադարձի թիվ 2 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ այդ ճանապարհով հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, շրջանցելով այգին հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով ու անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով` հասնում է գետակի ափին գտնվող թիվ 7 շրջադարձային կետին ու գետակի հունով հոսանքի ուղղությամբ հատելով Կարմիր Շուկա-Մարտունի ավտոմայրուղին և շարունակվելով հոսանքի ուղղությամբ` միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ-ԾՈՎԱՏԵՂ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քարահունջ-Ծովատեղ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևելյան ուղղությամբ անցնում է թիվ 1 շրջադարձային կետով և նույն ուղղությամբ միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ-ՍՈՍ

Սահմանագիծը «Գ-Դ» հանգուցակետեր

 

Քարահունջ-Սոս  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ  հատելով  ձորակները`  հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում 376 մ, հասնում թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից հարավային ուղղությամբ անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` հատում է Կարմիր Շուկա-Մարտունի ավտոմայրուղին, նույն ուղղությամբ  անցնելով թիվ 5 շրջադարձային կետով` շարունակվում է և, անցնելով վարելահողի եզրին գտնվող թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, հասնում է դաշտային ճանապարհին գտնվող թիվ 9 շրջադարձային կետին և նույն ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ միանում է  «Դ» հանգուցային կետին:

                           

ՔԱՐԱՀՈՒՆՋ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

 Քարահունջ 2-րդ հատվածը  սահմանակից է`

 «Ա-Բ» հատվածով` Մարտունու քաղաքային  համայնքին,

 «Բ-Գ» հատվածով` Ճարտարի քաղաքային համայնքին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քարահունջ 2-րդ հատված – Մարտունու քաղաքային համայնք սահմանագիծը սկսվում է  «Ա» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` հասնում է թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով արևմուտք, անցնելով 327,8 մ բարձրության նիշում գտնվող թիվ 3 շրջադարձային կետով` վարելահողի եզրով մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, թեքվում է հարավ-արևմուտք, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 5 շրջադարձային կետին և նույն ուղղությամբ միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քարահունջ 2-րդ հատված–Ճարտար սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Քարահունջ 3-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու  քաղաքային համայնքին,

 «Գ-Դ»հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քարահունջ 3-րդ հատված –Ճարտար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և, հյուսիսարևմտյան ուղղությամբ զառիթափի եզրով հատելով դաշտային ճանապարհը, միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քարահունջ 3-րդ հատված-Մարտունու քաղաքային համայնք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, մտնելով թիվ 5 շրջադարձային կետը,  ապա շարունակվելով հարավային ուղղությամբ, անցնելով թիվ 6 շրջադարձային կետով, միանում է  «Գ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԱՀՈՒՆՋ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Քարահունջ 3-րդ հատված – պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով  հասնում է թիվ 1 շրջադարձային կետին և թեքվելով հյուսիս-արևմուտք` միանում «Դ» հանգուցային կետին:

 

 

  Հավելված 11.36

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՔԵՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 836.28 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 17482.57 մ:

Քերթ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Մուշկապատ  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունու շրջանի Քարահունջ համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքին,

«Զ-Է» հատվածով` Մարտունու շրջանի Խերխան համայնքին,

«Է-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքին:

 

ՔԵՐԹ-ՄՈՒՇԿԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քերթ - Մուշկապատ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հարավ-արևմուտք ձորակով, անցնելով թիվ 2,3,4 և 5 շրջադարձային կետերով, միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քերթ – Ճարտար սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային  կետից, դաշտային ճանապարհով հարավարևելյան ողղությամբ անցնելով 316 մ` թեքվում է դեպի արևելք ու միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Քերթ – Ճարտար սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային  կետից, հարավարևելյան ուղղությամբ անցնելով 460 մ` թիվ 1 շրջադարձային կետում թեքվում է դեպի հարավ, մտնում ձորակը և հունով անցնում է թիվ 2 շրջադարձային կետով ու հասնում թիվ 3 շրջադարձային կետին,  թեքվում հարավ-արևելք, անցնում 317 մ, հասնում դաշտային ճանապարհին գտնվող թիվ 4 շրջադարձային կետին, ապա թեքվելով հարավ-արևելք` անցնելով թիվ 5 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ-ՔԱՐԱՀՈՒՆՋ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Քերթ – Քարահունջ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային  կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ հասնում է 940,7 մ բարձրության նիշում գտնվող թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք 372 մ, հասնում դաշտային ճանապարհի շրջադարձի թիվ 2 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ այդ ճանապարհով հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, շրջանցելով այգին հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով ու անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, հասնում է գետակի ափին գտնվող թիվ 7 շրջադարձային կետին ու գետակի հունով հոսանքի ուղղությամբ միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ-ԾՈՎԱՏԵՂ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Քերթ  - Ծովատեղ  սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային  կետից, վարելահո­ղի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնելով 124 մ` մտնում է Ամարաս գետակը և գետակի հունով հոսանքի հակառակ ուղղությամբ միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ-ԽԵՐԽԱՆ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Քերթ-Խերխան սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային  կետից և հարավ­արևելյան ուղղությամբ Կեչաս գետակի հունով միանում  «Զ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ-ԿՈԼԽՈԶԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Է-Ա» հանգուցակետեր

 

Քերթ - Կոլխոզաշեն  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից, գետակով հարավային ուղղությամբ  հասնում թիվ 1 շրջադարձային կետին, հատում Կոլխոզաշեն տանող գրունտային ճանապարհը և հարավարևելյան ուղղությամբ միանում «Է» հանգուցային կետին:

                                                        

ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

 

Քերթ 2-րդ հատվածի տարածությունը կազմում է 719.58 հա, սահմանագծերի երկարությունը` 10334.41 մ:

Քերթ  2-րդ հատվածը  սահմանակից է`

 «Ա-Բ» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մարտունու շրջանի Խերխան 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Մարտունու շրջանի Կարմիր Շուկա  2-րդ հատվածին,

«Դ-Ե» հատվածով` Ասկերանի շրջանի Ավետարանոց  2-րդ  հատվածին,

«Ե-Ա» հատվածով` Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային  համայնքին:

 

ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քերթ 2-րդ հատված – Ճարտար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից և հարավարևելյան ուղղությամբ ձորակով միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԽԵՐԽԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քերթ 2-րդ հատված –Խերխան 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգու­ցային  կետից, հարավարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, հասնում 375,2 մ բարձրության նիշում գտնվող թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Քերթ 2-րդ հատված–Կարմիր Շուկա 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային  կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հյուսիսային ուղղությամբ, շրջանցելով վարելահողը, հասնում է թիվ 2 շրջադարձային կետին և, շարունակվելով նույն ուղղությամբ, միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Քերթ 2-րդ հատված–Ավետարանոց 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և հարավարևելյան ուղղությամբ լանջով  անցնում թիվ 1 շրջադարձային կետով ու հասնում թիվ 2 շրջադարձային կետին, որտեղից արևելյան  ուղղությամբ անցնելով 620.8 մ`միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՔԵՐԹ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՃԱՐՏԱՐ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Քերթ 2-րդ հատված–Ճարտար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային  կետից, արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա, թեքվելով հարավ-արևմուտք, նույն դաշտային ճանապարհով  անցնելով թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ շարունակվում է ևս 165 մ և,  թեքվելով հարավ-արևելք դաշտային ճանապարհով, անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով, միանում է «Ե» հանգուցային կետին:

 

                                                                 

Հավելված 13.1

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԲԵՐՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1492.36 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 24.01 կմ:

Բերձոր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով՝ Քարեգահ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շուշիի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Աղանուս համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Աղավնո համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Ներքին Սուս համայնքին:

 

ԲԵՐՁՈՐՔԱՐԵԳԱՀ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Բերձոր-Քարեգահ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` նույն ուղղությամբ թիվ 2 շրջադարձային կետում հատում է Քարեգահ-Բերձոր ճանապարհը, ապա ջրբաժանով անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` միանում է «Ա»  հանգուցային կետին:

 

ԲԵՐՁՈՐ-ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Բերձոր-Շուշիի շրջան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, ապա շարունակվում հարավարևմտյան ուղղությամբ մինչև թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից թեքվում է դեպի հյուսիս, թիվ 3 շրջադարձային կետում հատում է Բերձոր-Կովսական ավտոճանապարհը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ 4 շրջադարձային կետում հատում է Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհը, ապա, շարունակվելով հյուսիսային ուղղությամբ, անցնում է ջրբաժանը և միանում «Բ» հանգուցային կետին:

 

ԲԵՐՁՈՐ-ԱՂԱՆՈՒՍ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Բերձոր–Աղանուս սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, Բերձոր-Աղանուս ավտոճանապարհով հարավային ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով, ապա հարավարևմտյան ուղղությամբ մտնում «Դ» հանգուցային կետը:

 

ԲԵՐՁՈՐ-ԱՂԱՎՆՈ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Բերձոր-Աղավնո սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում դուրս գալով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհ` շարունակվում է մինչև թիվ 2 շրջադարձային կետը, որտեղ, ճանապարհից դուրս գալով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք և մտնելով թիվ 3 շրջադարձային կետը` գրունտային ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով մտնելով թիվ 6 շրջադարձային կետը` հյուսիս-արևմտյան ուղղությամբ միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԲԵՐՁՈՐՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Բերձոր-Ներքին Սուս սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1, 2 և 3  շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակի հունով մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, ապա հոսանքի հակառակ ուղղությամբ բարձրանում թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղղությամբ ջրբաժանով մտնելով թիվ 6 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևելք, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի վրա դուրս է գալիս թիվ 7 շրջադարձային կետ, ապա շարունակվում է նույն ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ մինչև թիվ 8 շրջադարձային կետը, որտեղից նույն ուղղությամբ շրջանցելով ասֆալտի գործարանը` անցնում է թիվ 9 և 10 շրջադարձային կետերով, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ լանջով  միանում է «Ե» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.2

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                    վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՎՍԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 16620.22 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 76.85 կմ:

Կովսական  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով՝  պետական պահուստային հողերին,

«Բ-Գ» հատվածով` Կումայրի համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Երիցվանք համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մուշ համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Ալաշկերտ համայնքին,

«Զ-Է» հատվածով`  Ծոբաձոր համայնքին,

«Է-Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Ը-Թ» հատվածով` Կերեն համայնքին,

«Թ-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը`«Ա-Բ» հանգուցակետեր

 

Կովսական-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, շարժվելով ջրբաժանով հարավային ուղղությամբ` անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 3 և 4 շրջադարձային կետերով և, թիվ 5 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը, հոսանքի ուղղությամբ դեպի արևելք անցնելով թիվ 7 շրջադարձային կետով, թիվ 8 շրջադարձային կետում դուրս է գալիս գրունտային ճանապարհը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ ճանապարհով անցնելով թիվ 9 և 10 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս, ձորակով հոսանքի հակառակ ուղղությամբ անցնում է թիվ 11, 12 և 13 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի արևելք, լանջով անցնելով թիվ 14 և 15 շրջադարձային կետերով, ապա թիվ 16 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը նույն ուղղությամբ, ապա թիվ 17 շրջադարձային կետում հասնելով ջրբաժանին` շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 18 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և, մտնելով ձորակի հունը, շարժվելով արևելյան ուղղությամբ, միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ԿՈՒՄԱՅՐԻ

Սահմանագիծը`«Բ-Գ» հանգուցակետեր

 

Կովսական - Կումայրի սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, դաշտային ճանապարհով հյուսիսային ուղղությամբ անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևմուտք` անցնելով թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով, թիվ 7 շրջադարձային կետում բարձրանում է ջրբաժան, հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով հասնելով թիվ 8 շրջադարձային կետը`  շարունակվում է արևմտյան ուղղությամբ և, ջրբաժանով անցնելով թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 13 շրջադարձային կետում դուրս է գալիս բլրի գագաթին գտնվող նախկին ջրամբարի եզրը, արևմտյան ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 14 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք, մտնելով բլրի գագաթը` շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, ջրբաժանով անցնելով թիվ 15, 16, 17, 18 և 19 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևելք, թիվ 20 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, որտեղից հոսանքին հակառակ անցնելով թիվ 21, 22, 23, 24, 25 և 26  շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Կովսական-Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետով մտնում է ձորակի հունը, ապա հյուսիսային ուղղությամբ ձորակի հունով անցնում է թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով, որտեղ ձորակների միախառնման տեղից թեքվում է դեպի արևմուտք, ձորակով հասնում մինչև թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով` մտնում է ջրբաժան, ջրբաժանով նույն ուղղությամբ անցնելով թիվ 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերը` թիվ 14 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` ջրբաժանով անցնում է թիվ 15, 16, 17 և 18 շրջադարձային կետերով և միանում «Գ» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ՄՈՒՇ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Կովսական – Մուշ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ Միջնավան-Կովսական ավտոճանապարհով շարունակվում է մինչև թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2 շրջադարձային կետում հատում է Ողջի գետը, ապա, նույն ուղղությամբ շարունակվելով գետի ձախ ափով, լանջով, անցնելով թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողի եզրով անցնելով թիվ 6, 7 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի հյուսիս, նույն վարելահողի եզրով անցնելով մինչև թիվ 8 շրջադարձային կետը` թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ 9, 10 շրջադարձային կետերով, մտնում է ձորակի հունը, հունով հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ 11, 12 և 13 շրջադարձային կետերով` թիվ 14 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից անցնելով թիվ 15, 16  շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք և ճանապարհով միանում է  «Դ» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ԱԼԱՇԿԵՐՏ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Կովսական–Ալաշկերտ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` մտնում է դաշտային ճանապարհ, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ ճանապարհով անցնում է թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում դեպի արևելք, դաշտային ճանապարհով անցնում թիվ 5, 6 շրջադարձային կետերով, ապա թիվ 7 շրջադարձային կետում մտնում է ձորակը, որտեղից արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով, ձորակի միջով անցնում է թիվ 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնելով ջրբաժանի վրայի թիվ 19 շրջադարձային կետով, նույն ուղղությամբ  միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ԾՈԲԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Կովսական–Ծոբաձոր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ լանջով միանում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ անտառի եզրով անցնում է թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, շարժվելով նույն ուղղությամբ` լանջով  անցնում է թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով և, թիվ 7 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը, թեքվում է  դեպի հյուսիս-արևելք, թիվ 8 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ ջրբաժանով անցնում թիվ 9  և 10 շրջադարձային կետերով, ապա ջրբաժանով և դաշտային ճանապարհով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 11 և 12 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ 13, 14 և 15 շրջադարձային կետերով, ապա, ձորակի հունով արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 16 շրջադարձային կետով, թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով անցնելով թիվ 17 շրջադարձային կետով`  միանում է  «Զ» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Կովսական–Հայաստանի Հանրապետություն  սահմանագիծը սկսվում է «Ը» հանգուցային կետից և արևմտյան ուղղությամբ միանում է «Է» հանգուցային կետին:

 

ԿՈՎՍԱԿԱՆ-ԿԵՐԵՆ

Սահմանագիծը՝«Ը-Թ» հանգուցակետեր

 

Կովսական–Կերեն  սահմանագիծը սկսվում է «Թ» հանգուցային կետից, հարավային  ուղղությամբ  ջրբաժանով  անցնում  է  թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8  շրջադարձային կետերով, նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնում թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով լանջով, անցնելով թիվ 14 և 15 շրջադարձային կետերով, թիվ 16 շրջադարձային կետում հասնելով ջրբաժանին` թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 17 և 18 շրջադարձային կետերով, որտեղից հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 19 և 20 շրջադարձային կետերով, ապա դաշտային ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 21 և 22 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, նույն ճանապարհով՝ թիվ 23 և 24 շրջադարձային կետերով, ապա արևմտյան ուղղությամբ անտառի լանջով անցնելով թիվ 25, 26, 27, 28 և 29 շրջադարձային կետերով`  միանում է  «Ը» հանգուցային կետին:

      

ԿՈՎՍԱԿԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Թ-Ա» հանգուցակետեր

 

Կովսական–Հայաստանի Հանրապետության սահմանագիծը սկսվում է «Ա» հանգու­ցային կետից և հարավարևմտյան ուղղությամբ միանում է «Թ» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.3

                                                                     «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄԻՋՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6292.61 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 60.82 կմ:

Միջնավան համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ծոբաձոր համայքին,

«Բ-Գ» հատվածով` Ալաշկերտ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Վան համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Երիցվանք համայնքին,

«Ե-Զ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Զ-Ա» հատվածով` Իրանի Իսլամական Հանրապետությանը:

 

ՄԻՋՆԱՎԱՆ-ԾՈԲԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Միջնավան-Ծոբաձոր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, մտնում թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղղությամբ մտնելով թիվ 7 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ջրբաժանով անցնելով թիվ  8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 12 շրջադարձային կետով` նույն ուղղությամբ թիվ 13 շրջադարձային կետում մտնում է գրունտային ճանապարհը, ապա, շարունակվելով գրունտային ճանապարհով, հարավարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևելք` անցնելով թիվ 17 և 18 շրջադարձային կետերով, թիվ 19 շրջադարձային կետում հատում է Մեղրի-Միջնավան ավտոճանապարհը, որտեղից արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 20 շրջադարձային կետով`  միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ-ԱԼԱՇԿԵՐՏ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Միջնավան-Ալաշկերտ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, շարունակվում հարավարևմտյան ուղղությամբ, գրունտային ճանապարհի վրա դուրս գալով թիվ  1 շրջադարձային կետը` թեքվում է դեպի արևմուտք, նույն ճանապարհով անցնելով թիվ  2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թիվ  6 շրջադարձային կետում բարձրանում է ջրբաժան, ջրբաժանով շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով թիվ 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով անցնելով թիվ 13 շրջադարձային կետով` դաշտային ճանապարով հյուսիսային ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ  14 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, վարելահողի եզրով անցնելով թիվ 15, 16 և 17 շրջադարձային կետերով, շարունակվում է արևմտյան ուղղությամբ` դաշտային ճանապարհով անցնելով թիվ  18, 19 և 20 շրջադարձային կետերով, ապա թեքվում է դեպի հյուսիս` անցնելով թիվ  21, 22 և 23 շրջադարձային կետերով, նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, դաշտային ճանապարհով անցնելով թիվ  24 և 25 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ  միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ-ՎԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Միջնավան-Վան սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ ճանապարհով անցնելով թիվ  1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, նույն ճանապարհով անցնելով թիվ  6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, ճանապարհից դուրս գալով` թեքվում է դեպի արևելք` անցնելով թիվ 13 և 14 շրջադարձային կետերով, ապա հարավային ուղղությամբ անցնում է 15, 16 և 17 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, թիվ  18 շրջադարձային կետում նորից մտնում է նույն ճանապարհը, որտեղից հարավային ուղղությամբ անցնելով, թիվ  19 և 20 շրջադարձային կետերով`  միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Միջնավան-Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, շարունակվում է ավտոճանապարհով, հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով`  թեքվում է դեպի արևմուտք, նույն ճանապարհով անցնելով թիվ  4, 5 և 6 շրջադարձային կետերով` դուրս է գալիս ճանապարհների խաչմերուկ, ապա նույն ճանապարհով շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ` անցնում է թիվ  7, 8, 9, 10, 11,1 2 և 13 շրջադարձային կետերով և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Միջնավան-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա Որոտան գետի հոսանքով արևելյան ուղղությամբ անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ-ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Միջնավան - Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, Արաքս գետի հոսանքի հակառակ ուղղությամբ միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄԻՋՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

2-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 10982.65 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 49.81 կմ:

Միջնավան համայնքի 2-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ծոբաձոր համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Իրանի Իսլամական Հանրապետությանը,

«Գ-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ՄԻՋՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ - ԾՈԲԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Միջնավան համայնքի 2-րդ հատված–Ծոբաձոր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և, արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, հատում է Միջնավան-Մեղրի ավտոճանապարհը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով` հատում է թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ  շարունակվելով ջրբաժանով` անցնում է թիվ  3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ  լանջով շարունակվելով, անցնում է թիվ  8 և 9 շրջադարձային կետերով, ապա թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով թիվ  10, 11 և 12 շրջադարձային կետերով,  միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Միջնավան համայնքի 2-րդ հատված–Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ Արաքսի հունով միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄԻՋՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Գ-Ա» հանգուցակետեր

 

Միջնավան համայնքի 2-րդ հատված–Հայաստանի Հանրապետություն սահմանա­գիծը «Ա» և «Գ» հանգուցակետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

 

                                                                       Հավելված 13.4

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՈՐՈՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 22813.90 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 81.98 կմ:

Որոտան համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Հակարի համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Ձորափ  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Գետափ  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Սարատակ  համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Հայկազյան համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ՈՐՈՏԱՆ-ՀԱԿԱՐԻ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Որոտան–Հակարի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և, հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 5, 6 և 7 շրջադարձային կետերով և, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով նույն ճանապարհի վրա գտնվող թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով` մտնում է «Ա» հանգուցային կետը:

 

ՈՐՈՏԱՆ-ՁՈՐԱՓ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Որոտան-Ձորափ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ՈՐՈՏԱՆ-ԳԵՏԱՓ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Որոտան-Գետափ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, որտեղից հյուսիսային ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, նույն ճանապարհով անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, մտնում է  «Գ» հանգուցային կետը:

 

ՈՐՈՏԱՆ-ՍԱՐԱՏԱԿ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Որոտան-Սարատակ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով հյուսիսայրն ուղղությամբ հատում է թիվ 1 շրջադարձային կետը և հյուսիս-արևմտյան ուղղությամբ մտնում «Դ» հանգուցային կետը:

 

ՈՐՈՏԱՆ-ՀԱՅԿԱԶՅԱՆ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Որոտան-Հայկազյան սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` վարելահողի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք մինչև թիվ  8 շրջադարձային կետը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք` անցնելով թիվ  9 և 10 շրջադարձային կետերով,  շարունակվում է ջրբաժանով և հարավային ուղղությամբ անցնում է թիվ  11, 12, 13, 14 և 15  շրջադարձային կետերով, որտեղից ձորակի հունով շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ, անցնում է թիվ  16, 17, 18 և 19 շրջադարձային կետերով և թիվ  20 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ ճանապարհով անցնում է թիվ  21 և 22 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ  23 շրջադարձային կետում մտնում է Սպիտակաջուր գետակի հովիտը, որով հոսանքի ուղղությամբ շարունակվելով դեպի արևմուտք` անցնում է թիվ  24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33 և 34 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում դեպի հարավ և, անցնելով թիվ  35 և 36 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, անցնելով թիվ  37 շրջադարձային կետով, միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՈՐՈՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Որոտան-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Զ» և «Ա» հանգուցակետերով  սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

 

 

  Հավելված 13.5

                                                                          «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱԼԱՇԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1345.98 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 23.58 կմ:

Ալաշկերտ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Միջնավան համայքին,

«Բ-Գ» հատվածով` Ծոբաձոր  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Կովսական  համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Մուշ համայնքին,

«Ե-Ա» հատվածով`  Վան համայնքին:

 

ԱԼԱՇԿԵՐՏ-ՄԻՋՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ալաշկերտ-Միջնավան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, շարունակվում հարավարևմտյան ուղղությամբ, գրունտային ճանապարհի վրա դուրս գալով թիվ  1 շրջադարձային կետը` թեքվում է դեպի արևմուտք, նույն ճանապարհով անցնելով թիվ  2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով`  թիվ  6 շրջադարձային կետում բարձրանում է ջրբաժան, ջրբաժանով շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով թիվ 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով անցնելով թիվ  13 շրջադարձային կետով` դաշտային ճանապարով հյուսիսային ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ  14 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և վարելահողի եզրով անցնելով թիվ  15, 16 և 17 շրջադարձային կետերով` շարունակվում է արևմտյան ուղղությամբ, դաշտային ճանապարհով անցնելով թիվ  18, 19 և 20 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ  21, 22 և 23 շրջադարձային կետերով` նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և դաշտային ճանապարհով անցնելով թիվ  24 և 25 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ  միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ԱԼԱՇԿԵՐՏ-ԾՈԲԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ալաշկերտ–Ծոբաձոր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով,  միանում է  «Գ» հանգուցային կետին:

 

ԱԼԱՇԿԵՐՏ-ԿՈՎՍԱԿԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ալաշկերտ–Կովսական սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1  շրջադարձային կետով` մտնում է դաշտային ճանապարհ, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ ճանապարհով անցնում է մինչև թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերը, թեքվում դեպի արևելք, դաշտային ճանապարհով անցնում թիվ  5 և 6 շրջադարձային կետերով, ապա թիվ  7 շրջադարձային կետում մտնում է ձորակը, որտեղից արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով, ձորակի միջով անցնում է թիվ  8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնելով ջրբաժանի վրա թիվ  19 շրջադարձային կետով` նույն ուղղությամբ  միանում է  «Դ» հանգուցային կետին:

 

ԱԼԱՇԿԵՐՏ-ՄՈՒՇ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Ալաշկերտ–Մուշ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ Միջնավան-Կովսական ավտոճանապարհի ուղղությամբ անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` միանում է  «Դ» հանգուցային կետին:

 

ԱԼԱՇԿԵՐՏ-ՎԱՆ

Սահմանագիծը «Ե-Ա» հանգուցակետեր

 

Ալաշկերտ-Վան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Միջնավան-Կովսական ավտոճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով`միանում է «Ե» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.6

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՂԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3124.80 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 26.52 կմ:

Աղաձոր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Փակահան համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Արծվաշեն  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Դ-Ա» հատվածով` Երիցվանք համայնքին:

 

ԱՂԱՁՈՐ-ՓԱԿԱՀԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Աղաձոր-Փակահան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ԱՂԱՁՈՐ-ԱՐԾՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Աղաձոր-Արծվաշեն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, շարունակվում հարավարևմտյան ուղղությամբ և, անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերը, թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերը` թիվ 10 և 11 շրջադարձային կետերում հատում է դաշտային ճանապարհը, հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 12 շրջադարձային կետը` շրջանցում է վարելահողը հարավարևմտյան և հարավ-արևելյան ուղղությամբ և, մտնելով թիվ 13 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 15 և 16 շրջադարձային կետերով` թիվ 17 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը և, նույն ուղղությամբ շարժվելով, միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱՂԱՁՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Աղաձոր-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերը, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4 շրջադարձային կետը` ձորակի հունով հյուսիսարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի արևելք` նույն հունով անցնում թիվ 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում դեպի հարավ, լանջով անցնում թիվ 18, 19 և 20 շրջադարձային կետերը, թիվ 21 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից ջրբաժանով անցնելով թիվ 22 և 23 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք, լանջով անցնում թիվ 24 և 25 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ ջրբաժանով, թեքվում թիվ 26 և 27 շրջադարձային կետերով, թիվ 28 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա, շարունակվելով նույն ուղղությամբ, լանջով անցնում է թիվ 29 և 30 շրջադարձային կետերով, թիվ 31 շրջադարձային կետում դուրս  է գալիս ավտոճանապարհ, որով հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 32 շրջադարձային կետով, որտեղից դուրս գալով ճանապարհից, հարավային ուղղությամբ անցնում է թիվ 33, 34, 35, 36, 37 և 38 շրջադարձային կետերով և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԱՂԱՁՈՐ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Աղաձոր - Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա Որոտան գետի հոսանքի ուղղությամբ շարունակվում մինչև «Դ» հանգուցային կետը:

 

 

Հավելված 13.7

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՂԱՆՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3225.58 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 36.47 կմ:

Աղանուս համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Բ-Գ» հատվածով` Ծաղկաբերդ  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Դ-Ե» հատվածով` Աղավնո համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Բերձոր համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Շուշիի շրջանին:

 

ԱՂԱՆՈՒՍ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Աղանուս–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանի վրա մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` թեքվում է հարավ-արևելք 1689.0 բարձրության նիշում, անցնելով թիվ  2 շրջադարձային կետով` թեքվում է դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը թիվ 3 շրջադարձային կետում, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ԱՂԱՆՈՒՍ-ԾԱՂԿԱԲԵՐԴ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Աղանուս–Ծաղկաբերդ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանի վրա մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնելով թիվ 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում դեպի արևմուտք, միանում թիվ 4 շրջադարձային կետին, ապա ջրբաժանով հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ Հակարի-Աղանուս ճանապարհի վրա հատելով թիվ 5 շրջադարձային կետը` նույն ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 6 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևմուտք, մտնում «Գ» հանգուցային կետը:

 

ԱՂԱՆՈՒՍ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ»   հանգուցակետեր

 

Աղանուս–Հայաստանի Հանրապետություն  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի հարավարևելյան ուղղությամբ մտնում «Գ» հանգուցային կետը:

 

ԱՂԱՆՈՒՍ-ԱՂԱՎՆՈ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Աղանուս–Աղավնո սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և Հակարի գետի հոսանքի հարավարևելյան ուղղությամբ մտնում «Դ» հանգուցային կետը:

 

ԱՂԱՆՈՒՍ-ԲԵՐՁՈՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Աղանուս–Բերձոր  սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, Բերձոր-Աղանուս ավտոճանապարհով հարավային ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ  2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ  6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով, ապա հարավարևմտյան ուղղությամբ մտնում «Ե» հանգուցային կետը:

 

ԱՂԱՆՈՒՍ-ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Աղանուս–Շուշիի շրջան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ 1069.8 մ բարձրության նիշով մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևմուտք, ապա դաշտային ճանապարհի վրա հատում թիվ  2 շրջադարձային կետը, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում թիվ  3 շրջադարձային կետով, ապա լանջով անցնելով` 1510.4 մ, 1591.2 մ, 1687.7 մ բարձրության նիշերով մտնում, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, ապա ջրբաժանով շարունակվելով` հարավարևմտյան ուղղությամբ միանում է  1517.3 մ բարձրության նիշին, որտեղից լանջով՝ հարավարևմտյան ուղղությամբ մտնում է «Զ» հանգուցային կետը:

 

 

  Հավելված 13.8

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2873.75 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 27.05 կմ:

Աղավնատուն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ծաղկաբերդ  համայնքին,

«Բ-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ԱՂԱՎՆԱՏՈՒՆ-ԾԱՂԿԱԲԵՐԴ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Աղավնատուն–Ծաղկաբերդ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից արևմտյան ուղղությամբ դուրս գալով ջրբաժան, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` լանջով շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից ձորակի հունով, հարավարևելյան ուղղությամբ Հակարի-Աղանուս ավտոճանապարհի վրա մտնում է թիվ 4 կետը, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ շարունակվելով ճանապարհով` մտնում է թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս և ձորակի հունով, հոսանքի հակառակ ուղղությամբ մտնում է թիվ  6 շրջադարձային կետը, ապա թեքվում արևմուտք, ջրբաժանի վրա մտնում թիվ 7 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով հյուսիսային ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 8 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք, թիվ 9 շրջադարձային կետում հատում ձորակի հունը, ապա հոսանքի հակառակ ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 10 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևելք 1370.1 մ բարձրության նիշում, մտնելով թիվ 11 շրջադարձային կետը` հատում է դաշտային ճանապարհը և  մտնում «Բ» հանգուցային կետը:

 

ԱՂԱՎՆԱՏՈՒՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Ա» հանգուցակետեր

 

Աղավնատուն–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնում է թիվ  1, 2, 3 և 4  շրջադարձային կետերով, մտնում ձորակի հունը, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ ձորակի հունով բարձրանում մինչև թիվ  5 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանը անցում է թիվ  6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ  13 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, հարավարևմտյան ուղղությամբ շարունակվելով թիվ  14 և  15 շրջադարձային կետերով` հատում է դաշտային ճանապարհները, ապա նույն ուղղությամբ անցնելով թիվ  16 շրջադարձային կետով` թիվ  17 և 18 շրջադարձային կետերում մտնում է ձորակի հունը, շարունակվում հարավային ուղղությամբ ձորակի հունով և, անցնելով թիվ  19  և  20 շրջադարձային կետերով, միանում է  «Ա» հանգուցային կետին։

                                                            

 

                                                                                                      Հավելված 13.9

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                          վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՂԱՎՆՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4642.22 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 46.80 կմ:

Աղավնո համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Ծիծեռնավանք համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Ներքին Սուս համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Բերձոր համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Աղանուս  համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ԱՂԱՎՆՈ-ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Աղավնո-Ծիծեռնավանք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ դուրս է գալիս թիվ 1 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ-արևելք, շարունակվում ջրբաժանով մինչև թիվ 2 շրջադարձային կետ, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ  3 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 4 շրջադարձային կետը, ապա ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ  5 շրջադարձային կետով` թիվ  6 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, հոսանքի ուղղությամբ շարժվելով հարավ-արևելք մինչև թիվ 7 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ  8 և 9 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ շարունակվում է լանջով մինչև թիվ  10 շրջադարձային կետը, որտեղից ջրբաժանով անցնելով թիվ  11, 12 և 13  շրջադարձային կետերով` թեքվում է հարավ, անցնում թիվ  14, 15 և 16 շրջադարձային կետերով, ապա հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 18 և 19 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ԱՂԱՎՆՈ-ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Աղավնո-Ներքին Սուս սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, մտնելով ձորակի հունը, հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  6 շրջադարձային կետով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱՂԱՎՆՈ-ԲԵՐՁՈՐ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Աղավնո-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում դուրս գալով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` շարունակվում է մինչև թիվ 2 շրջադարձային կետը, որտեղ ճանապարհից դուրս գալով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և մտնելով թիվ 3 շրջադարձային կետը` գրունտային ճանապարհով հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ  4 և 5 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով մտնելով թիվ  6 շրջադարձային կետը` հյուսիս-արևմտյան ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԱՂԱՎՆՈ-ԱՂԱՆՈՒՍ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Աղավնո-Աղանուս  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի հարավ-արևելյան ուղղությամբ մտնում է «Ե» հանգուցային կետը:

 

ԱՂԱՎՆՈ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Աղավնո-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Ե» և «Ա» հանգուցային կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

                                

 

                                                               Հավելված 13.10

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՅԳԵՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1805.57 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 26.04 կմ:

Այգեհովիտ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Տիգրանավան համայքին,

«Բ-Գ» հատվածով` Ուռեկան համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով`  պետական պահուստային հողերին,

«Դ-Ե» հատվածով` Այգեկ համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Քաշունիք համայնքին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՏԻԳՐԱՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Այգեհովիտ-Տիգրանավան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, թեքվում հարավ, անցնում թիվ 1 շրջադարձային կետով, ապա հարավարևմտյան ուղղությամբ հատում դաշտային ճանապարհը թիվ 2 շրջադարձային կետում, թեքվում արևմուտք, մտնում թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից վարելահողի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, ապա հյուսիսային ուղղությամբ միանում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից թեքվում արևմուտք, անցնում թիվ 7 շրջադարձային կետով, միանում թիվ 8 շրջադարձային կետին, այստեղից թեքվում հարավ-արևմուտք, մտնում թիվ 9 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնում է թիվ 10 և 11 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ հատում դաշտային ճանապարհը թիվ 12 շրջադարձային կետում, որտեղից թեքվում հյուսիս-արևմուտք, լանջի եզրով անցնում թիվ 13 և 14 շրջադարձային կետերով, միանում թիվ 15 շրջադարձային կետին, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում թիվ 16,17,18 և 19 շրջադարձային կետերով, հատում ձորակը, ապա արևմտյան ուղղությամբ 648.0 մ բարձրության նիշում թիվ 20 շրջադարձային կետից անցնելով ջրբաժանով` նույն ուղղությամբ միանում է թիվ 21 և 22 շրջադարձային կետերին, հատում Տիգրանավան-Այգեհովիտ ավտոճանապարհը և թիվ 23 շրջադարձային կետում մտնելով գետի հունը` հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 24 շրջադարձային կետով և միանում  «Ա» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՈՒՌԵԿԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Այգեհովիտ-Ուռեկան 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, թեքվում արևելք, անցնում թիվ 1 շրջադարձային կետով, մտնում թիվ 2 շրջադարձային կետը, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 3 շրջադարձային կետով, միանում թիվ 4 շրջադարձային կետին, այնուհետ թեքվում արևելք, անցնում թիվ 5 շրջադարձային կետով, մտնում թիվ 6 շրջադարձային կետ, որտեղից հյուսիսային ուղղությամբ մտնում է թիվ 7 շրջադարձային կետը, ապա թեքվում հյուսիս-արևելք, անցնում թիվ 8 և 9 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում  հարավ-արևելք, անցնում թիվ  10 և 11 շրջադարձային կետերով և մտնում «Գ» հանգուցային կետը:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Այգեհովիտ–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ մտնելով թիվ 1 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողը շրջանցելով թիվ  2, 3 և 4 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի հարավ, վարելահողի եզրով անցնելով թիվ  5, 6, 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով, ապա հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  12 և 13 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ԱՅԳԵԿ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Այգեհովիտ–Այգեկ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, թեքվում հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 9 և 10 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևմուտք, մտնում թիվ 11 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնում թիվ 12,13,14 և 15 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 16 շրջադարձային կետով, հատում գրունտային ճանապարհը թիվ 17 շրջադարձային կետում, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 18, 19, 20, 21, 22, 23, 24 և 25 շրջադարձային կետերով, «Ե» հանգուցային կետում հատում Հագարի գետի հունը:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը «Ե-Ա» հանգուցակետեր

 

Այգեհովիտ–Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և Հակարի գետի հոսանքի հարավարևելյան ուղղությամբ միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4609.42 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 30.57 կմ:

Այգեհովիտ համայնքի 2-րդ հատվածը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ուռեկան համայքին,

«Բ-Գ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Գ-Դ» հատվածով`  Հադրութի  շրջանին,

«Դ-Ե» հատվածով` Ուռեկան համայնքի 2-րդ հատվածին,

«Ե-Ա» հատվածով` Տիգրանավան համայնքին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՈՒՌԵԿԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Այգեհովիտ 2-րդ հատված-Ուռեկան  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ մտնում է ձորակը և ձորակի հունով անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա ձորակի հունով ուղղվում հյուսիս-արևելք և մտնում  «Բ» հանգուցային կետը:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Այգեհովիտ 2-րդ  հատված-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է  «Բ» հանգուցային կետից և անտառի լանջով արևելյան ուղղությամբ միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Այգեհովիտ 2-րդ հատված-Հադրութի շրջան սահմանագիծը «Գ» և «Դ» հանգուցային կետերով սահմանակից է Հադրութի շրջանին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ - ՈՒՌԵԿԱՆ II ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Այգեհովիտ 2-րդ հատված–Ուռեկան 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, անցնելով արևմտյան ուղղությամբ` թիվ  1 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, լանջով անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ - ՏԻԳՐԱՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Այգեհովիտ 2-րդ հատված - Տիգրանավան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում ջրբաժանի վրա անցնելով  790.1 մ բարձրության նիշով` թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակը թիվ 2 շրջադարձային կետում, ապա հարավային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 7 և 8 շրջադարձային կետերով`  հատում է դաշտային ճանապարհը, ապա թեքվում դեպի արևելք, վարելահողի եզրով դաշտային ճանապարհի վրա միանում թիվ 9 շրջադարձային կետին, որտեղից նույն ճանապարհով դեպի հարավ մտնում է թիվ 10 շրջադարձային կետը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, մտնում թիվ 11 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 12 և 13 շրջադար­ձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, անցնելով թիվ 14, 15 և 16 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.11

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՅԳԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1180.44 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 18.78 կմ:

Այգեկ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Գետամեջ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Քաշունիք  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Այգեհովիտ համայնքին,

«Դ-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ԱՅԳԵԿ-ԳԵՏԱՄԵՋ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Այգեկ–Գետամեջ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա, վարելահողը շրջանցելով, հարավային ուղղությամբ անցնում է թիվ  5 և 6 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ  7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնելով թիվ 12 շրջադարձային կետին, ջրբաժանով հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ  13, 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս, մտնում է թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ անցնելով ջրբաժանով` անցնում է թիվ  18, 19, 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով, թիվ 24 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, ապա նույն ուղղությամբ անցնելով թիվ  25 և 26 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵԿ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Այգեկ–Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա Հակարի գետի հոսանքի հակառակ ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԱՅԳԵԿ-ԱՅԳԵՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Այգեկ–Այգեհովիտ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, թեքվում հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 9 և 10 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևմուտք, մտնում թիվ 11 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ  անցնում թիվ 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 16 շրջադարձային կետով, հատում գրունտային ճանապարհը թիվ 17 շրջադարձային կետում, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 18, 19, 20, 21, 22, 23, 24 և 25 շրջադարձային կետերով, հատում Հակարի գետի հունը  «Դ» հանգուցային կետում:

 

ԱՅԳԵԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Այգեկ–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ  3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով, ապա թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ  7, 8, 9 և 10 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

  Հավելված 13.12

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԱԽԻՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 12555.23 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 65.89 կմ:

Արախիշ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շահումյանի շրջանին,

«Բ-Գ» հատվածով` Մարտակերտի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Վակունիս համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Ղազարապատ համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Դրախտաձոր համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Շալուա համայնքին:

 

ԱՐԱԽԻՇ-ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Արախիշ –Շահումյանի շրջան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2532.8 մ, 2461.5 մ, 2280.9 մ, 2300.4մ  բարձրության նիշերով` մտնում է «Բ» հանգուցային կետը:

 

ԱՐԱԽԻՇ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Արախիշ – Մարտակերտի շրջան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2255.8 մ, 2234.3 մ բարձրության նիշերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2193.2 մ բարձրության նիշով` միանում է  «Գ» հանգուցային կետին:

 

ԱՐԱԽԻՇ-ՎԱԿՈՒՆԻՍ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Արախիշ – Վակունիս սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհի ոլորանում անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, ապա նույն ուղղությամբ մտնելով ձորակի հունը` անցնում է թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, ջրբաժանի վրա միանում  թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից հարավարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 16 և 17 շրջադարձային կետերով, հարավային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 18 և 19 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ թիվ 20 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ գետի հունով միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԱՐԱԽԻՇ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Արախիշ–Ղազարապատ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` հատում է գրունտային ճանապարհը, ապա ջրբաժանով շարունակվելով նույն ուղղությամբ` մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով հյուսիս-արևմուտք` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԱՐԱԽԻՇ-ԴՐԱԽՏԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Արախիշ–Դրախտաձոր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և հյուսիս-արևմտյան ուղղությամբ միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԱՐԱԽԻՇ-ՇԱԼՈՒԱ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Արախիշ – Շալուա սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` ջրբաժանով թեքվում է արևելք, անցնում թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի արևելք, անցնում թիվ 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ, մտնում թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ թիվ 18 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, ապա հոսանքի ուղղությամբ թիվ 19 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և, անցնելով գետը, 1813.4մ բարձրության նիշում մտնում է «Զ» հանգուցային կետը:

 

 

Հավելված 13.13

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԾՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000   մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2986.77 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 25.67կմ:

Արծվաշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Աղաձոր համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Փակահան  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Կումայրի  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Վարդաբաց  համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Քաշունիք  համայնքին,

«Զ-Է» հատվածով` Իշխանաձոր համայնքին,

«Է-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ԱՂԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Արծվաշեն-Աղաձոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, շարունակվում հարավարևմտյան ուղղությամբ և, անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերը` թիվ 10 և 11 շրջադարձային կետերում հատում է դաշտային ճանապարհը, հյուսիսարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 12 շրջադարձային կետը` շրջանցում է վարելահողը հարավարևմտյան և հարավ-արևելյան ուղղությամբ և, մտնելով թիվ 13 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ` անցնելով թիվ 15 և 16 շրջադարձային կետերով, թիվ 17 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը և, նույն ուղղությամբ շարժվելով, միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ՓԱԿԱՀԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Արծվաշեն-Փակահան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ԿՈՒՄԱՅՐԻ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Արծվաշեն-Կումայրի սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա Հակարի գետի հոսանքի ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ՎԱՐԴԱԲԱՑ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Արծվաշեն-Վարդաբաց սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և Հակարի գետի ուղղությամբ շարունակվում մինչև «Դ» հանգուցային կետը:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Արծվաշեն-Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից և Հակարի գետի ուղղությամբ շարունակվում մինչև «Ե» հանգուցային կետը:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ԻՇԽԱՆԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Արծվաշեն-Իշխանաձոր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, ապա վարելահողի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 5, 6 և 7 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ-արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով, որտեղից դաշտային ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում է թիվ 11 շրջադարձային կետով, այստեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք, մտնում թիվ 12 շրջադարձային կետ, հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով հասնում թիվ 13 շրջադարձային կետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 14 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, ջրբաժանով անցնում է թիվ 15 և 16 շրջադարձային կետերով, թիվ 17 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, ապա դաշտային ճանապարհը, արևմտյան ուղղությամբ անցնում թիվ 18, 19 և 20 շրջադարձային կետերով, մտնում է Հակարի գետի հունը և հարավային ուղղությամբ շարունակվելով` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԱՐԾՎԱՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Է-Ա» հանգուցակետեր

 

Արծվաշեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, վարելահողի եզրով, դաշտային ճանապարհով, հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով թիվ 3, 4, 5, 6 և  7 շրջադարձային կետերով, միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

                                                            Հավելված 13.14

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՇԱՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3206.39 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 34.83 կմ:

Արտաշավի համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Վաղազին համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Ասկերանի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Շուշիի շրջանին,

«Դ-Ե» հատվածով` Նորաշենիկ համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Գողթանիկ համայնքին,

«Զ-Է» հատվածով` Ղազարապատ համայնքին:

 

ԱՐՏԱՇԱՎԻ-ՎԱՂԱԶԻՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Արտաշավի–Վաղազին սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է  թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ,  թիվ 5 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ գետի հոսանքով շարունակվում մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից հատելով դաշտային ճանապարհը` նույն ուղղությամբ շարունակվում է մինչև  թիվ 7 շրջադարձային կետը, հատում է գրունտային ճանապարհը և միանում «Ա» հանգուցային կետին:

 

ԱՐՏԱՇԱՎԻ-ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Արտաշավի – Ասկերանի շրջան  սահմանագիծը սկսվում է  «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2288.4 մ և 2293.7 մ բարձրության նիշերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԱՐՏԱՇԱՎԻ-ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Արտաշավի – Շուշիի շրջան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնելով ջրբաժանով`թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և նույն ուղղությամբ շարունակվելով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԱՐՏԱՇԱՎԻ-ՆՈՐԱՇԵՆԻԿ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Արտաշավի – Նորաշենիկ սահմանագիծը սկսվում է  «Դ» հանգուցային կետից, որտեղից մտնում է գետակի հունը, հոսանքի ուղղությամբ հարավային և հարավարևմտյան ուղղությամբ հասնում է  թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ ձորակի հունով շարժվելով` թիվ 2 շրջադարձային կետում մտնում է ջրբաժան, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնում է  թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք,  թիվ 5 շրջադարձային կետում հատում է ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` անցնում է  թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, որտեղից շարունակվելով ջրբաժանով`  անցնում  է թիվ 9 և 10 շրջադարձային կետերով և միանում  «Ե» հանգուցային կետին:

 

ԱՐՏԱՇԱՎԻ-ԳՈՂԹԱՆԻԿ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Արտաշավի– Գողթանիկ սահմանագիծը սկսվում է  «Ե» հանգուցային կետից, ապա գետի հոսանքի  հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԱՐՏԱՇԱՎԻ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Զ-Է»  հանգուցակետեր

 

Արտաշավի – Ղազարապատ  սահմանագիծը սկսվում է  «Զ» հանգուցային կետից, ապա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք` միանում է  «Է» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.15

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳԱՆՁԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2854.84 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 28.29 կմ:

Գանձա համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Նորաշենիկ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Քարեգաh համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Հոչանց համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Սոնասար համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Գողթանիկ համայնքին:

 

ԳԱՆՁԱ-ՆՈՐԱՇԵՆԻԿ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Գանձա-Նորաշենիկ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, մտնում ձորակի հունը, որտեղից շարունակվելով ձորակի հունով հոսանքի ուղղությամբ դեպի հարավ-արևմուտք` գրունտային ճանապարհի հետ հատման կետում միանում է  «Ա» հանգուցային կետին:

 

ԳԱՆՁԱ-ՔԱՐԵԳԱՀ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Գանձա-Քարեգաh սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ ձորակի հունով հոսանքի ուղղությամբ անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ, ջրբաժանի վրա մտնում թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է արևմուտք, մտնում թիվ 4 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ, գրունտային ճանապարհը հատում թիվ 5 շրջադարձային կետում, նույն ուղղությամբ ձորակով շարունակվում է մինչև թիվ 6 շրջադարձային կետը, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԳԱՆՁԱ-ՀՈՉԱՆՑ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Գանձա-Հոչանց սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և արևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԳԱՆՁԱ-ՍՈՆԱՍԱՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Գանձա-Սոնասար սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և հարավարևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԳԱՆՁԱ-ԳՈՂԹԱՆԻԿ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Գանձա-Գողթանիկ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով անցնելով արևմտյան ուղղությամբ` ճանապարհի ոլորանում մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հարավ, մտնում թիվ 2 շրջադարձային կետը, շարունակվում ջրբաժանով արևմտյան ուղղությամբ և մտնելով ձորը, հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով թիվ 3 շրջադարձային կետով` շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ մինչև երկու ձորակների միախառնվելը, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև դաշտային ճանապարհի հետ հատվելը թիվ 4 շրջադարձային կետում և նույն ուղղությամբ լանջով միանում «Ե» հանգուցայ Հավելված 13.16

                                                                        

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳԵՏԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1694.92 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 20.69 կմ:

Գետամեջ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Իշխանաձոր համայքին,

«Բ-Գ» հատվածով` Քաշունիք  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Այգեկ համայնքին,

«Դ-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ԳԵՏԱՄԵՋ-ԻՇԽԱՆԱՁՈՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Գետամեջ–Իշխանաձոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թիվ  7 շրջադարձային կետում դուրս է գալիս դաշտային ճանապարհ, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, նույն ճանապարհով անցնում է թիվ  8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 և 16  շրջադարձային կետերով, որտեղից դուրս է գալիս դաշտային ճանապարհների խաչմերուկ, ապա նույն ուղղությամբ մտնելով ձորակի հունը` անցնում է թիվ  17, 18, 19 և 20 շրջադարձային կետերով, թիվ  21 շրջադարձային կետում դուրս է գալիս գրունտային ճանապարհ, ապա նույն ճանապարհով հյուսիսային ուղղությամբ հասնում է թիվ  22 շրջադարձային կետին, թեքվում է դեպի արևմուտք, անցնելով թիվ 23 և 24 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԳԵՏԱՄԵՋ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Գետամեջ–Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից և Հակարի գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԳԵՏԱՄԵՋ-ԱՅԳԵԿ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Գետամեջ–Այգեկ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ  1, 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա վարելահողը շրջանցելով` հարավային ուղղությամբ անցնում է թիվ  5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ  7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնելով  թիվ  12 շրջադարձային կետին` ջրբաժանով հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ  13, 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս, մտնում  թիվ  17 շրջադարձային կետը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ  18, 19, 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով, թիվ  24 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, ապա նույն ուղղությամբ անցնելով թիվ 25 և 26 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԳԵՏԱՄԵՋ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Գետամեջ–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, որտեղից հարավարևելյան ուղղությամբ վարելահողի եզրով, ձորակի հունով անցնում է թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք և վարելահողի եզրով, դաշտային ճանապարհով անցնելով թիվ  11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.17

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1804.32 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 23.64 կմ:

Գետափ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Ուռեկան համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Սարատակ համայնքին,

«Գ-Դ» հատվածով`  Որոտան համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Ձորափ համայնքին,

«Ե-Ա» հատվածով`  Մարտունաշեն համայնքին:

 

ԳԵՏԱՓ-ՈՒՌԵԿԱՆ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Գետափ-Ուռեկան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և Հակարի գետի հունով  միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ԳԵՏԱՓ-ՍԱՐԱՏԱԿ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Գետափ-Սարատակ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, դաշտային ճանապարհով անցնելով արևմտյան ուղղությամբ` մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 2 շրջադարձային կետով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 3 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը, արևմտյան ուղղությամբ հունով անցնում է  թիվ  4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով և միանում «Գ» հանգուցային կետին:

 

ԳԵՏԱՓ-ՈՐՈՏԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Գետափ – Որոտան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, որտեղից հյուսիսային ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և նույն ճանապարհով անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, մտնում է  «Դ» հանգուցային կետը:

 

ԳԵՏԱՓ-ՁՈՐԱՓ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Գետափ-Ձորափ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիս­արևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով  միանում է  «Ե» հանգուցային կետին:

 

ԳԵՏԱՓ-ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Գետափ-Մարտունաշեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, շարժվելով դեպի արևմուտք` անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, այստեղից արևմտյան ուղղությամբ 7444,0 մ նիշով մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևմտյան, ապա հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք, ապա լանջով, արևմտյան ուղղությամբ թիվ 7 և 8 շրջադարձային կետերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ  9, 10 և 11 շրջադարձային կետերով, որտեղից հյուսիսային ուղղությամբ միանում է թիվ  12 շրջադարձային կետին, թեքվում դեպի արևմուտք, անցնում  թիվ 13 և 14 շրջադարձային կետերով, մտնում  դաշտային ճանապարհ, հատում թիվ 15 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք և դաշտային ճանապարհով անցնելով թիվ 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 շրջադարձային կետերով` մտնում է  «Ա» հանգուցային կետը:

 

 

 Հավելված 13.18

                                                                       «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1953.83 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 22.38 կմ:

Գողթանիկ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ղազարապատ  համայնքին,

«Բ-Գ» հատվածով՝  Արտաշավի համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Նորաշենիկ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Գանձա համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Սոնասար համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Մշենի համայնքին:

 

ԳՈՂԹԱՆԻԿ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Գողթանիկ-Ղազարապատ  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ձորակի հունով շարժվելով դեպի արևմուտք` թեքվում է դեպի հարավ` ջրբաժանի վրա մտնելով թիվ 1 շրջադարձային կետը, որտեղ հատելով գրունտային ճանապարհը` թեքվում է դեպի արևմուտք մինչև դաշտային ճանապարհը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ մտնելով ձորակը` շարունակում է ձորակի հունով արևմտյան ուղղությամբ, ապա դուրս գալով ջրբաժան` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3  շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և ձորակի հունով հարավային ուղղությամբ միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ԳՈՂԹԱՆԻԿ-ԱՐՏԱՇԱՎԻ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Գողթանիկ - Արտաշավի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԳՈՂԹԱՆԻԿ-ՆՈՐԱՇԵՆԻԿ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Գողթանիկ-Նորաշենիկ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարունակվում է դեպի հյուսիս և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԳՈՂԹԱՆԻԿ-ԳԱՆՁԱ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Գողթանիկ-Գանձա սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով անցնելով արևմտյան ուղղությամբ` ճանապարհի ոլորանում մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հարավ, մտնելով թիվ 2 շրջադարձային կետը` շարունակվում է ջրբաժանով արևմտյան ուղղությամբ և մտնելով ձորը հոսանքի հակառակ ուղղությամբ, անցնելով թիվ 3 շրջադարձային կետով` շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ մինչև երկու ձորակների միախառնվելը, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև դաշտային ճանապարհի հետ հատվելը թիվ 4 շրջադարձային կետում և նույն ուղղությամբ լանջով միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԳՈՂԹԱՆԻԿ-ՍՈՆԱՍԱՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Սոնասար-Գողթանիկ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ապա հարավ-արևելյան ուղղությամբ  Հոչանց գետի հունով միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԳՈՂԹԱՆԻԿ-ՄՇԵՆԻ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Գողթանիկ-Մշենի սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքով շարունակվելով` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.19

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԴՐԱԽՏԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3277.01 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝  34.64 կմ:

Դրախտաձոր համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Արախիշ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Ղազարապատ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մշենի համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Լեռնահովիտ համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Շալուա համայնքին:

 

ԴՐԱԽՏԱՁՈՐ-ԱՐԱԽԻՇ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Դրախտաձոր-Արախիշ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնելով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ԴՐԱԽՏԱՁՈՐ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Դրախտաձոր-Ղազարապատ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ձորակով բարձրանալով` թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ 2 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժանի վրա, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, թիվ 4 շրջադարձային կետում դուրս գալով գրունտային ճանապարհ` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորակի հունով հասնելով 1675.9 մ բարձրության նիշին` ուղղվում է դեպի հյուսիս, ջրբաժանի վրա մտնում է թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ  6, 7 և 8 շրջադարձային կետերով և թեքվելով դեպի հյուսիս` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԴՐԱԽՏԱՁՈՐ-ՄՇԵՆԻ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Դրախտաձոր-Մշենի սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք, միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԴՐԱԽՏԱՁՈՐ-ԼԵՌՆԱՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Դրախտաձոր-Լեռնահովիտ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Դ» հանգուցային կետին:


ԴՐԱԽՏԱՁՈՐ-ՇԱԼՈՒԱ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Դրախտաձոր-Շալուա սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ ջրբաժանի վրա 2253.1 մ բարձրության նիշով մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, այնուհետև արևելյան ուղղությամբ անցնելով լանջով` դաշտային ճանապարհի ոլորանում մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, ապա արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհը հատում թիվ 6 շրջադարձային կետում և թիվ 7 շրջադարձային կետում նույն ուղղությամբ անցնելով թիվ 8 շրջադարձային կետը` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.20

                                                                          «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 5834.16 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 40.78 կմ:

Լեռնահովիտ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Դրախտաձոր համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Մշենի համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մոշաթաղ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Հակ  համայնքին,

«Ե-Զ» հատվածով` պետական պահուստային հողերին, 

«Զ-Ա» հատվածով`   Շալուա համայնքին:

 

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ-ԴՐԱԽՏԱՁՈՐ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Լեռնահովիտ-Դրախտաձոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ-ՄՇԵՆԻ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Լեռնահովիտ-Մշենի սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև թիվ 1  շրջադարձային կետը, որտեղից ջրբաժանով հյուսիսային ուղղությամբ անցնելով` մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից թեքվելով դեպի արևելք` մտնում է ձորակի հունը և, անցնելով հոսանքի ուղղությամբ, մտնում է «Բ» հանգուցային կետ:

 

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ-ՄՈՇԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Լեռնահովիտ-Մոշաթաղ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ մտնելով ձորակի հունը` անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա, դուրս գալով ձորակի հունից, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 շրջադարձային կետում մտնում է դաշտային ճանապարհ, հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` դաշտային ճանապարհով անցնում է թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով վարելահողի եզրով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ-ՀԱԿ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Լեռնահովիտ-Հակ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, ապա թեքվում է հյուսիս-արևելք, մտնում թիվ 5 շրջադարձային կետը, այստեղից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից վարելահողի եզրով, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 7, 8 և 9 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ 10 և 11 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ  շարունակվելով, լանջով անցնելով թիվ 12, 13, 14 և 15  շրջադարձային կետերով` մտնում է «Ե» հանգուցային կետը:

 

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Լեռնահովիտ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հարավարևմտյան՝ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ, շարունակվում է մինչև 1797.6 մ բարձրության նիշը, ապա թեքվում դեպի հարավ և, անցնելով լանջով, մտնում է «Ե» հանգուցային կետը:

 

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ-ՇԱԼՈՒԱ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Լեռնահովիտ–Շալուա սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից և Հոչանց գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մտնում է «Ա» հանգուցային կետը:

 

 

Հավելված 13.21

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԵՐԻՑՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4366.33 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 31.84 կմ:

Երիցվանք համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Կովսական  համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Կումայրի  համայնքին,

«Գ-Դ» հատվածով`  Փակահան  համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Աղաձոր համայնքին,

«Ե-Զ» հատվածով`  պետական պահուստային հողերին,

«Զ-Է» հատվածով`   Միջնավան համայնքին,

«Է-Ը» հատվածով`   Վան համայնքին,

«Ը-Ա» հատվածով`  Մուշ համայնքին:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ԿՈՎՍԱԿԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Երիցվանք-Կովսական սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետով մտնում է ձորակի հունը, ապա հյուսիսային ուղղությամբ ձորակի հունով անցնում է թիվ  2, 3 և 4 շրջադարձային կետերով, որտեղ ձորակների միախառնման տեղից թեքվում է դեպի արևմուտք, ձորակով հասնում մինչև թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսային ուղղությամբ լանջով անցնելով թիվ  6, 7 և 8 շրջադարձային կետերով` մտնում է ջրբաժան, ջրբաժանով նույն ուղղությամբ անցնելով թիվ  9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերը` թիվ  14 շրջադարձային կետում հատում է ձորակի հունը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` ջրբաժանով անցնում է թիվ  15, 16, 17 և 18 շրջադարձային կետերով և միանում «Բ» հանգուցային կետին:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ԿՈՒՄԱՅՐԻ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Երիցվանք-Կումայրի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով  թիվ  1, 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևելք` անցնելով թիվ  4 շրջադարձային կետով, թիվ  5 շրջադարձային կետում հատում է ավտոճանապարհը, որտեղից հյուսիսային ուղղությամբ մտնելով թիվ 6 շրջադարձային կետը` թեքվում է դեպի արևելք, թիվ 7 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը` թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով անցնելով թիվ  8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ՓԱԿԱՀԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Երիցվանք-Փակահան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, շարունակվելով արևելյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետով` հատում է ջրանցքը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով վարելահողի եզրով` անցնում է թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով և, շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով թիվ  5, 6 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ԱՂԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Երիցվանք-Աղաձոր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա Որոտան գետի հոսանքի ուղղությամբ շարունակվում է մինչև «Ե» հանգուցային կետը:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Երիցվանք-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա Որոտան գետի հոսանքի ուղղությամբ շարունակվում է մինչև «Զ» հանգուցային կետը:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ՄԻՋՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր

 

Երիցվանք-Միջնավան սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, շարունակվում է ավտոճանապարհով, հարավային ուղղությամբ անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք, նույն ճանապարհով անցնելով թիվ  4, 5, 6 շրջադարձային կետերով` դուրս է գալիս ճանապարհների խաչմերուկ, ապա, նույն ճանապարհով շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնում է թիվ  7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով և միանում «Է» հանգուցային կետին:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ՎԱՆ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Երիցվանք-Վան  սահմանագիծը սկսվում է «Ը» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ավտոճանապարհով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` միանում է «Է» հանգուցային կետին:

 

ԵՐԻՑՎԱՆՔ-ՄՈՒՇ

Սահմանագիծը՝«Ը-Ա» հանգուցակետեր

 

Երիցվանք-Մուշ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ավտոճանապարհով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` միանում է «Ը» հանգուցային կետին:

 

                                                                                                      

Հավելված 13.22

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2497.69 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 28.80 կմ:

Իշխանաձոր  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Արծվաշեն համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Վարդաբաց  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մամարք համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Հայկազյան համայնքին,

«Ե-Զ» հատվածով`  Քաշունիք  համայնքին,

«Զ-Է» հատվածով`  Գետամեջ համայնքին,

«Է-Ա» հատվածով՝ պետական պահուստային հողերին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ԱՐԾՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Իշխանաձոր-Արծվաշեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է թիվ  1 և 2 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է թիվ  3 և 4 շրջադարձային կետերով, ապա վարելահողի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  5, 6 և 7 շրջադարձային կետերով` թեքվում է հարավ-արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ  8, 9 և 10 շրջադարձային կետերով, որտեղից դաշտային ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում է թիվ  11 շրջադարձային կետով, այստեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք, մտնում թիվ  12 շրջադարձային կետ, հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով հասնում է թիվ  13 շրջադարձային կետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ  14 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, ջրբաժանով անցնում է թիվ  15 և 16 շրջադարձային կետերով, թիվ  17 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, ապա դաշտային ճանապարհը, արևմտյան ուղղությամբ անցում թիվ  18, 19 և 20 շրջադարձային կետերով, մտնում է Հակարի գետի հունը և հարավային ուղղությամբ շարունակվելով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ՎԱՐԴԱԲԱՑ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Իշխանաձոր – Վարդաբաց սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևելք և Հակարիի հունում միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ՄԱՄԱՐՔ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Իշխանաձոր – Մամարք սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով միանում «Դ» հանգուցային կետին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ՀԱՅԿԱԶՅԱՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Իշխանաձոր-Հայկազյան սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և, շարունակվելով արևմտյան ուղղությամբ, միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Իշխանաձոր-Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով մտնում է թիվ  1 շրջադարձային կետը, ապա մտնում է ձորակի հունը, թիվ  2 շրջադարձային կետում հատում է ճանապարհը, նույն ուղղությամբ թիվ  3 շրջադարձային կետում մտնում է Հակարի գետի հունը, ապա հյուսիսային ուղղությամբ հոսանքին հակառակ բարձրանալով`  միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ԳԵՏԱՄԵՋ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Իշխանաձոր–Գետամեջ սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թիվ  7 շրջադարձային կետում դուրս է գալիս դաշտային ճանապարհ, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, նույն ճանապարհով անցնում է թիվ  8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 և 16  շրջադարձային կետերով, դուրս է գալիս դաշտային ճանապարհների խաչմերուկ, ապա նույն ուղղությամբ մտնելով ձորակի հունը` անցնում է թիվ  17, 18, 19 և 20 շրջադարձային կետերով, թիվ 21 շրջադարձային կետում դուրս է գալիս գրունտային ճանապարհ, ապա նույն ճանապարհով հյուսիսային ուղղությամբ հասնում է թիվ  22 շրջադարձային կետին, թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 23 և 24 շրջադարձային կետերով և միանում  «Զ» հանգուցային կետին:

 

ԻՇԽԱՆԱՁՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը`«Է-Ա» հանգուցակետեր

 

Իշխանաձոր–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ սահմանագիծը անցնում է թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով, հասնում է թիվ 12 կետին, ապա նույն ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը` հասնում է թիվ 15 կետին, այստեղից փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք` անցնում է թիվ 16 և 17 կետերը,  գնալով հարավ-արևելք, անցնելով ջրբաժանով` հասնում է թիվ 25 կետը, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք՝ անցնելով թիվ 26, 27 և 28 կետերով և հասնում «Ա» հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.23

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԿԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6316.42 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 51.38 կմ:

Ծաղկաբերդ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Բ-Գ» հատվածով` Աղանուս համայնքին,

«Գ-Դ» հատվածով`  Աղավնատուն համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Հակարի համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ԾԱՂԿԱԲԵՐԴ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ծաղկաբերդ–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, գետի հունով հոսանքի ուղղությամբ անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17 շրջադարձային կետերով` հատում  է Հակարի գետի հունը, ապա թեքվում դեպի հյուսիս գետի հոսանքի հակառակ ուղղությամբ և  միանում «Բ» հանգուցային կետին:

 

ԾԱՂԿԱԲԵՐԴ-ԱՂԱՆՈՒՍ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ծաղկաբերդ–Աղանուս սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանի վրա մտնելով թիվ 1 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնելով թիվ 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում դեպի արևմուտք, միանում թիվ 4 շրջադարձային կետին, ապա ջրբաժանով հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ Հակարի-Աղանուս ճանապարհի վրա հատելով թիվ 5 շրջադարձային կետը` նույն ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 6 շրջադարձային կետը,  թեքվում դեպի արևմուտք և մտնում «Բ» հանգուցային կետը:

 

ԾԱՂԿԱԲԵՐԴ-ԱՂԱՎՆԱՏՈՒՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ծաղկաբերդ–Աղավնատուն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, որտեղից, արևմտյան ուղղությամբ դուրս գալով ջրբաժան` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա լանջով շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից ձորակի հունով հարավարևելյան ուղղությամբ Հակարի-Աղանուս ավտոճանապարհի վրա մտնում է թիվ  4 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ շարունակվելով ճանապարհով` մտնում է թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս և ձորակի հունով, հոսանքի հակառակ ուղղությամբ մտնում է թիվ 6 շրջադարձային կետը, ապա թեքվում արևմուտք ջրբաժանի վրա, մտնում թիվ 7 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով հյուսիսային ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 8 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք, թիվ 9 շրջադարձային կետում հատում ձորակի հունը, ապա հոսանքի հակառակ ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 10 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևելք 1370.1 բարձրության նիշում մտնելով թիվ 11 շրջադարձային կետը, հատում է դաշտային ճանապարհը և  մտնում «Գ» հանգուցային կետը:

 

ԾԱՂԿԱԲԵՐԴ-ՀԱԿԱՐԻ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ծաղկաբերդ-Հակարի սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ մտնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի հարավ և 846,5 մ բարձրության նիշով անցնելով թիվ 2 շրջադարձային կետը` թեքվում է դեպի արևմուտք, թիվ 3 շրջադարձային կետում հատում Բերձոր-Հակարի ավտոճանապարհը, որտեղից Հակարի գետի հունի հոսանքի ուղղությամբ իջնում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից ձորակի հունով արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղությամբ բարձրանում է մինչև թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով անցնում է թիվ 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հյուսիս, մտնում թիվ 16 շրջադարձային կետը, այնուհետև վարելահողի եզրով թիվ 17, 18 և 19 շրջադարձային կետերով շարժվում է դեպի արևմուտք, որտեղից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 20 շրջադարձային կետից մտնում  «Ե» հանգուցային կետը:

                                        

ԾԱՂԿԱԲԵՐԴ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Ծաղկաբերդ–Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Ե» և «Ա» հանգուցային կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

 

 Հավելված 13.24

                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԾԻԾԻՌՆԱՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6981.83 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 51.74 կմ:

Ծիծեռնավանք համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Ներքին Սուս համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Աղավնո համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Դ-Ե» հատվածով` Միրիկ  համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Մոշաթաղ համայնքին,

«Զ-Է» հատվածով` Սոնասար  համայնքին,

«Է-Ա» հատվածով` Հոչանց  համայնքին:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք-Ներքին Սուս  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1 և 2 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ԱՂԱՎՆՈ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք-Աղավնո սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ դուրս է գալիս թիվ  1 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ-արևելք, շարունակվում ջրբաժանով մինչև թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ  3 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվում մինչև թիվ  4 շրջադարձային կետը, ապա ջրբաժանով հարավային ուղղությամբ անցնելով թիվ  5 շրջադարձային կետով` թիվ  6 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, հոսանքի ուղղությամբ շարժվելով հարավ-արևելք մինչև թիվ 7 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ  8 և 9 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ շարունակվում է լանջով մինչև թիվ  10 շրջադարձային կետը, որտեղից ջրբաժանով անցնելով թիվ  11, 12 և 13  շրջադարձային կետերով` թեքվում է հարավ, անցնում թիվ  14, 15 և 16 շրջադարձային կետերով, ապա հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  18 և 19 շրջադարձային կետերով` միանում է  «Գ» հանգուցային կետին:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Գ» և «Դ» հանգուցակետերով  սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ՄԻՐԻԿ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք-Միրիկ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժանի վրա, ապա թեքվելով հարավ-արևելք` լանջով անցնում է թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք` ջրբաժանով անցնելով թիվ  4 և 5 շրջադարձային կետերով, ապա շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 6 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և, ճանապարհով դուրս գալով թիվ 7 շրջադարձային կետը, նույն ճանապարհով ուղղվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով թիվ  8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով, միանում է  «Դ» հանգուցային կետին:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ՄՈՇԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք-Մոշաթաղ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ անցնելով դաշտային ճանապարհով` մտնում է ձորակի հունը, նույն ուղղությամբ շարունակվելով` թիվ 1 շրջադարձային կետում հատում  է գրունտային ճանապարհը և միանում «Ե» հանգուցային կետին:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ՍՈՆԱՍԱՐ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք - Սոնասար սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` միանում է «Է» հանգուցային կետին:

 

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ-ՀՈՉԱՆՑ

Սահմանագիծը՝«Է-Ա» հանգուցակետեր

 

Ծիծեռնավանք-Հոչանց սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս և միանում «Է» հանգուցային կետին:

 

                                                       Հավելված 13.25

                                                                «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԾՈԲԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 8153.65 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 43.90 կմ:

Ծոբաձոր  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Միջնավան համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Գ-Դ» հատվածով` Կովսական  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Ալաշկերտ  համայնքին,

«Ե-Զ» հատվածով`  Միջնավան համայնքին,

«Զ-Ա» հատվածով`  Իրանի Իսլամական Հանրապետությանը:

 

ԾՈԲԱՁՈՐ-ՄԻՋՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ծոբաձոր–Միջնավան համայնքի 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և, արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով, հատում է Միջնավան-Մեղրի ավտոճանապարհը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով` հատում է թիվ  2 շրջադարձային կետը, այստեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ շարունակվելով` ջրբաժանով անցնում է թիվ  3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ  լանջով շարունակվելով` անցնում է թիվ  8 և 9 շրջադարձային կետերով, ապա թեքվում է դեպի արևմուտք և անցնելով թիվ  10, 11 և 12 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԾՈԲԱՁՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ծոբաձոր–Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Բ» և «Գ» հանգուցային կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

ԾՈԲԱՁՈՐ-ԿՈՎՍԱԿԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ծոբաձոր–Կովսական  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ լանջով միանում է թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ անտառի եզրով անցնում է թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, շարժվելով նույն ուղղությամբ` լանջով անցնում է թիվ 4, 5 և 6 շրջադարձային կետերով և թիվ  7 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը` թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև թիվ 8 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ ջրբաժանով անցնում թիվ  9 և 10 շրջադարձային կետերով, ապա ջրբաժանով և դաշտային ճանապարհով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ  11 և 12 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ 13, 14 և 15 շրջադարձային կետերով, ապա ձորակի հունով արևելյան ուղղությամբ անցնելով թիվ  16 շրջադարձային կետով` թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով անցնելով թիվ  17 շրջադարձային կետով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԾՈԲԱՁՈՐ-ԱԼԱՇԿԵՐՏ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ծոբաձոր–Ալաշկերտ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով`միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԾՈԲԱՁՈՐ-ՄԻՋՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ծոբաձոր-Միջնավան սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, մտնում թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղությամբ մտնելով թիվ 7 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ջրբաժանով անցնելով թիվ  8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 12 շրջադարձային կետը, նույն ուղղությամբ թիվ  13 շրջադարձային կետում մտնում է գրունտային ճանապարհը, ապա, շարունակվելով գրունտային ճանապարհով հարավարևելյան ուղղությամբ, անցնում է թիվ 14, 15 և 16 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևելք` անցնելով թիվ 17 և 18 շրջադարձային կետերով, թիվ 19 շրջադարձային կետում հատում է Մեղրի-Միջնավան ավտոճանապարհը, որտեղից արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 20 շրջադարձային կետով` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ԾՈԲԱՁՈՐ-ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Ծոբաձոր–Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, Արաքս  գետի հունով հարավարևմտյան ուղղությամբ միանում  «Ա» հանգուցային կետին:

 

                                                                Հավելված 13.26

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

                                                                                               

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԿԵՐԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 6878.55 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 53.77 կմ:

Կերեն  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Կովսական  համայնքին,

«Բ-Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

 

ԿԵՐԵՆ-ԿՈՎՍԱԿԱՆ

Սահմանագիծը՝ «Ա-Բ»հանգուցակետեր

 

Կերեն–Կովսական սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային  ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով, նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնում թիվ  9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք թիվ  13 շրջադարձային կետում, հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով լանջով, անցնելով թիվ  14 և 15 շրջադարձային կետերով, թիվ 16 շրջադարձային կետում հասնելով ջրբաժանին` թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ  17 և 18 շրջադարձային կետերով, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ  19 և 20 շրջադարձային կետերը, ապա դաշտային ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 21 և 22 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, նույն ճանապարհով թիվ  23 և 24 շրջադարձային կետերով,  արևմտյան ուղղությամբ անտառի լանջով անցնելով թիվ  25, 26, 27, 28 և 29 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ԿԵՐԵՆ -ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը «Բ-Ա» հանգուցակետեր

 

Կերեն–Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Բ» և «Ա» հանգուցային կետով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

 

Հավելված 13.27

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՒՄԱՅՐԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2478.90 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 35.94 կմ:

Կումայրի համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Վարդաբաց  համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Արծվաշեն  համայնքին,

«Գ-Դ» հատվածով՝   Փակահան  համայնքին,

«Դ-Ե» հատվածով`  Երիցվանք համայնքին,

«Ե-Զ» հատվածով`  Կովսական համայնքին,

«Զ-Ա» հատվածով`  պետական պահուստային հողերին:

 

ԿՈՒՄԱՅՐԻ-ՎԱՐԴԱԲԱՑ

Սահմանագիծը`«Ա-Բ» հանգուցակետեր

 

Կումայրի-Վարդաբաց սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` մտնում է ձորակի հունը, ապա հունով շարունակվելով մինչև թիվ 8 շրջադարձային կետը` հատում է գետակը և նույն ուղղությամբ շարունակվելով դեպի արևելք` անցնում է թիվ 9 և 10 շրջադարձային կետերով, թիվ 11 շրջադարձային կետում հատում է ավտոճանապարհը, ապա արևելյան ուղղությամբ մտնելով թիվ 12 շրջա­դարձային կետը` շարունակվում է դեպի հարավ և միանում «Բ» հանգուցային կետին:

 

ԿՈՒՄԱՅՐԻ-ԱՐԾՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Կումայրի-Արծվաշեն սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ապա Հակարի գետի հոսանքի ուղղությամբ միանում «Գ» հանգուցային կետին:

 

ԿՈՒՄԱՅՐԻ-ՓԱԿԱՀԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Կումայրի-Փակահան սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա լանջով շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ 4 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, շարունակվելով նույն ուղղությամբ` անցնում է թիվ 5, 6 և 7 շրջադարձային կետերով, թիվ 8 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով և անցնելով լանջով թիվ  9, 10 և 11 շրջադարձային կետերով, ապա թիվ  12 շրջադարձային կետով դուրս է գալիս դաշտային ճանապարհ, ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  13, 14 և 15 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի հյուսիս, անցնում թիվ 16, 17, 18 և 19 շրջադարձային կետերը, որտեղից թեքվում է դեպի արևելք՝ ջրբաժանով անցնելով թիվ 20, 21, 22, 23, 24, 25, 26 և 27 շրջադարձային կետերը, թիվ  28 շրջադարձային կետում հատում է գետակի հունը, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով շարունակվում թիվ  29 և 30 շրջադարձային կետերով, որտեղից թեք-վում է հարավ-արևելք, անցնում թիվ 31 շրջադարձային կետով, ապա թիվ 32 շրջադարձային կետով հատում է ջրանցքը և, արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 33 շրջադարձային կետով, միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ԿՈՒՄԱՅՐԻ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Կումայրի-Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ  4 շրջադարձային կետով, թիվ  5 շրջադարձային կետում հատում է ավտոճանապարհը, որտեղից հյուսիսային ուղղությամբ մտնելով թիվ  6 շրջադարձային կետը` թեքվում է դեպի արևելք, թիվ  7 շրջադարձային կետով մտնելով ձորակի հունը` թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով անցնելով թիվ 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ԿՈՒՄԱՅՐԻ-ԿՈՎՍԱԿԱՆ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Կումայրի-Կովսական սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, դաշտային ճանապարհով հյուսիսային ուղղությամբ անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևմուտք՝ անցնելով թիվ  4, 5 և 6 շրջադարձային կետերով, թիվ 7 շրջադարձային կետում բարձրանում է ջրբաժան, հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով հասնելով թիվ  8 շրջադարձային կետը` շարունակվում է արևմտյան ուղղությամբ և, ջրբաժանով անցնելով թիվ 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 13 շրջադարձային կետում դուրս է գալիս բլրի գագաթին գտնվող նախկին ջրամբարի եզրը, արևմտյան ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 14 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք` մտնելով բլրի գագաթը, շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, ջրբաժանով անցնելով թիվ  15, 16, 17, 18 և 19 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևելք, թիվ 20 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, որտեղից հոսանքի հակառակ անցնելով թիվ 21, 22, 23, 24, 25 և 26 շրջադարձային կետերը` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ԿՈՒՄԱՅՐԻ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Կումայրի-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 2 շրջադարձային կետից դուրս է գալիս ջրբաժան, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, այստեղից հյուսիսային ուղղությամբ թիվ 5 շրջադարձային կետում դուրս է գալիս դաշտային ճանապարհ և, հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ 6 շրջադարձային կետով, նույն ճանապարհով միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.28

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ                                                                            ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 5523.64 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 33.27 կմ:

Հակ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Լեռնահովիտ համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Մոշաթաղ համայնքին,

«Գ-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ՀԱԿ-ԼԵՌՆԱՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Հակ-Լեռնահովիտ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, ապա թեքվում է հյուսիս-արևելք, մտնում թիվ 5 շրջադարձային կետը, այստեղից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից վարելահողի եզրով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 7, 8 և 9 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, վարելահողի եզրով անցնում թիվ 10 և 11 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ  շարունակվելով լանջով, անցնելով թիվ 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով` մտնում է «Ա» հանգուցային կետը:

 

ՀԱԿ-ՄՈՇԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Հակ-Մոշաթաղ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք վարելահողի եզրով հասնում է մինչև  թիվ 3 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, մտնում թիվ 4 շրջադարձային կետ, որտեղից լանջով շարունակվում է հարավային ուղղությամբ, անցնում է թիվ 5 շրջադարձային կետով, ապա թիվ 6 և 7 շրջադարձային կետերով հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարժվելով թիվ 8 շրջադարձային կետով` մտնում է գետի հունը, շարունակվելով արևմտյան ուղղությամբ` թեքվում է դեպի հարավ և գետակի հունով, հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՀԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Գ-Ա» հանգուցակետեր

 

Հակ–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ լանջով անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ թիվ 4 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` մտնում է ձորակի հունը, ապա հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով` մտնում է թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հյուսիս, բլրի գագաթով մտնում թիվ 6 շրջադարձային կետը, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ շարունակվելով` լանջով միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

  Հավելված 13.29

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԿԱՐԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2616.00 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 43.21 կմ:

Հակարի համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Որոտան համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Գ-Դ» հատվածով` Ծաղկաբերդ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Ե-Զ» հատվածով` Վուրգավան համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Ձորափ համայնքին:

 

ՀԱԿԱՐԻ-ՈՐՈՏԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Հակարի-Որոտան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և, հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 5,6 և 7 շրջադարձային կետերով և, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով նույն ճանապարհի վրա գտնվող թիվ 8, 9 և 10 շրջադարձային կետերով, մտնում է  «Բ» հանգուցային կետը:

 

ՀԱԿԱՐԻ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Հակարի-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Գ» և «Բ» հանգուցային կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

ՀԱԿԱՐԻ-ԾԱՂԿԱԲԵՐԴ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Հակարի-Ծաղկաբերդ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ մտնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում դեպի հարավ և 846,5 մ նիշում, անցնելով թիվ 2 շրջադարձային կետով` թեքվում է դեպի արևմուտք և թիվ 3 շրջադարձային կետում հատում Բերձոր-Հակարի ավտոճանապարհը, որտեղից Հակարի գետի հոսանքի ուղղությամբ իջնում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից ձորակի հունով արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղությամբ  բարձրանում է մինչև թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով անցնում է թիվ 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հյուսիս, մտնում թիվ 16 շրջադարձային կետը, այնուհետև վարելահողի եզրով թիվ 17, 18 և 19 շրջադարձային կետերով շարժվում է դեպի արևմուտք, որտեղից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 20 շրջադարձային կետից մտնում է «Գ» հանգուցային կետը:

 

ՀԱԿԱՐԻ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Հակարի-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա արևելյան ուղղությամբ ջրբաժանի վրա միանում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից շարունակվելով` ջրբաժանով, հարավարևելյան ուղղությամբ մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, ապա լանջով շարունակվում դեպի հարավ, մտնում թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՀԱԿԱՐԻ-ՎՈՒՐԳԱՎԱՆ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Հակարի-Վուրգավան սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ մտնում է ձորակի հունը, այստեղ անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` շարունակվում է ձորակով, թիվ 3 շրջադարձային կետում հատում է Հակարի-Վուրգավան ավտոճանապարհը և մտնում «Զ» հանգուցային կետը: 

 

ՀԱԿԱՐԻ-ՁՈՐԱՓ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Հակարի-Ձորափ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հոսանքի հակառակ հյուսիսարևմտյան ուղղությամբ սահմանագիծը հասնում է թիվ 1 շրջադարձային կետ, թեքվում դեպի արևմուտք` հատելով ջրբաժանը, թիվ 2 շրջադարձային կետով մտնում է ձորակի հունը, որտեղից բարձրանում է մինչև ջրբաժան, թիվ 3 շրջադարձային կետում հատում ջրբաժանը և արևմտյան ուղղությամբ մտնելով ձորակի հունը` շարունակվում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է հարավ և հարավ-արևմուտք՝ անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, թիվ 7 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, անցնելով արևմուտք` մտնում է թիվ 8 շրջադարձային կետը, թեքվում է հարավ-արևմուտք և մտնում «Ա» հանգուցային կետը:

 

 

Հավելված 13.30

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 8414.97 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 60.79 կմ:

Հայկազյան  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Բ-Գ» հատվածով` Որոտան համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Սարատակ  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Քաշունիք  համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Իշխանաձոր  համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Մամարք համայնքին:

 

ՀԱՅԿԱԶՅԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Հայկազյան-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Ա» և «Բ» հանգուցակետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

ՀԱՅԿԱԶՅԱՆ-ՈՐՈՏԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Հայկազյան-Որոտան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով, վարելահողի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք մինչև թիվ 8 շրջադարձային կետը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք՝ անցնելով թիվ 9 , 10 շրջադարձային կետերով,  շարունակվում է ջրբաժանով և հարավային ուղղությամբ անցնում է թիվ 11, 12, 13, 14 և 15  շրջադարձային կետերով, որտեղից ձորակի հունով շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ, անցնում է թիվ 16, 17, 18 և 19 շրջադարձային կետերով և թիվ 20 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ ճանապարհով անցնում է թիվ 21 և 22 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 23 շրջադարձային կետում մտնում է Սպիտակաջուր գետակի հովիտը, որով հոսանքի ուղղությամբ շարունակվելով դեպի արևմուտք` անցնում է թիվ 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33 և 34 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ` անցնելով թիվ 35 և 36 շրջադարձային կետերով, թեքվում դեպի արևմուտք` անցնելով թիվ 37 շրջադարձային կետով և միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ՀԱՅԿԱԶՅԱՆ-ՍԱՐԱՏԱԿ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Հայկազյան-Սարատակ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով և մտնում  «Գ» հանգուցային կետը:

 

ՀԱՅԿԱԶՅԱՆ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Հայկազյան-Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, վարելահողի եզրով հարավային ուղղությամբ թիվ 1 կետում մտնում է ձորակի հունը, որտեղից ձորակի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` անցնում թիվ 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում թիվ 6 և թիվ 7 շրջադարձային կետերով, ապա անցնելով հյուսիսային ուղղությամբ թիվ 8 շրջադարձային կետով` թիվ 9 շրջադարձային կետում մտնում է գրունտային ճանապարհ, այստեղից հարավային ուղղությամբ անցնելով  թիվ 10, 11, 12, 13, 14 և 15 կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ճանապարհով անցնելով թիվ 16, 17 և 18 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՀԱՅԿԱԶՅԱՆ-ԻՇԽԱՆԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Հայկազյան-Իշխանաձոր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից և, շարունակվելով արևելյան ուղղությամբ, միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՀԱՅԿԱԶՅԱՆ-ՄԱՄԱՐՔ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Հայկազյան-Մամարք սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա նույն ճանապարհով թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով` շարունակվում է նույն ճանապարհով արևմտյան ուղղությամբ, անցնելով թիվ 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` մտնում է ճանապարհի խաչմերուկում գտնվող թիվ 10 շրջադարձային կետ, որտեղից ճանապարհով շարունակվում է հարավային ուղղությամբ, անցնում թիվ 11, 12, 13, 14, 15, 16 և 17 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք` թիվ 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 և 26 շրջադարձային կետերով հասնելով ջրբաժանին, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է մինչև թիվ 27 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով հյուսիսային ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 28 շրջադարձային կետը, այստեղից նույն ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ մտնում է թիվ 29 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 30 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հասնում է թիվ 31 շրջադարձային կետին, որտեղից անտառի եզրով և արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 32 և 33 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ լանջով շարունակվում է մինչև թիվ 34 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 35 շրջադարձային կետով` միանում է «Ա»  հանգուցային կետին:

 

 
Հավելված 13.31

                                                                     «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՀՈՉԱՆՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1429.87 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 18.38 կմ:

Հոչանց համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Գանձա  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Քարեգահ  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Ներքին Սուս  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Ծիծեռնավանք համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Սոնասար  համայնքին:

 

ՀՈՉԱՆՑ-ԳԱՆՁԱ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Հոչանց-Գանձա սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՀՈՉԱՆՑ-ՔԱՐԵԳԱՀ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Հոչանց-Քարեգահ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարունակվելով դեպի հարավ` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՀՈՉԱՆՑ-ՍՈՒՍ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Հոչանց-Ներքին Սուս սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ շարունակվում է գետակի հունով, նույն հունով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա, շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 2 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից արևմտյան ուղղությամբ միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՀՈՉԱՆՑ-ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Հոչանց-Ծիծեռնավանք սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հյուսիս և միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՀՈՉԱՆՑ-ՍՈՆԱՍԱՐ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Հոչանց-Սոնասար սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ ձորակի հունով բարձրանում է մինչև թիվ 1 շրջադարձային կետը,  հատում դաշտային ճանապարհը, ապա, լանջով շարունակվելով հարավային ուղղությամբ, թիվ  2 և 3 շրջադարձային կետերով հատելով դաշտային ճանապարհը` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.32

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՁՈՐԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000   մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2922.35 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 26.62 կմ:

Ձորափ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Որոտան համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Հակարի համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Վուրգավան համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունաշեն համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Գետափ համայնքին:

 

ՁՈՐԱՓ-ՈՐՈՏԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ձորափ-Որոտան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ՁՈՐԱՓ-ՀԱԿԱՐԻ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ձորափ-Հակարի սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հոսանքի հակառակ հյուսիսարևմտյան ուղղությամբ սահմանագիծը հասնում է թիվ 1 շրջադարձային կետ, թեքվում դեպի արևմուտք` հատելով ջրբաժանը, թիվ 2 շրջադարձային կետով մտնում է ձորակի հունը, որտեղից բարձրանում է մինչև ջրբաժան, թիվ 3 շրջադարձային կետում հատում ջրբաժանը և արևմտյան ուղղությամբ մտնելով ձորակի հունը` շարունակվում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է հարավ և հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, թիվ 7 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, անցնելով արևմուտք` մտնում է թիվ 8 շրջադարձային կետը, թեքվում է հարավ-արևմուտք և մտնում «Բ» հանգուցային կետը:

 

ՁՈՐԱՓ-ՎՈՒՐԳԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ձորափ-Վուրգավան  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվում է դեպի հարավ-արևմուտք և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՁՈՐԱՓ-ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ձորափ-Մարտունաշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, որտեղից ձորակի հունով արևմտյան ուղղությամբ հատում է Ձորափ-Մարտունաշեն ավտոճանապարհը թիվ 1 շրջադարձային կետում, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ դեպի արևմուտք  և, անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով, բարձունքի վրա միանում է թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով դեպի հարավ` լանջով  անցնում է թիվ 6 շրջադարձային կետով և հարավարևելյան ուղղությամբ ձորակի հունով միանալով թիվ 7 շրջադարձային կետին`  թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 8 և 9 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, մտնում թիվ 10 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 11 և 12 շրջադարձային կետերով`  միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՁՈՐԱՓ-ԳԵՏԱՓ

Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր

 

Ձորափ-Գետափ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից և հյուսիսարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով  միանում է  «Ե» հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.33

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՂԱԶԱՐԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2717.37 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 28.81 կմ:

Ղազարապատ համայնքը սահմանակից է`

 «Ա-Բ» հատվածով`  Արախիշ համայնքին,

 «Բ-Գ» հատվածով`  Վակունիս համայնքին,

 «Գ-Դ» հատվածով`  Վաղազին համայնքին,

 «Դ-Ե» հատվածով`   Արտաշավի համայնքին,

 «Ե-Զ» հատվածով`   Գողթանիկ համայնքին,

 «Զ-Է» հատվածով`   Մշենի  համայնքին,

 «Է-Ա» հատվածով`   Դրախտաձոր  համայնքին:

 

ՂԱԶԱՐԱՊԱՏ-ԱՐԱԽԻՇ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Ղազարապատ-Արախիշ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետը, հատում է գրունտային ճանապարհը, ապա ջրբաժանով շարունակվելով նույն ուղղությամբ` մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով հյուսիս-արևմուտք` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՂԱԶԱՐԱՊԱՏ-ՎԱԿՈՒՆԻՍ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ղազարապատ–Վակունիս սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք՝ միանում է «Բ» հանգուցային կետին:


ՂԱԶԱՐԱՊ-ՎԱՂԱԶԻՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ղազարապատ- Վաղազին  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, գետի հոսանքին հակառակ հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՂԱԶԱՐԱՊԱՏ-ԱՐՏԱՇԱՎԻ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ղազարապատ-Արտաշավի սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ապա գետի հոսանքին հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՂԱԶԱՐԱՊԱՏ-ԳՈՂԹԱՆԻԿ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ղազարապատ-Գողթանիկ  սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ձորակի հունով շարժվելով դեպի արևմուտք` թեքվում է դեպի հարավ` ջրբաժանի վրա մտնելով թիվ 1 շրջադարձային կետը, որտեղ հատելով գրունտային ճանապարհը` թեքվում է դեպի արևմուտք մինչև դաշտային ճանապարհը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ մտնելով ձորակը, շարունակվում է ձորակի հունով արևմտյան ուղղությամբ, ապա դուրս գալով ջրբաժան` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և ձորակի հունով հարավային ուղղությամբ միանում «Զ» հանգուցային կետին:

 

ՂԱԶԱՐԱՊԱՏ-ՄՇԵՆԻ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Ղազարապատ-Մշենի սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հարավ-արևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքով միանում «Զ» հանգուցային կետին:

 

ՂԱԶԱՐԱՊԱՏ-ԴՐԱԽՏԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Է-Ա» հանգուցակետեր

 

Ղազարապատ-Դրախտաձոր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից,  հյուսիսային ուղղությամբ ձորակով բարձրանալով` թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ 2 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժանի վրա, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, թիվ 4 շրջադարձային կետում դուրս գալով գրունտային ճանապարհ` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորակի հունով հասնելով 1675.9 մ բարձրության նիշին` ուղղվում է դեպի հյուսիսային ջրբաժան, մտնում է թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ  6, 7 և 8 շրջադարձային կետերով և, թեքվելով դեպի հյուսիս, միանում «Ա» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.34

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՄԱՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 4211.30 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 35.44 կմ:

Մամարք  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Հայկազյան համայքին,

«Բ-Գ» հատվածով` Իշխանաձոր  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Վարդաբաց համայնքին,

«Դ-Ա» հատվածով`  Հայաստանի Հանրապետությանը:

 

ՄԱՄԱՐՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մամարք-Հայկազյան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով անցնում է թիվ  1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա նույն ճանապարհով թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ  4 և 5 շրջադարձային կետերով` շարունակվում նույն ճանապարհով արևմտյան ուղղությամբ, անցնելով թիվ  6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` մտնում է ճանապարհի խաչմերուկում գտնվող թիվ 10 շրջադարձային կետ, որտեղից ճանապարհով շարունակվում է հարավային ուղղությամբ, անցնում է թիվ 11, 12, 13, 14, 15, 16 և 17 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ  18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 և 26 շրջադարձային կետերով հասնելով ջրբաժանին` արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է մինչև թիվ  27 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով հյուսիսային ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ  28 շրջադարձային կետը, այստեղից նույն ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ մտնում է թիվ 29 շրջադարձային կետը, որտեղից դաշտային ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ մտնելով թիվ 30 շրջադարձային կետ` թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հասնում է թիվ  31 շրջադարձային կետին, որտեղից անտառի եզրով և արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ  32 և 33 շրջադարձային կետերով, նույն ուղղությամբ լանջով շարունակվում է մինչև թիվ  34 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ  35 շրջադարձային կետով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՄԱՄԱՐՔ-ԻՇԽԱՆԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մամարք–Իշխանաձոր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրունտային ճանապարհով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱՄԱՐՔ-ՎԱՐԴԱԲԱՑ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մամարք–Վարդաբաց սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  1 շրջադարձային կետով` մտնում է Որոտան գետի հունը, հոսանքի ուղղությամբ շարունակվելով մինչև թիվ  2 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով ձորակի հունով, մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղղությամբ բարձրանալով ջրբաժանը` անցնում է թիվ  5 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի արևմուտք, մտնում թիվ  6 շրջադարձային կետը, ուղղվում  դեպի հյուսիս մինչև թիվ  7 շրջադարձային կետը, ապա թեքվում դեպի արևմուտք` հասնելով թիվ  8 շրջադարձային կետին, ուղղվում է դեպի հյուսիս՝ թիվ  9  և 10 շրջադարձային կետերով անցնելով վարելահողի եզրով, ուղղվում է դեպի հարավ-արևմուտք՝ անցնելով թիվ 11, 12 և 13 շրջադարձային կետերով, վարելահողի եզրով արևմտյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ  15 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ  16 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, ապա ջրբաժանով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  17, 18, 19 և 20 շրջադարձային կետերով` թիվ  21 շրջադարձային կետում դուրս է գալիս դաշտային ճանապարհ, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ ճանապարհով հասնելով թիվ  22 շրջադարձային կետին` շարունակվում է նույն ճանապարհով հարավային ուղղությամբ, անցնում է թիվ  23 և 24 շրջադարձային կետերով, որտեղից դուրս գալով գետի հունը, արևմտյան ուղղությամբ անցնելով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՄԱՄԱՐՔ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Մամարք–Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Դ» և «Ա» հանգուցային կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

 

Հավելված 13.35

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 604.70 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 19.29 կմ:

Մարտունաշեն համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Վուրգավան համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Ուռեկան համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Գետափ համայնքին,

«Դ-Ա» հատվածով`  Ձորափ համայնքին:

 

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ-ՎՈՒՐԳԱՎԱՆ

Սահմանագիծը` «Ա-Բ»հանգուցակետեր

 

Մարտունաշեն – Վուրգավան  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ-ՈՒՌԵԿԱՆ

Սահմանագիծը`«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մարտունաշեն – Ուռեկան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ-ԳԵՏԱՓ

Սահմանագիծը`«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մարտունաշեն-Գետափ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, շարժվելով դեպի արևմուտք` անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, որտեղից արևմտյան ուղղությամբ 7444,0 մ նիշով մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևմտյան, ապա հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք, ապա լանջի եզրով, արևմտյան ուղղությամբ թիվ  7 և 8 շրջադարձային կետերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ  9, 10 և 11 շրջադարձային կետերով, որտեղից հյուսիսային ուղղությամբ միանում է թիվ  12 շրջադարձային կետին, թեքվում դեպի արևմուտք, անցնելով թիվ 13, 14 շրջադարձային կետերով` մտնում է դաշտային ճանապարհ, հատում թիվ 15 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք և դաշտային ճանապարհով անցնելով թիվ 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 շրջադարձային կետերով` մտնում է  «Դ» հանգուցային կետը:

 

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ-ՁՈՐԱՓ

Սահմանագիծը`«Դ-Ա» հանգուցակետեր

 

Մարտունաշեն-Ձորափ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից ձորակի հունով արևմտյան ուղղությամբ հատում է Ձորափ-Մարտունաշեն ավտոճանապարհը թիվ 1 շրջադարձային կետում, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ դեպի արևմուտք  և անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով` բարձունքի վրա միանում է թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից թեքվելով դեպի հարավ, լանջով  անցնում է թիվ 6 շրջադարձային կետով և հարավարևելյան ուղղությամբ ձորակի հունով, միանալով թիվ 7 շրջադարձային կետին,  թեքվում է դեպի արևմուտք, անցնում թիվ 8 և 9 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, մտնում թիվ 10 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 11 և 12 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

 Հավելված 13.36

                                                                     «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                  վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄԻՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10 000 և 1:25 000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3244.74 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 29.42 կմ:

Միրիկ   համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Ծիծեռնավանք  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետությանը,

«Գ-Ա» հատվածով` Մոշաթաղ  համայնքին:

 

ՄԻՐԻԿ-ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Միրիկ-Ծիծեռնավանք սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժանի վրա, ապա թեքվելով հարավ-արևելք` լանջով անցնում է թիվ  2 և 3 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 4 և 5 շրջադարձային կետերով` շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 6 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և, ճանապարհով դուրս գալով թիվ 7 շրջադարձային կետը, նույն ճանապարհով ուղղվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով թիվ  8, 9, 10 և 11 շրջադարձային կետերով, միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄԻՐԻԿ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Միրիկ-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը «Գ» և «Բ» կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

ՄԻՐԻԿ-ՄՈՇԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Գ-Ա» հանգուցակետեր

 

Միրիկ-Մոշաթաղ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Աղավնո գետի հոսանքի հակառակ հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով` մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ լանջով բարձրանալով` թիվ 2 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով մինչև թիվ 3 շրջադարձային կետ, մտնում է դաշտային ճանապարհը, որտեղից հարավային ուղղությամբ ճանապարհով անցնելով թիվ 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով` թիվ 9 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա շարունակվելով հարավային ուղղությամբ, լանջով անցնում է թիվ 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի վրա մտնում թիվ 15 շրջադարձային կետը, ապա հարավային ուղղությամբ շարժվելով` լանջով միանում է «Գ» հանգուցային կետին:

 

                                                                                                             
 Հավելված 13.37

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄՇԵՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2210.18 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 24.74 կմ:

Մշենի համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Դրախտաձոր  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Ղազարապատ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Գողթանիկ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Սոնասար  համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Մոշաթաղ  համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Լեռնահովիտ  համայնքին:

 

ՄՇԵՆԻ-ԴՐԱԽՏԱՁՈՐ

Սահմանագիծը`«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մշենի-Դրախտաձոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՇԵՆԻ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը`«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մշենի-Ղազարապատ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքով միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄՇԵՆԻ-ԳՈՂԹԱՆԻԿ

Սահմանագիծը`«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մշենի-Գողթանիկ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքով շարունակվելով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՄՇԵՆԻ-ՍՈՆԱՍԱՐ

Սահմանագիծը`«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մշենի-Սոնասար սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ձորակի հունով հարավարևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, այնուհետև նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 2 և 3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք և միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՄՇԵՆԻ-ՄՈՇԱԹԱՂ

Սահմանագիծը`«Ե-Զ» հանգուցակետեր

 

Մշենի-Մոշաթաղ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ջրբաժանով անցնելով հարավարևմտյան ուղղությամբ` թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` շարունակվում է արևմտյան ուղղությամբ  և անցնելով թիվ  7, 8 և 9  շրջադարձային կետերով` նորից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, ջրբաժանով անցնելով թիվ  10, 11 և 12 շրջադարձային կետերով, միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՄՇԵՆԻ-ԼԵՌՆԱՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Մշենի-Լեռնահովիտ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով շարունակվում է մինչև թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից ջրբաժանով հյուսիսային ուղղությամբ անցնելով` մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից թեքվելով դեպի արևելք` մտնում է ձորակի հունը և, անցնելով հոսանքի ուղղությամբ, մտնում է «Ա» հանգուցային կետ:

 

 

 Հավելված 13.38

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄՈՇԱԹԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀԱՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 9382.92 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 65.50 կմ:

Մոշաթաղ  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Հակ համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Լեռնահովիտ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Մշենի համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Սոնասար համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Ծիծեռնավանք  համայնքին,

«Զ-Է» հատվածով`  Միրիկ  համայնքին,

«Է-Ը» հատվածով`  Հայաստանի Հանրապետությանը,

«Ը-Ա» հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ՄՈՇԱԹԱՂ-ՀԱԿ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մոշաթաղ-Հակ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով հասնում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, մտնում թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից լանջով շարունակվում է հարավային ուղղությամբ, անցնում է թիվ 5 շրջադարձային կետով, ապա թիվ 6 և 7 շրջադարձային կետերով հատում է դաշտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարժվելով` թիվ 8 շրջադարձային կետով մտնում է գետի հունը, շարունակվելով արևմտյան ուղղությամբ` թեքվում է դեպի հարավ և գետակի հունով, հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՄՈՇԱԹԱՂ-ԼԵՌՆԱՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝ «Բ-Գ»  հանգուցակետեր

 

Մոշաթաղ-Լեռնահովիտ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ մտնելով ձորակի հունը` անցնում է թիվ 1 և 2 շրջադարձային կետերով, ապա դուրս գալով ձորակի հունից` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 շրջադարձային կետում մտնում է դաշտային ճանապարհ, հարավարևմտյան ուղղությամբ շարունակում է մինչև թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` դաշտային ճանապարհով անցնում է թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԱԹԱՂ-ՄՇԵՆԻ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

 

Մոշաթաղ-Մշենի սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ջրբաժանով անցնելով հարավարևմտյան ուղղությամբ` թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` շարունակվում է արևմտյան ուղղությամբ  և անցնելով թիվ  7, 8 և 9  շրջադարձային կետերով` նորից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, ջրբաժանով անցնելով թիվ  10, 11 և 12 շրջադարձային կետերով, միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԱԹԱՂ-ՍՈՆԱՍԱՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Մոշաթաղ-Սոնասար  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՄՈՇԱԹԱՂ-ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Մոշաթաղ–Ծիծեռնավանք սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ անցնելով դաշտային ճանապարհով` մտնում է ձորակի հունը, նույն ուղղությամբ շարունակվելով` թիվ 1 շրջադարձային կետում հատում  է գրունտային ճանապարհը և միանում «Զ» հանգուցային կետին:

 

ՄՈՇԱԹԱՂ -ՄԻՐԻԿ

Սահմանագիծը՝«Զ-Է» հանգուցակետեր

 

Մոշաթաղ-Միրիկ  սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, գետի հոսանքի հյուսիսարևմտյան ուղղությամբ Աղավնո գետի հոսանքին հակառակ անցնելով` մտնում է թիվ 1 շրջադարձային կետ, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ լանջով բարձրանալով` թիվ 2 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով մինչև թիվ 3 շրջադարձային կետ, մտնում է դաշտային ճանապարհը, որտեղից հարավային ուղղությամբ ճանապարհով անցնելով թիվ 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով, թիվ 9 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը, ապա շարունակվելով հարավային ուղղությամբ` լանջով անցնում է թիվ 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի վրա մտնում թիվ 15 շրջադարձային կետը, ապա հարավային ուղղությամբ շարժվելով` լանջով միանում է «Է» հանգուցային կետին:

 

ՄՈՇԱԹԱՂ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը՝«Է-Ը» հանգուցակետեր

 

Մոշաթաղ-Հայաստանի Հանրապետություն սահմանագիծը  «Է» և  «Ը» կետերով սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:

 

ՄՈՇԱԹԱՂ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ը-Ա» հանգուցակետեր

 

Մոշաթաղ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ձորակի հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հարավ` հասնում է մինչև թիվ 1 շրջադարձային կետը, ապա արևմտյան ուղղությամբ անցնելով`  դաշտային ճանապարհով մտնում է թիվ 2  շրջադարձային կետը, որտեղից շարունակվելով դեպի արևմուտք` մտնում է ձորակի հունը, թիվ 3 շրջադարձային կետում հատելով դաշտային ճանապարհը` հարավ-արևմտյան ուղղությամբ ձորակի հունով, ապա լանջով միանում է «Ը» հանգուցային կետին:

                                                               

 

Հավելված 13.39

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՄՈՒՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000   մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1712.95 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`18.32 կմ:

Մուշ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Կովսական համայքին,

«Բ-Գ» հատվածով` Երիցվանք  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Վան համայնքին,

«Դ-Ա» հատվածով`  Ալաշկերտ համայնքին:

 

ՄՈՒՇ-ԿՈՎՍԱԿԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Մուշ–Կովսական սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ Միջնավան-Կովսական ավտոճանապարհով շարունակվում է մինչև թիվ  1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 2 շրջադարձային կետում հատում է Ողջի գետը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով գետի ձախ ափով, լանջով անցնելով թիվ  3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողի եզրով անցնելով թիվ 6 և 7 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի հյուսիս, նույն վարելահողի եզրով անցնելով մինչև թիվ 8 շրջադարձային կետը` թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ  9 և 10 շրջադարձային կետերով` մտնում է ձորակի հունը, հունով հյուսիսային ուղղությամբ անցնելով թիվ  11, 12 և 13 շրջադարձային կետերով` թիվ  14 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից անցնելով թիվ 15 և 16  շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք և ճանապարհով միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Մուշ-Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ավտոճանապարհով անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇ-ՎԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Մուշ–Վան սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ  1 և 2  շրջադարձային կետով` մտնում է Ողջի գետի հունը, հյուսիսային ուղղությամբ հոսանքին հակառակ շարունակվում է մինչև թիվ 3 շրջադարձային կետը, դուրս գալով գետից, շարունակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ` թիվ 4 շրջադարձային կետում հատում է Վան-Մուշ ավտոճանապարհը, ապա նույն ուղղությամբ ձորակի հունով անցնում է թիվ  5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից հյուսիսային ուղղությամբ լանջով շարունակվում է մինչև թիվ  7 շրջադարձային կետը, ապա նույն ուղղությամբ թիվ 8 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը և, անցնելով թիվ  9, 10, 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 15 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  16, 17, 18, 19, 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՄՈՒՇ-ԱԼԱՇԿԵՐՏ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Մուշ–Ալաշկերտ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ապա հյուսիս-արևմտյան ուղղությամբ Միջնավան-Կովսական ավտոճանապարհի ուղղությամբ անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` միանում է  «Ա» հանգուցային կետին:

 

 Հավելված 13.40

                                                                  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3107.80 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 74.79 կմ:

Նորաշենիկ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Արտաշավի համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Շուշիի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Քարեգահ համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Գանձա համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Գողթանիկ համայնքին:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԱՐՏԱՇԱՎԻ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Նորաշենիկ–Արտաշավի սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, որտեղից մտնում է գետակի հունը, հոսանքի ուղղությամբ հարավային և հարավարևմտյան ուղղությամբ հասնում է թիվ 1 շրջադարձային կետին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ ձորակի հունով շարժվելով` թիվ 2 շրջադարձային կետում մտնում է ջրբաժան, որտեղից արևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք, թիվ 5 շրջադարձային կետում հատում է ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով` անցնում է թիվ 6, 7 և 8 շրջադարձային կետերով, որտեղից շարունակվելով` ջրբաժանով անցնում է թիվ 9 և 10 շրջադարձային կետերով և միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Նորաշենիկ-Շուշիի շրջան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնելով 2207.0մ բարձրության նիշը` շարունակվում է դեպի արևելք, այնուհետև նույն ջրբաժանով, թեքվելով դեպի հյուսիս` անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերը և միանում «Բ»  հանգուցային կետին:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ՔԱՐԵԳԱՀ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Նորաշենիկ–Քարեգահ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, շարունակվելով ջրբաժանով մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, այնուհետև նույն ջրբաժանով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում դեպի արևմուտք և միանում «Դ»  հանգուցային կետին:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԳԱՆՁԱ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Նորաշենիկ–Գանձա սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, մտնում ձորակի հունը, որտեղից շարունակվելով ձորակի հունով հոսանքի ուղղությամբ դեպի հարավ-արևմուտք` գրունտային ճանապարհի հետ հատման կետում միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՆՈՐԱՇԵՆԻԿ-ԳՈՂԹԱՆԻԿ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Նորաշենիկ–Գողթանիկ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարունակվում է դեպի հյուսիս և միանում «Ա»  հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.41

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՇԱԼՈՒԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 15617.94 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 61.10 կմ:

Շալուա համայնքը սահմանակից է`

«Ա-Բ»  հատվածով` Շահումյանի շրջանին,

«Բ-Գ»  հատվածով` Արախիշ համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Դրախտաձոր համայնքին,

«Դ-Ե»  հատվածով`  Լեռնահովիտ համայնքին,

«Ե-Ա»  հատվածով` պետական պահուստային հողերին:

 

ՇԱԼՈՒԱ-ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Շալուա–Շահումյանի շրջան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիս-արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2949.9մ, 2844.2մ, 2791.5մ, 2770.0մ, 2618.9 մ, 2636.1մ բարձրության նիշերով`միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՇԱԼՈՒԱ-ԱՐԱԽԻՇ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Շալուա–Արախիշ համայնքի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով` ջրբաժանով թեքվում է արևելք, անցնում թիվ 5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում թիվ 7, 8, 9, 10, 11, 12 և 13 շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի արևելք, անցնում թիվ 14, 15 և 16 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ, մտնում թիվ 17 շրջադարձային կետը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ թիվ 18 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, ապա հոսանքի ուղղությամբ թիվ 19 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և, անցնելով գետը, 1813.4մ բարձրության նիշում մտնում է «Գ» հանգուցային կետը:

 

ՇԱԼՈՒԱ-ԴՐԱԽՏԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Շալուա–Դրախտաձոր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից,  հյուսիս-արևելյան ուղղությամբ ջրբաժանի վրա 2253.1 մ բարձրության նիշով մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, այնուհետև արևելյան ուղղությամբ անցնելով լանջով, դաշտային ճանապարհի ոլորանում մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, ապա արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հյուսիս-արևելք դաշտային ճանապարհը, հատում թիվ 6 շրջադարձային կետը և, թիվ 7 շրջադարձային կետում նույն ուղղությամբ անցնելով թիվ 8 շրջադարձային կետը, միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՇԱԼՈՒԱ-ԼԵՌՆԱՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Շալուա–Լեռնահովիտ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և Հոչանց գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մտնում է «Ե» հանգուցային կետը:

 

ՇԱԼՈՒԱ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Շալուա–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա»  հանգուցային կետից, հարավային ուղղությամբ մտնում է Հոչանց գետի հունը և, հոսանքի ուղղությամբ անցնելով դեպի հարավ-արևելք, միանում «Ե»  հանգուցային կետին:

 

 Հավելված 13.42

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՐԱՏԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1654.87 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 18.82 կմ:

Սարատակ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Տիգրանավան համայնքին,

«Բ-Գ»  հատվածով` Քաշունիք համայնքին,

«Գ-Դ»  հատվածով` Հայկազյան համայնքին,

«Դ-Ե»  հատվածով` Որոտան համայնքին,

«Ե-Ա»  հատվածով` Գետափ համայնքին:

 

ՍԱՐԱՏԱԿ-ՏԻԳՐԱՆԱՎԱՆ

Սահմանագիծը`«Ա-Բ» հանգուցակետեր

 

Սարատակ-Տիգրանավան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ գետի հունով մտնում «Բ» հանգուցային կետը:

 

ՍԱՐԱՏԱԿ-ՔԱՇՈՒՆԻՔ

Սահմանագիծը`«Բ-Գ» հանգուցակետեր

 

Սարատակ-Քաշունիք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, թեքվում հարավ-արևմուտք, մտնում թիվ 1 շրջադարձային կետը, այստեղից լանջով նույն ուղղությամբ անցնում թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, թիվ 4 շրջադարձային կետում մտնում ջրբաժանների հատման կետ, այստեղից թեքվում հարավ-արևմուտք, հատում գրունտային ճանապարհը թիվ 5 շրջադարձային կետում, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ նույն ճանապարհով անցնում է թիվ 6, 7, 8 և 9 շրջա­դար­ձային կետերով, թեքվում հյուսիս-արևմուտք, մտնում «Գ» հանգուցային կետը:

 

ՍԱՐԱՏԱԿ-ՀԱՅԿԱԶՅԱՆ

Սահմանագիծը`«Գ-Դ» հանգուցակետեր

 

Սարատակ-Հայկազյան  սահմանագիծը սկսվում է «Գ»  հանգուցային կետից, գրունտային ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 1, 2, 3, և 4 շրջադարձային կետերով, այստեղից թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 5, 6, 7 և 8 շրջադարձային կետերով և  մտնում «Դ» հանգուցային կետը:

 

ՍԱՐԱՏԱԿ-ՈՐՈՏԱՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Սարատակ-Որոտան  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, գրունտային ճանապարհով հյուսիսայրն ուղղությամբ հատում է թիվ 1 շրջադարձային կետը և հյուսիս-արևմտյան ուղղությամբ մտնում  «Ե» հանգուցային կետը:

 

ՍԱՐԱՏԱԿ-ԳԵՏԱՓ

Սահմանագիծը`«Ե-Ա» հանգուցակետեր

 

Սարատակ-Գետափ  սահմանագիծը սկսվում է «Ա»  հանգուցային կետից, դաշտային ճանապարհով անցնելով արևմտյան ուղղությամբ` մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ թիվ 2 շրջադարձային կետով անցնելով ջրբաժանով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք և թիվ 3 շրջադարձային կետում մտնելով ձորակի հունը, արևմտյան ուղղությամբ հունով անցնելով թիվ  4, 5, 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.43

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՍՈՆԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1192.22 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 15.09 կմ:

Սոնասար համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Գողթանիկ շրջանին,

«Բ-Գ» հատվածով` Գանձա շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Հոչանց համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Ծիծեռնավանք համայնքին,

«Ե-Զ» հատվածով`  Մոշաթաղ համայնքին,

«Զ-Ա» հատվածով`  Մշենի համայնքին:

 

ՍՈՆԱՍԱՐ-ԳՈՂԹԱՆԻԿ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Սոնասար-Գողթանիկ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ապա հարավ-արևելյան ուղղությամբ Հոչանց գետի հունով միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՍՈՆԱՍԱՐ-ԳԱՆՁԱ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Սոնասար-Գանձա սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՍՈՆԱՍԱՐ-ՀՈՉԱՆՑ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Սոնասար-Հոչանց սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ ձորակի հունով բարձրանում է մինչև դաշտային ճանապարհի հետ հատումը թիվ  1 շրջադարձային կետում, ապա լանջով շարունակվելով հարավային ուղղությամբ, թիվ  2 և 3 շրջադարձային կետերով հատելով դաշտային ճանապարհը` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՍՈՆԱՍԱՐ-ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Սոնասար-Ծիծեռնավանք սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնելով թիվ  2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՍՈՆԱՍԱՐ-ՄՈՇԱԹԱՂ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Սոնասար-Մոշաթաղ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնելով թիվ  1 շրջադարձային կետով` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՍՈՆԱՍԱՐ-ՄՇԵՆԻ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Սոնասար-Մշենի  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ձորակի հունով հարավարևմտյան ուղղությամբ թիվ  1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, այնուհետև նույն ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  2 և  3 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևմուտք և միանում «Զ» հանգուցային կետին:

 


 Հավելված 13.44

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2193.64 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`25.09 կմ:

Ներքին Սուս համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Աղավնո համայնքին,

«Բ-Գ» հատվածով՝  Ծիծեռնավանք համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Հոչանց համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Քարեգահ  համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Բերձոր  համայնքին:

 

ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ-ԱՂԱՎՆՈ

Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր

 

Ներքին Սուս-Աղավնո սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, մտնելով ձորակի հունը, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 6 շրջադարձային կետով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ-ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ներքին Սուս-Ծիծեռնավանք սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ-ՀՈՉԱՆՑ

Սահմանագիծը՝ «Գ-Դ»  հանգուցակետեր

 

Ներքին Սուս-Հոչանց  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ շարունակվում է գետակի հունով, նույն հունով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ 2 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից արևմտյան ուղղությամբ միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ-ՔԱՐԵԳԱՀ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ներքին Սուս-Քարեգահ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքով հարավարևելյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 1  շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի արևելք, մտնում թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից հարավարևելյան  ուղղությամբ  միանում է «Ե»  հանգուցային կետին:

 

ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ-ԲԵՐՁՈՐ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Ներքին Սուս-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1, 2 և 3  շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակի հունով մտնում է թիվ 4 շրջադարձային կետը, ապա հոսանքի հակառակ ուղղությամբ բարձրանում թիվ 5 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղղությամբ ջրբաժանով մտնելով թիվ 6 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևելք, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի վրա դուրս է գալիս թիվ 7 շրջադարձային կետ, ապա շարունակվում է նույն ճանապարհով հարավարևմտյան ուղղությամբ մինչև թիվ 8 շրջադարձային կետը, որտեղից նույն ուղղությամբ շրջանցելով ասֆալտի գործարանը, անցնում է թիվ 9 և 10 շրջադարձային կետերով, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ լանջով  միանում է «Ա»  հանգուցային կետին:

 


Հավելված 13.45

                                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱԿՈՒՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 15780.25 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 69.82 կմ:

Վակունիս համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մարտակերտի շրջանին,

«Բ-Գ» հատվածով` Ասկերանի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Վաղազին  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Ղազարապատ համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Արախիշ համայնքին:

 

ՎԱԿՈՒՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը`«Ա-Բ» հանգուցակետեր

 

Վակունիս–Մարտակերտի շրջանի սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով 2077.6 մ, 2057.8 մ, 2281.8 մ, 2269.8մ և 2560.5 մ բարձրության նիշերով` միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՎԱԿՈՒՆԻՍ-ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Վակունիս – Ասկերանի շրջանի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնում է 2411.0 մ, 2409.0 մ և 2567.0 մ բարձրության նիշերով, ապա նույն ջրբաժանով թեքվելով հարավ-արևելք` անցնում է 2681.5 մ, 2716.0 մ, 2788.4 մ, 2736.6 մ և 2543.1 մ բարձրության նիշերով, ապա թեքվում դեպի հարավ, անցնում 2555.1 մ և 2511.3 մ բարձրության նիշերով և միանում  «Գ» հանգուցային կետին:


ՎԱԿՈՒՆԻՍ-ՎԱՂԱԶԻՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Վակունիս–Վաղազին սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա թեքվելով հարավ-արևմուտք, գետակի հունով անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով` հատում է դաշտային ճանապարհը, նույն հունով ուղղվում է դեպի հարավ, թիվ 5 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը և նույն ուղղությամբ միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՎԱԿՈՒՆԻՍ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Վակունիս–Ղազարապատ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, գետի հոսանքին հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք` միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՎԱԿՈՒՆԻՍ-ԱՐԱԽԻՇ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Վակունիս–Արախիշ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհի ոլորանում անցնում է թիվ 1 շրջադարձային կետով, ապա նույն ուղղությամբ մտնելով ձորակի հունը` անցնում է թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, ջրբաժանի վրա միանում է թիվ 4 շրջադարձային կետին, որտեղից հարավարևելյան ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 16 և 17 շրջադարձային կետերով, հարավային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 18 և 19 շրջադարձային կետերով` նույն ուղղությամբ թիվ 20 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, որտեղից հարավարևելյան ուղղությամբ գետի հունով միանում է «Ե» հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.46

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՂԱԶԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3171.53 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 31.25 կմ:

Վաղազին համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Վակունիս համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Ասկերանի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` Արտաշավի համայնքին,

«Դ-Ա» հատվածով` Ղազարապատ համայնքին:

 

ՎԱՂԱԶԻՆ-ՎԱԿՈՒՆԻՍ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Վաղազին–Վակունիս սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա թեքվելով հարավ-արևմուտք, գետակի հունով անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով` հատում է դաշտային ճանապարհը, նույն հունով ուղղվում է դեպի հարավ, թիվ 5 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը և նույն ուղղությամբ միանում «Ա» հանգուցային կետին:

 

ՎԱՂԱԶԻՆ-ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը «Բ-Գ» հանգուցակետեր

 

Վաղազին–Ասկերանի շրջան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնելով 2533.4 մ, 2575.7 մ, 2547.7 մ և 2413.8 մ բարձրության նիշերով` թեքվում է դեպի հարավ և միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՎԱՂԱԶԻՆ-ԱՐՏԱՇԱՎԻ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Վաղազին–Արտաշավի սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ 1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ, թիվ 5 շրջադարձային կետում մտնում է գետակի հունը, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ գետի հոսանքով շարունակվում մինչև թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից հատելով դաշտային ճանապարհը` նույն ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 7 շրջադարձային կետը, հատում է գրունտային ճանապարհը և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՎԱՂԱԶԻՆ-ՂԱԶԱՐԱՊԱՏ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Վաղազին–Ղազարապատ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, գետի հոսանքի հակառակ հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում «Ա» հանգուցային կետին:

                                                     

Հավելված 13.47

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1457.99 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 23.23 կմ:

Վան  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Մուշ համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Երիցվանք  համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Միջնավան համայքին,

«Դ-Ա» հատվածով` Ալաշկերտ համայնքին:

 

ՎԱՆ-ՄՈՒՇ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Վան–Մուշ  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ  1 և 2  շրջադարձային կետերով` մտնում է Ողջի գետի հունը, հյուսիսային ուղղությամբ հոսանքին հակառակ շարունակվում է մինչև թիվ  3 շրջադարձային կետը, դուրս գալով գետից, շարունակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ, թիվ 4 շրջադարձային կետում հատում է Վան-Մուշ ավտոճանապարհը, ապա նույն ուղղությամբ ձորակի հունով անցնում է թիվ  5 և 6 շրջադարձային կետերով, որտեղից հյուսիսային ուղղությամբ լանջով շարունակվում է մինչև թիվ  7 շրջադարձային կետը, ապա նույն ուղղությամբ թիվ 8 շրջադարձային կետում մտնում է ձորակի հունը և, անցնելով թիվ  9, 10, 11, 12, 13 և 14 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ  15 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, որտեղից հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  16, 17, 18, 19, 20, 21, 22 և 23 շրջադարձային կետերով` միանում է  «Բ» հանգուցային կետին:

 

ՎԱՆ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Վան–Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ավտոճանապարհով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՎԱՆ-ՄԻՋՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Վան-Միջնավան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ ճանապարհով անցնելով թիվ  1, 2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ, նույն ճանապարհով անցնելով թիվ  6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով և ճանապարհից դուրս գալով` թեքվում է դեպի արևելք` անցնելով թիվ  13 և 14 շրջադարձային կետերով, ապա հարավային ուղղությամբ անցնում է թիվ 15, 16 և 17 շրջադարձային կետերով, թեքվում է դեպի արևմուտք, թիվ  18 շրջադարձային կետում նորից մտնում է նույն ճանապարհը, որտեղից հարավային ուղղությամբ անցնելով թիվ 19 և 20 շրջադարձային կետերով`  միանում է  «Դ» հանգուցային կետին:

 

ՎԱՆ-ԱԼԱՇԿԵՐՏ

Սահմանագիծը՝«Դ-Ա» հանգուցակետեր

 

Վան–Ալաշկերտ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Միջնավան-Կովսական ավտոճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  1, 2, 3 և 4 շրջադարձային կետերով`միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 

Հավելված 13.48

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐԴԱԲԱՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2786.42 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 32.17 կմ:

Վարդաբաց  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Մամարք համայքին,

«Բ-Գ» հատվածով` Իշխանաձոր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Արծվաշեն  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Կումայրի համայնքին,

«Ե-Ա» հատվածով`  պետական պահուստային հողերին:

 

ՎԱՐԴԱԲԱՑ-ՄԱՄԱՐՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Վարդաբաց–Մամարք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  1 շրջադարձային կետով` մտնում է Որոտան գետի հունը, հոսանքի ուղղությամբ շարունակվելով մինչև թիվ  2 շրջադարձային կետը` թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվելով ձորակի հունով` մտնում է թիվ  4 շրջադարձային կետը, որտեղից հարավային ուղղությամբ բարձրանալով ջրբաժանը` անցնում է թիվ  5 շրջադարձային կետով, ապա թեքվում է դեպի արևմուտք, մտնում է թիվ  6 շրջադարձային կետը, ուղղվում է դեպի հյուսիս մինչև թիվ  7 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի արևմուտք, հասնելով թիվ  8 շրջադարձային կետին` ուղղվում է դեպի հյուսիս, թիվ  9  և  10 շրջադարձային կետերով անցնելով, վարելահողի եզրով ուղղվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ  11, 12 և 13 շրջադարձային կետերով, վարելահողի եզրով արևմտյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ  15 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ  16 շրջադարձային կետում դուրս է գալիս ջրբաժան, ապա ջրբաժանով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  17, 18, 19 և 20 շրջադարձային կետերով, թիվ 21 շրջադարձային կետում դուրս է գալիս դաշտային ճանապարհ, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ ճանապարհով հասնելով թիվ  22 շրջադարձային կետին` շարունակվում է նույն ճանապարհով, հարավային ուղղությամբ անցնում է թիվ  23 և 24 շրջադարձային կետերով, որտեղից դուրս գալով գետի հունը, արևմտյան ուղղությամբ անցնելով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՎԱՐԴԱԲԱՑ-ԻՇԽԱՆԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Վարդաբաց–Իշխանաձոր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ ջրբաժանով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի արևելք և Հակարի գետի հունում միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՎԱՐԴԱԲԱՑ-ԱՐԾՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Վարդաբաց-Արծվաշեն սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, Հակարի գետի ուղղությամբ շարունակվում է մինչև «Դ» հանգուցյին կետը:

 

ՎԱՐԴԱԲԱՑ-ԿՈՒՄԱՅՐԻ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Վարդաբաց-Կումայրի սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ լանջով անցնելով թիվ  1, 2, 3, 4, 5, 6 և 7 շրջադարձային կետերով` մտնում է ձորակի հունը, ապա հունով շարունակվելով մինչև թիվ 8 շրջադարձային կետը` հատում է գետակը և, նույն ուղղությամբ շարունակվելով դեպի արևելք, անցնում է թիվ  9 և 10 շրջադարձային կետերով, թիվ  11 շրջադարձային կետում հատում է ավտոճանապարհը, ապա արևելյան ուղղությամբ մտնելով թիվ 12 շրջադարձային կետը` շարունակվում է դեպի հարավ և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՎԱՐԴԱԲԱՑ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Վարդաբաց–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնելով թիվ  1 շրջադարձային կետով` թեքվում է դեպի հյուսիս՝ ջրբաժանով անցնելով թիվ  2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, ապա թիվ  6 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը և, շարունակվելով հյուսիսարևմտյան ուղղությամբ, անցնելով թիվ 7 շրջադարձային կետով, միանում է «Ա» հանգուցային կետին:

 

 
Հավելված 13.49

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎՈՒՐԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1304.90 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 19.00կմ:

Վուրգավան համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Հակարի համայնքին,

«Բ-Գ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Գ-Դ» հատվածով` Ուռեկան համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Մարտունաշեն համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Ձորափ համայնքին:

 

ՎՈՒՐԳԱՎԱՆ-ՀԱԿԱՐԻ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Վուրգավան-Հակարի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավ-արևմտյան ուղղությամբ մտնում է ձորակի հունը, անցնելով թիվ 1 և 2 շրջադարձային կետերով` շարունակվում է ձորակով, թիվ 3 շրջադարձային կետում հատում է Հակարի-Վուրգավան ավտոճանապարհը և մտնում  «Ա» հանգուցային կետը:              

 

ՎՈՒՐԳԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Վուրգավան–պետական պահուստային հողեր  սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ջրբաժանով հարավարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերին համապատասխան 1165.1 մ, 1154.6 մ, 1051.0 մ բարձրության նիշերով և միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՎՈՒՐԳԱՎԱՆ-ՈՒՌԵԿԱՆ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Վուրգավան–Ուռեկան սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից,  թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 շրջադարձային կետով, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ ձորակի հունով անցնում է թիվ 2 և 3 շրջադարձային կետերով  և մտնում թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, ձորակի հունով միանում թիվ 5 շրջադարձային կետին, այստեղից թեքվում արևմուտք, միանում թիվ 6 շրջադարձային կետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում հյուսիս-արևմուտք, մտնում թիվ 7 շրջադարձային կետը, այստեղից հատում վարելահողի եզրը, միանում թիվ 8 շրջադարձային կետին, ապա հարավարևելյան ուղղությամբ մտնում թիվ 9 շրջադարձային կետը, որտեղից թեքվում արևմուտք, մտնում թիվ 10 շրջադարձային կետը և միանում «Դ» հանգուցային կետին:

 

ՎՈՒՐԳԱՎԱՆ-ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Վուրգավան-Մարտունաշեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք՝ միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՎՈՒՐԳԱՎԱՆ-ՁՈՐԱՓ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Վուրգավան-Ձորափ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվում է դեպի  հարավ-արևմուտք և միանում «Ե» հանգուցային կետին:

 

 

 Հավելված 13.50

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՏԻԳՐԱՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 1507.57 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 22.53 կմ:

Տիգրանավան համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Այգեհովիտ համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով` Ուռեկան համայնքի 2-րդ հատվածին,

«Գ-Դ» հատվածով` Այգեհովիտ համայնքին,

«Դ-Ե» հատվածով՝ Սարատակ համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Ուռեկան համայնքին:

 

ՏԻԳՐԱՆԱՎԱՆ-ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Տիգրանավան-Այգեհովիտ 2-րդ հատվածի սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետում ջրբաժանի վրա անցնելով 790.1 մ նիշով` թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակը թիվ 2 շրջադարձային կետում, ապա հարավային ուղղությամբ լանջով անցնելով թիվ 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերով, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 7 և 8 շրջադարձային կետերով` հատում է դաշտային ճանապարհը, ապա թեքվում դեպի արևելք, վարելահողի եզրով դաշտային ճանապարհի վրա միանում թիվ 9 շրջադարձային կետին, որտեղից նույն ճանապարհով դեպի հարավ շարունակվելով` միանում է թիվ 10 շրջադարձային կետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, մտնում թիվ 11 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսարևելյան ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով թիվ 12 և 13 շրջադարձային կետերով` թեքվում է դեպի հարավ-արևելք և, դաշտային ճանապարհով անցնելով թիվ 14, 15 և 16 շրջադարձային կետերով, միանում է «Բ» հանգուցային կետին:

 

ՏԻԳՐԱՆԱՎԱՆ-ՈՒՌԵԿԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Տիգրանավան-Ուռեկան 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ձորակով թեքվում հարավ, որտեղից  թիվ 1 շրջադարձային կետով մտնում է դաշտային ճանապարհը, ապա արևելյան ուղղությամբ անցնելով ճանապարհով թիվ 2 շրջադարձային կետից` հարավային ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով, մտնում «Գ» հանգուցային կետը:

 

ՏԻԳՐԱՆԱՎԱՆ-ԱՅԳԵՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Տիգրանավան-Այգեհովիտ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, թեքվում հարավ, անցնում թիվ 1 շրջադարձային կետով, ապա հարավարևմտյան ուղղությամբ հատում դաշտային ճանապարհը թիվ 2 շրջադարձային կետում, թեքվում արևմուտք, մտնում թիվ 3 շրջադարձային կետը, որտեղից վարելահողի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 4 և 5 շրջադարձային կետերով, ապա հյուսիսային ուղղությամբ միանում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից թեքվում արևմուտք, անցնում թիվ 7 շրջադարձային կետով, միանում թիվ 8 շրջադարձային կետին, այստեղից թեքվում հարավ-արևմուտք, մտնում թիվ 9 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով անցնում է թիվ 10 և 11 շրջադարձային կետերով, ապա նույն ուղղությամբ հատում դաշտային ճանապարհը թիվ 12 շրջադարձային կետում, որտեղից թեքվում հյուսիս-արևմուտք, լանջի եզրով անցնում թիվ 13 և 14 շրջադարձային կետերով, միանում թիվ 15 շրջադարձային կետին, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում թիվ 16, 17, 18 և 19 շրջադարձային կետերով, հատում ձորակը, ապա արևմտյան ուղղությամբ 648.0 մ բարձրության նիշում թիվ 20 շրջադարձային կետից անցնելով ջրբաժանով` նույն ուղղությամբ միանում է թիվ 21 և 22 շրջադարձային կետերին, հատում Տիգրանավան-Այգեհովիտ ավտոճանապարհը և թիվ 23 շրջադարձային կետում, մտնելով գետի հունը` հարավարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 24 շրջադարձային կետով և միանում  «Դ» հանգուցային կետին:

 

ՏԻԳՐԱՆԱՎԱՆ-ՍԱՐԱՏԱԿ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Տիգրանավան-Սարատակ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ գետի հունով մտնում է  «Դ» հանգուցային կետը:

 

ՏԻԳՐԱՆԱՎԱՆ-ՈՒՌԵԿԱՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Տիգրանավան-Ուռեկան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ լանջով մտնում է 802.0 մ նիշ ունեցող բարձունքի թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան, ապա հարավարևմտյան ուղղությամբ մտնում է ձորակի հունը, անցնում թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով, հասնում թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհով մտնում է թիվ 6 շրջադարձային կետը, թեքվում արևմուտք, մտնում «Ե» հանգուցային կետը:

 


Հավելված 13.51

                                                                      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                    վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՈՒՌԵԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3077.60 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 33.86  կմ:

Ուռեկան  համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Վուրգավան համայնքին,

«Բ-Գ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Գ-Դ» հատվածով` Այգեհովիտ համայնքի 2-րդ հատվածին,

«Դ-Ե» հատվածով` Տիգրանավան համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Գետափ համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Մարտունաշեն համայնքին:

 

ՈՒՌԵԿԱՆ-ՎՈՒՐԳԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ուռեկան–Վուրգավան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից,  թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 շրջադարձային կետով, որտեղից հարավարևմտյան ուղղությամբ ձորակի հունով անցնում է թիվ  2 և 3 շրջադարձային կետերով, ապա մտնում թիվ 4 շրջադարձային կետը, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, ձորակի հունով միանում թիվ 5 շրջադարձային կետին, այստեղից թեքվում արևմուտք, միանում թիվ 6 շրջադարձային կետին,  ապա դաշտային ճանապարհով թեքվում հյուսիս-արևմուտք, մտնում թիվ 7 շրջադարձային կետը, այստեղից հատում վարելահողի եզրը, միանում թիվ 8 շրջադարձային կետին, ապա հարավարևելյան ուղղությամբ մտնում թիվ 9 շրջադարձային կետը, որտեղից թեքվում արևմուտք, մտնում թիվ 10 շրջադարձային կետը և միանում «Ա» հանգուցային կետին:

 

ՈՒՌԵԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ուռեկան–պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, թեքվում հյուսիս-արևելք լանջի երկայնքով, մտնում թիվ 1 շրջադարձային կետը, այստեղից թեքվում հյուսիս-արևելք, մտնում թիվ 2 շրջադարձային կետը, ապա հարավարևելյան ուղղությամբ թիվ 3 շրջադարձային կետով, հատում ջրբաժանը, այստեղից թեքվում հյուսիս-արևելք, անցնում թիվ 3, 4, 5 և 6 շրջադարձային կետերի բարձունքներով, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, միանում 1225.1մ նիշ ունեցող բարձունքի թիվ 7 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում թիվ 8, 9, 10, 11 և 12 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևելք, միանում 1374,6մ նիշ ունեցող բարձունքի թիվ 13 շրջադարձային կետին, որտեղից ջրբաժանով հյուսիսարևելյան ուղղությամբ անցնում է թիվ 14 և 15 շրջադարձային կետերով, մտնում թիվ 16 շրջադարձային կետը, որտեղից թեքվում հարավ-արևելք, միանում  1290.8մ նիշ ունեցող բարձունքի թիվ 17 շրջադարձային կետին, որտեղից հարավային ուղղությամբ մտնելով ձորակը, անցնում է թիվ 18 շրջադարձային կետով և միանում  «Գ» հանգուցային կետին:

 

ՈՒՌԵԿԱՆ-ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ուռեկան - Այգեհովիտ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ մտնում է ձորակը և ձորակի հունով անցնում է թիվ 1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա ձորակի հունով ուղղվում հյուսիս-արևելք և մտնում  «Գ» հանգուցային կետը:

 

ՈՒՌԵԿԱՆ-ՏԻԳՐԱՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ուռեկան–Տիգրանավան սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիս-արևմտյան ուղղությամբ լանջով մտնում է 802.0 մ նիշ ունեցող բարձունքի թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից արևմտյան, ապա հարավարևմտյան ուղղությամբ մտնում է ձորակի հունը, անցնում թիվ  2, 3 և 4 շրջադարձային կետերով, հասնում թիվ 5 շրջադարձային կետին, որտեղից հարավային ուղղությամբ դաշտային ճանապարհով մտնում է թիվ 6 շրջադարձային կետը, թեքվում արևմուտք, մտնում «Ե» հանգուցային կետը:

 

ՈՒՌԵԿԱՆ-ԳԵՏԱՓ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Ուռեկան-Գետափ սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, Հակարի գետի հունով  մտնում «Ե» հանգուցային կետը:

 

ՈՒՌԵԿԱՆ-ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ

Սահմանագիծը՝«Զ-Ա» հանգուցակետեր

 

Ուռեկան–Մարտունաշեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` միանում է «Զ» հանգուցային կետին:

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՈՒՌԵԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ2-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 419.48 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 10.22  կմ:

Ուռեկան 2-րդ հատվածը  սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Այգեհովիտ համայնքի 2-րդ հատվածին,

«Բ-Գ» հատվածով՝ Շուշիի շրջանին,

«Գ-Դ» հատվածով` պետական պահուստային հողերին,

«Դ-Ե» հատվածով` Այգեհովիտ համայնքին,

«Ե-Ա» հատվածով` Տիգրանավան համայնքին:

 

ՈՒՌԵԿԱՆ  2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-ԱՅԳԵՀՈՎԻՏ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Ուռեկան 2-րդ հատված–Այգեհովիտ 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, անցնելով արևմտյան ուղղությամբ թիվ 1 շրջադարձային կետով՝ մտնում է ձորակի հունը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, լանջով անցնելով թիվ 2, 3 և 4 շրջադարձային կետերով, միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՈՒՌԵԿԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ–ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Ուռեկան 2-րդ հատված-Շուշիի շրջան  սահմանագիծը «Գ» և «Բ» հանգուցային կետերով սահմանակից է Շուշիի շրջանին:

 

ՈՒՌԵԿԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Ուռեկան 2-րդ հատված-պետական պահուստային հողեր  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, վարելահողի եզրով հյուսիսարևելյան ուղղությամբ մտնում է «Գ» հանգուցային կետը:

 

ՈՒՌԵԿԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ–ԱՅԳԵՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Ուռեկան 2-րդ հատված-Այգեհովիտ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, թեքվում արևելք, անցնում թիվ 1 շրջադարձային կետով, մտնում թիվ 2 շրջադարձային կետը, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 3 շրջադարձային կետով, միանում թիվ 4 շրջադարձային կետին, այստեղից թեքվում արևելք, անցնում թիվ 5 շրջադարձային կետով, մտնում թիվ 6 շրջադարձային կետը, որտեղից հյուսիսային ուղղությամբ մտնում է թիվ 7 շրջադարձային կետը, ապա   թեքվում հյուսիս-արևելք, անցնում թիվ 8, 9 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ  10 և 11 շրջադարձային կետերով, մտնում «Դ» հանգուցային կետը:

 

ՈՒՌԵԿԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ-  ՏԻԳՐԱՆԱՎԱՆ

Սահմանագիծը՝«Ե-Ա» հանգուցակետեր

 

Ուռեկան 2-րդ հատված-Տիգրանավան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, ձորակով թեքվում հարավ, որտեղից  թիվ 1 շրջադարձային կետով մտնում է դաշտային ճանապարհը, ապա արևելյան ուղղությամբ անցնելով ճանապարհով` թիվ 2 շրջադարձային կետից հարավային ուղղությամբ վարելահողի եզրով անցնում է թիվ 3, 4 և 5 շրջադարձային կետերով և մտնում «Ե» հանգուցային կետը:

 

 

  Հավելված 13.52

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՓԱԿԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 874.25 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 15.91 կմ:

Փակահան համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով`  Երիցվանք  համայնքին,

«Բ-Գ» հատվածով`  Կումայրի  համայնքին,

«Գ-Դ» հատվածով՝   Արծվաշեն  համայնքին,

«Դ-Ա» հատվածով`  Աղաձոր համայնքին:

 

ՓԱԿԱՀԱՆ-ԵՐԻՑՎԱՆՔ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Փակահան-Երիցվանք սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, շարունակվելով արևելյան ուղղությամբ՝ թիվ 1 շրջադարձային կետով հատում է ջրանցքը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով վարելահողի եզրով` անցնում է թիվ  2, 3 և 4 շրջադարձային կետերով և, շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով թիվ  5 և 6 շրջադարձային կետերով` միանում է «Ա» հանգուցային կետին:

 

ՓԱԿԱՀԱՆ-ԿՈՒՄԱՅՐԻ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Փակահան-Կումայրի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ ջրբաժանով անցնում է թիվ  1, 2 և 3 շրջադարձային կետերով, ապա լանջով շարունակվելով նույն ուղղությամբ` թիվ  4 շրջադարձային կետում հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, անցնում է թիվ  5, 6 և 7 շրջադարձային կետերով, թիվ 8 շրջադարձային կետում հատում է գրունտային ճանապարհը, նույն ուղղությամբ շարունակվում և անցնում է լանջով թիվ  9, 10 և 11 շրջադարձային կետերով, ապա թիվ  12 շրջադարձային կետով դուրս է գալիս դաշտային ճանապարհ, ճանապարհով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ  13, 14 և 15 շրջադարձային կետերով` ուղղվում է դեպի հյուսիս, անցնում թիվ  16, 17, 18 և 19 շրջադարձային կետերը, որտեղից թեքվում է դեպի արևելք՝ ջրբաժանով անցնելով թիվ  20, 21, 22, 23, 24, 25, 26 և 27 շրջադարձային կետերով, թիվ  28 շրջադարձային կետում հատում է գետակի հունը, ապա հյուսիսարևելյան ուղղությամբ դաշտային ճանապարհով շարունակվում թիվ  29 և 30 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում է թիվ  31 շրջադարձային կետով, ապա թիվ  32 շրջադարձային կետով հատում է ջրանցքը և, արևելյան ուղղությամբ անցնելով թիվ 33 շրջադարձային կետով, միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՓԱԿԱՀԱՆ-ԱՐԾՎԱՇԵՆ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Փակահան-Արծվաշեն  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով, միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՓԱԿԱՀԱՆ-ԱՂԱՁՈՐ

Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր

 

Փակահան-Աղաձոր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի ուղղությամբ շարժվելով, միանում է «Ա»  հանգուցային կետին:

 

                                        

 Հավելված 13.53

                                                                   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                 վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՇՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 2392.18 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 33.05  կմ:

Քաշունիք համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով՝ Այգեհովիտ  համայնքին,

«Բ-Գ» հատվածով` Այգեկ համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Գետամեջ  համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Իշխանաձոր համայնքին,

«Ե-Զ» հատվածով՝ Հայկազյան  համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Սարատակ համայնքին:

 

ՔԱՇՈՒՆԻՔ-ԱՅԳԵՀՈՎԻՏ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քաշունիք-Այգեհովիտ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի հարավարևելյան ուղղությամբ միանում «Բ» հանգուցային կետին:

 

ՔԱՇՈՒՆԻՔ-ԱՅԳԵԿ

Սահմանագիծը՝«Բ-Գ» հանգուցակետեր

 

Քաշունիք-Այգեկ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա Հակարի գետի հոսանքի հակառակ ուղղությամբ միանում  «Բ» հանգուցային կետին:

 

ՔԱՇՈՒՆԻՔ-ԳԵՏԱՄԵՋ

Սահմանագիծը՝«Գ-Դ» հանգուցակետեր

 

Քաշունիք-Գետամեջ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքի հակառակ ուղղությամբ շարժվելով` միանում «Գ» հանգուցային կետին:

 

ՔԱՇՈՒՆԻՔ-ԻՇԽԱՆԱՁՈՐ

Սահմանագիծը՝«Դ-Ե» հանգուցակետեր

 

Քաշունիք-Իշխանաձոր սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, արևելյան ուղղությամբ ջրբաժանով մտնում է թիվ  1 շրջադարձային կետը, ապա մտնում է ձորակի հունը, թիվ  2 շրջադարձային կետում հատում է ճանապարհը, նույն ուղղությամբ թիվ  3 շրջադարձային կետում մտնում է Հակարի գետի հունը, ապա հյուսիսային ուղղությամբ հոսանքին հակառակ բարձրանալով`  միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՔԱՇՈՒՆԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆ

Սահմանագիծը՝«Ե-Զ» հանգուցակետեր

 

Քաշունիք-Հայկազյան  սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, վարելահողի եզրով հարավային ուղղությամբ թիվ 1 կետում մտնում է ձորակի հուն, որտեղից ձորակի ուղղությամբ շարժվելով դեպի հարավ-արևելք` անցնում է թիվ  2, 3, 4 և 5 շրջադարձային կետերով, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում է թիվ  6 և 7 շրջադարձային կետերով, ապա, անցնելով հյուսիսային ուղղությամբ թիվ  8 շրջադարձային կետով, թիվ 9 շրջադարձային կետում մտնում է գրունտային ճանապարհ` այստեղով հարավային ուղղությամբ անցնելով  թիվ  10, 11, 12, 13, 14 և 15 կետերով, թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ճանապարհով անցնելով թիվ 16, 17 և 18 շրջադարձային կետերով` միանում «Ե» հանգուցային կետին:

 

ՔԱՇՈՒՆԻՔ-ՍԱՐԱՏԱԿ

Սահմանագիծը` «Զ-Ա» հանգուցակետեր

 

Քաշունիք - Սարատակ  սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, թեքվում հարավ-արևմուտք, մտնում թիվ 1 շրջադարձային կետը, այստեղից լանջով նույն ուղղությամբ անցնում թիվ 2 և 3 շրջադարձային կետերով, թիվ 4 շրջադարձային կետում մտնում ջրբաժանների հատման կետ, այստեղից թեքվում հարավ-արևմուտք, հատում գրունտային ճանապարհը թիվ 5 շրջադարձային կետում, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ նույն ճանապարհով անցնում է թիվ 6, 7, 8 և 9 շրջադարձային կետերով, թեքվում հյուսիս-արևմուտք, մտնում «Զ» հանգուցային կետը:

 

 

 Հավելված 13.54

                                                                     «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                   վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՐԵԳԱՀԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 և 1:25000  մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը: Տարածությունը կազմում է 3218.76 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 28.85 կմ:

Քարեգահ համայնքը սահմանակից է`

«Ա-Բ» հատվածով` Շուշիի շրջանին,

«Բ-Գ» հատվածով` Բերձոր համայնքին,

«Գ-Դ» հատվածով` Ներքին Սուս համայնքին,

«Դ-Ե» հատվածով` Հոչանց համայնքին,

«Ե-Զ» հատվածով` Գանձա համայնքին,

«Զ-Ա» հատվածով` Նորաշենիկ համայնքին:

 

ՔԱՐԵԳԱՀ-ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը՝«Ա-Բ» հանգուցակետեր

 

Քարեգահ-Շուշիի շրջան սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ անցնելով ջրբաժանով` թիվ 1 շրջադարձային կետում դուրս է գալիս Քարեգահ-Գանձա ավտոճանապարհը, որտեղից նույն ուղղությամբ շարունակվելով` մտնում է ձորակի հունը և ջրբաժանի վրա միանում «Ա» հանգուցային կետին:

 

ՔԱՐԵԳԱՀ-ԲԵՐՁՈՐ

Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր

 

Քարեգահ-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թիվ 1 շրջադարձային կետով` նույն ուղղությամբ շարունակվում և թիվ 2 շրջադարձային կետում հատում է Քարեգահ-Բերձոր ճանապարհը, ապա ջրբաժանով անցնելով թիվ 3 և 4 շրջադարձային կետերով` միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԵԳԱՀ-ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍ

Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր

 

Քարեգահ-Ներքին Սուս սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Հակարի գետի հոսանքով հարավարևելյան ուղղությամբ շարունակվում է մինչև թիվ 1  շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի արևելք, մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, այստեղից հարավարևելյան  ուղղությամբ  միանում է «Գ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԵԳԱՀ-ՀՈՉԱՆՑ

Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր

 

Քարեգահ-Հոչանց սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, Հոչանց գետի հոսանքի ուղղությամբ շարունակվելով դեպի հարավ` միանում է «Դ» հանգուցային կետին:

 

ՔԱՐԵԳԱՀ-ԳԱՆՁԱ

Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր

 

Քարեգաh-Գանձա սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ ձորակի հունով հոսանքի ուղղությամբ անցնում է թիվ 1 և 2  շրջադարձային կետերով, ապա թեքվում դեպի հարավ, ջրբաժանի վրա մտնում թիվ 3 շրջադարձային կետ, որտեղից թեքվում է արևմուտք, մտնում թիվ 4 շրջադարձային կետը, թեքվում է դեպի հարավ, գրունտային ճանապարհը հատում թիվ 5 շրջադարձային կետում, նույն ուղղությամբ ձորակով շարունակվում է մինչև թիվ 6 շրջադարձային կետը, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, միանում է «Ե» հանգուցային կետին:

 

ՔԱՐԵԳԱՀ-ՆՈՐԱՇԵՆԻԿ

Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր

 

Քարեգահ–Նորաշենիկ սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով մտնում է թիվ 1 շրջադարձային կետը, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, շարունակվելով ջրբաժանով` մտնում է թիվ 2 շրջադարձային կետը, այնուհետև նույն ջրբաժանով հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է թիվ 3 և 4 շրջադարձային կետերով, թեքվում դեպի արևմուտք և միանում «Զ» հանգուցային կետին: