«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2013թ. հունիսի 27-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժան ման մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի 4-րդ հոդվածով սահմանված թիվ 2 հավելվածի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկի «2.8. Քաշաթաղի շրջանի համայնքները և բնակավայրերը »բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ տողից հանել «Գրհամգյուղ», «Կերենգյուղ», «Սպիտակաշեն գյուղ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ տող.

«31. Որոտան                                      Որոտան քաղաք

                                                               Անդոկաբերդ գյուղ

                                                               Բարկուշատ գյուղ

                                                               Դողարգյուղ

                                                               Վանանդ գյուղ:».

3)19-րդ տողի «Եզնագոմեր» և «Եզնագոմեր գյուղ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լեռնահովիտ» և «Լեռնահովիտգյուղ» բառերով.

4)22-րդ տողից հանել «Վանոցագյուղ»բառերը.

5) 23-րդ տողը լրացնել «Արահուծ գյուղ»բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 241-րդտող.

«241. Կերեն                                          Կերեն գյուղ

                                                               Գրհամգյուղ

                                                               Սպիտակաշեն գյուղ».

7)25-րդ տողից հանել «Իցանգյուղ»բառերը.

8) 28-րդ տողում՝

ա. հանել «Անդոկաբերդ գյուղ», «Բարկուշատ գյուղ» «Դողար գյուղ», «Վանանդ գյուղ» բառերը,

բ.  լրացնել «Դարբնոց գյուղ» բառերը:

 

 Հոդված 2.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ըհաջորդող օրվանից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                 Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

   6 հուլիսի 2013թ.

   ք.Ստեփանակերտ

   ՀՕ-34-Ն