«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքը (այսուհետ՝ օրենք)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ հոդվածով`

 

«Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքների վարչական սահմանների  նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 10.1-10.7-ում:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ հոդվածով՝

 

«Հոդված 10.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի

                         շրջանի Շուշիի քաղաքային համայնքի վարչական

                         սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշիի քաղաքային համայնքի վարչական  սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.1-ում:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.2-րդ հոդվածով՝

 

«Հոդված 10.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի

                         շրջանի Եղցահողի գյուղական համայնքի վարչական 

                         սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահողի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.2-ում:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ հոդվածով՝

 

«Հոդված 10.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի

                         շրջանի Լիսագորի  գյուղական համայնքի վարչական

                         սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.3-ում:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.4-րդ հոդվածով՝

 

«Հոդված 10.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Հին շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Հին շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.4-ում:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.5-րդ հոդվածով՝

 

«Հոդված 10.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի

                         շրջանի Մեծ շենի գյուղական համայնքի վարչական

                         սահմանների նկարագրությունը

                        

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.5-ում:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.6-րդ հոդվածով՝

 

«Հոդված 10.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի

                         շրջանի Քարին տակի  գյուղական համայնքի

                         վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին տակի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.6-ում:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.7-րդ հոդվածով՝

 

 

 

«Հոդված 10.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի

                         շրջանի Քիրսավանի գյուղական համայնքի

                         վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի  գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.7-ում:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

6 հուլիսի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-31-Ն

 

                                                                                     Հավելված 10.1

                                               «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                  վարչատարածքային բաժանման մասին»

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                                                                                        

Տարածությունը կազմում է 6549.10 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 47337.05 մ:           1                       

Շուշի քաղաքը սահմանակից է`

          «Ա - Բ»  հատվածով՝ Ստեփանակերտ քաղաքին,

          «Բ - Գ»  հատվածով՝ Ասկերանի շրջանի Շոշ համայնքին,

          «Գ - Դ»  հատվածով՝ Ասկերանի շրջանի Մխիթարիշեն համայնքին,

          «Դ - Ե»  հատվածով՝ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքին,

          «Ե - Զ»  հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին,

          «Զ - Է» հատվածով՝ պետական  պահուստային հողերին,                                                                                                                                                  

          «Է - Ա» հատվածով՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքին:

 

ՇՈՒՇԻ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Շուշի - Ստեփանակերտ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ իջնում Արմենավան գետը, այնուհետև գետի հոսանքին հակառակ ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետը, որից հետո գետակի հոսանքն ի վեր արևմտյան ուղղությամբ շարժվելով՝ հասնում մինչև Ստեփանակերտ-Ղայբալիշեն ճանապարհի հետ հատման կետը, ավտոճանապարհով 680մ շարժվում է Ստեփանակերտի ուղղությամբ և ձորակով միանում «Ա» հանգուցային կետին:

         «Ա- Բ» սահմանագծի  երկարությունը կազմում է 8585.96 մ:

                                                  

ՇՈՒՇԻ - ՇՈՇ

Սահմանագիծը՝ «Բ - Գ» հանգուցակետեր

 

Շուշի - Շոշ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, շարժվելով հարավարևմտյան ուղղությամբ 293մ՝ թեքվում է հարավ-արևելք, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, շարժվելով դեպի հարավ-արևելք՝ Շուշի Ստեփանակերտ մայրուղով հասնում է թիվ 2 շրջադարձային կետին և 880.1մ բարձրության նիշում միանում երկու ձորակների միախառնման կետին, ձորակով անցնելով թիվ 3 շրջադարձային կետը՝ շարունակվում է դեպի 1085.2մ բարձրության նիշը, որից անցնելով 69.1մ, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 839 մ՝ հասնում ձորին, հատում այն, հարավային ուղղությամբ անցնում 345.0 մ,  այնուհետև թեքվելով հարավ-արևելք՝ միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ - Գ» սահմանագծի  երկարությունը կազմում է 5298.03 մ:

 

ՇՈՒՇԻ - ՄԽԻԹԱՐԻՇԵՆ

Սահմանագիծը՝  «Գ - Դ» հանգուցակետեր

 

Շուշի - Մխիթարիշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և Կարկառ գետի հունով հասնում մինչև «Գ» հանգուցային կետը:

«Գ - Դ» սահմանագծի  երկարությունը կազմում է 1778.04 մ:

 

ՇՈՒՇԻ -–ՔԱՐԻՆ ՏԱԿ

Սահմանագիծը՝  «Դ - Ե» հանգուցակետեր

 

Շուշի - Քարին տակ  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ հասնում ժայռի թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով արևմուտք, ժայռերի եզրերով անցնելով 1442,5մ, 1479,7մ, 1501,3մ բարձրության նիշերով՝ հասնում 1554,8մ բարձրության նիշին, որտեղից արևմտյան ուղղությամբ հասնում է Շուշի-Բերձոր ավտոմայրուղուն  և այդ մայր-ուղով միանում «Ե» հանգուցային կետին:

«Դ - Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 13134,12 մ:

 

ՇՈՒՇԻ -–ԼԻՍԱԳՈՐ

Սահմանագիծը՝ «Ե - Զ» հանգուցակետեր

 

Շուշի - Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ձորակով հյուսիս-արևելյան  ուղղությամբ հասնում 1381,8մ նիշը, որտեղից հարավային ուղղությամբ հատում 1412,6 մ բարձրության նիշը, ապա՝ դաշտային ճանապարհը, հարավարևմտյան ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակով   շարժվելով հասնում երկու ձորակների միախառնման 1228,3 մ բարձրության նիշին և ձորակով հասնում մյուս ձորակի հետ միախառնման կետը: Այդ կետից հարավային ուղղությամբ հասնում 1614,2 մ բարձրության նիշին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք՝ հասնում ձորակին, հարավային ուղղությամբ հասնում ձորակի սկզբնամասին, ապա շարունակվում մինչև ՊԳՑ 2037,8մ բարձրության նիշը, որտեղից էլ նույն ուղղությամբ հասնում 2036,7 մ բարձրության նիշին, ապա թեքվելով՝ արևմտյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին, այդ ճանապարհով շարունակվում մինչև դաշտային ճանապարհի խաչմերուկը, անցնում այն և շարունակվում  մինչև ձորակը: Ձորակով հարավարևելյան ուղղությամբ հասնում է մինչև Շուշի- Բերձոր ավտոմայրուղու թիվ 1 շրջադարձային կետը և նշված մայրուղով միանում «Ե» հանգուցային կետին:

«Ե - Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 11936,26 մ:

 

ՇՈՒՇԻ - ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ « Զ - Է» հանգուցակետեր

 

Շուշի-–պետական  պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հատելով ձորակները՝ անցնում ևս 113 մ, թեքվում  արևելք  և միանում «Է» հանգուցային կետին:

«Զ - Է» սահմանագծի երկարությունը կազմում է 1129.98 մ:

 

ՇՈՒՇԻ - ԽՆԱԾԱԽ

Սահմանագիծը՝  «Է - Ա»  հանգուցակետեր

 

Շուշի- Խնածախ սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, շարժվելով դեպի հյուսիս- արևելք՝ հասնում 1611.3 մ բարձրության  նիշին, այնուհետև ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնելով անտառի եզրով՝ միանում դաշտային ճանապարհին և ճանապարհի շրջադարձին, ապա թեքվելով դեպի հյուսիս՝ անցնում ՊԳՑ 1761.7մ նիշը և շարժվելով դեպի արևելք և հյուսիս-արևելք` ջրբաժանով միանում է «Ա» հանգուցային կետին:

«Է - Ա» սահմանագծի  երկարությունը կազմում է 5473.20 մ:

 

                                                                                 
 

Հավելված 10.2

                                                              «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                             վարչատարածքային բաժանման մասին»

                                                                                                                              Լեռնային Ղարաբաղի Հանրապետության                                                                                                                                
                                                                                                                               օրենքի                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

                                                                                                                       

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ԵՂՑԱՀՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

 ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:

 Տարածությունը կազմում է 4306,60հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 44937,34 մ:

 Եղցահող համայնքը սահմանակից է`

 «Ա - Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի  Լիսագոր  համայնքին,

 «Բ - Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,

 «Գ - Դ» հատվածով՝ Քաշաթաղի  շրջանի Բերձոր համայնքին,

 «Դ - Ե» հատվածով՝ Շուշիի շրջանի Մեծ շեն համայնքին,

 «Ե - Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Հին  շեն համայնքին:

 

ԵՂՑԱՀՈՂ - ԼԻՍԱԳՈՐ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Եղցահող-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ անցնում է անտառի եզրին գտնվող թիվ 2 շրջադարձային կետով և հասնում ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին: Այդ կետից հյուսիսային ուղղությամբ ձորակով հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, նույն ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում արևմուտք, հասնում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է 2138,4 մ բարձրության նիշով, շարունակվում մինչև 2181,6 մ բարձրության նիշը, ապա արևմտյան ուղղությամբ անցնելով ժայռերի ելուստով՝ հասնում է թիվ 7 շրջադարձային կետին: Այդ կետից նույն ուղղությամբ անցնելով ևս 159 մ՝ թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 320 մ, թեքվում հյուսիս 263 մ, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է ՊԳՑ 2296,3մ բարձրության նիշին (Պապասար  լեռ) և արևմտյան ուղղությամբ միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա - Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 11363,72 մ:

 

ԵՂՑԱՀՈՂ - ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Բ - Գ» հանգուցակետեր

 

Եղցահող-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով հասնում Բերձոր- Գողթանիկճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, հյուսիսային ուղղությամբ ձորակով հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում է ձորակների միախառնման կետին, որտեղից թեքվելով արևելք՝ անցնում 1879,0 մ և 2207,0 մ բարձրության նիշերով և միանում  «Բ»  հանգուցային կետին:

«Բ - Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 10096,53 մ:

 

ԵՂՑԱՀՈՂ -  ԲԵՐՁՈՐ

Սահմանագիծը՝  «Գ - Դ»  հանգուցակետեր

 

Եղցահող-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ձորակով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս, հասնում թիվ 2 շրջադարձային կետին, հատում ավտոճանապարհը, հասնում Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 3 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին և, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով 1742,8մ բարձրության նիշով՝ միանում է «Գ» հանգուցային կետին:

«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 5821,71 մ:

 

ԵՂՑԱՀՈՂ - ՄԵԾ ՇԵՆ

Սահմանագիծը՝   «Դ - Ե»  հանգուցակետեր

 

Եղցահող-Մեծ շեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսային  ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակի հունով հասնում Շուշի- Մեծ Շեն ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա` Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 2 շրջադարձային կետին, նշված ավտոմայրուղով հասնում թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, ձորակով հասնում թիվ 4 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, հատելով ձորակները` հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, հասնում Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 6 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին, հասնում ձորակին և ձորակի հունով միանում  «Դ» հանգուցային կետին:

«Դ - Ե»  սահմանագծի երկարությունը կազմում է 15515,30 մ:

 

ԵՂՑԱՀՈՂ - ՀԻՆ ՇԵՆ

Սահմանագիծը՝  «Ե - Ա» հանգուցակետեր

 

Եղցահող-Հին շեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին, հասնում խաչմերուկին, անցնում ևս 161 մ, ապա արևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ միանում է  «Ե»  հանգուցային կետին:

«Ե - Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2140,09 մ:

 

 

 

 
                                                                                                                                                                           Հավելված 10.3

                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                   վարչատարածքային բաժանման մասին»

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ԼԻՍԱԳՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:   

Տարածությունը կազմում է 7671,98 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 48569,86 մ:                                                                                                                            

Լիսագոր  համայնքը սահմանակից է`

«Ա - Բ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,

«Բ - Գ» հատվածով՝ Շուշի քաղաքային համայնքին,

«Գ - Դ» հատվածով՝ Շուշիի շրջանի Քարին տակ  համայնքին,

«Դ - Ե» հատվածով՝ պետական պահուստային հողերին,

«Ե - Զ» հատվածով՝ Շուշիի  շրջանի Քիրսավան  համայնքին,

«Զ - Է» հատվածով՝ Շուշիի շրջանի Եղցահող համայնքին,

«Է - Ա» հատվածով՝ պետական պահուստային հողերին:

 

ԼԻՍԱԳՈՐ -ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Լիսագոր-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից՝ արևելյան ուղղությամբ անցնելով 2256,5մ բարձրության նիշով՝ թեքվում է հարավ-արևելք, անցնում 2233,3մ և 2232,6մ բարձրության նիշերով, հասնում 2219,9մ բարձրության նիշին, թեքվում հարավ, անցնում 2053,7մ, 2039,0մ, 2065,1մ բարձրության նիշերով, ապա հարավարևելյան ուղղությամբ հատում ձորակը, հասնում մյուս ձորակին և նույն ձորակով միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 7488,79մ:

 

ԼԻՍԱԳՈՐ-ՇՈՒՇԻ

Սահմանագիծը՝ « Բ - Գ» հանգուցակետեր

 

Լիսագոր-Շուշի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ձորակով հարավ-արևելյան  ուղղությամբ հասնում 1381,8մ նիշին, որտեղից հարավային ուղղությամբ հասնում է 1412,6մ բարձրության նիշին, հատում դաշտային ճանապարհը, հարավարևմտյան ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակով հասնում երկու ձորակների միախառնման 1228,3 մ նիշին և շարունակվելով հասնում է  մյուս ձորակի հետ միախառնման կետին: Այդ կետից հարավային ուղղությամբ հասնում է 1614,2մ բարձրության նիշին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք՝ հասնում է ձորակին, հարավային ուղղությամբ հասնում ձորակի սկզբնամասին, ապա շարունակվում մինչև ՊԳՑ 2037,8մ բարձրության նիշը, որտեղից էլ նույն ուղղությամբ հասնում 2036,7մ բարձրության նիշին, ապա թեքվելով, արևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին: Այդ ճանապարհով հասնում է մինչև դաշտային ճանապարհի խաչմերուկը, անցնում այն և շարունակվում  մինչև ձորակը: Հարավարևելյան ուղղությամբ ձորակով հասնում է մինչև Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 1 շրջադարձային կետը և նշված ավտոմայրուղով միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ - Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 11936,26մ:

 

ԼԻՍԱԳՈՐ - ՔԱՐԻՆ ՏԱԿ

Սահմանագիծը՝  «Գ - Դ» հանգուցակետեր

 

Լիսագոր- Քարին տակ  սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղության ձորակով հասնում մինչև մյուս ձորակի հետ միախառնման կետը, հատում ձորակը, ապա թեքվելով՝ հարավային ուղղությամբ հասնում է 2036,4մ բարձրության նիշը (Բուղադաշ լեռ) և թեքվելով հարավ-արևմուտք՝ միանում 2214,8մ բարձրության նիշի (Ցլասար լեռ) «Դ» հանգուցային կետին:

«Գ - Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 2825,55մ:

 

ԼԻՍԱԳՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Դ - Ե»  հանգուցակետեր

 

Լիսագոր-պետական  պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհները՝ հասնում 2239,3մ բարձրության նիշին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ՝ անցնում է 2156,6մ բարձրության նիշով և, հատելով դաշտային ճանապարհները, միանում «Ե» հանգուցային կետին:

«Դ - Ե»  սահմանագծի երկարությունը կազմում է 3078,35մ:

 

ԼԻՍԱԳՈՐ-ՔԻՐՍԱՎԱՆ

Սահմանագիծը՝  «Ե -Զ»  հանգուցակետեր

 

Լիսագոր-Քիրսավան սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, հասնում է 2255,7մ բարձրության նիշին և նույն ուղղությամբ միանում «Զ» հանգուցային կետին:

«Ե - Զ»  սահմանագծի երկարությունը կազմում է 996,59 մ:

 

ԼԻՍԱԳՈՐ-ԵՂՑԱՀՈՂ

Սահմանագիծը՝  «Զ - Է»  հանգուցակետեր

 

Լիսագոր-Եղցահող սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ անցնում է անտառի եզրին գտնվող թիվ 2 շրջադարձային կետով և հասնում ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին: Այդ կետից հյուսիսային ուղղությամբ ձորակով հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, նույն ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում արևմուտք` հասնում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է 2138,4մ բարձրության նիշով, շարունակվում մինչև 2181,6մ բարձրության նիշը, ապա արևմտյան ուղղությամբ անցնելով ժայռերի ելուստով՝ հասնում թիվ 7 շրջադարձային կետին: Այդ կետից նույն ուղղությամբ անցնելով ևս 159 մ` թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 320 մ, թեքվում հյուսիս` 263մ, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է ՊԳՑ 2296,3մ բարձրության նիշին (Պապասար  լեռ) և արևմտյան ուղղությամբ միանում «Է» հանգուցային կետին:

«Զ - Է»  սահմանագծի երկարությունը կազմում է 11363,72մ:

 

ԼԻՍԱԳՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Է - Ա» հանգուցակետեր

 

Լիսագոր-պետական  պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում է 2072,0մ բարձրության նիշի  թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում ևս 931մ, թեքվում հյուսիս-արևելք՝ հասնում 2096,0մ բարձրության նիշի թիվ 2 շրջադարձային կետին, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով 2121,0մ բարձրության նիշով, թեքվում հյուսիս, անցնում 2051,0մ բարձրության նիշի թիվ 3 շրջադարձային կետով, 1996,8մ բարձրության նիշի թիվ 4 շրջադարձային կետով, 2074,2մ և 2077,8մ բարձրության նիշերով, թեքվում հյուսիս-արևելք՝  հասնում դաշտային ճանապարհին և այդ ճանապարհով անցնելով թիվ 5 շրջադարձային կետով՝ հասնում 2284,1մ բարձրության նիշին, որտեղից հյուսիսային ուղղությամբ հասնում 2285,9 մ բարձրության նիշին: Այդ կետից թեքվում է հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 2371,0մ բարձրության նիշով, հատում դաշտային ճանապարհն ու ձորակը, անցնում 2289,0մ բարձրության նիշով, ապա հատելով գետակը՝ միանում 2388,0մ բարձրության նիշի «Ա» հանգուցային կետին:

«Է-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 10880,60մ:

 

                                                                                      Հավելված 10.4

                                               «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                 վարչատարածքային բաժանման մասին»

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՀԻՆ ՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

 ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:                                                                                                                                 

Տարածությունը կազմում է 4100,75հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 31248,78 մ:

Հին  շեն  համայնքը սահմանակից է`

«Ա - Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի Քիրսավան  համայնքին,

«Բ - Գ» հատվածով՝ պետական  պահուստային հողերին,

«Գ - Դ» հատվածով՝ պետական  պահուստային հողերին,

«Դ - Ե» հատվածով՝ Շուշիի  շրջանի Մեծ շեն համայնքին,

«Ե - Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Եղցահող  համայնքին:

 

ՀԻՆ ՇԵՆ - ՔԻՐՍԱՎԱՆ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Հին շեն-Քիրսավան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, անցնելով հարավային  ուղղությամբ 668մ՝ թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 1985,6 մ, 1976,7մ, 1977,5մ բարձրության նիշերով՝ հասնում դաշտային ճանապարհին: Դաշտային ճանապարհով անցնելով 1926,3մ, 1980,1մ, 2042,1մ բարձրության նիշերով՝ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 2001,8 մ, 2006,4մ, 1963,4մ բարձրության նիշերով, ապա թեքվելով հարավ՝ անցնում 1900,2մ, 1866,7մ բարձրության նիշերով, թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հասնում 1806,4մ բարձրության նիշին: Այնտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է 1720,4մ, 1609,7մ բարձրության նիշերով, հատում դաշտային ճանապարհը, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով ու հարավային ուղղությամբ անցնելով թիվ 2 և թիվ 3 շրջադարձային կետերով՝ միանում  «Բ» հանգուցային կետին:

«Ա - Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 7197,90մ:

 

ՀԻՆ ՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Բ - Գ»  հանգուցակետեր

 

Հին շեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ձորակով հարավարևմտյան ուղղությամբ հասնում է 1034,1մ բարձրության նիշին, անցնում ևս 1912մ և հարավային ուղղությամբ միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ - Գ»  սահմանագծի երկարությունը կազմում է 7472,22մ:

 

ՀԻՆ ՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝  «Գ - Դ»  հանգուցակետեր

 

Հին շեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 846մ, թիվ 1 շրջադարձային կետում թեքվում արևմուտք, անցնում 780մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում հյուսիս, անցնում 910 մ, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք, հատում է ձորակները, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, որտեղից հյուսիս-արևմտյան ուղղությամբ 584 մ անցնելուց հետո թեքվում է հյուսիս, անցնում 915մ, ապա թեքվելով հյուսիս-արևելք, ձորակները հատելով՝ անցնում  1510,4մ, 1591,2մ բարձրության նիշերով, հասնում 1687,7մ բարձրության նիշին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում է 1784,3մ բարձրության նիշում գտնվող «Դ» հանգուցային կետին:

«Գ - Դ»  սահմանագծի երկարությունը կազմում է 8971,36մ:

 

ՀԻՆ ՇԵՆ- ՄԵԾ ՇԵՆ

Սահմանագիծը՝ «Դ - Ե»  հանգուցակետեր

 

Հին շեն-Մեծ շեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում 2009,3մ բարձրության նիշին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք՝ անցնում 2085,2մ բարձրության նիշով, թեքվում հարավ-արևմուտք, ձորակները հատելով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում արևմուտք, հատում Հին շեն մտնող ճանապարհը, թիվ 2 շրջադարձային կետով թեքվում հարավ-արևմուտք և, ձորակները հատելով, միանում «Ե» հանգուցային կետին:

«Դ - Ե»  սահմանագծի երկարությունը կազմում է 5467,21մ:

 

ՀԻՆ ՇԵՆ-ԵՂՑԱՀՈՂ

Սահմանագիծը՝  «Ե - Ա» հանգուցակետեր

 

Հին շեն-Եղցահող սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին, հասնում խաչմերուկին, անցնում ևս 161մ, ապա արևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ միանում 2016.2մ բարձրության նիշ ունեցող «Ա» հանգուցային կետին:

«Ե - Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2140,09 մ։

 




                        
                                                                                                                                                                           Հավելված 10.5

                                               «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                  վարչատարածքային բաժանման մասին»

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:    

Տարածությունը կազմում է 1743,30հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 24027,37 մ:

Մեծ շեն  համայնքը սահմանակից է՝

«Ա - Բ» հատվածով՝ Շուշիի  շրջանի Հին շեն համայնքին,

«Բ - Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,

«Գ - Դ» հատվածով՝ Քաշաթաղի շրջանի  Բերձոր  համայնքին,

«Դ - Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Եղցահող  համայնքին:

 

ՄԵԾ ՇԵՆ- ՀԻՆ ՇԵՆ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Մեծ շեն-Հին շեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում 2009,3մ բարձրության նիշին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք՝ անցնում է 2085,2մ բարձրության նիշով, թեքվում հարավ-արևմուտք, ձորակները հատելով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում արևմուտք, հատում Հին շեն մտնող ճանապարհը, թիվ 2 շրջադարձային կետով թեքվում հարավ-արևմուտք և, ձորակները հատելով, միանում «Բ» հանգուցային կետին:

«Ա - Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5467,21մ:

 

ՄԵԾ ՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝  «Բ - Գ»  հանգուցակետեր

 

Մեծ շեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնում 1691,1մ բարձրության նիշով, ջրբաժանով հասնում 1517,3 մ բարձրության նիշին, թեքվում հյուսիս-արևմուտք 442մ, ապա թեքվելով հարավ-արևմուտք, հատելով ավտոճանապարհը՝ միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ - Գ»  սահմանագծի երկարությունը կազմում է 2689,42մ:

 

ՄԵԾ ՇԵՆ-ԲԵՐՁՈՐ

Սահմանագիծը՝ «Գ - Դ» հանգուցակետեր

 

Մեծ շեն-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և, արևմտյան ուղղությամբ հատելով ձորակները, միանում «Դ» հանգուցային կետին:

«Գ - Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 355,55 մ:

 

ՄԵԾ ՇԵՆ-ԵՂՑԱՀՈՂ

Սահմանագիծը՝ «Դ - Ա»  հանգուցակետեր

 

Մեծ շեն-Եղցահող սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսային  ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակով հասնում Շուշի-Մեծ շեն ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա հասնում է Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 2 շրջադարձային կետին, նշված ավտոմայրուղով հասնում թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, ձորակով հասնում թիվ 4 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք` հատելով ձորակները, հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, հասնում Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 6 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին, հասնում ձորակին և ձորակով միանում «Ա» հանգուցային կետին:

«Դ - Ա»  սահմանագծի երկարությունը կազմում է 15515,09 մ:

 

 

                                                                                    Հավելված 10.6

                                                 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                   վարչատարածքային բաժանման մասին»

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՐԻՆ ՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:   

 Տարածությունը կազմում է 3526,36 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 34512,25 մ:

Քարին տակ  համայնքը սահմանակից է՝

«Ա - Բ» հատվածով՝ Շուշի քաղաքային համայնքին,

«Բ - Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,

«Գ - Դ» հատվածով՝ Ասկերանի շրջանի Սղնախ համայնքին,

«Դ - Ե» հատվածով՝ պետական պահուստային հողերին,

«Ե - Զ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,                                                             

«Զ - Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին:

 

ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՇՈՒՇԻ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Քարին տակ-Շուշի  սահմանագիծը սկսվում է «Բ»  հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ հասնում ժայռի թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով արևմուտք ժայռերի եզրերով, անցնելով 1442,5մ, 1479,7մ, 1501,3մ բարձրության նիշերով՝ հասնում է 1554,8մ բարձրության նիշին, որտեղից արևմտյան ուղղությամբ` Շուշի-Բերձոր ավտոմայրուղուն  և այդ մայրուղով միանում «Ա» հանգուցային կետին:

«Ա - Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 13134,12մ:

 

ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Բ - Գ» հանգուցակետեր

 

Քարին տակ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ»  հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով 150մ, հասնում է ժայռերին և, ժայռերի եզրով անցնելով 1554.3մ, 1552.9մ բարձրության նիշերով, հատում է դաշտային ճանապարհը, անցնում 1507.6 մ, 1531.7մ, 1530.6մ բարձրության նիշերով, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում  բանջարանոցներին, շրջանցում դրանք, մտնում Կարկառ գետը և գետի հունով միանում «Բ» հանգուցային կետին:

«Բ - Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 3419.75մ:

 

ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՍՂՆԱԽ

Սահմանագիծը՝ «Գ - Դ» հանգուցակետեր

 

Քարին տակ-Սղնախ  սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և ձորակով միանում «Գ» հանգուցային կետին:

«Գ - Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 1233.63մ:

 

ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` «Դ - Ե» հանգուցակետեր

 

Քարին տակ-պետական  պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ անցնում 1727,4 մ, 1891,1 մ, 1609,5 մ բարձրության նիշերով, ապա թեքվելով հյուսիս-արևելք՝ հատում ձորակները և դաշտային ճանապարհը, հասնում 1615,1մ բարձրության նիշին: Այդտեղից արևելյան ուղղությամբ մտնում է ձորակը և ձորակով միանում «Ե» հանգուցային կետին:

«Դ - Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 5098.12մ:

 

ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Ե - Զ» հանգուցակետեր

 

Քարին տակ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում է ձորակին և ձորակով հասնում երկու ձորակների միախառնման կետին, շարունակվում ևս 534մ, ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով բացատը, հասնում ձորակին՝ հատում այն, անցնում 134մ, թեքվում հարավ-արևելք, հասնում բլրին, որտեղից հարավային և հարավարևելյան ուղղությամբ հատելով ձորակները՝ հասնում է բլրին և հյուսիսարևելյան ուղղությամբ միանում «Ե» հանգուցային կետին:

«Ե - Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 8801,08մ:

 

ՔԱՐԻՆ ՏԱԿ-ԼԻՍԱԳՈՐ

Սահմանագիծը՝ «Զ - Ա» հանգուցակետեր

 

Քարին տակ-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ ձորակով հասնում մինչև մյուս ձորակի հետ միախառնման կետը, հատում ձորակը, ապա թեքվելով՝ հարավային ուղղությամբ հասնում 2036,4մ բարձրության նիշը (Բուղադաշ լեռ) և թեքվելով հարավ-արևմուտք՝ միանում 2214,8մ բարձրության նիշի (Ցլասար լեռ) «Զ» հանգուցային կետին:

«Զ - Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2825,55մ:

 

 

 

 

                                                                                             Հավելված   10.7

                                                                    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                      վարչատարածքային բաժանման մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՔԻՐՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

 ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:    

 Տարածությունը կազմում է 2662,73հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 24400,12մ:

Քիրսավան համայնքը սահմանակից է՝

«Ա - Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին,

«Բ - Գ» հատվածով՝ պետական  պահուստային հողերին,

«Գ - Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Հին շեն համայնքին:

 

ՔԻՐՍԱՎԱՆ-ԼԻՍԱԳՈՐ

Սահմանագիծը՝ «Ա - Բ» հանգուցակետեր

 

Քիրսավան-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում 2255,7մ բարձրության նիշին և նույն ուղղությամբ միանում «Ա» հանգուցային կետին:

«Ա - Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 996,59մ:

 

ՔԻՐՍԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը՝ «Բ - Գ» հանգուցակետեր

 

Քիրսավան-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհները՝ հասնում 2153,1մ բարձրության նիշին, ապա ժայռերի եզրերով անցնելով 2250.4մ, 2300.6մ, 2459,0մ բարձրության նիշերով՝ անցնում է ևս 180մ, թեքվում հարավ-արևմուտք, հասնում դաշտային ճանապարհին: Այդ ճանապարհով հասնում է խաչմերուկին, ապա թեքվելով հարավ-արևելք՝ հատում ձորակները, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և ձորակները, հասնում դաշտային ճանապարհին, հատում այն, հասնում 1864,8մ բարձրության նիշին, որտեղից էլ արևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում 1925,1մ բարձրության նիշին, թեքվում հարավ-արևմուտք, հասնում 2058,0 մ բարձրության նիշին (Փիր լեռ), թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 1939,8մ, 1950,8մ, 1732,3մ բարձրության նիշերով, թեքվում հյուսիս-արևմուտք, հասնում հյուսիս-արևմուտք, հասնում ձորակի թիվ 2 շրջադարձային կետին և ձորակով միանում «Գ» հանգուցային կետին:

«Բ - Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 16205,61մ:

 

ՔԻՐՍԱՎԱՆ-ՀԻՆ ՇԵՆ

Սահմանագիծը՝ «Գ - Ա» հանգուցակետեր

 

Քիրսավան-Հին շեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային  ուղղությամբ անցնելով 668մ՝ թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը՝ անցնում 1985,6մ, 1976,7մ, 1977,5մ բարձրության նիշերով, հասնում դաշտային ճանապարհին: Դաշտային ճանապարհով անցնելով 1926,3մ, 1980,1մ, 2042,1մ բարձրության նիշերով՝ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 2001,8մ, 2006,4մ, 1963,4մ բարձրության նիշերով, ապա թեքվելով հարավ՝ անցնում է 1900,2մ, 1866,7մ բարձրության նիշերով, թեքվում հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հասնում 1806,4մ բարձրության նիշին: Այնտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է 1720,4մ, 1609,7մ բարձրության նիշերով, հատում դաշտային ճանապարհը, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով, հարավային ուղղությամբ անցնելով թիվ 2 և թիվ 3 շրջադարձային կետերով՝ միանում «Գ» հանգուցային կետին:

«Գ - Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 7197,92մ: