Ընդունված է 2011թ. սեպտեմբերի 15-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների
տարածքները, շրջանների սահմանները
Շրջանի տարածքը կազմվում է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:
Շրջանների, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, սահմանագծերը նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող թիվ 1 հավելվածում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի թիվ 1 հավելվածում տրված «Ստեփանակերտ քաղաքի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը» մասը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
18 հոկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-43-Ն