Ընդունված է 2010թ. հոկտեմբերի 28-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկի «2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. Մարտակերտ Մարտակերտ քաղաք
Լևոնարխ գյուղ**
Մարալյան Սարով գյուղ*».
2) 29-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Նոր Հայկաջուր Նոր Հայկաջուր գյուղ
Հայկաջուր գյուղ*
Նոր Ջրաբերդ գյուղ
Ջրաբերդ գյուղ**»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
13 նոյեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-40-Ն