Ընդունված է 2005թ. ապրիլի 27-ին
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդ-վածի երկրորդ պարբերությունը, 4-րդ հոդվածի երրորդ պարբերությունը, 5-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը և 7-րդ հոդվածը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունից հանել «շրջանների սահմանների,», «և բնակավայրերի տա-րածքների սահմանների» բառերը, իսկ «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխա-րինել «կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով» բառերով.
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Շրջանների, Ստեփանակերտ քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը և սահ-մանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
2 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-195