Ընդունված է 2005թ. փետրվարի 9-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը լրացնել Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրությունը պարունակող և օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 1 հավելվածով ու սահմանները տեղանշող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1: 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
25 մարտի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 178
* Հավելվածը չի հրապարակվում
Հավելված թիվ 1
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:50 000, 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Ասկերանի շրջանի համայնքների 1:10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:
Ասկերանի շրջանը սահմանակցում է`
Գ - Բ հատվածով` հյուսիսից Մարտակերտի շրջանին.
Բ - Դ հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը.
Դ - Զ հատվածով` Մարտունու շրջանին.
Զ - Է հատվածով` Հադրութի շրջանին.
Է - Թ հատվածով` Շուշիի շրջանին.
Թ - Գ հատվածով` Քաշաթաղի շրջանին:
Ասկերանի շրջան - Մարտակերտի շրջան
Սահմանագիծը՝ Գ - Բ
Ասկերանի շրջանի սահմանը Մարտակերտի շրջանի հետ սկսվում է ծովի մակերևույթից 2582.3 մ բարձրության վրա գտնվող Ալլակայա սարի Գ տառով նշված տեղանքից, որը հան-դիսանում է Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակե-տը: Այդտեղից շրջվելով դեպի արևելք՝ սահմանագիծը հասնում է ծովի մակերևույթից 2075.3 մ բարձրության վրա գտնվող 1 կետը, այնուհետև անցնելով 2008.8 մ բարձրության բարձունքը՝ 2 կետը, ապա Թեզինորդ տեղամասով հասնելով 3 կետը՝ շարունակվում է 1732.7 մ մինչև 1794.9 մ բարձրության վրա գտնվող 4 կետը, այնուհետև Քոլատակ գետի վտակով՝ մինչև Քոլատակ գետը, ապա Քոլատակ գետի հոսանքի ուղղությամբ՝ մինչև Քոլատակ և Խաչեն գետերի միախառնման կետը: Այդտեղից սահմանագիծը Խաչեն գետի հոսանքով հասնում է մինչև Խաչեն գետի ջրամբարը, ապա անցնելով Խաչեն գետի վրա կառուցված կամրջի տակով, որը գտնվում է Աղդամ-Մարտակերտ ավտոմայրուղու վրա, հասնում է Բ տառով նշված տեղանքը, որը հանդի-սանում է Մարտակերտի և Ասկերանի շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման հանգուցակետը:
Ասկերանի շրջան - Ադրբեջանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Բ - Դ
Ասկերանի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Բ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ու Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման հանգուցակետը: Այդտեղից Ասկերանի շրջանի վարչական սահմանագիծը ձգվում է դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծով մինչև Դ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Կարկառ գետի աջ ափին և հանդիսանում է Ասկերանի և Մարտունու շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սահմանային հանգուցակետը:
Ասկերանի շրջան -Մարտունու շրջան
Սահմանագիծը՝ Դ - Զ
Ասկերանի շրջանի սահմանը Մարտունու շրջանի հետ սկսվում է Դ տառով նշված տեղան-քից, որը գտնվում է Կարկառ գետի վրա և հանդիսանում է Ասկերանի և Մարտունու շրջանների սահմանագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման հանգուցակետը, ապա սահմանագիծը ձգվում է դեպի արևմուտք՝ Կարկառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև 1 կետը, որը գտնվում է գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ Աղդամ-Մարտունի ավտոմայրուղու վրա: 1 կետից անցնում է հարավ-արևելք, Աղդամ-Մարտունի ավտոմայրուղով, մինչև 2 և 3 կետերը, թեքվում արևելք՝ մինչև 4 կետը, իսկ այդտեղից դեպի հարավ՝ մինչև 5 կետը, որը գտնվում է Աղդամ-Մարտունի մայրուղու տակ գտնվող հողային ջրանցքի մոտ: Այնուհետև սահ-մանագիծը թեքվում է դեպի 6 կետը՝ հողային ջրանցքի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև Աղդամ-Սառնաղբյուր ճանապարհը: 6 կետից այն ձգվում է հարավ-արևմուտք մինչև 1806.7 մ հեռավորության վրա գտնվող 7 կետը, ապա թեքվում հարավ-արևելք՝ Վազգենաշենի համայն-քի դաշտային ճանապարհով մինչև 8 կետը, որը գտնվում է 630.9 մ հեռավորության վրա: 8 կետից ձգվում է դեպի հարավ-արևմուտք՝ մինչև համապատասխանաբար 2306.0 մ և 1583.7 մ հեռավորության վրա գտնվող 9 և10 կետերը: 10 կետից սահմանագիծը թեքվում է դեպի Սառն-աղբյուր գյուղի հարավ-արևելքում գտնվող Ազարաթլու սարը և հասնում մինչև ծովի մակերևույ-թից 963.8 մ բարձրության վրա գտնվող 11 կետը: Այդտեղից այն շարունակվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 12 և 13 կետերը: 13 կետը գտնվում է Գուսար սարի լանջին՝ ծովի մակերևույթից 1181.5 մ բարձրության վրա: 13 կետից պետական անտառի միջով ձգվում է դեպի 14 կետը, որը գտնվում է Վազգենաշենի համայնք տանող դաշտային ճանապարհի մոտ` 1920.7 մ հեռավո-րության վրա: 14 կետից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 958.9 մ հեռավորության վրա գտնվող 15 կետը, իսկ այդտեղից դեպի հարավ անցնելով 1564.8 մ՝ հասնում է ծովի մակերևույթից 1367.2 մ բարձրության վրա գտնվող 16 կետը: 16 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ մինչև 17 կետը` 600.5 մ հեռավորության վրա, ապա 18 կետը` 469.7 մ հեռա-վորության վրա, որը գտնվում է դաշտային ճանապարհների հատման տեղում: 18 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 19 կետը` 268.6 մ հեռավորության վրա, որտեղից՝ դեպի հարավ մինչև 20 կետը, որը գտնվում է պետական անտառի գետակի մոտ, 439 մ հեռավորության վրա: Այնուհետև այն թեքվում է դեպի արևմուտք մինչև 21 կետը, որը գտնվում է դաշտային ճանա-պարհի մոտ, 699.5 մ հեռավորության վրա, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ մինչև 22 կետը՝ 947.9 մ հեռավորության վրա: 22 կետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք մինչև 23 կետը, որը գտնվում է գետակի ու դաշտային ճանապարհի հատման տեղում` 1138.2 մ հեռավորության վրա, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 24 կետը, որը գտնվում է Ստեփանակերտ-Մարտունի ավտոմայրուղու մոտ: 24 կետից, հատելով ճանապարհը, պետական անտառով այն հասնում է մինչև 25 կետը` 1608.0 մ բարձ-րության վրա, ապա պետական անտառային ֆոնդով, Բովուրխան սարով, անցնելով 1438.1 մ տարածք, հասնում է ծովի մակերևույթից 1583.7 մ բարձրության վրա գտնվող անանուն բար-ձունքը՝ 26 կետը: 26 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք, հատելով Կարմիր գյուղից Ննգի տանող դաշտային ճանապարհը, հասնում է մինչև 27 կետը, որը գտնվում է 2229.3 մ հեռավորության վրա, ապա պետական անտառով թեքվում է դեպի արևելք 28 կետով, որը գտնվում է 438.1 մ հեռավորության վրա, հասնում մինչև 29 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհից մոտ 529.9 մ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը դաշտային ճանա-պարհով ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 30 կետը, որը գտնվում է 573.7 մ հեռավորու-թյան վրա: 30 կետից պետական անտառով այն թեքվում է դեպի հարավ-արևելք և, հատելով Խաչմաչ-Ղավախան դաշտային ճանապարհը, հասնում է 1248.6 մ հեռավորության վրա գտնվող գետակի սկզբում տեղակայված 31 կետը, այդտեղից գետակով ձգվում է դեպի հարավ մինչև 32 կետը` դաշտային ճանապարհների հատման տեղը: 32 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 33 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1273.0 մ բարձրության վրա: 33 կետից թեքվում է դեպի հարավ` գետակի հոսանքով մինչև 34 կետը, ուր հատվում են Սխտորաշեն գյուղի դաշտային ճանապարհները: 34 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ակնաղբյուր տանող ճանապարհով, մինչև Նաբաթխան գետի հետ ճանապարհի հատման տեղը՝ 35 կետը, ապա դեպի հարավ-արևմուտք՝ մինչև 36 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհ-ների խաչմերուկում՝ 1906.3 մ հեռավորության վրա: Այդ կետից նույն ուղղությամբ ձգվում է դեպի պետական անտառ, ֆերմայի շենքի մոտով մինչև 37 կետը` 1794.5 մ հեռավորության վրա: 37 կետից սահմանագիծը պետական անտառով գնում է դեպի հարավ-արևմուտք և հասնում Զ տառով նշված տեղանքը, որը գտնվում է պետական անտառում՝ Տումա գոմեր տեղամասում, Թաղավարդ գյուղի սահմանից հարավ-արևմուտք՝ 5 կմ հեռավորության վրա:
Ասկերանի շրջան - Հադրութի շրջան
Սահմանագիծը՝ Զ - Է
Ասկերանի շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է Զ տառով նշված տեղան-քից, որը գտնվում է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչական սահմանագծերի հանգուցակետում: Այնուհետև սահմանագիծը պետական անտառային ֆոնդով ձգվում է դեպի արևմուտք՝ հասնելով Է տառով նշված տեղանքը, որը գտնվում է Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետում` ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա:
Ասկերանի շրջան - Շուշիի շրջան
Սահմանագիծը՝ Է - Թ
Ասկերանի շրջանի սահմանը Շուշիի շրջանի հետ սկսվում է Է տառով նշված տեղանքից, որը գտնվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Ասկերանի, Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը` Ավետարանոց բնակավայրից մոտ 5000 մ հարավ-արևմուտք: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս մինչև 27 կետը, որի հեռավորությունը հանգուցակետից 3119.7 մ է, ապա 26 կետը` 1182.9 մ հեռավորության վրա, այնուհետև 25 կետը` 1969.2 մ հեռավորության վրա: 25 կետից նորից ձգվում է դեպի հյուսիս և հասնում 24 կետը` 1468.6 մ հեռավորության վրա, ապա շարունակվելով նույն ուղղությամբ 1378.1 մ` հասնում է ծովի մակերևույթից 1553.3 մ բարձրության վրա գտնվող 23 կետը, որտեղ տեղակայված է գեոդեզիական ցանցի կետ, ապա անցնելով պետական անտա-ռային ֆոնդով, Կարկառ գետի հոսանքով, ծովի մակերևույթից 909.0 մ բարձրության վրա հատե-լով գետը՝ հասնում է 22 կետը, այնուհետև ձգվում արևմուտք մինչև 21 կետը՝ 300 մ հեռավորու-թյան վրա, թեքվում դեպի հյուսիս և, անցնելով 1740 մ հեռավորություն, հասնում է 20 կետը, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, հասնելով Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու երկրորդ ոլորանին, որտեղ տեղակայված է 19 կետը: Այդտեղից սահմանագիծը, ճանապարհին զուգահեռ թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 2050 մ հեռավորություն, հասնում է 18 կետը, այնուհետև ձգվում է դեպի արևմուտք 997 մ, հատում է Խալիֆալի գետը և հասնում 17 կետը, որը գտնվում է Խալիֆալի գետի ափին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում է 16 կետը, որի հեռավորությունը 17 կետից 817 մ է, ապա` 15 կետը, որի հեռավորությունը 16 կետից 1314 մ է, այնուհետև իջվածքով ձգվում է դեպի հյուսիս և հասնում 14 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1432 մ բարձրության վրա, իսկ այդտեղից անցնելով դեպի հարավ-արևմուտք՝ հասնում է 13 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1579.9 մ բարձրության վրա: 13 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք և անցնելով 1693.8 մ բարձրության բարձունքով, հասնում է 12 կետը, ապա դաշտային ճանապարհով անցնելով 1192.1 մ հեռավորություն դեպի հարավ-արևմուտք՝ հասնում է 11 կետը՝ 1760.8 մ բարձունքի վրա, թեքվում է դեպի հարավ և հասնում 1731.2 մ բարձրության վրա գտնվող 10 կետը, նորից թեքվում դեպի արևմուտք, և, անցնելով 1345.7 մ հեռավորություն, հասնում է 9 կետը: 9 կետից սահմանագիծը, Միխտուք սարով անցնելով 2176.4 մ հեռավորություն, հասնում է 8 կետը, ապա անցնելով 1444 մ հեռավորություն՝ հասնում է 7 և 6 կետերը՝ 2059.5 մ և 2067.0 մ բար-ձունքների վրա, և հասնում է 5 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2218.8 մ բարձրության վրա, այնուհետև շարունակվելով դեպի արևմուտք և անցնելով 500 մ՝ հասնում է 4 կետը, ապա ձգվելով 1018 մ՝ հասնում է 3 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 1249 մ, հասնում է 2 կետը, ապա անցնելով 640 մ՝ նորից թեքվում է դեպի հարավ և, անցնելով 873.9 մ, հասնում է 1 կետը: Թեքվելով դեպի արևմուտք և անցնելով 657.5 մ հեռավորություն՝ այն հասնում է Թ տառով նշված կետը, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքից դեպի հարավ-արևմուտք 30 կմ հեռավորության վրա, Ղարաբաղյան լեռնաշղթայի 2384.0 մ բարձրության վրա գտնվող Երկարձորջուր տեղանքում և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Ասկերանի շրջան -–Քաշաթաղի շրջան
Սահմանագիծը՝ Թ - Գ
սկերանի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Թ տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի՝ ծովի մակերևույթից 2384.0 մ բարձրու-թյան վրա և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդ կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք Ղարաբաղյան լեռնաշղթայով, որը միաժամանակ հանդիսանում է ջրբաժան, և ձգվում մինչև 16 կետը՝ 2412.2 մ բարձրության վրա (գտնվում է Երկարձորջուր տեղամասից արևմուտք՝ 400 մ հեռա-վորության վրա): Սահմանագիծը ջրբաժանով հասնում է 15 կետը՝ Ուչդաղ սար՝ 2574.2 մ բարձ-րության վրա, որտեղ գտնվում է նաև գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից դաշտային ճանա-պարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 14 կետը՝ 2524.9 մ բարձրության վրա, նորից դեպի հյուսիս Ղարաբաղյան լեռնաշղթայով մինչև 13 կետը` 2544.9 մ բարձրության վրա, ապա 12 կետը` 2552.4 մ բարձրության վրա, այնուհետև լեռնաշղթայով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 11 կետը, որը գտնվում է 2599.9 մ բարձրության բարձունքի վրա, շարունակվում է մինչև 10 կետը` 2773.7 մ բարձրության վրա, ապա՝ մինչև 9 կետը՝ 2769.0 մ բարձրության վրա, և հասնում է 8 կետը՝ 2823.2 մ բարձրության վրա, որտեղ առկա է գեոդեզիական ցանցի կետ, այդտեղից 7 կետը՝ 2832.3 մ բարձրության վրա, որը համարվում է Կըրխկըզ լեռնաշղթայի սկիզբը, ապա նույն ուղղությամբ շարունակվում և հասնում է 6 կետը` 2807 մ բարձրության վրա: 6 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հասնում 5 կետը` 2645.4 մ բարձրության վրա, ապա 4 կետը, որը գտնվում է Կըրխկըզ սարի վրա՝ ծովի մակերևույթից 2679.3 մ բարձրության վրա, ուր առկա է գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից սահմանագիծն անցնում է Ալլակայա սար, ձգվում մինչև 3 կետը՝ 2567.0 մ բարձրության վրա, ապա 2 կետը՝ 2409.0 մ բարձրության վրա, այդտեղից էլ՝ 1 կետը՝ 2411.0 մ բարձրության վրա, հասնելով մինչև Գ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1: 50 000, 1: 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Հադրութի շրջանի համայնքների 1: 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:
Հադրութի շրջանը տեղաբաշխված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավում և սահմանակցում է`
Ը - Է հատվածով՝ Շուշիի շրջանին.
Է - Զ հատվածով` Ասկերանի շրջանին.
Զ - Ե հատվածով` Մարտունու շրջանին.
Ե - Ժ հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը.
Ժ - Ի հատվածով` Արաքս գետով Իրանի Իսլամական Հանրապետությանը.
Ի - Ը հատվածով` Քաշաթաղի շրջանին:
Հադրութի շրջան- Շուշիի շրջան
Սահմանագիծը՝ Ը - Է
Հադրութի շրջանի սահմանը Շուշիի շրջանի հետ սկսվում է Ը տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է ծովի մակերևույթից 1689.0 մ բարձրության Սուսուզ սարի բարձունքից 970 մ հեռավորության անանուն բարձունքի վրա: Այդտեղից ձգվելով դեպի արևելք պետական անտառային ֆոնդով՝ դաշտային ճանապարհների հատման կետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք մինչև 1 կետը, որը գտնվում է 1601.0 մ բարձրության վրա, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս մինչև 2 կետը, որը գտնվում է 1596.2 մ բարձրության վրա, այդտեղից թեքվում է հարավ-արևելք, հասնում 2 գետերի միախառնման տեղը, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնում է Ղշլաղի համայնքի հարավային մասով, հասնելով մինչև 4 կետը, թեքվում է արևելք՝ գետակով մինչև 5 կետը, որը գտնվում է Չիրիքլի սարում՝ 2402.0 մ բարձրության վրա, ապա Ղոնաղյուրդ տեղամասով ձգվում է դեպի արևելք՝ հասնելով 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2292.0 մ բարձրության վրա: Շարունակվելով նույն ուղղությամբ, Ալթունթախտ տեղամասով անցնելով Ալլը գետի վտակը՝ հասնում է 7 կետը՝ ծովի մակերևույթից 2436.0 մ բարձրության վրա, այդտեղից էլ՝ Է տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Հադրութի, Ասկերանի և Շուշիի շրջանների վարչական սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա:
Հադրութի շրջան - Ասկերանի շրջան
Սահմանագիծը՝ Է - Զ
Հադրութի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Է տառով նշված տեղանքից, որը գտնվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա` Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետում, այնուհետև սահմանագիծը պետական անտառով ձգվում է դեպի արևելք մինչև Զ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչական սահմանագծերի հանգուցակետում:
Հադրութի շրջան-Մարտունու շրջան
Սահմանագիծը՝ Զ - Ե
Հադրութի շրջանի սահմանը Մարտունու շրջանի հետ սկսվում է Զ տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է պետական անտառի մեջ՝ Տումա Գոմեր տեղամասից հյուսիս, դաշտային ճանապարհների խաչմերուկում: Սահմանագիծը դաշտային ճանապարհով ձգվում է դեպի հարավ-արևելք մինչև 1 կետը՝ 2560.0 մ բարձրության վրա, ապա անցնելով 952 մ՝ հասնում է 2 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1383.0 մ բարձրության վրա: 2 կետից սահմանագիծը Թամասանց ջուր կոչվող գետակի հոսանքով, Քարինքամակ տեղամասով հասնում է 3 կետը, ապա Քարաղբյուր ջրից ձգվելով դեպի հյուսիս՝ անցնում է անանուն բարձունքը և հասնում Ղուզե կոչվող տեղամասում տեղակայված 4 կետը, այնուհետև ձգվում է դեպի արևելք՝ Մարխաթուն տեղամասը, որի հյուսիսում խաչվում են Շեխեր համայնքից եկող դաշտային ճանապարհները, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով Ֆարատաս տեղանքով, հատելով Կարմիր Շուկա-Հադրութ ճանապարհը, հասնում 892.0 մ բարձրության անանուն բարձունքում գտնվող 6 կետը, նորից թեքվելով դեպի հյուսիս-արևելք՝ դաշտային ճանապարհով հասնում է 7 կետը: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 7 ա կետը, ապա անցնելով 720 մ հեռավորություն՝ հասնում է 8 կետը, որը գտնվում է Վարանդա գետի ափին, Սարգսաշենի համայնքի II հատվածում: 8 կետից գետի հոսանքի ուղղությամբ ձգվում է մինչև կամուրջը, որը գտնվում է Վարանդա գետի վրա՝ Կարմիր Շուկա - Ֆիզուլի տանող ճանապարհին, ապա ճանա-պարհով հասնում է 10 կետը, նորից թեքվում դեպի հյուսիս-արևելք մինչև 11 կետը, որը գտնվում է Ջիվանի համայնքից 1500 մ հյուսիս-արևմուտք: 11 կետից սահմանագիծը գետի հոսանքով շարու-նակվում է մինչև Ֆիզուլի քաղաքի և Դովլաթյարլը գյուղի միջև գտնվող ջրամբարը, ապա ձգվելով դեպի հարավ-արևելք՝ հասնում է Սեիդմահմուդլու գյուղի մեջ գտնվող կամուրջը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք Սեիդմահմուդլու-Ղարվանդ գյուղերը միացնող ճա-նապարհով մինչև էլեկտրական բարձր լարման գծերը, այդտեղից էլ շարունակվում է նույն ուղղությամբ և հասնում Ե տառով նշված տեղանքը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում:
Հադրութի շրջան - Ադրբեջանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Ե -–Ժ
Հադրութի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Ե տառով նշված տեղանքից, որը հանգուցային կետ է և գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում: Սահմանագիծը շարունակվում է մինչև Ժ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Իրանի Իսլա-մական Հանրապետության պետական սահմանին՝ Արաքս գետի վրա:
Հադրութի շրջան - Իրանի Իսլամական Հանրապետություն
Սահմանագիծը՝ Ժ - Ի
Հադրութի շրջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսվում է Ժ տառով նշված տեղանքից և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանով, Արաքս գետով, հասնում մինչև Կումլակ գյուղի տակ Ի տառով նշված տեղանքը:
Հադրութի շրջան-Քաշաթաղի շրջան
Սահմանագիծը՝ Ի - Ը
Հադրութի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Ի տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է Արաքս գետի վրա՝ Կումլակ գյուղի տակ: Այդտեղից սահմանագիծը թեք-վում է դեպի հյուսիս-արևմուտք՝ 381.6 մ բարձրության վրա գտնվող անանուն բարձունքը և շարունակվելով նույն ուղղությամբ՝ անցնում է Սուլթանլը-Մամեդբեյլի ավտոճանապարհը, հաս-նում մինչև 30 կետը, որը գտնվում է Հավալու տեղանքում՝ 436.5 մ բարձրության վրա, ապա մինչև 29 կետը` 466.9 մ բարձրության վրա, այնուհետև` 28 կետը, որը գտնվում է 489.6 մ բարձ-րության բարձունքում: 28 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 2649 մ, հասնում է 27 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի վրա, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով Ինջա գետակը, հասնում է 26 կետը` 2430 մ հեռավորության վրա, ապա շարունակվելով նույն ուղղությամբ 2345 մ՝ հասնում է 25 կետը: Այնուհետև դաշ-տային ճանապարհով հասնում է 24 կետը՝ 622.1 մ բարձրության բարձունքը, ու շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում 23 և 22 կետերը՝ անցնելով 682.0 մ և 654.0 մ բարձրության բարձունքներով, ապա ձգվում է մինչև 21 և 20 կետերը: 20 կետը գտնվում է Դաղթումաս բնա-կավայրից արևմուտք: Այդտեղից 1078 մ բարձրության բարձունքով հասնում է 19 կետը, շարու-նակվում դեպի հյուսիս և հասնում 18 կետը՝ Դաղթումաս սարը՝ 1580.5 մ բարձրության վրա, պե-տական անտառի մեջ: 18 կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք՝ 17 կետը, մինչև Ինջա գե-տակի հետ հատվելը, ապա Ինջա գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ բարձրանում է դեպի հյուսիս՝ 16 կետը, աստիճանաբար թեքվելով դեպի արևմուտք՝ հասնում է 15 կետը՝ 1332.0 մ բարձրության վրա, ապա անցնելով Փուլչեփշան տեղամասով՝ հասնում է 14 կետը, որը գտնվում է Փոքր Աքարա գետակի վրա: Աղդաիրման վտակով սահմանագիծը գնում է դեպի հյուսիս՝ հասնելով 13 կետը, որտեղից նորից դեպի հյուսիս՝ հասնելով 12 կետը, ապա թեքվում է դեպի արևելք և, անցնելով 1150 մ, հասնում է 11 կետը, որը գտնվում է Կուրուկկալեր տեղամասում, պետական անտառի մեջ՝ Հին Թաղլարի համայնքից հյուսիս-արևմուտք 3500 մ հեռավորության վրա: Այդտեղից անտառով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Կուրուկկալեր տեղամասի անտա-ռով, Թոփաղաջ սարի հյուսիսով մինչև 1532.0 մ բարձրության բարձունքը և, շարունակվելով թեքվել դեպի արևմուտք՝ հասնում 10 կետը, ապա անցնելով 1721.0 մ և 1527.0 մ բարձրության անանուն բարձունքներում տեղակայված 9 և 8 կետերը, հասնում է 7 կետը, որը գտնվում է Խաչգետիկ գետակի վրա, այնուհետև գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ սահմանագիծը թեքվում է դեպի 6 կետը, ապա ձգվում հյուսիս մինչև 5 կետը: 5 կետից այն շարունակվում է դեպի հյուսիս մինչև 1952,6 մ բարձրության բարձունքում տեղակայված 4 կետը, նորից շարունակվելով դեպի հյուսիս՝ հասնում է Զիարաթ սարի վրա տեղակայված 3 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2140.4 մ բարձրության վրա: 3 կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք` 1989.7 մ բարձրության վրա գտնվող 2 կետը, ապա հասնում է 1 կետը: 1 կետից այն ձգվում է դեպի արևմուտք՝ հասնելով Ը տառով նշված տեղանքը, որը գտնվում է Սուսուզ սարի մոտ և հանդիսանում է Քաշաթաղի, Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասըշ-տաբի տեղագրական քարտեզները, ինչպես նաև Մարտակերտի շրջանի համայնքների 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:
Մարտակերտի շրջանը սահմանակցում է`
Կ - Ա - հատվածով՝ Շահումյանի շրջանին.
Ա - Հ - Բ - հատվածով՝ Ադրբեջանի Հանրապետությանը.
Բ - Գ - հատվածով՝ Ասկերանի շրջանին.
Գ - Կ - հատվածով՝ Քաշաթաղի շրջանին:
Մարտակերտի շրջան - Շահումյանի շրջան
Սահմանագիծը՝ Կ - Ա
Մարտակերտի շրջանի սահմանը Շահումյանի շրջանի հետ սկսվում է Կ տառով նշված տե-ղանքից, որը հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների վարչատարածքային սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի՝ ծովի մակերևույթից 2358.5 մ բարձրության Չիլգյաս սարին: Այդտեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Աղգայայի գլուխ սարը՝ 2286.2 մ բարձրու-թյան վրա, այնուհետև՝ դեպի հյուսիս-արևելք, հասնելով Կավանչայ սարի վրա տեղակայված 21 կետը՝ 2285.0 մ բարձրության վրա, ապա ՝ 20 կետը՝ 1782.0 մ բարձրության վրա, նորից թեքվում դեպի հյուսիս մինչև 19 կետը՝ 4780.7 մ հեռավորության վրա: 19 կետից Արագ գետի հունով իջնում է մինչև Թարթառ գետը, հատելով այն և Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, հաս-նում է 18 կետը՝ 2658.9 մ հեռավորության վրա: 18 կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 17 կետը՝ 1349.0 մ բարձրության վրա, այնուհետև 16 կետը՝ 1365.0 մ բարձրության վրա, ապա թեքվում է դեպի արևմուտք մինչև 15 կետը, իսկ այդտեղից, հատելով Քյոհնաաղդաբանջուր գետը, հասնում է 14 կետը՝ 1594.0 մ բարձրության վրա, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ իջնում է 13 կետը, որը գտնվում է 12 կետից 1281.4 մ հեռավորության վրա, հատվում Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղու հետ, այնուհետև շարունակվելով՝ հասնում է 11 կետը, որը գտնվում է Խութավանք բնակավայրից հյուսիս: 11 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս եւ, անցնելով 1662.8 մ հեռավորություն, հասնում 10 կետը, ապա՝ 9 կետը՝ 1873.0 մ բարձրու-թյան վրա: Այդտեղից անցնում է 8 կետը՝ 2051.0 մ բարձրության վրա, այնուհետև 7 կետը՝ 2374.7 մ բարձրության վրա, որը գտնվում է Բուզլուխ սարում: 7 կետից անցնելով 782.4 մ հեռավորություն՝ հասնում է 6 կետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 965.6 մ հեռավորություն, հասնում է 5 կետը, ապա, ձգվելով դեպի հյուսիս, Կանն լճի արևելյան ափով հասնում է մինչև 4 կետը՝ Ազալիք տեղամասը՝ 1708 մ հեռավորության վրա, շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում է 3 կետը, այնուհետև անցնելով 1483.6 մ հեռավորություն՝ հասնում է 2 կետը՝ 2918,0 մ բարձրության վրա: Այդտեղից թեքվում է դեպի արևելք մինչև 1 կետը՝ 3054,0 մ բարձրության վրա, ապա ձգվում հյուսիս-արևելք մինչև Գյամիշ սարը (Մռավյան լեռնաշղթա)՝ 3724,6 մ բարձրության վրա՝ Ա տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի, Շահումյանի շրջանների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանագծերի հանգուցակետը:
Մարտակերտի շրջան - Ադրբեջանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Ա - Հ - Բ
Մարտակերտի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Ա տառով նշված կետից, անցնում է 3724.6 մ բարձրության վրա Գյամիշ սարով և ձգվում է Մռավյան լեռնաշղթայով՝ 3641.0, 3622.5, 3507.0, 3141.0, 3371.0, 3358.3, 3198.0, 3337.4, 3301.0, 3340.3 մ բարձրության վրա կետերով՝ մինչև Ինջա գետի ակունքը, այնուհետև Ինջա գետի հոսանքով Գյուլիստան բնակավայրի հարավային սահմանով հասնում է մինչև Հ տառով նշված կետը, որը գտնվում է Թալիշ բնակավայրի սահմանից հյուսիս-արևմուտք՝ 7000 մ հեռա-վորության վրա, ապա շարունակվում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտ-պանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գիծը, թեքվում դեպի հարավ մինչև Խաչեն գետը՝ Ասկերանի շրջանի հետ սահմանագիծը, որը գտնվում է Խաչեն գետի վրա, նախկին Նազախլու բնակավայրից 3000 մ ներքև, և հասնում Բ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հանգուցակետը:
Մարտակերտի շրջան - Ասկերանի շրջան
Սահմանագիծը՝ Բ - Գ
Մարտակերտի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Բ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Խաչեն գետի վրա` Մարտակերտի, Ասկերանի շրջանների սահմա-նագծերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ու Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հանգուցակետում: Այնուհետև սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևմուտք Խաչեն գետի հոսանքի հակառակ ուղղությամբ և, անցնելով Աղդամ-Մարտակերտ ավտոմայրուղու կամրջի տակով, հասնում է Խաչենի ջրամբարը: Անցնում է այն, և, նորից ձգվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ, հասնում է Խաչեն գետի վրա կառուցված Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու կամուրջը, այնուհետև Քոլատակ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ գետի վտակով հասնում է 4 կետը, ապա անցնելով 1794.9 մ բարձրության բարձունքը՝ հասնում է 3 կետը, որը գտնվում է 4 կետից 1732.7 մ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 2046.4 մ բարձրության վրա: Այդտեղից Թեզինորդ տեղամասով սահ-մանագիծը հասնում է մինչև 2 կետը` 2008.8 մ բարձրության վրա, ապա 1 կետը՝ 2075.3 մ բարձրության վրա, այնուհետև շրջվելով դեպի արևմուտք՝ հասնում է Ալլակայա սարի 2582.3 մ բարձ-րության վրա Գ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Մարտակերտի շրջան - Քաշաթաղի շրջան
Սահմանագիծ՝ Գ - Կ
Մարտակերտի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Ալլակայա սարի 2582.3 մ բարձրության վրա Գ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Մարտակերտի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այնուհետև սահմանագիծն անցնում է Ղարաբաղյան լեռնաշղթայով՝ 2300.2 մ, 2076.0 մ, 2184.0 մ բարձրության կետերով, և հասնում Կ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Չիլգյաս սարի 2358.5 մ բարձրության վրա և հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասըշ-տաբի տեղագրական քարտեզները և Մարտունու շրջանի 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:
Մարտունու շրջանը սահմանակցում է`
Զ - Դ - հատվածով՝ Ասկերանի շրջանին.
Դ - Ե - հատվածով՝ Ադրբեջանի Հանրապետությանը.
Ե - Զ - հատվածով՝ Հադրութի շրջանին:
Մարտունու շրջան - Ասկերանի շրջան
Սահմանագիծը՝ Զ - Դ
Մարտունու շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Զ տառով նշված տեղանքից, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Տումա Գոմեր տեղամասում, Թաղավարդ բնակավայրի սահմանից հարավ-արևմուտք՝ 5 կմ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս-արևելք, հասնում 37 կետը՝ 2763.4 մ հեռավորության վրա, որը գտնվում է Մոշխմհատ գյուղից հարավ-արևելք՝ 600 մ հեռավորության վրա: Անցնելով նույն ուղղությամբ 1794 մ հեռավորություն՝ հասնում է 36 կետը, որը գտնվում է Սարգսաշեն բնակավայրից 2 կմ հեռավորության վրա, ապա նորից նույն ուղղությամբ անցնելով 1906 մ՝ հասնում է Նաբաթխան գետակը՝ 35 կետը, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոմայրուղին, հասնում է 34 կետը՝ 3462.3 մ հեռավորության վրա: 34 կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով ձորակով, որը գտնվում է Սարուշենի և Սխտորաշենի համայնքների միջնամասում, հասնում է 33 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1273.0 մ բարձրության վրա: Այդ կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 32 կետը՝ 3414 մ հեռավորության վրա, ապա դեպի հյուսիս՝ 1013 մ՝ մինչև 31 կետը, որը գտնվում է Սարուշենի և Մսմնայի համայնքների սահմանագծում: 31 կետից անցնելով 1248 մ դեպի հյուսիս-արևմուտք՝ հասնում է 30 կետը, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով 573 մ, հասնում է 29 կետը, այնուհետև շրջվելով դեպի հյուսիս-արևմուտք 610 մ հեռավորություն՝ հասնում է 28 կետը, այնուհետև ձգվում դեպի արևմուտք 330 մ մինչև 27 կետը, այդտեղից հյուսիս-արևմուտք մինչև 26 կետը՝ 2250 մ հեռավորության վրա, ապա պետական անտառային ֆոնդով, 1583.1 մ բարձրու-թյան վրա անցնելով Բովուրխան սարով՝ հասնում է 25 կետը՝ 1608.0 մ բարձրության վրա: Կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, և, Բովուրխանին տակ կոչվող տեղամասով անցնելով Ստեփա-նակերտ-Մարտունի ավտոմայրուղին, հասնում է 24 կետը՝ 1207 մ հեռավորության վրա, այնու-հետև թեքվում է հյուսիս-արևմուտք, և, անցնելով 923 մ հեռավորություն՝ հասնում 23 կետը, որտեղից նորից շրջվում է դեպի հյուսիս-արևելք և դաշտային ճանապարհով հասնում 22 կետը` 1138 մ հեռավորության վրա: 22 կետից այն թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 947 մ, հասնում է 21 կետը, ապա թեքվում դեպի արևելք մինչև 20 կետը՝ 699 մ հեռավորության վրա: 20 կետից պետական անտառային ֆոնդով անցնելով 439 մ՝ հասնում է 19 կետը, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 270 մ, հասնում է 18 կետը, այդտեղից ձգվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով անանուն բարձունքով, անտառի միջով 469 մ՝ հասնում է 17 կետը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ 16 կետը: Ձգվելով դեպի հյուսիս-արևմուտք 1564 մ՝ սահմանագիծը հասնում է 15 կետը, որտեղից դեպի հյուսիս-արևելք անցնելով 958 մ՝ հասնում է 14 կետը, ապա պետական անտառի միջով ձգվելով 1550 մ՝ հասնում է 13 կետը, այնուհետև՝ Գուսար սարի 1181,5 մ բարձրության վրա տեղակայված 12 կետը: Այդ կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հասնում Հազարախութ սարը` 11 կետը՝ 963.8 մ բարձրության վրա: Սառնաղբյուր բնակավայրից հարավ-արևելք 300 մ վրա 11 կետից անցնելով 1213 մ՝ հասնում է 10 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս՝ անցնելով 1584 մ հեռավորություն, հասնում 9 կետը, ապա–2306 մ հեռավորություն՝ և հասնում 8 կետը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 630.9 մ հեռավորություն, հասնում է 7 կետը՝ Աղդամ-Սառնաղ-բյուր ճանապարհի վրա: Այդ կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, վերոհիշյալ ճանա-պարհով անցնելով 1806.7 մ՝ հասնում է հողային ջրանցքին՝ 6 կետը, ապա շարունակվելով ջրանցքի ուղղությամբ՝ հասնում է Աղդամ-Մարտունի ճանապարհը, որտեղ տեղակայված է 5 կետը` Մուղանլի գյուղից արևմուտք` 500 մ հեռավորության վրա: 5 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս և, անցնելով 637 մ, հասնում է 4 կետը, ապա թեքվելով դեպի արևմուտք՝ հասնում է 3 կետը, որը գտնվում է Մարտունի-Աղդամ մայրուղու վրա, այնուհետև` թեքվում է հյուսիս-արևմուտք մինչև 2 կետը , ապա՝ նույն ուղղությամբ մինչև 1 կետը, որը գտնվում է Կարկառ գետի վրա կառուցված կամրջի մոտ` Մարտունի-Աղդամ ավտոմայրուղու վրա: Այդտեղից այն Կարկառ գետի հոսանքի ուղղությամբ ձգվում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպա-նության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գիծը` Դ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Ասկերանի և Մարտունու շրջանների ու Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:
Մարտունու շրջան - Ադրբեջանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Դ - Ե
Մարտունու շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Դ տառով նշված տեղանքից, որը միաժամանակ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի, Մարտունու շրջանների և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծն անցնում է հարավ-արևելք՝ շփման գծով հասնելով Ե տառով նշված տեղանքը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հանգուցակետում: Այն գտնվում է նախկին Ֆիզուլիի շրջանի Ղարվանդ գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ 3100 մ հեռա-վորության վրա:
Մարտունու շրջան-Հադրութի շրջան
Սահմանագիծը՝ Ե - Զ
Մարտունու շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է Ե տառով նշված տեղանքից, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում և սահմանագծերի հանգուցակետ է: Այդ կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, նախկին բարձր լարման էլեկտրական գծերի ուղղությամբ հասնելով Ղարվանդ-Սեիդմահմուդլու տանող ճանապարհը, ապա թեքվում է դեպի արևմուտք՝ հասնելով Սեիդմահմուդլու գյուղամիջի կամուրջը, որը կառուց-ված է Վարանդա գետի վրա: Այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Վարանդա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ, անցնելով Ֆիզուլի քաղաքի և Դովլաթյարլը գյուղի միջև գտնվող ջրամբարը, շարունակվում է նույն ուղղությամբ, հասնում 11 կետը, որը գտնվում է Ջիվանի գյուղից հարավ-արևելք` 1500 մ հեռավորության վրա, Վարանդա գետի ձախ ափին: 11 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով Վարանդա գետը, հասնում է 10 կետը, որը գտնվում է Կարմիր Շուկա-Ֆիզուլի ճանապարհին` 800 մ հեռավորության վրա, ապա վերոհիշյալ ճանապարհով հասնում է 9 կետը, որը գտնվում է Վարանդա գետի վրա՝ Ջիվանի բնակավայրից 2000 մ հեռավորության վրա, այնուհետև Վարանդա գետով ձգվում է
մինչև Սարգսաշեն համայնքի երկրորդ հատվածը` 8 կետը: 8 կետից այն թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 720 մ, հասնում է 7ա կետը, այնուհետև ձգվում դեպի հյուսիս-արևմուտք մինչև 7 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի վրա: Այդտեղից շրջվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով անանուն բարձունքով, հասնում է 6 կետը, որը գտնվում է ծովի մա-կերևույթից 892.0 մ բարձրության վրա, ապա պետական անտառային ֆոնդով անցնելով Ֆա-րատաս տեղանքը, հասնում է 5 կետը, նորից պետական անտառային ֆոնդով հասնում է Մարխաթուն տեղամաս՝ 4 կետը, որը գտնվում է անանուն բարձունքի վրա՝ Քարաղբյուր աղ-բյուրից հյուսիս, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով անտառով Ղուզե տեղամասը, իջվածքով թեքվում և հասնում է Թամասանց ջուր կոչվող գետակը, ապա շարու-նակվում է գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ, անցնելով Քարինքամակ տեղամասով, հասնում է 2 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1383.0 մ բարձրության վրա: 2 կետից սահմանագիծը ձգվում է դեպի արևմուտք 952 մ, հասնում 1 կետը, ապա անցնելով 2560 մ հեռավորություն՝ հասնում է Զ տառով նշված տեղանքը, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Տումա Գոմեր տեղամասում, Թաղավարդ բնակավայրի սահմանից 5 կմ հարավ-արևմուտք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Քաշաթաղի շրջանի համայնքների 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:
Քաշաթաղի շրջանը սահմանակցում է՝
Խ - Կ հատվածով՝ Շահումյանի շրջանին,
Կ - Գ հատվածով՝ Մարտակերտի շրջանին,
Գ - Թ հատվածով` Ասկերանի շրջանին,
Թ - Ը հատվածով` Շուշիի շրջանին,
Ը - Ի հատվածով` Հադրութի շրջանին,
Ի - Լ հատվածով` Իրանի Իսլամական Հանրապետությանը,
Լ - Խ հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:
Ծանոթություն. Քաշաթաղի շրջանի վարչական տարածքի հատակագիծը կազմված է ըստ 1:100 000 մասշտաբի:
Քաշաթաղի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը տրված է ըստ 1 : 50 000 մասշտաբի:
Քաշաթաղի շրջան-Շահումյանի շրջան
Սահմանագիծը՝ Խ - Կ
Քաշաթաղի շրջանի սահմանը Շահումյանի շրջանի հետ սկսվում է Խ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Միխտուք սարի վրա և հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի շրջանների և Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից Քաշաթաղի շրջանի սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս-արևելք մինչև Դալիդաղ սարը` ծովի մակերևույթից 3616.9 մ բարձրության վրա, որտեղ կա նաև գեոդեզիական ցանցի կետ: Այդ-տեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա տեղական ճանապարհով, Միխտուք լեռնա- շղթայով՝ դեպի հյուսիս-արևելք, անցնելով 2477.0 մ բարձրության Նարդևան սարով, և հասնում 2358.5 մ բարձրության Չիլգյաս սարը, որտեղ տեղակայված է գեոդեզիական ցանցի կետ և գտնվում է Կ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի ու Մար-տակերտի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Քաշաթաղի շրջան - Մարտակերտի շրջան
Սահմանագիծը՝ Կ - Գ
Քաշաթաղի շրջանի սահմանը Մարտակերտի շրջանի հետ սկսվում է Կ տառով նշված տե-ղանքից, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների սահմա-նագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, Ղարաբաղյան լեռնաշղթայով մինչև Ալլակայա սարը` ծովի մակերևույթից 2582.3 մ բարձրության վրա, որտեղ ամրացված է նաև գեոդեզիական ցանցի կետ: Մինչ Ալլակայա սարը հասնելը սահմանագիծն անցնում է 2242.0 մ բարձրության Իլդրիմ սարով, ապա` 2184.0 մ, 2076.0 մ, 2084.0 մ բարձրության բարձունքներով, որտեղ հատվում են դաշտային 4 ճանապարհներ, այնուհետև նույն լեռնաշղթայով` մինչև 2300.2 մ բարձրության անանուն բարձունքը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի արևելք և հասնում Ալլակայա սարի վրա տեղակայված Գ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի հանգուցակետը :
Քաշաթաղի շրջան - Ասկերանի շրջան
Սահմանագիծը՝ Գ - Թ
Քաշաթաղի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Գ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Քաշաթաղի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է Ալլակայա սարի վրա` ծովի մակերևույթից 2582.3 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ՝ 1 կետը` 2411.0 մ բարձրության, այնուհետև 2 կետը` 2409.0 մ բարձրության, ապա 3 կետը` 2567.0 մ բարձրու-թյան վրա և հասնում մինչև Կըրխկըզ սարը՝ 4 կետը, ծովի մակերևույթից 2679.3 մ բարձրության վրա: 4 կետից այն թեքվում է դեպի հարավ-արևելք 2204.5 մ՝ մինչև 5 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2645.4 մ բարձրության վրա, նորից ձգվում է դեպի հարավ-արևելք, Կըրխկըզ լեռնաշղթայով անցնելով 1251.2 մ հեռավորություն, և հասնում է 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2807.0 մ բարձրության վրա, ապա նույն շղթայով շարունակվում է մինչև 7 կետը` 2832.3 մ բարձրության վրա, հետո՝ 8 կետը` 2823.2 մ բարձրության վրա, որտեղ կա գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից շարունակվելով նույն ուղղությամբ՝ սահմանագիծը հաս-նում է 9 կետը՝ 2769.0 մ բարձրության վրա, ապա 10 կետը` 2773.7 մ բարձրության վրա, այնուհետև 11 կետը` 2599.9 մ բարձրության վրա և 12 կետը` 2552.4 մ բարձրության վրա: 12 կետից թեքվում է դեպի հարավ՝ մինչև 13 կետը` 2544.9 մ բարձրության վրա, ապա 14 կետը` 2524.9 մ բարձրության վրա և հասնում է Ուչդաղ սարի 2574.2 մ բարձրության վրա տեղակայված 15 կետը, որտեղ առկա է նաև գեոդեզիական ցանցի կետ: Այդ կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք՝ մինչև 16 կետը, որը գտնվում է Երկարձորջուր տեղա-մասում և որի բարձրությունը ծովի մակերևույթից 2412.2 մ է: Այդտեղից դաշտային ճանապարհով հասնում է Թ տառով նշված տեղանքը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2384.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Քաշաթաղի շրջան - Շուշիի շրջան
Սահմանագիծը՝ Թ- Ը
Քաշաթաղի շրջանի սահմանը Շուշիի շրջանի հետ սկսվում է Թ տառով նշված տեղանքից, որը գտնվում է 2384.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը Ղարաբաղյան լեռնաշղթայով ձգվում է դեպի հարավ մինչև 1 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2258.3 մ բարձրության վրա, այնուհետև հասնում 2 կետը` 2089.4 մ բարձրության վրա: Այդ կետից այն դաշտային ճանապարհով նույն ուղղությամբ ձգվում է մինչև 3 կետը` 2045.6 մ բարձրության վրա, ապա հասնում 4 կետը` 2096.0 մ բարձրության վրա, այնուհետև 5 կետը` 2072.0 մ բարձրության վրա, ու հասնում մինչև 6 կետը: 6 կետից սահմանագիծը ձգվում է դեպի արևելք և, անցնելով 630.3 մ հեռավորություն, հասնում 7 կետը` 2207.0 մ բարձրության վրա, իսկ այդտեղից էլ` 8 կետը, որը գտնվում է ճանապարհի և առվի հատման տեղում` 1444.4 մ հեռավորության վրա: 8 կետից ձգվում է հարավ մինչև 9 կետը` 2176.4 մ հեռավորության վրա, ապա նույն ուղղությամբ մինչև 10 կետը` Բազիր գետի հետ հատման տեղը: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք՝ վերոհիշյալ գետով մինչև 11 կետը` 723.1 մ հեռավորության վրա, ապա նորից թեքվում է դեպի հարավ-արևելք՝ մինչև 12 կետը, որը գտնվում է բարձունքի վրա՝ պետական անտառի մեջ: 12 կետից այն ձգվում է դեպի հարավ մինչև Լաչին սարը՝ 13 կետը՝ 1884.0 մ բարձրության վրա, իսկ դեպի հարավ Ոսկեքար սարի շղթայով մինչև 14 կետը՝ 1742.8 մ բարձրության վրա, ապա 15 կետը՝ 1606.8 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը, հատելով Գորիս-Ստեփանակերտ և Բերձոր-Հադրութ ավտոմայրուղիները, Բերձոր քաղաքի արևելյան մասով ձգվում է մինչև 16 կետը: 16 կետից այն, հատելով Բերձոր-Հադրութ ավտոմայրուղին, հասնում է մինչև 17 կետը` 1784.0 մ բարձրության վրա, որը գտնվում է Հին շեն բնակավայրից 1200 մ հեռավորության վրա: 17 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում 18 կետը, ապա դեպի հարավ-արևմուտք մինչև 19 կետը` 1591.0 մ բարձրության վրա, իսկ այդտեղից դաշտային ճանապարհով ձգվում է մինչև 20 կետը` 1349.0 մ բարձրության վրա, և, նույն դաշտային ճանապարհով անցնելով 945.9 մ հեռավորություն, հասնում է 21 կետը: 21 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 22 կետ՝ 1119.5 մ բարձրության վրա, այնուհետև հարավ՝ մինչև 23 կետը, որը գտնվում է Ոսկի գետի ափին, ապա` դեպի հարավ-արևելք և, անցնելով 642.8 մ հեռավորություն, հասնում 24 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով 1442.3 մ հեռավորություն, հասնում է 25 կետը՝ Դագիր-մանյան բնակավայրի հյուսիսային մասը: 25 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 26 կետը, ապա մինչև 27 կետը, որը գտնվում է Սուսուզ սարի վրա՝ 1689.0 մ բարձրության վրա, ապա նույն ուղղությամբ շարունակվում է մինչև Ը տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Քաշաթաղի շրջան - Հադրութի շրջան
Սահմանագիծը՝ Ը - Ի
Քաշաթաղի շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է Ը տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի արևելք մինչև 1 կետը, որը գտնվում է Սուարասի բնակավայրի հյուսիսային մասում` 500 մ հեռավորության վրա: 1 կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք մինչև 2 կետը՝ 1989.7 մ բարձրության վրա, ապա դեպի հարավ-արևելք՝ հասնում մինչև Զիարաթ սարը` ծովի մակերևույթից 2140.4 մ բարձրության վրա: Այդտեղից ձգվում է դեպի հարավ մինչև 4 կետը՝ 1952.6 մ բարձրության վրա, ապա՝ 5 կետը, որը գտնվում է գետակի ափին, այնուհետև շարունակվում է Հարար բնակավայրի սահմանի արևելյան մասով մինչև 6 կետը: 6 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 7 կետը, որը գտնվում է 2 գետերի միախառնման տեղում, այնուհետև թեքվում է դեպի արևելք մինչև 8 կետը՝ 1527.0 մ բարձրության վրա: 8 կետից նույն ուղղությամբ բարձունքներով հասնում է 9 և 10 կետերը, ապա ձգվում է դեպի հարավ-արևելք՝ Կուրուկկալեր տեղամասով մինչև 11 կետը: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 12 կետը, որտեղից ձգվում է դեպի հարավ, հասնում 13 կետը, որը գտնվում է Աղդաիրման գետի վրա: 13 կետից գետի հոսանքի ուղղությամբ սահմանագիծը ձգվում է մինչև 14 կետը, ապա պետական անտառով, Փուլչեփշան տեղամասով մինչև 15 կետը՝ 1332.0 մ բարձրության վրա: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում մինչև 16 կետը, որը գտնվում է Ինջա գետի ափին, ապա նորից թեքվելով դեպի հարավ-արևելք՝ հասնում է մինչև Դաղթումաս սարում նշված 18 կետը՝ 1580.5 մ բարձրության վրա: 18 կետից ձգվում է դեպի հարավ մինչև 19 կետը, որը գտնվում է Դաղթումաս բնակավայրի արևմտյան մասում ու, շարունակվելով նույն ուղղությամբ, հասնում է մինչև 20 կետը, այդտեղից էլ` մինչև 21 կետը, որը գտնվում է ճանապարհների խաչմերուկում: 21 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 22 կետը՝ 654.0 մ բարձրության վրա, ապա նույն ուղղությամբ մինչև 23 կետը՝ 682.0 մ բարձրության վրա, այնուհետև անցնելով 622.1 մ բարձրության բարձունքով՝ ձգվում է դեպի հարավ-արևելք մինչև 24 կետը` 1287.6 մ հեռավորության վրա: Այդտեղից նույն ուղղությամբ անցնելով 3808 մ հեռավորություն՝ հասնում է մինչև դաշտային ճանապարհների խաչմերուկը, որտեղ գտնվում է 25 կետը, ապա ձգվում է մինչև 26 կետը և նորից դաշտային ճանապարհների խաչմերուկով, հատելով Ինջա գետը, հասնում է մինչև Գովշաթլու բնակավայրը տանող ճանապարհը, որտեղ գտնվում է 27 կետը: 27 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ մինչև 28 կետը՝ 489.6 մ բարձրության վրա, ապա` դեպի հարավ-արևելք մինչև 29 կետը՝ 466.9 մ բարձրության վրա, հասնելով մինչև Հավալու սարը՝ 436.5 մ բարձրության վրա: Այդտեղից ձգվելով նույն ուղղությամբ՝ հասնում է մինչև 381.6 մ բարձրության բարձունքը, ապա նորից ձգվելով նույն ուղղությամբ՝ Մաստալա բնակավայրով հասնում է մինչև Արաքս գետի ափին Ի տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Հադրութի շրջանների և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:
Քաշաթաղի շրջան - Իրանի Իսլամական Հանրապետություն
Սահմանագիծը՝ Ի - Լ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը հանդիսանում է Արաքս գետի ափին Ի տառով նշված տեղանքը: Այդտեղից Քաշաթաղի շրջանի և Իրանի Իսլամական Հանրապե-տության սահմանագիծը ձգվում է Արաքս գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև Լ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է Տիտիչ գետի և Արաքս գետի միախառնման տեղում:
Քաշաթաղի շրջան - Հայաստանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Լ - Խ
Քաշաթաղի շրջանի սահմանը Հայաստանի Հանրապետության հետ սկսում է Լ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Արաքս և Տիտիչ գետերի միախառնման տեղում և հանդի-սանում է Քաշաթաղի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապե-տության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս մինչև Խ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Միխտուք լեռնաշղթայի վրա և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի, Շահումյանի շրջանների ու Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակա-գծերը և դաշտային հետազոտման աշխատանքները:
Շահումյանի շրջանը սահմանակցում է`
Ծ - Հ հատվածով՝ Ադրբեջանի Հանրապետությանը.
Հ- Ա- Կ հատվածով՝ Մարտակերտի շրջանին.
Կ - Խ հատվածով՝ Քաշաթաղի շրջանին.
Խ - Ծ հատվածով՝ Հայաստանի Հանրապետությանը:
Ծանոթություն. Շահումյանի շրջանի վարչական տարածքի հատակագիծը կազմված է ըստ 1 : 100 000 մասշտաբի:
Շահումյանի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը տրված է ըստ 1 : 50 000 մասշտաբի:
Շահումյանի շրջան - Ադրբեջանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Ծ - Հ
Շահումյանի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Ծ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Աղչին սարի 3300.4 մ բարձրության բարձունքում՝ Մռավյան լեռնաշղթայի վրա ու հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հան-գուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք 3276.0 մ, 3293.0 մ, 3265.0 մ, 3054.0 մ (Զինգիր սար), 3042.0 մ, 3200.1 մ (Աղսար), 3121.0 մ, 3187.0 մ, 3223.0 մ, 3381.0 մ, 3417.0 մ, 3382.0 մ, 3277.0 մ, 3162.6 մ, 3444.8 մ բարձրության բարձունքներով, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք ու 3465.0 մ և 3600.0 մ բարձրության բարձունքներով՝ չհասած Գյամիշ սարը՝ 2000 մ հեռավորության վրա ձգվում է դեպի հյուսիս՝ Խանլար քաղաքի ուղղությամբ, Քյափազ սարի արևելյան մասով, և նախկին Շահումյանի շրջանի սահմաններով հասնում է Հ տառով նշված տեղանքը (նշված տարածքները գտնվում են Ադրբեջանի Հանրապե-տության զինված ուժերի վերահսկողության տակ): Հ տառով նշված տեղանքը հանդիսանում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների ու Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը, որը գտնվում է Ինջա գետի վրա, Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս՝ 7000 մ հեռավորության վրա:
Շահումյանի շրջան - Մարտակերտի շրջան
Սահմանագիծը՝ Հ - Ա - Կ
Շահումյանի շրջանի սահմանը Մարտակերտի շրջանի հետ սկսվում է Հ տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է Ինջա գետի վրա, Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս՝ 7000 մ հեռավո-րության վրա, և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի, Շա-հումյանի շրջանների և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդ կետից Ինջա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով Գյուլիստան բնակավայրի հարավային մասով՝ մինչև Ինջա գետի ակունքը, սահմանագիծը Մռավյան լեռնաշղթայով հասնում է Գյամիշ սարի՝ ծովի մակերևույթից 3724.0 մ բարձրության վրա Ա տառով նշված տեղանքը, ուր տեղադրված է նաև գեոդեզիական ցանցի կետ և որը հանդիսանում է Շահում-յանի, Մարտակերտի շրջանների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկո-ղության տակ գտնվող տարածքների սահմանագծերի հանգուցակետը: Այդ կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 1 կետը՝ 2277.9 մ հեռավորության վրա, որտեղ հատ-վում են դաշտային ճանապարհները: Այդտեղից ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 2 կետը՝ 2918.0 մ բարձրության վրա, ապա՝ նույն ուղղությամբ մինչև 3 կետը, այնուհետև՝ 4 կետը, որը գտնվում է Ավալիքլու տեղամասում՝ դաշտային ճանապարհի մոտ: 4 կետից անցնելով 1708.5 մ հեռավորություն՝ այն Կանն լճակի արևելյան մասով հասնում է 5 կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և հասնում 6 կետը, այնուհետև` 7 կետը, որը գտնվում է Բուզլուխ սարի 2374.7 մ բարձրության վրա: 7 կետից ձգվում է դեպի հարավ, հասնում 8 կետը՝ 2051.0 մ բարձրության վրա, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հասնում 9 կետը՝ 873.0 մ բարձրության վրա, ապա՝ 10 կետը, որտեղից շարունակվում է մինչև 11 կետը, որը գտնվում է Վանքի համայնքի հյուսիս-արևելյան մասում: 11 կետից Վանքի համայնքի արևելյան մասով սահմանագիծն իջնում է Թարթառ գետի հոսանքով՝ հասնում 12 կետը, ապա ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 13 կետը` ծովի մակերևույթից 1462.0 մ բարձրության վրա: Այդտեղից կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, հասնում 14 կետը՝ 1594.0 մ բարձրության վրա, ապա դեպի հարավ-արևելք` մինչև գետի հունը, ու հասնում 15 կետը, այդտեղից էլ նույն ուղղությամբ` մինչև 16 կետը, որը գտնվում է պետական անտառում՝ 1365.0 մ բարձրության վրա: 16 կետից այն շարունակվում է նույն ուղղությամբ, պետական անտառով ձգվում դեպի 17 և 18 կետերը: 18 կետից այն թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ հատելով Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհը, ինչպես նաև` Թարթառ գետը, պետական անտառով Արագ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում է մինչև 19 կետը: 19 կետից ձգվում է դեպի հարավ մինչև 20 կետը՝ 1782.0 մ բարձրության վրա, ապա դաշտային ճանապարհով մինչև 21 կետը՝ Սարկավան սարը, 2285.0 մ բարձրության վրա, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 2311.0 մ, 2231.0 մ, 2275.9 մ բարձրության բարձունքներով, Ելլիգեդիր սարից հասնում մինչև Աղգայայի գլուխ սարը` 2286.2 մ բարձրության վրա, ապա Ջինլի տեղամասով ձգվում մինչև Չիլգյաս սարի 2358.5 մ բարձրության վրա գտնվող Կ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:
Շահումյանի շրջան - Քաշաթաղի շրջան
Սահմանագիծը՝ Կ - Խ
Շահումյանի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Չիլգյաս սարի 2358.5 մ բարձրության վրա գտնվող Կ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Շահումյանի, Մար-տակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի արևմուտք և, անցնելով 2293.0 մ, 2219.0 մ, 2623.5 մ բարձրության բարձունքներով, Նարդևան լեռան ստորոտով, կրկին թեքվում է դեպի արևմուտք և 2791.0 մ, 2941.0 մ բարձրության բարձունքներով, ինչպես նաև Շիշթափա լեռան 3239.0 մ բարձունքով, Միխտուք սարի (3411.4 մ) ստորոտով անցնելով 3562.3 մ բարձրության բարձունքը՝ հասնում է Դալիդաղ լեռը (3619.9 մ), ապա անցնելով 3467.0 մ, 3320.3 մ, 3233.0 մ բարձրության բարձունքներով՝ հասնում մինչև Խ տառով նշված տեղանքը` Հայաստանի Հանրապետության սահմանի հետ հատման կետը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի շրջանների և Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:
Շահումյանի շրջան - Հայաստանի Հանրապետություն
Սահմանագիծը՝ Խ - Ծ
Շահումյանի շրջանի սահմանը Հայաստանի Հանրապետության հետ սկսվում է Խ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի շրջանների և Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Ծ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Աղչին բարձունքում և հանդիսանում է Շահումյանի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչատարածքային
սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես նաև Շուշիի շրջանի համայնքների 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:
Շուշիի շրջանը սահմանակցում է՝
Թ - Է հատվածով հյուսիսում և արևելքում` Ասկերանի շրջանին.
Է - Ը հատվածով՝ Հադրութի շրջանին.
Ը - Թ հատվածով արևմուտքում՝ Քաշաթաղի շրջանին:
Շուշիի շրջան - Ասկերանի շրջան
Սահմանագիծը՝ Թ - Է
Շուշիի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Թ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքից դեպի հարավ-արևմուտք 30 կմ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը Ղարաբաղյան լեռնաշղթայի 2384.0 մ բարձրության բարձունքով ձգվում է դեպի հյուսիս-արևելք, Երկարձորջուր տեղանքով հասնում մինչև 657.5 մ հեռավորության վրա գտնվող 1 կետը, ապա` 873.9 մ հեռավորության վրա գտնվող 2 կետը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 640.0 մ հեռավորություն, հասնում է 3 կետը: 3 կետից թեքվում է դեպի արևելք և, անցնելով 1249.4 մ հեռավորություն, հասնում 4 կետը, ապա նորից թեքվում դեպի արևելք՝ մինչև 5 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2218.8 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հասնում 2067.0 մ և 2059.5 մ բարձրության բարձունքների 6 և 7 կետերը, ապա՝ 1444.4 մ հեռավորու-թյան վրա գտնվող 8 կետը: 8 կետից անցնում է Միխտուք սարը, որի բարձրությունը ծովի մակերևույթից 2074.4 մ է, և, թեքվելով դեպի հյուսիս, հասնում 9 կետը` 2176.4 մ հեռավորու-թյան վրա: 9 կետից թեքվում է դեպի արևելք, անցնելով 1345.7 մ հեռավորություն, հասնում է 10 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1731.2 մ բարձրության վրա, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս՝ 11 կետը՝ 1760,8 մ բարձրության վրա, նորից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև 12 կետը և, դեպի հարավ-արևելք անցնելով 1693.8 մ բարձրության բարձունքով՝ հասնում է 13 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1579.9 մ բարձրության վրա, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք՝ հասնում է 14 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1432.0 մ բարձրության վրա: 14 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք՝ իջվածքով իջնում 15 կետը` 1314 մ հեռավորության վրա, ապա 16 կետը` 817 մ հեռավորության վրա, հասնում 17 կետը, որը գտնվում է Խալիֆալի գետի ափին: Այդտեղից անցնելով Խալիֆալի գետը և մայրաքաղաք Ստեփանակերտը սնուցող ջրատարը՝ բարձրանում է դեպի Շուշի տանող ճանապարհը: Ճանապարհին զուգահեռ թեքվում է դեպի Ղայբալիշեն բնակավայրից հյուսիս-արևելք, հասնելով մինչև 19 կետը, որը գտնվում է Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու առաջին ոլորանում, ապա թեքվում է ճանապարհով դեպի հարավ-արևելք՝ մինչև 20 կետը, որը գտնվում է Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու երկրորդ ոլորանում: Այդտեղից սահմանագիծը շրջվում է դեպի հարավ մինչև 21 կետը, որը տեղակայված է Շուշիի գերեզմանոցից իջնող ձորակի հետ հատման տեղում՝ 1740 մ հեռավորության վրա: Այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 22 կետը` 300 մ հեռավորության վրա, ապա անցնում է դաշտային ճանապարհով, հատելով Կարկառ գետը 909 մ բարձրության վրա, ձգվելով Կարկառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ և թեքվելով դեպի հարավ-արևելք` պետական անտառային ֆոնդով, 1553,3 մ բարձրության բարձունքով, որտեղ տեղակայված է գեոդեզիական ցանցի կետ, հասնում է մինչև 23 կետը՝ Պուզուլիտ գետակի ափին, նորից թեքվում է հարավ-արևմուտք մինչև 24 կետը՝ 1378.1 մ հեռավորության վրա, այդտեղից՝ դեպի արևմուտք մինչև 25 կետը` 1468.6 մ հեռավորության վրա, ապա՝ դեպի հարավ 26 կետը` 1969.2 մ հեռավորության վրա: 26 կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հասնելով 27 կետը՝ 1182.9 մ հեռավորության վրա, ապա դեպի հարավ-արևելք՝ մինչև Է տառով նշված տեղանքը՝ ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա, որը գտնվում է Ավետարանոց բնակավայրից հարավ-արևմուտք, շուրջ 5000 մ հեռավորության վրա:
Շուշիի շրջան - Հադրութի շրջան
Սահմանագիծը՝ Է - Ը
Շուշիի շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա գտնվող Է տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Հադրութի, Ասկե-րանի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 3221.4 մ հեռավորություն, հասնում է 7 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2436.0 մ բարձրության վրա, ապա Թայասալ բարձունքի աջամասով անցնելով Ալթունթախտ տեղամասը՝ հասնում է 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2292.0 մ բարձրության վրա: Ձգվելով նույն ուղղությամբ և, անցնելով Ղոնաղյուրդ տեղամասով, հասնում է Չըրըշլու սարում տեղակայված 5 կետը, որը գտնվում է 2402.8 մ բարձրության վրա, ապա շարունակվում է դեպի արևմուտք՝ Ղշլաղ գյուղի տակով անցնող գետակով, հասնում 4 և 3 կետերը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հասնելով ծովի մակերևույթից 1596.2 մ բարձրության վրա գտնվող 2 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով 2481.5 մ հեռավորություն, հասնում է 1 կետը, ապա շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, հասնում է անանուն բարձունքը, և, անցնելով 950.5 մ հեռավորություն, հասնում է Սուսուզ սարի բարձունքից 970 մ հեռավորության վրա Ը տառով նշված տեղանքը:
Շուշիի շրջան - Քաշաթաղի շրջան
Սահմանագիծը՝ Ը - Թ
Շուշիի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Ը տառով նշված տեղանքից, որը գտնվում է Շուշիի շրջանի հարավում, Սուսուզ սարից դեպի արևելք 970 մ հեռավորու-թյան վրա: Այդտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք դեպի Սուսուզ սարը, և, անցնելով 2100 մ, հասնում է 26 կետը, ձգվում մինչև 25 կետը, ապա Դագիրմանյան բնակավայրի տակով անցնելով 1442.4 մ հեռավորություն՝ հասնում է 24 կետը: Այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` 642.8 մ, հասնում է Ոսկեջուր վտակի մոտ տեղակայված 23 կետը, ապա վտակի հոսանքի հակառակ ուղղությամբ՝ 22 կետով (ծովի մակերևույթից 1224,2 մ բարձրության վրա), ձգվում է դեպի հյուսիս՝ մինչև 21 կետը: 21 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք՝ մինչև 1349.0 մ բարձրության անանուն բարձունքում նշված 20 կետը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` հասնում է 19 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1591.0 մ բարձրության վրա: Տեղական ճանապարհով նույն ուղղությամբ ձգվում է մինչև 18 կետը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ մինչև 17 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1784.0 մ բարձրության Ջամըչումաս բարձունքում` Հին շեն գյուղից 600 մ հարավ-արևելք: Այդտեղից այն պետական անտառային ֆոնդով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1517.3 մ բարձրության բարձունքը, ապա թեքվելով դեպի արևմուտք՝ հասնում Յաղլըդարա գետակը, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս՝ 16 կետով անցնելով Բերձոր-Կուբաթլու ավտոմայրուղին, նորից թեքվում և հատում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և հասնում 15 կետը՝ 1606,8 մ բարձրության վրա, ապա Ոսկեքար լեռնաշղթայով, անցնելով 1742,8 մ բարձրության բարձունքով՝ 14 կետը, այնուհետև Բերձոր քաղաքի արևելքով բարձրանում է դեպի 13 կետը՝ 1884.0 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը պետական անտառային ֆոնդով ձգվում է դեպի հյուսիս՝ մինչև 12 կետը, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 2074 մ հեռավորություն, հասնում է 11 կետը` Բազիր գետը, այնուհետև շարունակվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ դեպի հյուսիս- արևելք 723,1 մ՝ հասնում է 10 կետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք մինչև 9 կետը, ապա, անցնելով 2176,4 մ հեռավորություն, հասնում է 8 կետը՝ 1879,0 մ բարձրության վրա: 8 կետից թեքվում է դեպի արևելք մինչև 7 կետը՝ 2207.0 մ բարձրության բարձունքը, ապա դեպի հյուսիս-արևելք մինչև Ղարաբաղյան լեռնաշղթան՝ 6 կետը, այնուհետև ուղիղ Ղարաբաղյան լեռնաշղթայով հասնում մինչև ծովի մակերևույթից 2072.0 մ, 2096.0 մ, 2045.6 մ, 2089.4 մ, 2258.5 մ բարձրության վրա գտնվող 5-4-3-2-1 կետերը, ապա Թ տառով նշված տեղանքը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2384.0 մ բարձրության վրա:
Ստեփանակերտ քաղաքի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 25 000, 1 : 10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները:
Ստեփանակերտ քաղաքը սահմանակցում է՝
Ա - Բ հատվածով հյուսիսում, հարավում և արևմուտքում՝ Ասկերանի շրջանին.
Բ - Ա հատվածով հարավում՝ Շուշիի շրջանին:
Ստեփանակերտ - Ասկերանի շրջան
Սահմանագիծը՝ Ա - Բ
Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանագիծը սկսվում է Ա տառով նշված տեղանքից, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Կրկժան տեղամասից դեպի հարավ-արևմուտք 2800 մ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը անտառային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հասնելով 570 մ հեռավորության վրա գտնվող 1 կետը, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում է 2 կետը՝ Փահլուրինջուր կոչվող գետակի վրա, ապա ձգվում է գետակի հոսանքի ուղղությամբ, հատում Ստեփանակերտ-Քյոսալար ճա-նապարհը՝ հասնում 3 կետը, որը գտնվում է նախկին ավտովերանորոգման գործարանից 200 մ ներքև դեպի հյուսիս: Այնուհետև անցնում է 4 կետը՝ ծովի մակերևույթից 814.6 մ բարձրության վրա, շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, հասնելով 5 կետը` Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհը: Ճանապարհով շարունակվում է 681 մ՝ մինչև 6 կետը: Այդտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք և դաշտային ճանապարհով անցնելով 250 մ՝ սահմանագիծը հասնում է 7 կետը, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք և անցնելով 1170 մ՝ հասնում է 8 կետը: 8 կետից շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով դարավանդների և վարելահողի սահմանով 720 մ՝ հասնում է 9 կետը, ապա թեքվելով դեպի հյուսիս, անցնելով դարավանդների ձորակով 330 մ` հասնում է 10 կետը, որը գտնվում է վարելահողի սկզբնամասում: Այդտեղից այն վարելահողի և արոտի սահմանով թեքվելով դեպի հյուսիս-արևելք և անցնելով 240 մ՝ հասնում է 11 կետը: 11 կետից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 307 մ, հասնում է 12 կետը՝ դարավանդների և վարելահողի սահմանը, այնուհետև ձգվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով հասնում մինչև 13 կետը, որը գտնվում է Կարկառ գետի ափին: Շարունակվելով Կարկառ գետի հոսանքով՝ թեքվում է դեպի հյուսիս, հասնելով Կարկառ գետի վրա կառուցված երկաթգծի կամրջին, որտեղ նշված է 14 կետը: Այդ կետից սահմանագիծը կամրջի ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևելք՝ հասնում 15 կետը, որը գտնվում է ջրանցքի վրա, ապա ջրանցքի հոսանքին հակառակ ուղղությամբ ձգվում մինչև Խանին բաղ կոչվող տեղամասը, հասնելով 16 կետը: 16 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով հասնում 17 կետը, որը գտնվում է Աջափնյակ տեղամասում` գերեզմանոցի հյուսիսում, ուր խաչվում են դաշտային ճանապարհները, ապա նույն ուղղությամբ անցնելով Մալիբեյլի բնակավայրի հյուսիսի ժայռերը՝ հասնում է 18 կետը, որը գտնվում է նախկին Ղուշչուլար կոչվող բնակավայրի արևելքում: 18 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ընդգրկելով նախկին Մալիբեյլի գյուղը, հասնում է Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող 19 կետը: Այդ կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 230 մ, հասնում է 20 կետը, ապա ձգվում է դեպի հարավ-արևմուտք, և վարելահողի և արոտի սահմանին գտնվող դաշտային ճանապարհով անցնելով Թավանձոր ջուրը, Ստեփանակերտ-Ասկերան գազամուղը, հասնում է Կարկառ գետի վրա Թթուջուր կոչվող աղբյուրի հարավային մասում գտնվող 21 կետը: 21 կետից Կարկառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով Կարկառ և Խալիֆալի գետերի միախառնման տեղը, Կարկառ գետով շարունակվելով՝ հասնում է 22 կետը, ապա թեքվում է դեպի արևմուտք և, հատելով Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին, հասնում 23 կետը, որը գտնվում է Հին Արմենավան թաղամասով հոսող Խալիֆալի գետի ափին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ Խալիֆալի գետի հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում Բ կետով նշված տեղանքը, որը գտնվում է Ղայբալիշեն բնակավայրից 700 մ դեպի արևմուտք և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմա-նագծերի հանգուցակետը:
Ստեփանակերտ - Շուշի
Սահմանագիծը՝ Բ - Ա
Ստեփանակերտ քաղաքի սահմանագիծը Շուշիի շրջանի հետ սկսվում է Բ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Ղայբալիշեն բնակավայրից 700 մ դեպի արևմուտք և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանագծերի հանգուցակետը: Այդ-տեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք՝ Ղայբալիշեն բնակավայրից հյուսիս գտնվող ձորակով մինչև 3 կետը, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Ղայբալիշեն-Ստեփանակերտ ճանապարհով հասնում 2 կետը: 2 կետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 1 կետը, նույն ուղղությամբ նույն ձորակով հասնում է Ա տառով նշված տեղանքը, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Կրկժան տեղամասից դեպի հարավ-արևմուտք՝ 2800 մ հեռավորության վրա:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա.ԶԱԼԻՆՅԱՆ