«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2009թ. սեպտեմբերի 16-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի երրորդ մասը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «սույն» բառով: 

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Համայնքների և շրջանների վարչական սահմանների ամրացումը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»: 

 

 Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ հոդվածով`

 

«Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 8.1-8.34-ում:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.1-ում:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ապահենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ապահենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.2-ում:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ասրիկի

                       գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ասրիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.3-ում:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.4-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.4-ում:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.5-ում:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղջերունիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղջերունիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.6-ում:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.7-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղցատեղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղցատեղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.7-ում:»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.8-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղցու

                        գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղցու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.8-ում:»:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.9-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զառալյուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զառալյուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.9-ում:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.10-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զովքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զովքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.10-ում:»:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.11-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զուարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Զուարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.11-ում:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.12-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Իշխանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Իշխանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.12-ում:»:

 

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Խոզենեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Խոզենեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.13-ում:»:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.14-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Խոփերի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Խոփերի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.14-ում:»:

 

Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.15-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծավալքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծավալքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.15-ում:»:

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.16-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծարի

                         գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.16-ում:»:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.17-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Կորեկնեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Կորեկնեկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.17-ում:»:

 

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.18-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հավսաթաղի

                         գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                        

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հավսաթաղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.18-ում:»:

 

Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.19-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հովվաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Հովվաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.19-ում:»:

 

Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.20-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ճումենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ճումենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.20-ում:»:

 

Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.21-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Մշենու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Մշենու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.21-ում:»:

 

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.22-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր

                         Բանանցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                      

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Բանանցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.22-ում:»:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.23-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր

                         Բրաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                        

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Բրաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.23-ում:»:

 

Հոդված 27. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.24-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր

                         Գետաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                        

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Գետաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.24-ում:»:

 

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.25-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.25-ում:»:

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.26-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի

                         Նոր Խարխափուտի գյուղական համայնքի վարչական սահմանների

                        նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.26-ում:»:

 

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.27-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի

                         Նոր Կարաչինարի գյուղական համայնքի վարչական սահմանների

                         նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Կարաչինարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.27-ում:»:

 

Հոդված 31. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.28-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի

                         Նոր Մանաշիդի գյուղական համայնքի վարչական սահմանների

                         նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.28-ում:»:

 

Հոդված 32. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.29-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր

                         Վերինշենի գյուղական համայնքի վարչական սահմանների

                         նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Վերինշենի գյուղական  համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.29-ում:»:

 

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.30-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Շիկաքարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Շիկաքարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.30-ում:»:

 

Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.31-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                         

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.31-ում:»:

 

Հոդված 35. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.32-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Չափնու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Չափնու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.32-ում:»:

 

Հոդված 36. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.33-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ջերմաջուրի

                         գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                         

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Ջերմաջուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.33-ում:»:

 

Հոդված 37. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.34-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

                       

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.34-ում:»:

 

Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

           ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

           ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

        

         20 հոկտեմբերի 2009թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-48-Ն

 

 

 

 

 

 

                                                                                          Հավելված 8.1.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ  ՔԱՐՎԱՃԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քարվաճառի քաղաքային համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևմտյան մասում:                                                                                                        

Համայնքի վարչական տարածքի մակերեսը  կազմում է 12218.1 հա:

Համայնքի վարչական սահմանագծի երկարությունը  կազմում  է  54413.3 մ:

Քարվաճառ համայնքը հյուսիս-արևելքից 0015-0052 հատվածով սահմանակից է Նոր Վերինշեն համայնքին, հյուսիս-արևելքից 0052–0016 հատվածով` Մշենի համայնքին,  հարավ-արևելքից 0016 -0029 հատվածով` Նոր Մանաշիդ համայնքին, հարավից 0029-0030 և 0030-0053 հատվածներով համապատասխանաբար` Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերին և Խոփեր համայնքին, հարավ-արևմուտքից 0053-0031 հատվածով` Ծար համայնքին, արևմուտքից 0031-0015 հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին:

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը`  0015 - 0052

 

Քարվաճառ  և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0015-0052 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, հանգուցային 0015 կետից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևելք 868.7մ և միանում 2786.0մ նիշ ունեցող և դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 1 կետին: Ուղղվելով արևելք 560.7մ` միանում է նույն ճանապարհի հետ հատման տեղում գտնվող 0052 հանգուցային կետին:

 0015 - 0052 սահմանագծի երկարությունը կազմում է 1429.4 մ:           

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ՄՇԵՆԻ

Սահմանագիծը`  0052 - 0016

 

Քարվաճառ և Մշենի համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0052-0016 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, հանգուցային 0052 կետից ուղղվում է արևելք 625.6մ և միանում թիվ 1 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 1445.7 մ` միանում է 2119.7մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 1301.3 մ` միանում է 2148.0մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 1342.5մ` միանում է 1935.0 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ-արևելք 973.4մ` միանում է 1793.0 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով արևելք, հատելով գետը 595.7մ՝ միանում է թիվ 6 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևելք, հատելով գետակը 435.5մ՝ միանում է 1782.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 343.7մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 8 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 628.8մ` միանում է 1832.7մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Ուղղվելով արևելք 753.6մ, հատելով առուն՝ միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 10 կետին: Անցնելով 925.6 մ, հատելով Մշենի Քարվաճառ ճանապարհը՝ միանում է Թարթառ գետի վրա գտնվող հանգուցային 0016 կետին:

0052 - 0016 սահմանագծի երկարությունը կազմում է  9371.4 մ:           

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը` 0016 - 0029

 

Քարվաճառ և Նոր Մանաշիդ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0016-0029 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0016 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք Թարթառ գետի հոսանքին հակառակ և անցնելով 959.5մ՝ միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1069.7մ` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով հարավ 560.4մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք ջրբաժանով 862.4մ` միանում է 2030.4մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով արևելք 712.0մ` միանում է 2090.7մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 485.6 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 6 կետին: ՈՒղղվելով հարավ 452.4 մ` միանում է թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 829.6մ՝ միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 485.5մ` միանում է 2513.0մ նիշ ունեցող Կոչդաղ սարի կատարին գտնվող թիվ 9 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 922.4մ` միանում է 2384.1մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով  641.5 մ` միանում է 2440.7 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 497.8մ` միանում է 2460.5մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով հարավ-արևելք 804.5 մ` միանում է թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 691.8 մ` միանում է 2686.1 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող 0029 հանգուցային կետին:

0016 - 0029 սահմանագծի երկարությունը կազմում է  9975.1 մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` 0029 -0030

 

Քարվաճառ համայնքի և Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0029-0030 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0029 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 575.7 մ և միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հարավ 587.7 մ` միանում է 2716.5 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 592.4 մ` միանում է 2756.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 454.4մ` միանում է 2770.5մ նիշ ունեցող թիվ 4 կետին, որը նաև գեոդեզիական կետ է: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 746.6 մ` միանում է 2628.4 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 1054.8 մ և անցնելով ձորակով՝ միանում է 2191.6 մ ջրային նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով գետակի հոսանքով 775.3մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 7 կետին: Անցնելով ևս 996.1 մ` միանում է թիվ 8 կետին: Այնուհետև անցնելով 720.4 մ` միանում է թիվ 9 կետին: Թեքվելով գետակից հյուսիս-արևմուտք 788.3մ` միանում է Թարթառ գետի հետ միացման տեղում գտնվող թիվ 10 կետին:  Թեքվելով հարավ, Թարթառ գետի հոսանքին հակառակ, և անցնելով 134.7մ` միանում է 0030 հանգուցային կետին:

0029 - 0030 սահմանագծի երկարությունը կազմում է 7426.4մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ԽՈՓԵՐ

Սահմանագիծը` 0030-0053

 

Քարվաճառ և Խոփեր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0030-0053 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, Թարթառ գետի վրա գտնվող հանգուցային 0030 կետից ուղղվում է հարավ-արևմուտք 733.4 մ` անանուն գետի հոսանքին հակառակ միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Անցնելով 1168.0մ` նույն ուղղությամբ միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող 1768.0մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1310.0մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 941.3 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով քիչ հարավ արևմուտք 955.0մ` միանում է 2743.7մ նիշ ունեցող թիվ 5 կետին, որը նաև գեոդեզիական կետ է: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 443.4մ` միանում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 514.8 մ` միանում է 2824.9 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով հարավ-արևմուտք 558.7 մ` միանում է թամբաձև բարձունքին՝ 2790.0մ նիշ ունեցող 0053 հանգուցային  կետին:

0030 - 0053 սահմանագծի երկարությունը կազմում է 6624.6մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ԾԱՐ

Սահմանագիծը` 0053-0031

 

Քարվաճառ և Ծար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0053-0031 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման,  հանգուցային 0053 կետից ուղղվելով արևմուտք 427.3մ` միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 401.4 մ` միանում է 2883.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին, որը նաև «Զեյլիկ» գեոդեզիական կետն է: Թեքվելով հյուսիս-արևմուտք 348.9մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով արևմուտք 287.4 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 487.2մ` միանում է 2863.0 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով արևմուտք 364.4մ` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 156.0մ` միանում է թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 900.3մ` միանում է 2866.0մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 1165.2 մ` միանում է 3034.0մ նիշ ունեցող 0031 հանգուցային կետին:

0053-0031 սահմանագծի երկարությունը կազմում է 4545.8մ:

 

ՔԱՐՎԱՃԱՌ - ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0015-0031

 

Քարվաճառ համայնքի և Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0015-0031 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0015 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվելով  հարավ-արևմուտք 409.3մ, միանում է դաշտային ճանապարհների  խաչմերուկում  գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 383.4մ` միանում է 2787.0մ բարձունքային նիշ ունեցող թիվ 2 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 626.3մ` միանում է թիվ 3 կետին: Հատելով դաշտային ճանապարհը նույն ուղղությամբ 172.2մ` միանում է լեռնանցքով անցնող դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 1005.4մ` միանում է 2900.0մ բարձունքային նիշ ունեցող Դամիրդաշ սարի կատարին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ 655.4 մ` միանում է թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 652.8մ` միանում է 2819.0մ բարձունքային նիշ ունեցող թիվ 7 կետին: Շարունակելով լեռնաշղթայով 457.3մ` միանում է թիվ 8 կետին: Ուղղվելով հարավ-արևելք 292.3մ` միանում է 2740.1 բարձունքային նիշ ունեցող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 483.4մ` միանում է թիվ 10 կետին: Թեքվելով հարավ 482.3մ, հատելով դաշտային, ապա` Վարդենիս–Քարվաճառ ճանապարհը, միանում է թիվ 11 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 665.4մ` միանում է 2695.0մ բարձունքային նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 242.2մ` միանում է թիվ 13 կետին: Հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 232.2 մ, միանում է թիվ 14 կետին: Թեքվելով արևմուտք 333.2 մ` միանում է թիվ 15 կետին: Շարունակելով ջրբաժանով 242.4մ` միանում է թիվ 16 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 300.2 մ` միանում է 2832.2մ բարձունքային նիշ ունեցող 17 կետին: Անցնելով ջրբաժանով 393.4մ` միանում է թիվ 18 կետին: Ուղղվելով արևմուտք 790.3մ` միանում է թիվ 19 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 480.4մ` միանում է 3037.4 բարձունքային նիշ ունեցող, ինչպես նաև «Կոմգուր» գեոդեզիական կետ հանդիսացող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 884.5մ` ջրբաժանով միանում է թիվ 21 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 400.6մ` միանում է թիվ 22 կետին: Հատելով դաշտային ճանապարհը և անցնելով 315.4 մ` միանում է թիվ 23 կետին: Հատելով դաշտային ճանապարհը, ուղղվելով արևմուտք ջրբաժանով 330.6մ՝ միանում է թիվ 24 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 370.4 մ` միանում է թիվ 25 կետին: Թեքվելով հարավ-արևելք 250.4 մ` միանում է 2883.9մ բարձունքային նիշ ունեցող թիվ  26 կետին: Ուղղվելով հարավ ջրբաժանով 630.4 մ` միանում է թիվ 27 կետին: Հատելով դաշտային ճանապարհը նույն ուղղությամբ 313.5 մ` միանում է թիվ 28 կետին: Անցնելով ջրբաժանով 266.5 մ` միանում է 2852.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 29 կետին: Թեքվելով հարավ-արևելք 295.4մ` միանում է թիվ 30 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 350.4մ` միանում է 31 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 810.3մ` միանում է 3051.8մ բարձունքային նիշ ունեցող թիվ 32 կետին: Անցնելով 522.4մ` միանում է 3034.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 0031 հանգուցային կետին:

0015 - 0031 սահմանագծի երկարությունը կազմում է 15040.6մ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                        Հավելված 8.2.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱՊԱՀԵՆԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ապահենի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 42 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 2025.44 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 20769.7մ:

Ապահեն համայնքը հյուսիսից 0066-0035 հատվածով սահմանակից է Եղցատեղ համայնքին, հյուսիս-արևելքից 0035-0068 հատվածով` Զուար համայնքին, հարավից 0068-0067 հատվածով` Ասրիկ համայնքին, արևմուտքից 0066-0067 հատվածով` Խոզենեկ համայնքին:

 

ԱՊԱՀԵՆ -ԵՂՑԱՏԵՂ

Սահմանագիծը` 0066 - 0035

 

Ապահեն և Եղցատեղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0066-0035 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0066 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 661.4 մ և միանում է 2185.8 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 244.2մ` միանում է 2177.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 430.7մ` միանում է 2181.6մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով 738.4 մ` միանում է 0035 հանգուցային կետին:

0066 -0035 սահմանագծի երկարությունը կազմում է 2074.6 մ:

 

ԱՊԱՀԵՆ - ԶՈՒԱՐ

Սահմանագիծը` 0035 - 0068

 

Ապահեն և Զուար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0035-0068 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0035 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևելք  Զուլֆիգարյան լեռնաշղթայով 635.8մ և միանում է 2124.3մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 750.4մ` միանում է 1976.1մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով նույն ջրբաժանով 567.8մ` միանում է 1983.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ևս 1054.4մ` միանում է 1908.2մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 203.5մ` միանում է 1887.3մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 678.8մ` միանում է 1847.3մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 340.6մ` միանում է թիվ 7 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 506.7մ` միանում է 1775.5մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Ուղղվելով հարավ 615.7մ` միանում է 1617.6մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 278.4մ` միանում է Մոզ գետի վրա գտնվող 0068 հանգուցային կետին:                                                       

0035 - 0068 սահմանագծի երկարությունը կազմում է 5632.1մ:

 

ԱՊԱՀԵՆ - ԱՍՐԻԿ

Սահմանագիծը` 0068 -0067

 

Ապահեն և Ասրիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0068-0067 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0068 հանգուցային կետից ուղղվում է արևմուտք 557.0մ և միանում է 1673.4մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 914.3մ և հատելով Ասրիկ-Ապահեն ճանապարհը` միանում է 1952.2մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 799.6մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով 469.3մ` միանում է 2497.1մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 1070.7մ` միանում է 2253.9մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով ևս 421.7մ` միանում է 2221.5մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 430.2մ` միանում է 2280.5մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 345.2մ` միանում է 2292.5մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 353.7մ` միանում է 2284.0մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 684.9մ` միանում է 2375.1մ նիշ ունեցող 0067 հանգուցային կետին:

 0068 - 0067 սահմանագծի երկարությունը կազմում է 6046.4մ:

 

ԱՊԱՀԵՆ - ԽՈԶԵՆԵԿ

Սահմանագիծը` 0066 - 0067

 

Ապահեն և Խոզենեկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0066-0067 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0066 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 589.4մ և միանում է 2191.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 800.0մ` միանում է 2062.3 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 527.2մ` միանում է 1973.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: ՈՒղղվելով հարավ 435.4 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 910.0մ` միանում է 1767.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ հատելով Մոզ գետը և, անցնելով 861.3մ, միանում է 1950.6մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 662.8մ` միանում է 2099.5մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 388.3մ` միանում է 2126.9մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 446.7 մ` միանում է 2194.1մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Ուղղվելով հարավ 736.9մ` միանում է 2230.0մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք  658.6մ` միանում է 2375.1մ նիշ ունեցող 0067 հանգուցային կետին:

0066 - 0067 սահմանագծի երկարությունը կազմում է 7016.5մ:

 

                                                                                                 Հավելված 8.3.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱՍՐԻԿԻ

 ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ասրիկի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 44.0 կմ է:                                                                  

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 4168.20 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է  32237.3 մ:

Ասրիկ համայնքը հյուսիսից 0067-0068 հատվածով սահմանակից է Ապահեն համայնքին, հյուսիս-արևելքից 0068-0062 հատվածով` Զուար համայնքին, արևելքից 0062-0025 հատվածով` Հովվաշեն համայնքին, հարավ-արևելքից 0025-0059 հատվածով` Զուար համայնքի 2-րդ հատվածին, հարավից 0059-0064 հատվածով`  Իշխանիկ համայնքին, հյուսիս-արևմուտքից 0067-0064 հատվածով` Խոզենեկ համայնքին:

 

ԱՍՐԻԿ - ԱՊԱՀԵՆ

Սահմանագիծը` 0067 - 0068

 

Ասրիկ և Ապահեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0067-0068 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0067 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևելք 684.9մ և միանում 2284.0մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 353.7մ` միանում է 2292.5մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևելք 345.7մ` միանում է 2280.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 430.2մ` միանում է 2221.5մ նիշ ունեցող թիվ 4 կետին: ՈՒղղվելով արևելք 421.7 մ` միանում է 2253.9մ. նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 1070.8մ` միանում է 2497.1մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 469.3մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 7 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 799.6 մ` միանում է 1952.2մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք, հատելով Ապահեն-Ասրիկ ճանապարհը և անցնելով 914.3մ՝ միանում է 1673.4մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 565.0մ` միանում է Մոզ գետի վրա գտնվող 0068 հանգուցային կետին:

 0067 - 0068 սահմանագծի երկարությունը կազմում է 6054.6մ:

 

ԱՍՐԻԿ - ԶՈՒԱՐ

Սահմանագիծը` 0068 - 0062

 

Ասրիկ և Զուար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0068-0062 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0068 հանգուցային կետից Մոզ գետի հոսանքով անցնելով 816.3մ` միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ևս 1021.6մ` միանում է Մոզ գետի և Թութխուն գետի միացման տեղում գտնվող 0062 հանգուցային կետին:

 0068 - 0062 սահմանագծի երկարությունը կազմում է 1838.0 մ:

 

ԱՍՐԻԿ - ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը` 0062 - 0025

 

Ասրիկ և Հովվաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0062-0025 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0062 հանգուցային կետից Թութխուն գետի հոսանքին հակառակ ուղղվում է հարավ-արևմուտք 961.8մ և միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1191.0մ` միանում է Քարաջուր և Թութխուն գետերի միացման տեղում գտնվող 0025 հանգուցային կետին:

0062 - 0025 սահմանագծի երկարությունը կազմում է 2152.8մ:

 

ԱՍՐԻԿ - ԶՈՒԱՐ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը` 0025 – 0059

 

Ասրիկ և Զուար 2–րդ հատված համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն  0025-0059 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, հանգուցային 0025 կետից, որը գտնվում է Թութխուն և Քարաջուր գետերի միացման տեղում, ուղղվում է Քարաջուր գետի հոսանքին հակառակ ուղղությամբ և, անցնելով 576.8մ, միանում է գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ևս 1079.7մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ և անցնելով ձորակով 820.4 մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 817.2մ` միանում է 2207.9մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 623.7մ` միանում է 2289.8 մ նիշ ունեցող թիվ  5 կետին: Ուղղվելով հարավ 286.2մ` միանում է եռակողմ լեռնաշղթայի վրա գտնվող 0059 հանգուցային կետին:

0025 - 0059 սահմանագծի երկարությունը կազմում է 4204.1մ:

 

ԱՍՐԻԿ - ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը` 0059 - 0064

 

Ասրիկ և Իշխանիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0059- 0064 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0059 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևմուտք 859.5մ և միանում 2301.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով արևմուտք 554.5մ` միանում է 2325.5մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 847.0մ` միանում է 2283.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 724.0մ` միանում է 2272.1մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով նույն ուղղությամբ և ջրբաժանով 837.1մ` միանում է 2448.4մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով 761.2մ` միանում է 2568.8մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 709.4 մ` միանում է 2884.4 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 586.3մ` միանում է 2582.4մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ևս 903.2մ` միանում է 2628.3մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով  698.0մ` միանում է 2508.6 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Անցնելով նույն ուղղությամբ ջրբաժանով 1075.1մ` միանում է 2531.3մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ևս 777.6մ` միանում է 2529.4մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 796.7մ` միանում է 2454.2մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Ուղղվելով հյուսիս 195.6 մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 14 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 473.7մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 15 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 711.4 մ` միանում է 2787.2մ նիշ ունեցող 0064 հանգուցային կետին:

0059 - 0064 սահմանագծի երկարությունը կազմում է 11509.9մ:

 

ԱՍՐԻԿ - ԽՈԶԵՆԵԿ

Սահմանագիծը` 0067 - 0064

 

Ասրիկ և Խոզենեկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0067-0064 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2375.1 մ նիշ ունեցող 0067 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևմուտք 681.0մ և միանում է 2352.1մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով արևմուտք, անցնելով ջրբաժանով 1178.3մ՝ միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 593.6մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 434.1 մ` միանում է թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք 473.8 մ` միանում է 2648.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 942.7մ` միանում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1221.3մ` միանում է 2695.7մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 953.2մ` միանում է 2787.2մ նիշ ունեցող 0064 հանգուցային կետին:

0067 -–0064 սահմանագծի երկարությունը կազմում է 6477.9մ:

 

                                                                                           Հավելված 8.4.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻԴԱԴԻՎԱՆՔԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դադիվանքի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 30 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 7139.6  հա:

Համայնքի վարչական սահմանագծի երկարությունը  կազմում է 50575.2մ:

Դադիվանք համայնքը հյուսիսից 0005-0006 հատվածով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության հետ, հյուսիս-արևելքից 0006-0007 հատվածով սահմանակից է Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերին, արևելքից 0007-0020 հատվածով սահմանակից է Մարտակերտի շրջանի հետ, հարավից 0020-0019 հատվածով սահմանակից է Նոր Էրքեջ համայնքին, հարավ-արևմուտքից 0019-0008 հատվածով սահմանակից է Նոր Գետաշեն համայնքի հետ, արևմուտքից 0008- 0005 հատվածով սահմանակից է Եղեգնուտ համայնքին:

 

ԴԱԴԻՎԱՆՔ - ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը 0005- 0006

 

Դադիվանք համայնքի և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0005-0006 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0005 հանգուցային կետից Մռավի լեռնաշղթայի վրա գտնվող 3344.2մ նիշ ունեցող բարձունքից ջրբաժանով ուղղվում է արևելք և, անցնելով 560.4 մ, միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 497.8 մ` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևելք 488.2 մ` միանում է 3391.3մ նիշ ունեցող թիվ 3 կետին:  Նույն ուղղությամբ անցնելով 672.4մ` միանում է թիվ 4 կետին: Անցնելով 589.7մ` միանում է 3380.7 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 920.5մ` միանում է 3450.4մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 731.6մ` միանում է 3467.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 623.3 մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 435.7մ` միանում է թիվ 9 կետին: Թեքվելով հյուսիս - արևելք 806.3մ` միանում է 3603.1մ նիշ ունեցող 0006 հանգուցային կետին:

0005 -0006 սահմանագծի երկարությունը կազմում է 6325.9 մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը`  0006 - 0007

 

Դադիվանք համայնքի և Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0006-0007 հանգուցային կետերի ուրվանկարների նկա-րագրման, 0006 հանգուցային կետից Մռավի լեռնաշղթայի 3603.1մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ-արևելք 332.2մ և միանում 3504.1մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 402.7 մ` միանում է 3633.8 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 343.3 մ` միանում է 3675.0մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով հարավ 243.6 մ` միանում է 3675.0 մ նիշ ունեցող Մռավ սարի Գյամիշ գագաթին գտնվող 0007 հանգուցային կետին:

0006 - 0007 սահմանագծի երկարությունը կազմում է 1321.8մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ - ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0007 - 0020

 

Դադիվանք համայնքի և Մարտակերտի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0007-0020 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, հանգուցային 0007 կետից Մռավ սարի Գյամիշ բարձունքից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևմուտք 919.7մ և միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 714.8մ` միանում է 3115.9մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով  ջրբաժանով 615.6մ` միանում է 3044.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 553.4մ` միանում է թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք  697.7մ` միանում է 2956.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 590.6 մ` միանում է 3291.8 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 1097.4մ` միանում է 2728.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով հարավ 669.8մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 619.7մ` միանում է 2564.4 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 563.4 մ` միանում է թիվ 10 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 725.5 մ, անցնելով Կաննիգյոլի կողքով, միանում է թիվ 11 կետին: Ուղղվելով հարավ 430.4մ` միանում է  2017.5մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 452.3մ` միանում է անտառի եզրին գտնվող թիվ 13 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք 835.7 մ` միանում է 2196.2 մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Ուղղվելով հարավ 704.8 մ` միանում է 2374.4մ նիշ ունեցող Բուզլուխ սարի գագաթին գտնվող թիվ 15 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 610.4մ` միանում է թիվ 16 կետին: Անցնելով ջրբաժանով 629.3մ` միանում է 2090.5 մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 556.4 մ` միանում է թիվ 18 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 593.7մ` միանում է թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 713.6մ` միանում է 1868.5մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 20 կետին: Ուղղվելով հարավ 723.7 մ` միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 21 կետին: Անցնելով ջրբաժանով 575.6 մ` միանում է թիվ 22 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք  455.7մ` միանում է 1660.3մ նիշ ունեցող թիվ 23 կետին: Ուղղվելով քիչ հարավ-արևմուտք 520.4մ և հատելով դաշտային ճանապարհը՝ միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 24 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 665.7մ` միանում է սնդիկի հանքավայրի հյուսիս-արևմտյան անկյունում և ճանապարհի վրա գտնվող թիվ 25 կետին: Անցնելով անտառի և բացատի եզրով 356.6մ հարավ` միանում է հանքավայրի հարավ-արևմտյան անկյունում և ճանապարհի վրա գտնվող թիվ 26 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 310.7մ հարավ` միանում է ճանապարհի շրջադարձի վրա գտնվող թիվ 27 կետին: Թեքվելով անտառով հարավ-արևմուտք 781.9մ` միանում է Դադիվանք–Չարեքտար ճանապարհից 100.0մ արևելք գտնվող թիվ 28 կետին: Թեքվելով և համարյա ուղղվելով հարավ 853.6մ և հատելով Դադիվանք-Չարեքտար ճանապարհը՝ միանում է Թարթառ գետի ոլորանի անկյունում գտնվող 0020 հանգուցային կետին:

0007-0020 սահմանագծի երկարությունը կազմում է 18538.1մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ -ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը` 0020-0019

 

Դադիվանք և Նոր Էրքեջ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0020-0019 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, հանգուցային 0020 կետից, որը գտնվում է Դադիվանքից հարավ Թարթառ գետի ոլորանի վրա, ուղղվում է հյուսիս-արևմուտք 1502.4մ և միանում է 1625.8մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով ավելի հյուսիս-արևմուտք 449.6մ` միանում է 1185.6մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 786.7մ` միանում է 1459.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 593.9մ` միանում է Թարթառ և Բուլանդի գետերի միացման տեղում գտնվող 0019 հանգուցային կետին:

0020-0019 սահմանագծի երկարությունը կազմում է 4332.6մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ - ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` 0019 - 0008

 

Դադիվանք և Նոր Գետաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0019-0008 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, հանգուցային 0019 կետից ուղղվում է հյուսիս Բալանզի գետի հոսանքին հակառակ 824.1մ և միանում թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 871.4մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 884.4մ և անցնելով գետի հոսանքին հակառակ  ուղղությամբ՝ միանում է թիվ 3 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1201.4մ` միանում է թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1250.6մ` միանում է 1884.3մ նիշ ունեցող ջրբաժանի վրա գտնվող 0008 հանգուցային կետին:

0019 - 0008 սահմանագծի երկարությունը կազմում է 5032.2մ:

 

ԴԱԴԻՎԱՆՔ - ԵՂԵԳՆՈՒՏ

Սահմանագիծը` 0005 - 0008

 

Դադիվանք և Եղեգնուտ համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0005-0008  հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, հանգուցային 0008 կետից, Մռավ սարից, 3344.2մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ 405.7մ և միանում է 3218.9մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ- արևմուտք 1305.8մ` միանում է 2885.5մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ 391.4մ` միանում է 2779.4մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 701.7մ` միանում է 2609.1մ նիշ ունեցող բարձունքում գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 747.4մ` միանում է 2366.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 802.4մ` միանում է 2169.8մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 332.6մ` միանում է անանուն և Մայդան գետերի հատման տեղում գտնվող թիվ 7 կետին: Գետի ընթացքով անցնելով  1175.4մ` միանում է Մայդան գետի վրա գտնվող թիվ 8 կետին: Գետի հոսանքով անցնելով 601.3մ` միանում է երկու գետերի միացման տեղում  գտնվող թիվ 9 կետին: Անցնելով ևս  429.5մ` միանում է թիվ 10 կետին:  Թեքվելով հարավ-արևելք անտառով 875.6մ` միանում է 2309.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 11 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 753.4մ` միանում է 2286.4մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 12 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 576.8մ՝ միանում է 2241.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով  426.7մ` միանում է 2249.6մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Անցնելով ջրբաժանով 504.7մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 15 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 357.4 մ` միանում է 2275.9 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 16 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 631.4մ` միանում է 2298.3մ նիշ ունեցող Բագարլի սարի կատարին գտնվող թիվ 17 կետին, որը նաև գեոդեզիական կետ է: Ուղղվելով արևմուտք 452.4մ` միանում է 2277.4մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք և անցնելով 944.9մ՝ միանում է 2033.4մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 444.4մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 663.5մ՝ միանում է 2004.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 21 կետին: Անցնելով ջրբաժանով 440.0մ` միանում է 2078.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 22 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 425.4մ` միանում է 2000.4մ նիշ ունեցող թիվ 23 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 634.4մ` միանում է 1884.3մ նիշ ունեցող 0008 հանգուցային կետին:

0005 - 0008 սահմանագծի երկարությունը կազմում է 15024.6մ:

                                                                                       Հավելված 8.5.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ

ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ   ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղեգնուտի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսային մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 24 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը  կազմում է 6916.4 հա:

Վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է 39823.1մ: 

Եղեգնուտ համայնքը հյուսիսից 0004-0005 հատվածով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, արևելքից 0005-0008 հատվածով` Դադիվանք համայնքին, հարավից 0008-0009 հատվածով` Նոր Գետաշեն համայնքին, արևմուտքից 0009–0004 հատվածով` Քնարավան համայնքին:                          

 

ԵՂԵԳՆՈՒՏ - ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը` 0004 - 0005

 

Եղեգնուտ համայնքի և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0004- 0005 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0004 հանգուցային կետից Մռավի լեռնաշղթայի 3416.8մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ-արևելք 557.8մ և միանում ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 403.9մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 429.4մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևելք և անցնելով ջրբաժանով 704.8մ` միանում է թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 588.7մ` միանում է 3257.3 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 584.8մ` միանում է 3255.2մ  նիշ ունեցող Օմարի լեռնանցքում գտնվող թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 383.7մ` միանում է 3344.2մ նիշ ունեցող 0005 հանգուցային կետին:

0004 - 0005 սահմանագծի երկարությունը կազմում է 3653.1մ:

 

ԵՂԵԳՆՈՒՏ - ԴԱԴԻՎԱՆՔ

Սահմանագիծը` 0005 - 0008

 

Եղեգնուտ և Դադիվանք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0005-0008 հանգուցային կետերի նկարագրման, հանգուցային 0005 կետից՝ Մռավ սարի 3344.2մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ 405.7մ և միանում 3218.9մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1305.8մ` միանում է 2885.5մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ 391.4մ` միանում է 2779.4մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 701.7մ` միանում է 2609.1մ նիշ ունեցող բարձունքում գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 747.4մ` միանում է 2366.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 802.4մ` միանում է 2169.8մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 332.6մ` միանում է անանուն և Մայդան գետերի միացման տեղում գտնվող թիվ 7 կետին: Մայդան գետի ընթացքով անցնելով 1175.4մ` միանում է Մայդան գետի վրա գտնվող թիվ 8 կետին: Գետի հոսանքով անցնելով 601.3մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 9 կետին: Անցնելով ևս 429.5մ` միանում է թիվ 10 կետին: Թեքվելով հարավ-արևելք անտառով 875.6մ` միանում է 2309.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 11 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 753.4 մ` միանում է 2286.4մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 12 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 576.8մ՝ միանում է 2241.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 13  կետին:  Նույն  ուղղությամբ  անցնելով  426.7մ`  միանում  է  2249.6մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Անցնելով ջրբաժանով 504.7մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 15 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 357.4մ` միանում է 2275.9մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 16 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 631.4մ` միանում է 2298.3մ նիշ ունեցող Բաղարլի սարի կատարին գտնվող թիվ 17 կետին, որը նաև գեոդեզիական կետ է: Ուղղվելով արևմուտք 452.4մ` միանում է 2277.4մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք և անցնելով 944.9 մ` միանում է 2033.4մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 444.4մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով ջրբաժանով 663.5մ՝ միանում է 2004.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 21 կետին: Անցնելով ջրբաժանով 440.4մ` միանում է 2078.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 22 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 425.4մ` միանում է 2000.4մ նիշ ունեցող թիվ 23 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 634.4մ` միանում է 1884.3մ նիշ ունեցող 0008 հանգուցային կետին:                              

0005- 0008 սահմանագծի երկարությունը կազմում է 15072.6մ:

 

ԵՂԵԳՆՈՒՏ - ՆՈՐ  ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` 0008 - 0009

 

Եղեգնուտ և Նոր Գետաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0008-0009 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0008 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 504.5մ և միանում թիվ 1 կետին: Թեքվելով հարավ  359.7մ` միանում է 1979.5մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 647.4մ` միանում է անտառի մեջ գտնվող 1899.7մ նիշ ունեցող բլրին գտնվող թիվ 3 կետին: Ուղղվելով արևմուտք 1078.2մ` միանում է 1865.4մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 792.3մ` միանում է Գետավան-Եղեգնուտ ճանապարհի վրա գտնվող թիվ 5 կետին: Հատելով Լև գետը և անցնելով նույն ուղղությամբ 140.7մ՝ միանում է 1348.5մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 636.6մ` միանում է 1825.4մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 302.4մ` միանում է 1668.8մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 281.4մ` միանում է Եղեգնուտից եկող դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 9 կետին: Ճանապարհով անցնելով 169.4մ դեպի արևմուտք՝ միանում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 10 կետին: Անցնելով 495.5մ արևմտյան ուղղությամբ և անցնելով խոտհարքի միջով՝ միանում է թամբաձև բարձունքին, անտառի և անտառով իջնող ջրբաժանի եզրին գտնվող թիվ 11 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 275.4մ` միանում է անտառ մտնող դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 12 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 249.7մ` միանում է մեծ ջրբաժանի վրա գտնվող 1825.1մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 688.8մ` միանում է 1796.1մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Նույն ուղղությամբ անտառով անցնելով ևս 395.4մ միանում է 1802.9մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Ուղղվելով հյուսիս 528.3մ` միանում է 1891.5 մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ևս 698.4մ` միանում է 2023.4մ նիշ ունեցող 0009 հանգուցային կետին:

0008- 0009 սահմանագծի երկարությունը կազմում է 8244.1մ:

 

ԵՂԵԳՆՈՒՏ -–ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը` 0004 - 0009

 

  Եղեգնուտ և Քնարավան համայնքների սահմանագիծը, համաձայն 0004-0009 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, հանգուցային 0004 կետից` Մռավ սարի վրա գտնվող 3416.8մ նիշ ունեցող բարձունքից, ուղղվում է հարավ 897.6մ և միանում ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 492.4մ` միանում է 3032.6 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 615.5մ` միանում է 2931.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ևս 697.7մ` միանում է 2791.9մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1077.8մ, միաժամանակ հատելով անանուն գետը, միանում է 2481.7մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 351.4մ` միանում է 2492.7մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1026.4մ` միանում է 2802.7մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 377.7մ` միանում է 2802.6մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 322.4մ` միանում է 2812.5մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 847.6 մ` միանում է 2845.4մ նիշ ունեցող թիվ 10 կետին, որը միաժամանակ «Սուսուզլուկ» գեոդեզիական կետն է: Թեքվելով հարավ 1062.5մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 կետին: Թեքվելով քիչ հարավ- արևմուտք 725.9 մ` միանում է  2174.2մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 172.4մ` միանում է 2162.6մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 604.7մ` միանում է 2045.2մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 828.7մ` միանում է 1787.3մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 608.7մ` միանում է 1692.5մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Անցնելով ևս 397.6մ` միանում է Լեվ գետի հետ հատման տեղում գտնվող թիվ 17 կետին: Հատելով գետը և անցնելով նույն ուղղությամբ 1040.6 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 18 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ջրբաժանով 753.7մ` միանում է 2023.4մ նիշ ունեցող 0009 հանգուցային կետին: 

0004 - 0009 սահմանագծի երկարությունը կազմում է 12901.3մ: 

 

                                                                                           Հավելված 8.6.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ

ԵՂՋԵՐՈՒՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղջերունիկի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևելյան մասում: Հեռավորությունը Քարվաճառից 46 կմ է:      

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 2086.95 հա:

Համայնքի  վարչական սահմանագծի երկարությունը կազմում է 20090.1մ:

Եղջերունիկ համայնքը հյուսիսից 0055-0037 հատվածով սահմանակից է Չարեքտար համայնքին: Արևելքից 0037-0039 հատվածով սահմանակից է Մարտակերտի շրջանի Վանք համայնքին: Հարավից 0039-0057 հատվածով սահմանակից է Հովվաշեն համայնքին: Հարավ-արևմուտքից 0057-0056 հատվածով սահմանակից է Զուար համայնքին: Հյուսիս-արևմուտքից  0055- 0056 հատվածով  սահմանակից է Հավսաթաղ համայնքին:

                                                                                                              

ԵՂՋԵՐՈՒՆԻԿ - ՉԱՐԵՔՏԱՐ

Սահմանագիծը` 0055- 0037

 

Եղջերունիկ և Չարեքտար համայնքների տարածքների սահմանագիծը, համաձայն 0055-0037 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0055 հանգուցային կետից, 2000.1մ նիշ ունեցող բարձունքից ջրբաժանով  ուղղվում է հարավ-արևելք 775.4մ, միանում է 2180.6մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 822.7մ` միանում է 2217.7մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով դաշտային ճանապարհով 975.7 մ` միանում է 2176.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 552.4մ` միանում է 2185.4մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 790.9մ` միանում է հանգուցային 0037 կետին:    

0055-0037 սահմանագծի երկարությունը  կազմում է 3917.1մ:                  

 

ԵՂՋԵՐՈՒՆԻԿ - ՎԱՆՔ 3-ՐԴ ՀԱՏՎԱԾ (ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ)

Սահմանագիծը` 0037 -–0039

 

Եղջերունիկ համայնքի և Վանք համայնքի 3-րդ հատվածի (Մարտակերտի շրջան) տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0037-0039 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0037 հանգուցային կետից ուղղվում է հարավ 264.4մ և միանում 2230.3մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 572.2մ` միանում է 2246.7մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 342.3մ` միանում է 2225.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: ՈՒղղվելով հարավ 360.4մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ-արևմուտք 461.7մ` միանում է Ղարաբաղյան լեռնաշղթայի վրա գտնվող Ելեգեդիր բարձունքի 2275.9 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով հարավ-արևմուտք 458.6մ` միանում է թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 457.7մ` միանում է 2190.6մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 346.8մ` միանում է նույն լեռնաշղթայի վրա գտնվող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 613.9մ` միանում է 2286.2մ նիշ ունեցող 0039 հանգուցային կետին:

0037 - 0039 սահմանագծի երկարությունը կազմում է 3878.0մ:

 

ԵՂՋԵՐՈՒՆԻԿ - ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը` 0039 - 0057

 

Եղջերունիկ և Հովվաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0039-0057 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0039 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով 385.6մ՝ միանում է թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով հարավ-արևմուտք 455.9մ` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 588.2 մ` միանում է թիվ 3 կետին: ՈՒղղվելով արևմուտք 516.1մ` միանում է 2270.5մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 158.5մ` միանում է 2255.4մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 571.3մ` միանում է 2255.1մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով արևմուտք 609.6մ` միանում է 2236.6մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 647.8մ` միանում է 2133.2մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով գետակի հոսանքով 952.0մ` միանում է Չորման գետի վրա գտնվող թիվ 0057 հանգուցային կետին:        

0039-0057 սահմանագծի երկարությունը կազմում է 4885.1մ:

 

ԵՂՋԵՐՈՒՆԻԿ - ԶՈՒԱՐ

Սահմանագիծը` 0057-0056

 

Եղջերունիկ և Զուար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0057-0056 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0057 հանգուցային կետից, որը գտնվում է Չորման գետի վրա, ուղղվում է հյուսիս 625.6մ և միանում է 2058.5մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 422.7մ` միանում է 2136.1մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 738.4մ` միանում է 2066.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 464.4մ և անցնելով ջրբաժանով՝ միանում է 2031.3մ նիշ ունեցող թիվ 4 կետին: ՈՒղղվելով հյուսիս և անցնելով ջրբաժանով 702.3 մ` միանում է 1848.2մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 293.9մ` միանում է Քեչիլիկայա գետի վրա գտնվող 0056 հանգուցային կետին:

0057 - 0056 սահմանագծի երկարությունը կազմում է 3247.2մ:

 

ԵՂՋԵՐՈՒՆԻԿ - ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը` 0055 - 0056

 

Եղջերունիկ և Հավսաթաղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0055 - 0056 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0055 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 650.4մ և միանում է 2277.7մ նիշ ունեցող Աղբաբա սարի կատարին գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 770.1մ` միանում է 2138.6մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով ու  դաշտային ճանապարհով 516.5մ՝ միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 858.8մ` միանում է 2021.2մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք 781.3մ` միանում է 1941.8մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 585.6մ` միանում է Քեչիլիկայա գետի վրա գտնվող 0056 հանգուցային կետին:                                                               

0055-  0056 սահմանագծի երկարությունը կազմում է 4162.7մ:             

 

 

                                                                                          Հավելված 8.7.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԵՂՑԱՏԵՂԻ

 ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղցատեղի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի կենտրոնական մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 31 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը  կազմում է 1874.44 հա:

Համայնքի վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է 19943.6մ:

Եղցատեղ համայնքը հյուսիսից 0047-0046 հատվածով սահմանակից է Ճումեն համայնքին, արևելքից 0046-0036 հատվածով սահմանակից է Հավսաթաղ համայնքին, հարավից 0036-0035 հատվածով սահմանակից է Զուար համայնքին և 0035-0066 հատվածով` Ապավեն համայնքին, հարավ-արևմուտքից 0066-0034 հատվածով` Խոզենեկ համայնքին: Արևմուտքից 0047-0034 հատվածով սահմանակից է Նոր Մանաշիդ համայնքին:

 

ԵՂՑԱՏԵՂ - ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0047 - 0046

 

Եղցատեղ և Ճումեն համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0047-0046 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0047 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 500.9մ և միանում 2245.2մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով ջրբաժանով 340.8մ՝ միանում է 2212.2մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 323.7մ` միանում է 2204.3մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով արևելք և անցնելով ջրբաժանով անցնող ճանապարհով 990.8մ՝ միանում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս 473.7մ` միանում է 2126.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 392.5մ` միանում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1295.7մ և հատելով դաշտային ճանապարհը` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 7 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 442.1մ` միանում է 1677.8մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 603.6մ` միանում է 1532.2մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով հարավ-արևելք 268.8մ և հատելով գետը՝ միանում է 1459.6 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով անտառով 669.7մ` միանում է 0046 հանգուցային կետին:

0047-0046 սահմանագծի երկարությունը կազմում է 6302.3մ:

 

ԵՂՑԱՏԵՂ - ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը` 0046 - 0036

 

Եղցատեղ և Հավսաթաղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0046–0036 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0046 հանգուցային կետից ուղղվում է հարավ և անցնելով ջրբաժանով 777.4մ՝ միանում է 1801.6մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 365.7մ` միանում է 1817.8մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ 972.4մ` միանում է 1655.9մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևելք 359.7մ` միանում է գետակների միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ 941.1մ` միանում է 1896.8մ նիշ ունեցող ջրբաժանի վրա գտնվող 0036 հանգուցային կետին:    

0046 - 0036 սահմանագծի երկարությունը կազմում է 3416.3մ:

 

ԵՂՑԱՏԵՂ - ԶՈՒԱՐ

Սահմանագիծը` 0036 - 0035

 

Եղցատեղ և Զուար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0036-0035 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0036 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով  հարավ-արևմուտք  976.2մ և միանում թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 532.0մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 489.3մ` միանում է 2121.6մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 531.5մ` միանում է 2202.8մ նիշ ունեցող Աղայաթաղ սարի բարձունքին գտնվող 0035 հանգուցային կետին:

0036 - 0035 սահմանագծի երկարությունը կազմում է 2528.9մ: 

 

ԵՂՑԱՏԵՂ - ԱՊԱՀԵՆ

Սահմանագիծը` 0035 - 0066

 

 Եղցատեղ և Ապահեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0035-0066 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0035 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով հյուսիս-արևմուտք 738.4մ և միանում 2131.4մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 430.7մ` միանում է 2177.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 244.2մ` միանում է 2985.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 661.4մ` միանում է 2170.6մ նիշ ունեցող 0066 հանգուցային կետին:

0035- 0066 սահմանագծի երկարությունը կազմում է 2074.7մ: 

 

ԵՂՑԱՏԵՂ -–ԽՈԶԵՆԵԿ

Սահմանագիծը` 0066 - 0034

 

Եղցատեղ և Խոզենեկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0066-0034 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0066 հանգուցային կետից ուղղվում է արևմուտք 543.3մ, միանում է 2244.1մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 580.5մ` միանում է 2345.4մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 1005.9մ՝ միանում է 2357.8մ նիշ ունեցող 0034 հանգուցային կետին:

0066-0034 սահմանագծի երկարությունը կազմում է 2129.7մ: 

 

ԵՂՑԱՏԵՂ - ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը` 0047 - 0034

 

 Եղցատեղ և Նոր Մանաշիդ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0047-0034 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0047 հանգուցային կետից ուղղվելով հարավ և անցնելով գետակի հոսանքով 560.7մ` միանում է 2083.1մ ջրային նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 874.4մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1030.7մ` գետակի հոսանքին հակառակ միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1025.8 մ` միանում է 2357.8մ նիշ ունեցող 0034 հանգուցային կետին:

0047 -0034 սահմանագծի երկարությունը կազմում է 3491.6մ:

 

 

 

 

                                                                                          Հավելված 8.8.

                                                                                         «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԵՂՑՈՒ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղցու գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 15 կմ է:        

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 966.41 հա:

Վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է  14463.4 մ:

Եղցի համայնքը հյուսիսից 0050-0012 հատվածով սահմանակից է Նոր Խարխափուտ համայնքին: Հյուսիս-արևելքից 0012-0051 հատվածով սահմանակից է Նոր Բրաջուր համայնքին: Հարավից և արևմուտքից 0050-0051 հատվածով սահմանակից է Նոր Վերինշեն համայնքին:                                                                                              

 

ԵՂՑԻ -ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը` 0050 - 0012

 

Եղցի և Նոր Խարխափուտ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0050 - 0012 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0050 հանգուցային կետից 2673.1մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հյուսիս-արևելք 234.4մ, միանում է 2331.0մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 557.8մ՝ միանում է թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 517.7մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևելք 611.8մ` միանում է 2285.3մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 348.8մ` միանում է 2273.6մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով արևելք 721.1մ` միանում է 2268.6մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 320.6մ` միանում է 2252.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևելք 425.6 մ` միանում է թամբաձև բարձունքում գտնվող թիվ 8 կետին: Ուղղվելով արևելք 461.7մ` միանում է 2306.5մ նիշ ունեցող թիվ 0012 հանգուցային կետին:

0050 - 0012 սահմանագծի երկարությունը կազմում է 4199.5մ:

 

ԵՂՑԻ - ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0012 - 0051

 

Եղցի և Նոր  Բրաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0012-0051 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0012 հանգուցային կետից ուղղվում է հարավ, անցնելով ջրբաժանով 453.4մ, և միանում է 2238.6մ բարձունքային նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 885.4 մ, անցնելով ջրբաժանով՝ միանում է 2216.9մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 715.4մ` միանում է 2112.4մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 900.7մ` ջրբաժանով և դաշտային ճանա-պարհով միանում է 2005.8մ նիշ ունեցող 0051 հանգուցային կետին:

0012-0051 սահմանագծի երկարությունը կազմում է 2954.9մ:

 

ԵՂՑԻ - ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը` 0050 - 0051

 

Եղցի և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0050-0051 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0050 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 785.7մ և միանում է թիվ 1 կետին:   Անցնելով  հարավ-արևելք 500.6մ` միանում է 2068.2մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 774.7մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Անցնելով գետակի հոսանքով 1590.6մ` միանում  է վտակի  հետ միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ 582.7մ` միանում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 5 կետին: Անցնելով ճանապարհով հարավ 161.4մ` միանում է Իստիբուլաղ գնացող ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով արևելք և անցնելով ճանապարհով 446.3մ՝ միանում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով անտառով 265.5մ` միանում է թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 675.7մ` միանում է Եղցի գյուղատեղից իջնող գետակի վրա գտնվող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 229.3մ` միանում է 1531.2մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով ջրբաժանով 570.7մ՝ միանում է 1850.7մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 725.8մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող 2005.8մ նիշ ունեցող 0051 հանգուցային կետին:

0050-0051 սահմանագծի երկարությունը կազմում է 7309.0մ:

 

 

 

                                                                                              Հավելված 8.9.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ

ԶԱՌԱԼՅՈՒՐԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զառալյուրի գյուղական  համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 52.0 կմ է:                                                                  

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 3669.24 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 27089.3մ:

Զառալյուր համայնքը հյուսիսից 0059–0058 հատվածով սահմանակից է Զուար համայնքի 2–րդ հատվածին, արևելքից 0058-0071 հատվածով` Հովվաշեն համայնքին, հարավից 0071-0072 հատվածով` Քաշաթաղի շրջանի հետ, արևմուտքից 0072-0070 հատվածով` Կորեկնեկ համայնքին, հյուսիս-արևմուտքից 0059-0070 հատվածով` Իշխանիկ համայնքին:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ - ԶՈՒԱՐ  2-ՐԴ ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը` 0059 - 0058

 

Զառալյուր և Զուար 2-րդ հատված համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0059-0058 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0059 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 379.4մ և միանում է 2293.1մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք 720.6մ`  միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 1110.6մ` միանում է 2096.6մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով արևելք և անցնելով ջրբաժանով 910.4մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 863.6մ և անցնելով ջրբաժանով` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 235.6մ` միանում է 1731.3մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 600.3մ` միանում է թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 729.7մ` միանում է 2218.6մ նիշ ունեցող 0058 հանգուցային կետին:

0059 - 0058 սահմանագծի երկարությունը կազմում է 5550.2մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ - ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը` 0058  - 0071

 

Զառալյուր և Հովվաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0058-0071 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0058 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 841.7մ, միանում է Կալաբոյուն գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 634.0մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով 481.8մ` միանում է 2147.1մ նիշ ունեցող Փոքր Կալաբոյուն սարի գագաթին գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով հարավ-արևելք 613.1մ` միանում է 2040.2մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 239.1մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 834.3մ` միանում է  2143.0մ նիշ ունեցող թիվ 6 կետին: ՈՒղղվելով հարավ  600.0մ`  միանում է 2144.5մ  նիշ  ունեցող  թիվ 7 կետին: Նույն  ուղղությամբ  անցնելով 770.2մ` միանում է 2218.7մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով  770.5մ` միանում է 2381.7մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 755.7մ` միանում է 2532.8մ նիշ ունեցող 0071 հանգուցային կետին:

0058 - 0071 սահմանագծի երկարությունը կազմում է 6540.4մ:

 

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ - ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0071 - 0072

 

Զառալյուր համայնքի և Քաշաթաղի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0071-0072 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0071 հանգուցային կետից, որը միաժամանակ հանդիսանում է որպես «Կալաֆալիկ»  գեոդեզիական կետ, թեքվելով հարավ-արևմուտք 588.8մ` միանում է 2454.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1215.8մ` միանում է 2506.7մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 714.8մ` միանում է 2628.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով 750.7մ` միանում է 2626.1 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 800.8 մ` միանում է 2623.5մ նիշ ունեցող Նարդեվան սարի կատարին գտնվող թիվ 5 կետին, որը նույն անունով գեոդեզիական կետն է: Անցնելով ևս 477.7մ` միանում է 2587.6մ նիշ ունեցող  թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 1033.8 մ` միանում է 2618.8մ նիշ ունեցող 0072 հանգուցային կետին:

0071-0072 սահմանագծի երկարությունը կազմում է 5582.4 մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ -–ԿՈՐԵԿՆԵԿ

Սահմանագիծը` 0072 - 0070

 

Զառալյուր և Կորեկնեկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0072-0070 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0072 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք 674.3մ և միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 894.5մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով հյուսիս 1107.6մ` միանում է 2236.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 445.5մ` միանում է 2225.5մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 517.4մ` միանում է 2185.7 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 1256.3մ` միանում է 2185.7մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 359.4 մ` միանում է 2012.4 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 436.7մ` միանում է Թութխուն և Ղարախաչ գետերի միացման տեղում գտնվող 0070 հանգուցային կետին:

0072 - 0070 սահմանագծի երկարությունը կազմում է 5691.8մ:

 

ԶԱՌԱԼՅՈՒՐ - ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը` 0059 - 0070

 

Զառալյուր և Իշխանիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0059-0070 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0059 հանգուցային կետից ուղղվում է հարավ 534.9մ և միանում է երկու ձորակների միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ 460.7մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 342.6մ` միանում է 2141.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 654.1մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող 2090.7մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ևս 975.1մ` միանում է 2096.3մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 757.2մ`միանում է Թութխուն և Քարաջուր գետերի միացման տեղում գտնվող 0070 հանգուցային կետին:

0059 - 0070 սահմանագծի երկարությունը կազմում է 3724.5մ:

 

 

                                                                                              Հավելված 8.10.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԶՈՎՔԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զովքի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի կենտրոնական մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 15 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 586.17 հա:

Վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է 10810.9 մ:

Զովք համայնքը հյուսիսից 0017-0045 հատվածով սահմանակից է Նոր Վերինշեն համայնքին, հյուսիս-արևելքից 0045-0044 հատվածով սահմանակից է Նոր Բրաջուր համայնքին, հարավ-արևելքից 0044-0028 հատվածով սահմանակից է Ճումեն համայնքին, հարավից և արևմուտքից 0017-0028 հատվածով սահմանակից է Նոր Մանաշիդ համայնքին:

 

ԶՈՎՔ - ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը` 0017- 0045

 

Զովք և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0017-0045 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0017 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք, անցնելով անտառով 811.1մ՝ միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 761.6մ` միանում է 0045 հանգուցային կետին:

0017-0045 սահմանագծի երկարությունը կազմում է 1572.7մ:

 

ԶՈՎՔ - ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0045 - 0044

 

Զովք և Նոր Բրաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0045-0044 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0045 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք՝ անցնելով ճանապարհով 215.7մ, և միանում է ճանապարհի շրջադարձի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 440.6մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 2 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 149.9մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 353.9մ` միանում է 1582.1մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 575.6մ` միանում է 1874.4մ նիշ ունեցող թիվ 5 կետին, նույն ուղղությամբ անցնելով 1001.1 մ, միանում է գետակի և ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ջրբաժանով 295.7մ` միանում է 2047.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 678.7մ` միանում է 2152.1մ նիշ ունեցող թիվ 8 կետին: ՈՒղղվելով հարավ 331.4մ` միանում է 2193.5 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող 0044 հանգուցային կետին:

0045- 0044 սահմանագծի երկարությունը կազմում է 4042.6մ:

 

ԶՈՎՔ - ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0044 - 0028

 

Զովք և Ճումեն համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0044-0028 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0044 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք և անցնելով 685.8մ` միանում է 2234.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 283.0մ` միանում է 0028 հանգուցային կետին:

0044 - 0028 սահմանագծի երկարությունը կազմում է 968.8մ:

 

ԶՈՎՔ - ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը` 0028 - 0017

 

 Զովք և Նոր Մանաշիդ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0028 - 0017 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0028 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք 593.7մ և միանում 2155.4մ բարձունքային նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 845.7մ` միանում է 1988.1մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 382.7մ` միանում է 2002.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 609.2մ` միանում է թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 302.4մ` միանում է 1901.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 613.7մ` միանում է 1825.7մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 361.7մ` միանում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 7 կետին: Անցնելով 517.7մ` միանում է 1591.1 մ նիշ ունեցող 0017 հանգուցային կետին:

0028 - 0017 սահմանագծի երկարությունը կազմում է 4226.8մ:

 

                                                                                        Հավելված 8.11.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ  ՇՐՋԱՆԻ

ԶՈՒԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զուարի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևելյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից  40 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 2780.07 հա:

Համայնքի  վարչական սահմանագծի երկարությունը կազմում է 25409.5մ:

Զուար համայնքը հյուսիսից 0035-0036 հատվածով սահմանակից է Եղցատեղ համայնքին, հյուսիս-արևելքի` 0036-0056 հատվածով` Հավսաթաղ համայնքին, արևելքից 0056-0057 հատվածով` Եղջերունիկ համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից 0057-0035 հատվածով` Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերին:                                                                                                                                           

                                                                

ԶՈՒԱՐ - ԵՂՑԱՏԵՂ

Սահմանագիծը` 0035 - 0036

 

Զուար և Եղցատեղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0035-0036 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0035 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք 519.4մ և միանում է 2121.6մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 474.1մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 504.4մ` անտառոտ ջրբաժանով միանում է 1896.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ևս 950.6մ` միանում է 0036 հանգուցային կետին:                                                                               

0035-0036 սահմանագծի երկարությունը կազմում է 2448.5մ:

 

ԶՈՒԱՐ - ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը` 0036 - 0056

 

Զուար և Հավսաթաղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0036-0056 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 1896.8մ նիշ ունեցող 0036 հանգուցային կետից ուղղվում է արևելք 625.7մ և միանում է բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 702.7մ` միանում է 1790.6մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 567.7մ` միանում է 1696.3մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 480.4մ` միանում է 1563.1մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 519.7մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 5 կետին: Անցնելով գետը և ուղղվելով արևելք 354.7մ` միանում է 1455.8մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 543.7մ` միանում է Ալտիկովշակ գետի վրա գտնվող թիվ 7 կետին: Անցնելով գետի հոսանքին հակառակ ուղղությամբ 973.7մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 1000.7մ` միանում է թիվ 9 կետին: Անցնելով նույն ուղղությամբ արդեն Քեչիլիկայա անվամբ գետով 1530.7մ` միանում է 0056 հանգուցային կետին:

0036 - 0056 սահմանագծի երկարությունը կազմում է 7365.7մ:

 

ԶՈՒԱՐ - ԵՂՋԵՐՈՒՆԻԿ

Սահմանագիծը` 0056 - 0057

 

Զուար և Եղջերունիկ համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0056-0057 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0056 հանգուցային կետից ուղղվում է հարավ 292.4մ և միանում է 1848.2մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 705.8մ` միանում է 2031.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 444.8մ` միանում է 2066.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 767.9մ` միանում է 2136.1մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 407.9մ` միանում է 2058.5մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 684.8մ` միանում է Չորման գետի վրա գտնվող 0057 հանգուցային կետին:

0056 -0057 սահմանագծի երկարությունը կազմում է 3303.62մ:

                                       

ԶՈՒԱՐ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` 0057 -–0035

 

Զուար համայնքի և Շահումյանի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0057-0035 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0057 հանգուցային կետից անցնելով հոսանքով 1049.7մ՝ միանում է թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1655.8մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով 990.0մ` միանում է Թութխուն գետի հետ միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Ուղղվելով  դեպի  արևմուտք՝ Մոզ գետի հոսանքին հակառակ անցնելով 880.0մ՝ միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 4 կետին: Անցնելով ևս 915.6մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 278.4մ` միանում է 1617.6մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հյուսիս 615.7մ` միանում է 1775.5մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով Զուլֆիգարյան լեռնաշղթայով և դաշտային ճանապարհով 506.7մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 340.6մ` միանում է 1847.3մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով  և ճանապարհով 666.6մ` միանում է 1887.3մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 203.5մ` միանում է 1908.2մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 1054.4մ` միանում է 1983.1մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Անցնելով 567.8մ` միանում է 1976.1մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Անցնելով ջրբա-ժանով 750.4մ` միանում է 2124.3մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Անցնելով ջրբաժանով 635.8մ` միանում է Աղայաթաղ սարի կատարին գտնվող 0035 հանգուցային կետին:

0057-0035 սահմանագծի երկարությունը կազմում է 12291.7մ:

 

ԶՈՒԱՐ II ՀԱՏՎԱԾ

ԶՈՒԱՐ II ՀԱՏՎԱԾ -–ՀՈՎՎԱՇԵՆ

Սահմանագիծը` 0025 -–0058

 

Զուար (Թութխուն և Զարկունի տեղամաս) և Հովվաշեն համայնքների տարածքների սահմանագիծը, համաձայն 0025-0058 հանգուցային կետերի ուրվանկարի նկարագրման, 0025 հանգուցային կետից Թութխուն և Քարաջուր գետերի միացման տեղից ուղղվում է հարավ-արևելք և, անցնելով Թութխան գետի հոսանքին հակառակ 809.7մ՝ միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1110.7մ` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով արևելք և անցնելով ջրբաժանով 1170.7մ` միանում է 1989.3մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 1475.5մ` միանում է 2263.8մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ 835.6մ` միանում է 2135.4մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 515.8մ` միանում է 2080.7մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 1225.7մ` միանում է 1893.3մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով հարավ 740.7 մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 8 կետին: Հատելով գետը և անցնելով հարավ-արևմուտք 701.4մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 9 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևմուտք 672.9 մ` միանում է 2218.6 մ նիշ ունեցող 0058 հանգուցային կետին:

0025-0058 սահմանագծի երկարությունը կազմում է 9258.7մ:

 

ԶՈՒԱՐ II ՀԱՏՎԱԾ - ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը` 0058 - 0059

 

Զուար և Զառալյուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0058-0059 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0058 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հյուսիս-արևմուտք 729.7մ և միանում թիվ 1 կետին: Թեքվելով ավելի հյուսիս-արևմուտք 600.3մ` միանում է 1731.3մ նիշ ունեցող թիվ 2  կետին: Ուղղվելով հյուսիս 235.6մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 863.6մ` միանում է թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 910.4մ` միանում է 2096.6մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 1110.6մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 720.6մ` միանում է 2293.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 379.8մ` միանում է եռակողմ լեռնաշղթայի վրա գտնվող 0059 հանգուցային կետին:

0058 -–0059 սահմանագծի երկարությունը կազմում է 5550.6 մ:

 

ԶՈՒԱՐ II  ՀԱՏՎԱԾ - ԱՍՐԻԿ

Սահմանագիծը` 0025 - 0059

 

Զուար և Ասրիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0025-0059 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0025 հանգուցային կետից ուղղվում է Քարաջուր գետի հոսանքին հակառակ 638.6մ, միանում է գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1253.6մ` միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ ձորակով 998.6մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 830.6մ` միանում է 2207.4մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 636.4մ` միանում է 2280.8մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 284.7մ` միանում է եռակողմ լեռնաշղթայի վրա գտնվող 0059 հանգուցային կետին:

0025 - 0059 սահմանագծի երկարությունը կազմում է 4642.5 մ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                         Հավելված 8.12.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

                                                                                                                     

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆԻԿԻ

  ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իշխանիկի  գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 54 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 9169.66 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է  49638.2 մ:

Իշխանիկ համայնքը հյուսիսից 0064-0059 հատվածով սահմանակից է Ասրիկ համայնքին, արևելքից 0059-0070 հատվածով` Զառալյուր համայնքին, հարավ-արևելքից 0070-0073 հատ-վածով` Կորեկնեկ համայնքին, հարավից 0073-0074 հատվածով` Քաշաթաղի շրջանին, հարավ-արևմուտքից 0074-0063 հատվածով` Ջերմաջուր համայնքին, հյուսիս-արևմուտքից 0064- 0063 հատվածով` Նոր Բանանց համայնքին:

ԻՇԽԱՆԻԿ -ԱՍՐԻԿ

Սահմանագիծը` 0064 - 0059

 

Իշխանիկ և Ասրիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0064-0059 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0064 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 711.4մ և միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 473.7մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ 195.6մ` միանում է 2454.2մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 796.7մ` միանում է 2529.4մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով արևելք 777.6մ` միանում է 2531.3մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 1075.1մ` միանում է 2508.6մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 698.0մ` միանում է 2628.3մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ևս 903.2մ` միանում է 2582.4մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով 586.3մ` միանում է 2884.4մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ևս 709.4մ` միանում է 2568.8մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Ուղղվելով արևելք 761.2մ` միանում է 2448.4մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 837.1մ` միանում է 2272.1մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Անցնելով ևս 724.0մ` միանում է 2283.1մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 847.0մ` միանում է 2325.5մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Անցնելով ևս 554.5մ` միանում է 2301.7մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 859.5 մ` միանում է 0059 հանգուցային կետին:

0064-0059 սահմանագծի երկարությունը կազմում է 11509.9 մ: 

ԻՇԽԱՆԻԿ - ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը` 0059 -–0070

 

Իշխանիկ և Զառալյուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0059-0070 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0059 հանգուցային կետից ուղղվում է հարավ  534.9մ և միանում է երկու ձորակների միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ 460.7մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 342.6մ` միանում է 2141.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 654.1մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող 2090.7 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ևս 975.1մ` միանում է 2096.3 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 757.2մ` միանում է Թութխուն և Քարաջուր գետերի միացման տեղում գտնվող 0070 հանգուցային կետին:

0059-0070 սահմանագծի երկարությունը կազմում է 3724.5 մ:

ԻՇԽԱՆԻԿ-ԿՈՐԵԿՆԵԿ

Սահմանագիծը` 0070 - 0073

 

Իշխանիկ և Կորեկնեկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0070-0073 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0070 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք և, անցնելով ջրբաժանով 205.9մ, միանում է 1851.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 347.1 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 427.2 մ` միանում է 1880.9 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1048.1մ` միանում է 2228.8մ նիշ ունեցող թիվ 4 կետին: ՈՒղղվելով արևմուտք 719.7 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 166.4 մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 121.8 մ` միանում է 2128.4 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 688.9 մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 552.0 մ` միանում է 2180.0 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով ջրբաժանով 652.1 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 10 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 317.4 մ` միանում է 2225.1 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1029.6 մ` միանում է 2449.8 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 1314.3մ` միանում է 2739.1 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Անցնելով 333.3 մ` միանում է 2810.5 մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Անցնելով ջրբաժանով 1222.0 մ` միանում է 2725.7 մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Անցնելով ևս 1180.7մ` միանում է 2900.0մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 874.0 մ` միանում է 3091.5մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Անցնելով ջրբաժանով 887.8 մ` միանում է 3154.8 մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Անցնելով ևս 1185.7մ` միանում է Քաշաթաղի շրջանը բաժանող լեռնաշղթայի վրա գտնվող 3164.1 մ նիշ ունեցող 0073 հանգուցային կետին:

0070 - 0073 սահմանագծի երկարությունը կազմում է 13276.8 մ: 

 

ԻՇԽԱՆԻԿ - ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0073-0074

 

Իշխանիկ համայնքի և Քաշաթաղ շրջանի բաժանման սահմանագիծը, համաձայն 0073-0074 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 3462.1 մ նիշ ունեցող Դելիկդաղ սարի կատարին գտնվող 0073 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 318.6 մ և միանում 3475.7 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով հարավ-արևմուտք 1039.7մ` միանում է 3562.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևմուտք 624.7 մ` միանում է 3485.3 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 438.6 մ` միանում է 3597.2 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: ՈՒղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 866.7մ` միանում է 3518.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 522.6մ` միանում է 3616.9մ նիշ ունեցող 0074 հանգուցային կետին:

0073 -0074 սահմանագծի երկարությունը կազմում է 3810.9 մ:

ԻՇԽԱՆԻԿ - ՋԵՐՄԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0074 - 0063

 

Իշխանիկ և Ջերմաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0074-0063 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0074 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով 977.0 մ և միանում է 3408.8մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 893.9 մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 823.2 մ` միանում է 3348.8 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 735.3 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 513.7մ` միանում է 3244.4 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1069.8 մ` միանում է 3294.5 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 812.4մ` միանում է 3236.4մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 831.3 մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 8 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 464.1 մ` միանում է 3113.8 մ նիշ ունեցող 0063 հանգուցային կետին:

0074 - 0063 սահմանագծի երկարությունը կազմում է 7120.5 մ:

 

ԻՇԽԱՆԻԿ -–ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը` 0064 - 0063

 

Իշխանիկ և Նոր Բանանց համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0064 - 0063 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2787.2մ նիշ ունեցող 0064 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով հարավ-արևմուտք 1077.3 մ և միանում է 2575.3մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 666.5 մ` միանում է 2573.2 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: ՈՒղղվելով հարավ և անցնելով ջրբաժանով 641.6 մ` միանում է 2609.1 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 997.1 մ` միանում է 2660.7մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 651.0 մ` միանում է 2789.7մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 860.9 մ` միանում է 2687.4 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 503.3 մ` միանում է 2821.1 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 358.7 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 8 կետին: Ուղղվելով արևմուտք 760.6 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 493.2 մ` միանում է 3005.1մ նիշ ունեցող Սարիբուլաղդաղ բարձունքի կատարին գտնվող թիվ 10 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1131.7 մ` միանում է 2978.5 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 1106.0 մ` միանում է 3062.0 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 948.2 մ` միանում է 3113.4 մ նիշ ունեցող 0063 հանգուցային կետին:

0064 - 0063 սահմանագծի երկարությունը կազմում է 10195.6 մ:

 

                                                                                       Հավելված 8.13.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ

ԽՈԶԵՆԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Խոզենեկի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 45 կմ է:                                                       

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 3178.19 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 26831.2 մ:

Խոզենեկ համայնքը հյուսիսից 0034 - 0066 հատվածով սահմանակից է Եղեգնուտ համայնքին, արևելքից 0066-0067 հատվածով` Ապահեն համայնքին, հարավից 0067-0064 հատվածով` Իշխանիկ համայնքին, հարավ-արևելքից 0064-0065 հատվածով` Նոր-Բանանց համայնքին, հարավ-արևելքից 0065-0029 հատվածով` Քարվաճառ համայնքին, հյուսիս-արևմուտքից 0034-0029 հատվածով` Նոր Մանաշիդ համայնքին:

ԽՈԶԵՆԵԿ - ԵՂՑԱՏԵՂ

Սահմանագիծը` 0034 - 0066

 

 Խոզենեկ և Եղցատեղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0034-0066 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2357.8 մ նիշ ունեցող 0034 հանգուցային կետից ուղղվում է արևելք 1008.9 մ և միանում է 2345.4 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 580.5 մ` միանում է 2244.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևելք 543.3մ` միանում է 2170.6մ նիշ ունեցող 0066 հանգուցային կետին:

0034 - 0066 սահմանագծի երկարությունը կազմում է 2132.7 մ:

ԽՈԶԵՆԵԿ - ԱՊԱՀԵՆ

Սահմանագիծը` 0066 - 0067

 

Խոզենեկ և Ապահեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0066-0067 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0066 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 589.4 մ և միանում է 2191.7 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 800.0 մ` միանում է 2062.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 527.2 մ` միանում է 1973.5 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով հարավ 435.4 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 910.0 մ` միանում է 1767.1 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ հատելով Մոզ գետը և անցնելով 861.3 մ` միանում է 1950.6 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 662.8 մ` միանում է 2099.5 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 388.3 մ` միանում է 2126.9 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 446.7մ` միանում է 2194.1մ նիշ ունեցող թիվ 9 կետին: ՈՒղղվելով հարավ 736.9 մ` միանում է 2230.0 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 658.6մ` միանում է 2375.1մ նիշ ունեցող 0067 հանգուցային կետին:

0066 - 0067 սահմանագծի երկարությունը կազմում է 7016.6 մ:

 

ԽՈԶԵՆԵԿ - ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը` 0067 - 0064

 

 Խոզենեկ և Իշխանիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0067-0064 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2375.1մ նիշ ունեցող 0067 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևմուտք 681.0 մ և միանում է 2352.1 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով արևմուտք, անցնելով ջրբաժանով 1178.3մ, միանում է ջրբա-ժանի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 593.6 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 434.1 մ` միանում է թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք 473.8 մ` միանում է 2648.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 942.7 մ` միանում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1221.3 մ` միանում է 2695.7 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 953.2մ` միանում է 2787.2մ նիշ ունեցող 0064 հանգուցային կետին:

     0067-0064 սահմանագծի երկարությունը կազմում է 6477.9 մ:

ԽՈԶԵՆԵԿ - ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը` 0064 - 0065

 

Խոզենեկ և Նոր Բանանց համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0064-0065 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0064 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս 549.2մ և միանում է 2663.3 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 879.7 մ` միանում է 2745.0 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով հյուսիս 706.8 մ` միանում է 2702.8 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 909.2մ` միանում է 2773.6մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 565.4 մ` միանում է 0065 հանգուցային կետին:

0064 - 0065 սահմանագծի երկարությունը կազմում է 3610.3 մ:

 

ԽՈԶԵՆԵԿ - ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը` 0065 - 0029

 

Խոզենեկ և Քարվաճառ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0065-0029 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2770.5 մ նիշ ունեցող 0065 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք 356.8 մ և միանում է 2756.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 945.8 մ` միանում է 2716.5 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 617.4մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 602.6մ` միանում է 0029 հանգուցային կետին:

0065- 0029 սահմանագծի երկարությունը կազմում է 2522.6 մ:

 

ԽՈԶԵՆԵԿ - ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը` 0034 - 0029

 

Խոզենեկ և Նոր Մանաշիդ տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0034-0029 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0034 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 707.2 մ և միանում ձորակի մեջ գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 929.5 մ` միանում է 2111.7 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 907.6 մ` միանում է Մոզ գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 522.4 մ` միանում է 2251.0մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով արևմուտք և անցնելով 1137.7 մ` միանում է 2488.3 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 866.7մ` միանում է 2606.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող 0029 հանգուցային կետին:

0034 -0029 սահմանագծի երկարությունը կազմում է 5071.1 մ:

 

 

 

 

                                                                                       Հավելված 8.14.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԽՈՓԵՐԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

                                                                                

 

Խոփերի գյուղականհամայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 26 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 1870.71 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 20779.3 մ:

Խոփեր համայնքը հյուսիսից 0053-0030 հատվածով սահմանակից է Քարվաճառ համայնքին: Արևելքից և հարավ-արևելքից 0030-0054 հատվածով սահմանակից է Նոր Բանանց համայնքին: Հարավ-արևմուտքից և արևմուտքից 0053-0054 հատվածով սահմանակից է Ծար համայնքին:                                                                                                    

 

ԽՈՓԵՐ- ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը`  0053 -–0030

 

Խոփեր և Քարվաճառ համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0053-0030 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0053 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք 558.7 մ, միանում է 2824.9 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ - արևելք 514.8 մ և անցնելով ջրբաժանով` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք  443.4 մ` միանում է 2743.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին, որը միաժամանակ «Օպուրլի» գեոդեզիական կետն է: Ուղղվելով արևելք 955.0 մ` միանում է անտառի եզրին գտնվող թիվ 4 կետին: Անցնելով անանուն գետակի հունով և ընթացքով 941.3 մ` միանում է անտառի եզրին և չոր ձորակի հատման տեղում գտնվող թիվ 5 կետին: Անցնելով անտառով և գետակի ընթացքով 1310.0 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող և 1768.0մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1168.0մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 7 կետին: Անցնելով ևս 733.4 մ` միանում է Թարթառ գետի հետ միացման տեղում գտնվող հանգուցային 0030 կետին:

0053 - 0030 սահմանագիծի երկարությունը կազմում է 6624.6 մ:

ԽՈՓԵՐ - ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը` 0030 - 0054

 

Խոփեր և Նոր Բանանց համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0030-0054 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0030 հանգուցային կետից Թարթառ գետի հոսանքին հակառակ անցնելով 855.3 մ՝ միանում է Թարթառ և փոքրիկ գետակի միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1015.9 մ` միանում է Թարթառ գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ևս 926.8մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 1084.1 մ` միանում է թիվ 4 կետին: Անցնելով 1072.1 մ` միանում է թիվ 5 կետին: Անցնելով 1374.1 մ` միանում է 0054 հանգուցային կետին:

0030 - 0054 սահմանագծի երկարությունը կազմում է 6328.8 մ:

 

ԽՈՓԵՐ - ԾԱՐ

Սահմանագիծը 0053- 0054

 

Խոփեր և Ծար համայնքներիի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0053-–0054 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0053 հանգուցային կետից ուղղվում է դաշտային ճանապարհով հարավ-արևմուտք 253.7 մ և միանում թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ջրբաժանով 875.7 մ` միանում է 2741.0 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 1240.6 մ` միանում է 2680.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 870.3մ` միանում է 2541.0մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 510.7 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 555.7մ` միանում է 2523.0 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 1062.9 մ` միանում է Զառ  գետի վրա գտնվող թիվ 7 կետին: Անցնելով գետի հոսանքով 1397.6մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 8 կետին: Անցնելով գետի հոսանքով 1058.8 մ` միանում է Թարթառ գետի հետ հատման տեղում գտնվող հանգուցային 0054 կետին:

0053 - 0054 սահմանագծի երկարությունը կազմում է 7826.0 մ:

 

 

 

 

                                                                                    Հավելված 8.15.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

                                                                                                                                                                                                    

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՎԱԼՔԻ

 ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծավալքի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 22 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 7266.30 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է  47538.5 մ:

Ծավալք համայնքը հյուսիսից 0060-0061 հատվածով սահմանակից է Ծար համայնքին, արևելքից և հարավից 0061-0075 հատվածով` Ջերմաջուր համայնքին, արևմուտքից 0060-0075 հատվածով` Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի հետ:

ԾԱՎԱԼՔ - ԾԱՐ

Սահմանագիծը` 0060 - 0061

 

Ծավալք և Ծար համայնքի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0060-0061 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0060 հանգուցային կետից, որը գտնվում է Կարախաչ գետի վրա, գետի հոսանքով անցնելով 1329.6 մ, միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ևս 1140.7 մ` միանում է Կարախաչ գետի և Ջերմաջուր-Ալ լճեր տանող ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 2 կետին: Անցնելով գետի հոսանքով 1655.7 մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ևս 936.6 մ` միանում է նույն գետի և Քեչալ գետի հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Անցնելով ևս 730.7 մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 5 կետին: Անցնելով ևս 1087.7 մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով հոսանքով ևս 1113.3մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով 1032.5 մ` միանում է թիվ 8 կետին: Անցնելով 984.4մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 9 կետին: Անցնելով գետի հոսանքով 975.7 մ` միանում է թիվ 10 կետին: Անցնելով ևս 976.7մ` միանում է թիվ 11 կետին: Անցնելով գետի հոսանքով ևս 1113.7մ` միանում է Կարախաչ և Թարթառ գետերի խաչմերուկում գտնվող 0061 հանգուցային կետին:

0060 -–0061 սահմանագծի երկարությունը կազմում է 13077.3 մ:

ԾԱՎԱԼՔ - ՋԵՐՄԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0061 - 0075

 

Ծավալք և Ջերմաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0061-0075 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0061 հանգուցային կետից, որը գտնվում է Թարթառ և Ղարախաչ գետերի միացման տեղում, ուղղվում է Թարթառ գետի հոսանքին հակառակ 1243.12 մ և միանում է Թավլաբաշ գետակի հետ միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1453.4մ` միանում է Թարթառ գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ևս 1223.2 մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 990.3 մ` միանում է Թարթառ և Մամեդսաֆի գետի հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ձորաբերանով և ջրբաժանով 571.0 մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 274.8 մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 771.0 մ` միանում է Ջերմաջուր-Ալ լճեր տանող ճանապարհի շրջադարձի վրա գտնվող թիվ 7 կետին: Անցնելով ճանապարհով 790.5 մ` միանում է նույն ճանապարհի վրա գտնվող թիվ 8 կետին: Անցնելով ճանապարհով ևս 676.0 մ` միանում է ճանապարհի վրա գտնվող թիվ  9 կետին: Ուղղվելով հարավ 621.3 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 414.0 մ` միանում է թիվ 11 կետին: Հատելով դաշտային ճանապարհները և անցնելով նույն ուղղությամբ 745.8մ` միանում է թիվ 12 կետին: Անցնելով ևս 797.4 մ` միանում է թիվ 13 կետին: Չփոխելով ուղղությունը և անցնելով 747.5 մ` միանում է թիվ 14 կետին: Անցնելով ձորաբերանով ևս 1113.3 մ` միանում է թիվ 15 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք և անցնելով 1147.2 մ` միանում է 2866.7 մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 761.8մ` միանում է թիվ 17 կետին: Ուղղվելով հարավ 602.8 մ` միանում  է  դաշտային ճանապարհի  վրա  գտնվող  թիվ 18  կետին: Թեքվելով  հարավ-արևմուտք 869.1 մ՝  միանում է 3004.0 մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 374.1 մ` միանում է 2976.3 մ նիշ ունեցող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1271.7 մ` միանում է 2956.0 մ նիշ ունեցող թիվ 21 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևմուտք 1218.8 մ` միանում է 3087.5 մ նիշ ունեցող թիվ 22 կետին: ՈՒղղվելով արևմուտք 1070.2 մ` միանում է 3117.0 մ նիշ ունեցող թիվ 23 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 777.3 մ` միանում է 3157.4 մ նիշ ունեցող թիվ 24 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 385.4 մ` միանում է 3177.0 մ նիշ ունեցող 0075 հանգուցային կետին:

0061 - 0075 սահմանագծի երկարությունը կազմում է 20911.1 մ:

ԾԱՎԱԼՔ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` 0060 - 0075

 

Ծավալք համայնքի և Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի բաժանման սահմանագիծը, համաձայն 0060-0075 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0060 հանգուցային կետից ուղղվում է հարավ 743.4մ և միանում է բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք 461.6մ` միանում է Ղարախաչ գետի և վտակի միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 858.4մ` միանում է 3097.0մ նիշ ունեցող թիվ 3 կետին: ՈՒղղվելով հարավ 828.3մ` միանում է 2991.0 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 552.5 մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 1002.5 մ և հատելով Քեչալ գետը` միանում է 2972.0 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 397.7 մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 904.1 մ` միանում է 3171.0 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 1242.2 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1881.8 մ` միանում է 3135.0մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Ուղղվելով հարավ 1138.6 մ` միանում է 3196.0 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 700.3 մ` միանում է 3151.0 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Անցնելով դարձյալ հարավ 1812.5 մ` միանում է 3106.0 մ  նիշ ունեցող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1026.3 մ` միանում է 3177.0 մ նիշ ունեցող 0075 հանգուցային կետին:

0060 -–0075 սահմանագծի երկարությունը կազմում է 13550.1 մ:

 

 

 

                                                                                      Հավելված 8.16.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ

ԾԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծարի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 25 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 8704.23 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 45664.3 մ:

Ծար համայնքը հյուսիսից 0031-0053 հատվածով սահմանակից է Քարվաճառ համայնքին, արևելքից 0053 -0054 հատվածով` Խոփեր համայնքին, հարավից  և հարավ-արևմուտքից 0054-–0033 հատվածով սահմանակից է Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի հետ, արևմուտքից 0031-0033 հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի հետ:                                                                                      

 

ԾԱՐ-ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը` 0031 - 0053

 

Ծար և Քարվաճառ համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0031-0053  հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0031 հանգուցային կետից ուղղվում է քիչ հարավ-արևելք և ջրբաժանով անցնելով 1165.2 մ՝ միանում է 2866.0 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք և շարունակելով անցնել ջրբաժանով 900.3 մ` միանում է երկու սարերի թամբաձև իջվածքով անցնող դաշտային ճանապարհի վրա  գտնվող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 156.0 մ` միանում է փոքրիկ բլրին գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով արևելք, անցնելով ջրբաժանով 364.0 մ` միանում է 2863.0 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 487.2 մ և անցնելով ջրբաժանով` միանում է թիվ 5 կետին: Ուղղվելով արևելք 287.4 մ` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 348.9 մ` միանում է 2883.3 մ նիշ ունեցող թիվ 7 կետին, որը միաժամանակ «Զեյլիկ» գեոդեզիական կետն է: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 487.7 մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով արևելք 348.7 մ` միանում է թամբաձև իջվածքի վրա գտնվող և 2709.0 մ նիշ ունեցող 0053 հանգուցային կետին:

0031-0053 սահմանագծի երկարությունը կազմում է 4546.0 մ:

 

ԾԱՐ - ԽՈՓԵՐ

Սահմանագիծը` 0053 - 0054

 

Ծար և Խոփեր համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0053-0054 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0053 հանգուցային կետից ուղղվում է դաշտային ճանապարհով հարավ-արևմուտք 253.7մ և միանում թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ջրբաժանով 875.7 մ` միանում է 2741.0մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 1240.6 մ` միանում է 2680.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 870.3 մ` միանում է  2541.0մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 510.7մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 555.7 մ` միանում է 2523.0 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 1062.0 մ` միանում է Զառ  գետի վրա գտնվող թիվ 7 կետին: Անցնելով գետի հոսանքով 1397.6 մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 8 կետին: Անցնելով գետի հոսանքով 1058.8 մ` միանում է Թարթառ գետի հետ հատման տեղում գտնվող հանգուցային 0054 կետին:

0053 - 0054 սահմանագծի երկարությունը կազմում է 7826.0 մ:

 

ԾԱՐ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` 0054 - 0033

 

Ծար համայնքի և Շահումյանի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0054-0033 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0054 հանգուցային կետից ուղղվելով Թարթառ գետի հոսանքին հակառակ, անցնելով  1259.6 մ՝ միանում է թիվ 1 կետին: Անցնելով 1225.4 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով 1085.5մ` միանում է Թարթառ և Կարախաչ գետերի միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Սահմանագիծը այդտեղից անցնում է արդեն Կարախաչ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ 1113.7մ և միանում թիվ 4 կետին: Անցնելով 976.7 մ` միանում է թիվ 5 կետին: Անցնելով ևս 975.7 մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով 984.4 մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով 1032.5 մ` միանում է թիվ 8 կետին: Անցնելով 1113.3 մ` միանում է թիվ 9 կետին: Անցնելով 1087.7 մ` միանում է թիվ 10 կետին: Անցնելով 730.7 մ` միանում է թիվ 11 կետին: Անցնելով 936.6 մ` միանում է թիվ 12 կետին: Անցնելով 1655.7 մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 13 կետին: Անցնելով 1140.7 մ` միանում  է թիվ  14 կետին: Անցնելով 1329.6 մ` միանում է Կարախաչ և փոքրիկ գետակի միացման տեղում գտնվող թիվ 15 կետին: Թեքվելով  հյուսիս 1119.8 մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 16 կետին: Անցնելով նույն ուղղությամբ ջրբաժանով 792.2 մ` միանում է 3357.0 մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Անցնելով ջրբաժանով 875.7 մ` միանում է 3399.4մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 655.7մ` միանում է 0033 հանգուցային կետին:

0054 - 0033 սահմանագծի երկարությունը կազմում է 20091.1մ:

 

ԾԱՐ - ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ)

Սահմանագիծը` 0031 -–0033

 

Ծար համայնքի և Վարդենիսի տարածաշրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0031-0033 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0031 հանգուցային կետից ուղղվելով հարավ 348.5 մ՝ միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 490.4 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 490.3 մ` միանում է 2751.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով նույն ուղղությամբ 934.5 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հարավ 137.5 մ` միանում է 2840.9 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 5 կետին: Շարունակվելով նույն ուղղությամբ 360.3 մ` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 533.3մ` միանում է թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 320.2մ` միանում է թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 662.2մ` միանում է 3266.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 9 կետին: Շարունակելով անցնել լեռնաշղթայով 725.3 մ` միանում է 3212.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 280.2մ` միանում է թիվ 11 կետին: Անցնելով ևս 280.3մ` միանում է 3320.9մ բարձունքային նիշ ունեցող թիվ 12 կետին: Ջրբաժանով անցնելով 630.3 մ` միանում է 3361.0մ բարձունքային նիշ ունեցող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 630.4 մ` միանում է 3427.0 մ բարձունքային նիշ ունեցող «Կետիդաղ» գեոդեզիական կետ հանդիսացող թիվ 14 կետին: Թեքվելով արևմուտք 260.6 մ` միանում է թիվ 15 կետին: Անցնելով ջրբաժանով արևմուտք 792.5 մ` միանում է 3299.8 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 16 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 570.7մ` միանում է 3249.4մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 775.3 մ` միանում է 3342.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 18 կետին: Թեքվելով արևմուտք 789.9 մ` միանում է 3335.6 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 19 կետին: Թեքվելով հարավ ջրբաժանով  682.3 մ` միանում է 3281.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1103.2 մ` միանում է 3264.9մ բարձունքային նիշ ունեցող թիվ 21 կետին: ՈՒղղվելով հարավ 981.1 մ` միանում է թիվ 22 կետին: Անցնելով ջրբաժանով 431.9 մ` միանում է 0033 հանգուցային կետին:

0031 - 0033 սահմանագծի երկարությունը կազմում է 13201.2մ:

                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                             Հավելված 8.17.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՐԵԿՆԵԿԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

                                                                                                                                                                                                                                                

Կորեկնեկի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 58.0 կմ է:                                                       

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 7277.01 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում  37473.0 մ:

Կորեկնեկ համայնքը հյուսիսից 0073-0070 հատվածով սահմանակից է Իշխանիկ համայնքին, հյուսիս-արևելքից 0070-0072 հատվածով` Զառալյուր համայնքին, հարավից 0072-0073 հատվածով` Քաշաթաղի շրջանի հետ:

ԿՈՐԵԿՆԵԿ - ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը` 0073 - 0070

 

Կորեկնեկ և Իշխանիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0073-0070 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0073 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք և, անցնելով ջրբաժանով 1185.7 մ, միանում է 3154.8 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 887.8 մ` միանում է 3091.5 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 874.0 մ` միանում է 2900.0 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1180.7 մ` միանում է 2725.7 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ևս 1222.0 մ` միանում է 2810.5 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 333.3 մ` միանում է 2739.1 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 1314.3մ` միանում է 2449.8 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 1029.6 մ` միանում է 2225.1 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով 317.4 մ` միանում է թիվ 9 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 652.1մ` միանում է 2180.0մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 551.9 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 688.9 մ` միանում է 2128.4մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 120.8 մ` միանում  է բարձունքին գտնվող թիվ 13 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 166.4 մ` միանում է թիվ 14 կետին: Թեքվելով արևելք 719.7մ` միանում է 2228.0մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Անցնելով ջրբաժանով 1048.1 մ` միանում է 1880.9 մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Անցնելով ջրբաժանով 427.2 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 17 կետին: Անցնելով ևս 347.1 մ` միանում է 1851.7մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 205.9մ` միանում է 0070 հանգուցային կետին: 

0073 - 0070 սահմանագծի երկարությունը կազմում է 13273.8 մ: 

 

ԿՈՐԵԿՆԵԿ - ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը` 0070 - 0072

 

Կորեկնեկ և Զառալյուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0070-0072 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0070 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 436.7 մ և միանում է բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 359.4 մ` միանում է 2012.4 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 1256.3 մ` միանում է 2185.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևելք 517.4մ` միանում է 2225.5մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 445.5 մ` միանում է 2236.7 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ և  անցնելով ջրբաժանով 1107.6 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ-արևելք 894.5 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 674.3 մ` միանում է 2618.8 մ նիշ ունեցող 0072 հանգուցային կետին:

0070 - 0072 սահմանագծի երկարությունը կազմում է 5691.8 մ:

 

ԿՈՐԵԿՆԵԿ - ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0072 - 0073

 

Կորեկնեկ համայնքի և Քաշաթաղի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0072-0073 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0072 հանգուցային կետից թեքվելով հարավ-արևմուտք 1033.4 մ՝ միանում է 2661.1 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1000.8մ` միանում է 2770.0 մ նիշ ունեցող Ղոչ Մուստաֆա սարի կատարին գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 1113.8 մ` միանում է 2791.0 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 978.8մ` միանում է 2844.2մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք 917.8մ` միանում է 2941.0 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 820.7մ և անցնելով ջրբաժանով` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1066.6 մ` միանում է 3239.0մ նիշ ունեցող Շիշթափա  բարձունքին գտնվող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 593.6 մ` միանում է 3232.1մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Նույն ուղղւոթյամբ անցնելով 1020.6 մ` միանում է 3397.3 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 482.8մ` միանում է 3411.4 մ նիշ ունեցող Միխտուքենդ սարի կատարին գտնվող թիվ 10 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 688.7 մ` միանում է 3298.8 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Ուղղվելով հարավ-արևմուտք 926.7մ` միանում է 3251.9 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 425.6 մ` միանում է 3340.5 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Անցնելով ջրբաժանով 593.4 մ` միանում է 3446.5 մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Ուղղվելով հյուսիս 829.9 մ` միանում է  3553.7 մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Ուղղվելով արևմուտք 1013.4 մ` միանում է 3601.3 մ նիշ ունեցող Միխտուքենդ սարի կատարին գտնվող թիվ 16 կետին, որը նաև նույն անունով գեոդեզիական կետ է: Անցնելով ջրբաժանով հյուսիս 1169.7մ` միանում է 3384.2 մ. նիշ ունեցող թիվ 17 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 630.4 մ` միանում է 3313.2մ  նիշ ունեցող թիվ 18 կետին: Անցնելով ևս 420.4մ` միանում է 3373.5 մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Անցնելով ևս 413.4 մ` միանում է 3355.4 մ նիշ ունեցող թիվ 20 կետին: Անցնելով ջրբաժանով 1465.6 մ` միանում է 3410.2 մ նիշ ունեցող թիվ 21 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 310.7մ` միանում է 3410.3մ նիշ ունեցող թիվ 22 կետին: Անցնելով ևս 590.7մ` միանում է 3462.1մ նիշ ունեցող Դելիկդաղ սարի կատարին գտնվող 0073 հանգուցային կետին:

0072 - 0073 սահմանագծի երկարությունը կազմում է 18507.5 մ:

 

 

                                                                                         Հավելված 8.18.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՎՍԱԹԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հավսաթաղի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևելյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 32 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը  կազմում է 3859.14 հա:

Համայնքի տարածքի սահմանագիծը կազմում է 29072.5 մ:

Հավսաթաղ համայնքը հյուսիսից 0026-0024 հատվածով սահմանակից է Նոր Էրքեջ համայնքին, հյուսիս-արևելքից  և արևելքից 0024-0055 հատվածով` Չարեքտար համայնքին, հարավ-արևելքից 0055-0056 հատվածով` Եղջերունիկ համայնքին, հարավից 0056-0036 հատվածով` Զուար համայնքին, հարավ-արևմուտքից 0036-0046 հատվածով սահմանակից է Եղցատեղ համայնքին, արևմուտքից 0026 -0046 հատվածով` Ճումեն համայնքին:

 

ՀԱՎՍԱԹԱՂ -  ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը` 0026 - 0024

 

Հավսաթաղ և Նոր Էրքեջ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0026-0024 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0026 հանգուցային կետից, որը գտնվում է Հավախաղաց (Լաչին) գյուղի ավերակներից 1,2կմ գետով ներքև, անցնելով նույն գետակի հոսանքին հակառակ 560.3մ՝ միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հարավ 630.8 մ` միանում է 1675.7մ բարձունքային նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևելք 920.6մ` միանում է 1785.7մ նիշ ունեցող բարձունքում գտնվող թիվ 3 կետին: Ուղղվելով արևելք 811.7 մ` միանում է 1938.8 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով արևելք 770.6 մ` միանում է 2058.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 631.8 մ` միանում է 2102.3մ բարձունքային նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 297.4մ` միանում է թիվ 7 կետին: Ուղղվելով արևելք 730.1 մ` միանում է թիվ 8 կետին: Ուղղվելով արևելք 677.7մ` միանում է  2123.4 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 784.5մ` միանում է թիվ 10 կետին: Անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 828.6 մ` միանում է 2070.7մ նիշ ունեցող թիվ  11 կետին: Անցնելով ևս 490.6 մ` միանում է 2059.4 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 487.5մ` միանում է 2000.1 մ նիշ ունեցող 0024 հանգուցային կետին:

0026 - 0024 սահմանագծի երկարությունը կազմում է  8622.2 մ:

 

ՀԱՎՍԱԹԱՂ - ՉԱՐԵՔՏԱՐ

Սահմանագիծը` 0024 - 0055

 

Հավսաթաղ և Չարեքտար համայնքների տարածքների սահմանագիծը, համաձայն 0024-0055 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0024 հանգուցային կետից 2000.1մ նիշ ունեցող բարձունքից ջրբաժանով  ուղղվում է հարավ-արևմուտք 1021.2 մ և միանում թամբաձև բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ  անցնելով ջրբաժանով 679.7մ` միանում է 2088.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 557.3 մ` միանում է 2093.7 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 433.7 մ` միանում է 2140.9 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք և անցնելով 517.0 մ` միանում է 2140.5մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 442.3 մ` միանում է 2227.8 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող 0055 հանգուցային կետին:                                                                                                                                                        

0024 - 0055 սահմանագծի երկարությունը  կազմում է 3651.2  մ:  

          

ՀԱՎՍԱԹԱՂ - ԵՂՋԵՐՈՒՆԻԿ

Սահմանագիծը` 0055 - 0056

 

Հավսաթաղ և Եղջերունիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0055 - 0056 կետերի ուրվանկարների նկարագրման, 0055 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք  651.7մ և միանում է 2277.7մ նիշ ունեցող Աղբաբա սարի կատարին գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 742.6 մ` միանում է 2138.6 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 510.7մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 775.5մ` միանում է 2021.2մ նիշ ունեցող թիվ 4 կետին: ՈՒղղվելով արևմուտք 735.7 մ` միանում է 1941.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 630.3մ` միանում է Քեչիլիկայա գետի վրա գտնվող 0056 հանգուցային կետին:                                                               

0055 - 0056 սահմանագծի երկարությունը կազմում է 4046.5 մ:             

                                  

 

ՀԱՎՍԱԹԱՂ - ԶՈՒԱՐ

Սահմանագիծը` 0056 - 0036

 

Հավսաթաղ և Զուար համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0056-0036  հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 2275.9մ նիշ ունեցող 0056 հանգուցային կետից  անցնելով Քեչիլիկայա  գետի հոսանքով 1530.7 մ՝ միանում է թիվ 1 կետին: Անցնելով ևս 1060.7 մ` միանում է թիվ 2  կետին: Անցնելով ևս 973.7մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 543.7մ` միանում է 1455.8մ նիշ ունեցող թիվ 4 կետին: ՈՒղղվելով արևմուտք 354.7 մ` միանում  է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 519.7մ` միանում է 1563.1մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 480.4 մ` միանում է 1696.3 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 567.7 մ` միանում է  1790.8 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով 702.7մ` միանում է թիվ 9 կետին: Ուղղվելով արևմուտք 625.7 մ` միանում է 1896.8 մ նիշ ունեցող 0036 հանգուցային կետին:                                                                                                                                 

0056-0036 սահմանագծի երկարությունը կազմում է  7359.7 մ:            

 

ՀԱՎՍԱԹԱՂ - ԵՂՑԱՏԵՂ

Սահմանագիծը` 0036 -–0046

 

Հավսաթաղ և Եղցատեղ համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0036 - 0046  հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0036 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս 855.3մ և միանում գետակի վրա գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 352.4 մ` միանում է 1855.4 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով հյուսիս 967.4մ` միանում է 1817.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 355.7 մ` միանում է 1816.5 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 741.3 մ` միանում է 1661.5մ նիշ ունեցող 0046 հանգուցային կետին:

0036 - 0046 սահմանագծի երկարությունը կազմում է  3272.1 մ:                     

 

ՀԱՎՍԱԹԱՂ -–ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0026 -–0046

 

Հավսաթաղ և Ճումեն համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0026-0046  հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0026 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 440.3մ և միանում է 1427.9 մ բարձունքային  նիշ  ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 617.7 մ` միանում է Թութխուն գետի ոլորանի վրա գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով արևմուտք 367.6մ` միանում է 1416.3մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 695.2մ` միանում է 1661.1մ նիշ ունեցող 0046 հանգուցային կետին:    

0026 - 0046 սահմանագծի երկարությունը կազմում է  2120.8 մ:                      

 

                                                                                       Հավելված 8.19.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՎԱՇԵՆԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հովվաշենի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 45 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 5790.66 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է  41285.0 մ:

Հովվաշեն համայնքը հյուսիսից 0062-0057 հատվածով սահմանակից է Զուար համայնքին, հյուսիս-արևելքից 0057-0039 հատվածով` Եղջերունիկ համայնքին, արևելքից 0039-0040 հատվածով` Վանք համայնքի 3-րդ հատվածին (Մարտակերտի շրջան), հարավ-արևմուտքից 0040-0071 հատվածով` Քաշաթաղի շրջանի հետ, հարավ-արևմուտքից 0071-0058 հատվածով` Զառալյուր համայնքին, արևմուտքից 0058-0025 հատվածով` Զուար համայնքի 2-րդ հատվածի հետ, հյուսիս-արևմուտքից` 0062-0025 հատվածով` Ասրիկ համայնքին:

 

ՀՈՎՎԱՇԵՆ - ԶՈՒԱՐ

Սահմանագիծը` 0062 - 0057

 

Հովվաշեն և Զուար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0062-0057 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, Թութխուն և Չորման գետերի միացման տեղում գտնվող 0062 հանգուցային կետից ուղղվում է Չորման գետի հոսանքին հակառակ ուղղությամբ և, անցնելով 1139.7մ, միանում է գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1655.8 մ` միանում է նույն գետի վրա  գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ևս 1040.0մ` միանում է Չորման գետի և իր վտակի հետ միացման տեղում գտնվող 0057 հանգուցային կետին:

0062 - 0057 սահմանագծի երկարությունը կազմում է 3835.5 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ - ԵՂՋԵՐՈՒՆԻԿ

Սահմանագիծը` 0057 -–0039

 

Հովվաշեն և Եղջերունիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0057-0039 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0057 հանգուցային կետից, որը գտնվում է Չորման գետի վրա, ուղղվում է հարավ-արևելք 952.0 մ և միանում է 2133.2 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ 647.8մ` միանում է 2236.6մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևելք և անցնելով ջրբաժանով 609.6մ` միանում է 2255.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 571.3 մ` միանում է 2255.4 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 158.5 մ` միանում է 2270.5 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով արևելք 516.1 մ` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 588.2 մ և անցնելով ջրբաժանով՝ միանում է թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 455.9 մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 385.6 մ` միանում է 0039 հանգուցային կետին:

0057 - 0039 սահմանագծի երկարությունը կազմում է 4885.1 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ - ՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ III ՀԱՏՎԱԾ  (ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ)

Սահմանագիծը` 0039 - 0040

 

Հովվաշեն համայնքի և Վանք համայնքի III հատվածի (Մարտակերտի շրջան) տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0039-0040 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0039 հանգուցային կետից, ղարաբաղյան լեռնաշղթայի 2286.2մ նիշ ունեցող Աղկայանբաշի բարձունքից ուղղվում է ջրբաժանով հարավ 340.5մ և միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 428.8մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող և 2249.8մ նիշ ունեցող թիվ 2  կետին: Անցնելով ջրբաժանով 332.7 մ` միանում է 2277.2 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 356.7մ` միանում է 2256.4մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 304.6մ` միանում է  2260.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով հարավ-արևելք ջրբաժանով և դաշտային ճանապարհով 485.7 մ` միանում է թիվ 6 կետին: Ուղղվելով ջրբաժանով հարավ 491.6մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 656.7մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 605.7մ` միանում է թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 575.8 մ` միանում է թիվ 10 կետին: Թեքվելով հարավ-արևելք 272.2 մ` միանում է թիվ 11 կետին: Ուղղվելով հարավ և, անցնելով ջրբաժանով 539.7 մ, միանում է թիվ 12 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 365.8 մ` միանում է թիվ 13 կետին: Անցնելով ևս 640.8 մ` միանում է թիվ 14 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 503.7մ` միանում է 2358.5 մ նիշ ունեցող Շահումյանի, Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների տարածքների բաժանման կետ հանդիսացող 0040 հանգուցային կետին:

0039 -0040 սահմանագծի երկարությունը կազմում է 6922.0 մ:

 

 

ՀՈՎՎԱՇԵՆ -–ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0040 - 0071

 

Հովվաշեն համայնքի և Քաշաթաղի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը,  համաձայն 0040-0071 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0040 հանգուցային կետից, որը գտնվում է ղարաբաղյան լեռնաշղթայի 2358.5մ նիշ ունեցող Չիլգյաս սարի կատարին, ուղղվում է հարավ ջրբաժանով 687.7մ և միանում 2296.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 765.8 մ` միանում է 2293.0 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով արևմուտք, անցնելով ջրբաժանով 359.6 մ` միանում է 2262.2 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 988.8 մ` միանում է 2280.9 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 660.8 մ` միանում է 2292.0 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ-արևմուտք 790.8 մ և անցնելով նորից ջրբաժանով՝ միանում է 2184.4 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 719.6 մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 1224.3 մ` միանում է 2461.5 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Ուղղվելով արևմուտք 1492.9 մ` միանում է 2532.8 մ նիշ ունեցող 0071 հանգուցային կետին:

0040 - 0071 սահմանագծի երկարությունը կազմում է 7690.3 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ - ԶԱՌԱԼՅՈՒՐ

Սահմանագիծը` 0071 - 0058

 

Հովվաշեն և Զառալյուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0071-0058 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2532.8 մ նիշ ունեցող 0071 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք 755.7մ` միանում է 2381.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով 770.5 մ` միանում է 2218.7 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով հյուսիս 770.2 մ` միանում է 2144.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 600.0 մ` միանում է 2143.0 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 834.3մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 239.1 մ` միանում է 2040.2 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 613.1մ` միանում է 2147.1մ նիշ ունեցող փոքր Կալաբայան սարի գագաթին գտնվող թիվ 7 կետին: Ուղղվելով հյուսիս 481.8 մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 8 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 634.0 մ` միանում է Կալաբայան գետի վրա գտնվող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 841.7մ` միանում է 2218.0 մ նիշ ունեցող 0058 հանգուցային կետին:

0071-0058 սահմանագծի երկարությունը կազմում է 6540.5 մ:

 

  

ՀՈՎՎԱՇԵՆ - ԶՈՒԱՐ II ՀԱՏՎԱԾ

Սահմանագիծը` 0058- 0025

 

Հովվաշեն համայնքի և Զուար համայնքի 2-րդ հատվածի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0058-0025 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0058 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հյուսիս-արևելք 672.9 մ և միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 701.4 մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով հյուսիս և անցնելով ջրբաժանով 740.7 մ` միանում է 1893.3 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 1225.7 մ` միանում է 2100.7մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 515.8 մ` միանում է 2135.4 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ  անցնելով ջրբաժանով 835.6 մ` միանում է 2263.6 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով արևմուտք և անցնելով ջրբաժանով 1475.5 մ` միանում է 1980.3 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 1170.7մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 8 կետին: Անցնելով գետի հոսանքով 1110.7մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 9 կետին: Անցնելով ևս 809.7մ` միանում է Թութխուն և Քարաջուր գետերի միացման տեղում գտնվող 0025 հանգուցային կետին:

0058 - 0025 սահմանագծի երկարությունը կազմում է 9258.7 մ:

 

ՀՈՎՎԱՇԵՆ - ԱՍՐԻԿ

Սահմանագիծը` 0062 -–0025

 

Հովվաշեն և Ասրիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0062-0025 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0062 հանգուցային կետից Թութխուն գետի հոսանքին հակառակ ուղղվում է հարավ-արևմուտք 961.8 մ, միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1191.0 մ` միանում է Քարաջուր և Թութխուն գետերի միացման տեղում գտնվող 0025 հանգուցային կետին:

0062 - 0025 սահմանագծի երկարությունը կազմում է 2152.8 մ:

 

                                                                                         Հավելված 8.20.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՃՈՒՄԵՆԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ճումենի գյուղական համայնքը գտնվուն է Շահումյանի շրջանի հյուսիսարևելյան մասում:                                                                                                                          

Հեռավորությունը Քարվաճառից  30 կմ է:                                                                                                             

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 2984.80 հա:

Համայնքի վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է 26787.8մ:

Հյուսիս-արևմուտքից և հյուսիսից 0027-0018 հատվածով սահմանակից է Նոր Գետաշեն համայնքին, արևելքից 0018-0026 հատվածով սահմանակից է Նոր Էրքեջ համայնքին, հարավ-արևելքից 0026-0046 հատվածով սահմանակից է Հավսաթաղ համայնքին, հարավից 0046-0047 հատվածով սահմանակից է Եղցատեղ համայնքին, հարավ-արևմուտքից 0047-0028 հատվածով սահմանակից է Նոր–Մանաշիդ համայնքին, արևմուտքից 0028-0044 հատվածով սահմանակից է Զովք համայնքին, հյուսիս-արևմուտքից 0044-0027 հատվածով սահմանակից է Նոր Բրաջուր համայնքին:

 

ՃՈՒՄԵՆ -–ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` 0027 -–0018

 

Ճումեն և Նոր Գետաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0027-0018 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0027 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով հյուսիս - արևելք 479.8մ` միանում 1740.8մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով հյուսիս 615.7մ և անցնելով ջրբաժանով՝ միանում է 1759.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով արևելք 356.7 մ` միանում է 1719.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 288.9մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 388.7մ` միանում է 1699.4 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1051.8մ` միանում է Թարթառ և Լև գետերի միացման տեղում գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ - արևելք Թարթառ գետի հոսանքով 1290.6 մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով ևս 1083.1 մ` միանում է թիվ 8 կետին: Անցնելով ևս 743.6 մ` միանում է թիվ 9 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 772.8 մ` միանում է Թարթառ և Թութխուն գետերի միացման տեղում գտնվող 0018 հանգուցային կետին:   

0027 - 0018 սահմանագծի երկարությունը կազմում է 7071.7 մ:

 

ՃՈՒՄԵՆ -–ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը` 0018 - 0026

 

Ճումեն և Նոր Էրքեջ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0018-0026 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0018 հանգուցային կետից ուղղվելով հարավ և անցնելով Թութխուն գետի հոսանքին հակառակ 778.9 մ՝ միանում է թունելի մուտքի մոտ գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ևս 828.6 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 654.7 մ` միանում է Թութխուն և Լազգի ջուր գետերի միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ևս 815.5 մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 4 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 547.7 մ` միանում է Թութխուն գետի և Հավախաղաց գյուղից իջնող գետակի հետ միացման տեղում գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով նոր գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ 782.4 մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով նոր գետակի հոսանքին հակառակ 710.9 մ` միանում է 0026  հանգուցային կետին:                                                                                                                    

0018- 0026 սահմանագծի երկարությունը կազմում է 5118.4 մ:

 

ՃՈՒՄԵՆ - ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը` 0026 - 0046

 

Ճումեն և Հավսաթաղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0026-0046 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0026 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք  440.3մ և միանում է 1427.9մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 617.7մ` միանում է Թութխուն գետի շրջադարձի վրա գտնվող թիվ 2 կետին: Ուղղվելով արևմուտք 367.6 մ` միանում է 1416.3 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 695.2 մ` միանում է 1661.1 մ նիշ ունեցող 0046 հանգուցային կետին:

0026 - 0046 սահմանագծի երկարությունը կազմում է 2120.8 մ:

 

ՃՈՒՄԵՆ - ԵՂՑԱՏԵՂ

Սահմանագիծը` 0046 - 0047

 

Ճումեն և Եղցատեղ համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0046-0047 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0046 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք 669.7մ և միանում է Եղցատեղ (Քիլսալի) գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 603.6մ` հատելով Եղցատեղ գնացող ճանապարհը, միանում է 1532.2մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս - արևմուտք 442.1 մ` միանում է 1677.8 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով 1295.7 մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը 392.4մ, միանում է 2036.1մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 473.7 մ` միանում է 2126.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 990.8մ և անցնելով ջրբաժանով` միանում է 2204.3 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով 323.7մ` միանում է 2212.2մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Ուղղվելով հարավ 340.8մ` միանում է 2245.2մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 500.9մ` միանում է 2259.4մ նիշ ունեցող 0047 հանգուցային կետին:

0046 - 0047 սահմանագծի երկարությունը կազմում է 6302.2 մ:

 

ՃՈՒՄԵՆ -–ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը` 0047 - 0028

 

Ճումեն և Նոր Մանաշիդ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0047-0028 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0047 հանգուցային կետից թեքվելով ջրբաժանով արևմուտք 310.8 մ, միանում է 2262.4 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 761.4 մ` միանում է 2261.4 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 378.7 մ` միանում է թամբաձև բարձունքին և ճանապարհների խաչմերուկում գտնվող  թիվ 3 կետին: Ուղղվելով հյուսիս 301.3 մ` միանում է բարձունքին գտնվող 0028 հանգուցային կետին:                                  

0047-0028 սահմանագծի երկարությունը կազմում է 1752.2 մ:

 

ՃՈՒՄԵՆ - ԶՈՎՔ

Սահմանագիծը` 0028 - 0044

 

Ճումեն և Զովք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0028-0044 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0028 հանգուցային կետից թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 254.6մ, միանում է 2234.7մ բարձունքային նիշ ունեցող թիվ 1 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 683.4 մ` միանում է  2193.5 մ նիշ ունեցող 0044 հանգուցային կետին:

0028 - 0044 սահմանագծի երկարությունը կազմում է 938.0 մ:

 

ՃՈՒՄԵՆ - ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0027 - 0044

 

Ճումեն և Նոր Բրաջուր համայնքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0027- 0044 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0027 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 377.6 մ և միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 735.5 մ` միանում է 1821.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ևս 573.6 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով 536.7մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 567.8մ` միանում է 2154.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 325.6մ` միանում է 2141.4 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 367.9 մ` միանում է 2193.5 մ նիշ ունեցող 0044 հանգուցային կետին:                                                                                                            

0027 - 0044 սահմանագծի երկարությունը կազմում է 3484.5 մ:

 

 

 

 

 

 

                                                                                       Հավելված 8.21.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄՇԵՆՈՒ 

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշենու գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի արևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից կազմում է 4.5 կմ:                                                                                                        

Համայնքի վարչական տարածքի մակերեսը  կազմում է 1662.24 հա:

Համայնքի վարչական սահմանագծի երկարությունը կազմում է 19623.2 մ:

Մշենի համայնքը հյուսիսից և արևմուտքից 0052-0016 հատվածով սահմանակից է Նոր Վերինշեն համայնքին: Հարավից և արևմուտքից 0052-0016 հատվածով սահմանակից է Քարվաճառ համայնքին:

 

ՄՇԵՆԻ-ՆՈՐ  ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը`  0052 - 0016

 

Մշենի և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0052-0016 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0052 հանգուցային կետից ուղղվում է  հյուսիս-արևելք 872.2մ և միանում է թիվ 1 կետին: Դաշտային ճանապարհով անցնելով 733.4 մ` ամառանոցի մոտ թամբաձև բարձունքին միանում է թիվ 2 կետին: Ուղղվելով  արևելք  512.4 մ` միանում է 2585.0 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 636.6 մ` միանում է եռակողմ լեռնաշղթայի բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 1190.2 մ` միանում է 2510.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին, որը միաժամանակ «Միշնի» գեոդեզիական կետն է: Ուղղվելով հարավ 445.6 մ` միանում է 2483.0 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 638.8մ` միանում է 2335.0մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևելք 443.6մ` միանում է անանուն գետակի հետ հատման տեղում գտնվող թիվ 8 կետին: ՈՒղղվելով արևելք և անցնելով գետակի հոսանքով 580.7մ` միանում է ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 9 կետին: Անցնելով 785.7 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 10 կետին: Ուղղվելով հարավ 327.7մ` միանում է Մշենի գյուղ մտնող ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ  11 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով նույն ճանապարհով 530.4մ` միանում է ճանապարհի  խաչմերուկում գտնվող 1991.6մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Ուղղվելով արևելք և անցնելով ճանապարհով 360.6 մ` միանում է 2083.7մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Թեքվելով հարավ 737.7 մ` միանում է 1922.4 մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Գնալով հարավ և անցնելով ջրբաժանով 343.7 մ` միանում է թիվ 15 կետին: Թեքվելով հարավ-արևելք 888.7 մ` միանում է թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով  223.8մ և հատելով Վերինշեն-Քարվաճառ ճանապարհը` միանում է Թարթառ գետի վրա գտնվող 0016 հանգուցային կետին:

 0052- 0016 սահմանագծի երկարությունը կազմում է  10251.8 մ:           

 

ՄՇԵՆԻ - ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը` 0052 - 0016

 

 Մշենի և Քարվաճառ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0052-0016 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0052 հանգուցային կետից ուղղվում է արևելք 625.6 մ և միանում է թիվ 1 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 1445.7 մ` միանում է 2119.7մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 1301.3մ` միանում է 2148.0մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 1342.5 մ` միանում է 1935.0 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ-արևելք 973.4մ` միանում է 1793.0 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Ուղղվելով արևելք, հատելով գետը և անցնելով 595.7մ, միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 435.5 մ, հատելով գետակը, միանում է 1782.1 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 343.7 մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 8 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 628.8 մ` միանում է 1832.7մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Ուղղվելով արևելք 753.6 մ, հատելով առուն՝ միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 10 կետին: Անցնելով 925.6 մ, հատելով Նոր Վերինշեն–Քարվաճառ ճանապարհը, միանում է Թարթառ գետի վրա գտնվող 0016  հանգուցային  կետին:

      0052 -0016 սահմանագծի երկարությունը կազմում է  9371.4 մ:      

 

                                                                                        Հավելված 8.22.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԲԱՆԱՆՑԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Բանանցի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից կազմում է 30 կմ:                                                                                                        

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 6663.63 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 36312.7 մ:

Նոր Բանանց համայնքը հյուսիսից 0030-0065 հատվածով սահմանակից է Քարվաճառ համայնքին, հյուսիս արևելքից 0065-0064 հատվածով` Խոզենեկ համայնքին, արևելքից 0064-0063 հատվածով` Իշխանիկ համայնքին, հարավից 0063-0061 հատվածով` Ջերմաջուր համայնքին, արևմուտքից 0061-0054 հատվածով` Ծար համայնքին, հյուսիս-արևմուտքից 0030-0054 հատվածով` Խոփեր համայնքին: 

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ - ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը` 0030 - 0065

 

Նոր Բանանց և Քարվաճառ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0030- 0065 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, Թարթառ գետի վրա գտնվող 0030 հանգուցային կետից ուղղվում է գետի հոսանքով 134.7 մ և միանում Թարթառի հետ գետակի միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով անանուն գետակի  հոսանքին  հակառակ 788.3 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 720.4 մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 996.1 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով 775.3 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1054.8 մ` միանում է 2628.4մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 746.6մ` միանում է 2770.5մ նիշ ունեցող 0065 հանգուցային կետին:

0030 - 0065 սահմանագծի երկարությունը կազմում է 5216.2 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ -–ԽՈԶԵՆԵԿ

Սահմանագիծը` 0065 - 0064

 

Նոր Բանանց և Խոզենեկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0065-0064 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0065 հանգուցային կետից ուղղվում է հարավ 565.4 մ և միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք 909.2 մ` միանում է 2702.8 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: ՈՒղղվելով հարավ 706.8 մ և անցնելով ջրբաժանով` միանում է 2745.0 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 859.7մ` միանում է 2663.3 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 549.2 մ` միանում է 2787.2 մ նիշ ունեցող 0064 հանգուցային կետին:

0065 - 0064 սահմանագծի երկարությունը կազմում է 3590.3 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ -–ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը` 0064 - 0063

 

Նոր Բանանց և Իշխանիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0064-0063 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 2787.2 մ նիշ ունեցող 0064 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով հարավ-արևմուտք 1077.3 մ և միանում է 2575.3 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 666.5 մ` միանում է 2573.2մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ջրբաժանով 641.6 մ` միանում է 2609.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 997.1 մ` միանում է 2660.7 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 651.0 մ` միանում է 2789.7մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 860.9մ` միանում է 2687.4մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 503.0մ` միանում է 2821.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 358.7 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 8 կետին: Ուղղվելով արևմուտք 760.6մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 493.2 մ` միանում է 3005.1մ նիշ ունեցող, Սարիբուլաղդաղ բարձունքի կատարին գտնվող թիվ 10 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1131.7 մ` միանում է 2978.5 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 1106.0 մ` միանում է 3062.0 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Նույն ուղղությամբ անցնելով    948.2 մ` միանում է 3113.4 մ նիշ ունեցող 0063 հանգուցային կետին:

0064 -0063 սահմանագծի երկարությունը կազմում է 10195.6 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ -–ՋԵՐՄԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0063 -–0061

 

Նոր Բանանց և Ջերմաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0063-0061 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0063 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 671.7մ, միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Ուղղվելով հյուսիս-արևմուտք 718.0 մ` միանում է թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1532.7 մ` միանում է 2817.0 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 904.1 մ` միանում է 2624.5 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 1005.2 մ` միանում է 2482.4 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ևս 634.0 մ` միանում է 2406.5 մ նիշ ունեցող Թավլաբաղ սարի կատարին գտնվող թիվ 6 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 909.8 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 816.8 մ` միանում է Թարթառ և Ղարախաչ գետերի միացման տեղում գտնվող 0061 հանգուցային կետին:

0063 - 0061 սահմանագծի երկարությունը կազմում է 7192.3 մ:

  ՆՈՐ ԲԱՆԱՆՑ - ԾԱՐ

Սահմանագիծը` 0061 - 0054

 

Նոր Բանանց և Ծար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0061-0054 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0061 հանգուցային կետից Կարախաչ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով 1222.3մ, միանում է թիվ 1 կետին: Անցնելով 1284.0մ` միանում է թիվ 2 կետին: Եվս անցնելով 1283.3մ` միանում է 0054 հանգուցային կետին:

0061 - 0054 սահմանագծի երկարությունը կազմում է 3789.6 մ:

 

ՆՈՐ ԲԱՆԱՆՑ - ԽՈՓԵՐ

Սահմանագիծը` 0030 - 0054

 

Նոր Բանանց և Խոփեր  համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0030-0054 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0030 հանգուցային կետից Թարթառ գետի հոսանքին հակառակ անցնելով 855.8 մ՝ միանում է Թարթառ և փոքրիկ գետակի միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1015.9 մ` միանում է Թարթառ գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ևս 926.8մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 1084.1մ` միանում է թիվ 4 կետին: Անցնելով 1072.1 մ` միանում է թիվ 5 կետին: Անցնելով Թարթառ գետի հոսանքին հակառակ 1374.1 մ` միանում է 0054 հանգուցային կետին:

0030 - 0054 սահմանագծի երկարությունը կազմում է 6328.8 մ:

 

 

                                                                                             Հավելված 8.23.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Բրաջուրի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսային մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 10 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է  2549.29 հա:

Վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է 25977.8 մ:

Նոր Բրաջուր համայնքը հյուսիս–արևմուտքից 0012-0011 հատվածով սահմանակից է Նոր Խարխափուտ համայնքին, հյուսիսից 0011-0049 հատվածով սահմանակից է Շիկաքար համայնքին, արևելքից 0049-0027 հատվածով սահմանակից է Նոր Գետաշեն համայնքին, հարավից 0027-0044 հատվածով սահմանակից է Ճումեն համայնքին, հարավ-արևմուտքից 0044-0045 հատվածով սահմանակից է Զովք համայնքին, արևմուտքից 0045-0051 հատվածով սահմանակից է Նոր Վերինշեն համայնքին, հյուսիս-արևմուտքից 0051- 0012 հատվածով` Եղցի համայնքին:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ -–ՆՈՐ  ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը` 0012 - 0011

 

Նոր Բրաջուր և Նոր Խարխափուտ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0012-0011 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0012 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով արևելք 441.3 մ և միանում թիվ 1 կետին: Ուղղվելով արևելք, ջրբաժանով անցնելով 387.8 մ՝ միանում է թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 503.7 մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 522.4 մ` միանում է թիվ 4 կետին: Անցնելով 275.5 մ` միանում է 2368.7 մ նիշ ունեցող 0011 հանգուցային կետին:

0012 -0011 սահմանագծի երկարությունը կազմում է 2130.7 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ -–ՇԻԿԱՔԱՐ

Սահմանագիծը` 0011- 0049

 

Նոր Բրաջուր և Շիկաքար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0011-0049 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0011 հանգուցային կետից, 2368.7մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ-արևելք 763.7մ և միանում 2186.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 668.8մ` միանում է 2049.4մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 410.7մ` միանում է 2039.9 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 322.4 մ` միանում է 2003.1 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 383.5 մ` միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 5 կետին, որը գտնվում է 427.0 մ արևելք 2038.8 մ նիշ ունեցող Ալչալի գեոդեզիական կետից և 198.0 մ հյուսիս՝ դաշտային ճանապարհների խաչմերուկից: Սահմանագիծը թեքվելով խոտհարքով հարավ-արևելք 618.7մ` միանում է թիվ 6 կետին, որը գտնվում է ջրբաժանի վրա գտնվող 1888.4 մ նիշ ունեցող բարձունքից և ջրբաժանով անցնող ճանապարհից 227.0 մ հարավ և 148.0 մ հյուսիս՝ ավերակ շենքից: Նույն ուղղությամբ անցնելով 403.6 մ` միանում է 1852.8 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 372.5 մ` միանում է հանգուցային 0049 կետին:

0011 - 0049 սահմանագծի երկարությունը կազմում է 3943.9 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ - ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` 0049 - 0027

 

Նոր Բրաջուր և Նոր Գետաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0049-0027 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0049 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք և անցնելով անտառով 894.7 մ՝ միանում է 1675.9 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևելք 661.4մ` միանում է 1464.8մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 668.7մ` միանում է ավերակ շենքերի մեջ բարձունքի մեծ ժայռաբեկորի մոտ գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 582.4 մ, հատելով Նոր Գետաշեն-Նոր Բրաջուր ճանապարհը, ապա` Թարթառ գետը՝ միանում է փոքրիկ բլրի վրա գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 662.5 մ և անցնելով անտառով` միանում է 1565.6 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 831.4մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք և անցնելով 879.3 մ` ջրբաժանով և անտառով միանում է 1748.1 մ նիշ ունեցող 0027 հանգուցային կետին:

0049 -0027 սահմանագծի երկարությունը կազմում է 4813.0 մ:

 

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ -–ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0027 - 0044

 

Նոր Բրաջուր և Ճումեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0027-0044 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0027 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 377.6 մ և միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 735.5 մ` միանում է 1821.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ևս 573.6 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով 536.7մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 567.8մ` միանում է 2154.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 325.6մ` միանում է 2141.4մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 367.9մ` միանում է 2193.5 մ նիշ ունեցող հանգուցային 0044  կետին: 

0027 - 0044 սահմանագծի երկարությունը կազմում է 3484.5 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ - ԶՈՎՔ

Սահմանագիծը` 0044 - 0045

 

Նոր Բրաջուր և Զովք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0044-0045 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0044 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք 331.4մ և միանում է 2152.1մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ  անցնելով  ջրբաժանով 678.7 մ` միանում է թիվ 2  կետին: Անցնելով ջրբաժանով 295.7մ` միանում է անտառի եզրին, դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 3 կետին: Ուղղվելով հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով 1001.1 մ` միանում է 1874.4 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 575.6 մ` միանում է 1582.1մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 353.8 մ` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 149.9 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով անտառով 440.6 մ` միանում է Զովք գնացող ճանապարհի շրջադարձի գտնվող թիվ 8 կետին: Անցնելով ճանապարհով հարավ-արևմուտք 215.7 մ` միանում է ճանապարհների հատման տեղում գտնվող 0045 հանգուցային կետին:

0044 - 0045 սահմանագծի երկարությունը կազմում է 4042.6 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ -– ՆՈՐ  ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը` 0045- 0051

 

Նոր Բրաջուր և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0045-0051 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0045 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք 484.7 մ և միանում Թարթառ գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով գետի հոսանքին հակառակ 838.4 մ` միանում է գետի վրա կառուցված կամրջի վրա գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 572.6 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող 1486.1 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: ՈՒղղվելով հյուսիս 204.7 մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 4 կետին: Գետակի հոսանքին հակառակ անցնելով 268.4 մ` միանում է թիվ 5 կետին: Ուղղվելով հյուսիս 833.7մ` միանում է 1884.8 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 333.3 մ` միանում է 1883.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով արևմուտք 629.7 մ` միանում է 1991.1մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 442.7մ` միանում է 2005.8մ նիշ ունեցող հանգուցային  0051 կետին:

0045-0051 սահմանագծի երկարությունը կազմում է 4608.2 մ:

 

ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ -  ԵՂՑԻ

Սահմանագիծը` 0012 - 0051

 

Նոր Բրաջուր և Եղցի համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0012- 0051 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0012 հանգուցային կետից ուղղվում է հարավ, անցնելով ջրբաժանով 453.4 մ և միանում է 2238.6 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 885.4 մ, անցնելով ջրբաժանով՝ միանում է 2216.9 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 715.4 մ` միանում է 2112.4 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 900.7 մ` ջրբաժանով և դաշտային ճանա-պարհով միանում է 2005.8 մ նիշ ունեցող 0051 հանգուցային կետին:

0012 - 0051 սահմանագծի երկարությունը կազմում է 2954.9 մ:

 

 

 

 

 

 

 

                                                                                              Հավելված 8.24.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ

ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Գետաշենի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 12.0  կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 3617.58 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 34502.4 մ:

Նոր Գետաշեն համայնքը հյուսիսից 0048-0009 հատվածով սահմանակից է Քնարավան համայնքին, 0009-0008 հատվածով` Եղեգնուտ համայնքին, արևելքից 0008-0019 հատվածով սահմանակից է Դադիվանք համայնքին, հարավ-արևելքից 0019-0018 հատվածով սահմանակից է Նոր Էրքեջ համայնքին, հարավից 0018-0027 հատվածով սահմանակից է Ճումեն համայնքին, հարավ-արևմուտքից 0027-0049 հատվածով սահմանակից է Նոր Բրաջուր համայնքին, արևմուտքից  0048-0049 հատվածով սահմանակից է Շիկաքար  համայնքին:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ - ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը` 0048 - 0009

 

Նոր Գետաշեն և Քնարավան համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0048-0009 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0048 հանգուցային կետից, 1945.4մ նիշ ունեցող բարձունքից թեքվելով հարավ-արևելք 336.7 մ՝ միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք  472.5մ` միանում է թիվ 2 կետին: Ուղղվելով արևելք 277.9 մ միանում է 1910.1 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 647.8 մ՝ միանում է 1693.4 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով արևելք 322.5 մ` միանում է 1913.1 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ևս 584.6 մ` միանում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 613.4 մ` միանում է 2023.4 մ  նիշ ունեցող 0009 հանգուցային կետին:

0048 - 0009 սահմանագծի երկարությունը կազմում է 1299.1 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ - ԵՂԵԳՆՈՒՏ

Սահմանագիծը` 0009 -0008

 

Նոր Գետաշեն և Եղեգնուտ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0009-0008 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0009 հանգուցային կետից, 2023.4մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ 698.4մ և միանում է 1891.5մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 528.3մ` միանում է 1802.9 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևելք 395.4 մ` միանում է 1796.1 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 688.8 մ` միանում է 1825.1 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ 249.7մ` միանում է դաշտային ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ արևելք 275.4մ` միանում է թամբաձև բարձունքին և անտառի եզրին գտնվող թիվ 6 կետին: Ուղղվելով արևելք և անցնելով 495.5մ` խոտհարքով միանում է դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ  անցնելով 169.4 մ` միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 281.4 մ` միանում է 1668.8 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով 302.4 մ` միանում է 1625.4 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Ուղղվելով արևելք 636.6 մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 140.7 մ` միանում է Լև գետի վրա գտնվող 1348.5մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Անցնելով 792.3 մ, և միաժամանակ հատելով Եղեգնուտ-Գետավան ճանապարհը, միանում է 1865.4 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1078.2 մ` միանում է 1899.7մ նիշ ունեցող թմբի վրա գտնվող թիվ 14 կետին: Անցնելով ջրբաժանով 647.4 մ` միանում է 1979.5 մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Թեքվելով հյուսիս և անցնելով ջրբաժանով 359.7մ` միանում է թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 504.5 մ` միանում է 1884.3 մ նիշ ունեցող 0008 հանգուցային կետին:

0009 - 0008 սահմանագծի երկարությունը կազմում է 8244.1 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ - ԴԱԴԻՎԱՆՔ

Սահմանագիծը` 0008 - 0019

 

Նոր Գետաշեն և Դադիվանք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0008-0019 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0008 հանգուցային կետից ուղղվում է քիչ հարավ-արևելք «Թալա»  ավերակների կողքով 1250.6 մ՝ միանում է Բուլանդի գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով գետի հոսանքով 1201.4 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 884.4 մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Անցնելով հոսանքն ի վար 871.4 մ` միանում է թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ գետի հոսանքով 824.4մ` միանում է Թարթառ և Բուլանդի գետերի միացման տեղում գտնվող 0019  հանգուցային կետին:

0008 - 0019 սահմանագծի երկարությունը կազմում է 5032.2 մ: 

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ - ՆՈՐ  ԷՐՔԵՋ

Սահմանագիծը` 0019 - 0018

 

Նոր Գետաշեն և Նոր Էրքեջ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0019-0018 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0019 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք Թարթառ գետի հոսանքին հակառակ և անցնելով 826.6 մ՝ միանում է Թարթառ գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 956.7 մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 645.6 մ` միանում է Թարթառ և Թութխուն գետերի միացման տեղում գտնվող 0018 հանգուցային կետին:

0019 - 0018 սահմանագծի երկարությունը կազմում է 2428.9 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ - ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0018 - 0027

 

Նոր Գետաշեն և Ճումեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0018-0027 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0018 հանգուցային կետից, որը գտնվում է Թարթառ և Թութխուն գետերի միացման տեղում, ուղղվում է արևմուտք Թարթառ գետի հոսանքին հակառակ 772.8 մ և միանում գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 743.6 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 1083.1 մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1290.6 մ` միանում է Թարթառ և Լև գետերի միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1051.8 մ և անցնելով անտառով` միանում է 1699.1 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 388.7 մ` միանում է թամբաձև բարձունքով անցնող դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ - արևմուտք 288.9 մ` միանում է 1719.1մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով հարավ 356.7մ` միանում է 1759.3մ  նիշ ունեցող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 615.7 մ` միանում է 1740.8մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 479.8 մ` միանում է 1748.1 մ  նիշ ունեցող 0027 հանգուցային կետին:

0018 - 0027 սահմանագծի երկարություհը կազմում է 7071.7 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ–- ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0027 - 0049

 

Նոր Գետաշեն և Նոր Բրաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0027-0049 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0027 հանգուցային կետից 1748.1մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հյուսիս-արևմուտք 879.9 մ և միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 831.4մ` միանում է 1565.6մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 662.5 մ` միանում է փոքրիկ բլրին գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 582.4 մ, հատելով Թարթառ գետը և Նոր Գետաշեն–Նոր Բրաջուր ճանապարհը, միանում է 1404.6 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 668.7 մ` միանում է 1464.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 661.4 մ` միանում է 1675.9 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ և ջրբաժանով անցնելով 526.7 մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով ևս 372.0 մ` միանում է 1852.8 մ նիշ ունեցող 0049 հանգուցային  կետին

0027 - 0049 սահմանագծի երկարությունը կազմում է 5185.5 մ:

 

ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ - ՇԻԿԱՔԱՐ

Սահմանագիծը` 0048 -0049

 

Նոր Գետաշեն և Շիկաքար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0048-0049 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 1945.4 մ նիշ ունեցող 0048 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 394.4 մ և միանում է 1987.8 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 611.5 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Անցնելով Նադիրխան գետի հոսանքով 1185.7մ` միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ևս 1171.8 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ 450.9 մ` միանում է 1723.9մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 567.8 մ` միանում  է Շիկաքար գյուղատեղից իջնող երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով նորից հարավ-արևմուտք և անցնելով 858.8 մ, անտառով, հատելով դաշտային ճանապարհը՝ միանում է ջրբաժանի վրա գտնվող 1852.2 մ նիշ ունեցող 0049 հանգուցային կետին:

0048-0049 սահմանագծի երկարությունը կազմում է 5240.9 մ:

 

 

 

                                                                                                 Հավելված 8.25.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԷՐՔԵՋԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Էրքեջի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 35 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 4458.77 հա:

Համայնքի վարչական սահմանագծի երկարությունը կազմում է 38466.4 մ:

Նոր Էրքեջ համայնքը հյուսիսից 0018-0019 հատվածով սահմանակից է Նոր Գետաշեն համայնքին, 0019-0020 հատվածով սահմանակից է Դադիվանք համայնքին, 0020-0021 հատվածով սահմանակից է Մարտակերտի շրջանին, արևելքից 0021-0024 հատվածով սահմանակից է Չարեքտար համայնքին, հարավից 0024-0026 հատվածով սահմանակից է Հավսաթաղ համայնքին, արևմուտքից 0018-0026 հատվածով սահմանակից է Ճումեն համայնքին:

ՆՈՐ ԷՐՔԵՋ -ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` 0018 -0019

 

Նոր Էրքեջ և Նոր Գետաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0018-0019 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0018 հանգուցային կետից, որ գտնվում է Թարթառ և Թութխուն գետերի միացման տեղում, ուղղվում է Թարթառ գետի հոսանքով 645.6 մ, միանում է թիվ 1 կետին: Անցնելով գետի հոսանքով 956.7 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 826.6մ` միանում է Թարթառ և Բուլանդի գետերի միացման տեղում գտնվող 0019 հանգուցային կետին:

   0018-0019 սահմանագծի երկարությունը կազմում է 2428.8 մ:

 

ՆՈՐ ԷՐՔԵՋ - ԴԱԴԻՎԱՆՔ

Սահմանագիծը` 0019- 0020

 

Նոր Էրքեջ և Դադիվանք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0019-0020 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0019 հանգուցային կետից, որը գտնվում է Թարթառ և Բուլանդի գետերի միացման տեղում, ուղղվում է հարավ-արևելք 593.9 մ և միանում 1459.8 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 786.7 մ, միանում է 1185.6 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ևս 1449.6մ` միանում է 1625.8 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևելք 1502.4 մ` միանում է Թարթառ գետի ոլորանի վրա գտնվող 0020 հանգուցային կետին:

0019 - 0020 սահմանագիծի երկարությունը կազմում է 4332.6 մ:

ՆՈՐ ԷՐՔԵՋ - ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0020 - 0021

 

Նոր Էրքեջ համայնքի և Մարտակերտի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0020-0021 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0020 հանգուցային կետից, որը գտնվում է Թարթառ գետի ոլորանի վրա, գետի հոսանքով ուղղվում է արևելք 813.7 մ և միանում գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով հոսանքով 814.6 մ` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 713.4 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 742.5 մ` միանում է անտառի մեջ գտնվող 1480.5 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևելք 760.3 մ` միանում է 1492.2 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 662.2 մ` միանում է 1592.2 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 326.7 մ` միանում է թիվ 7 կետին: Թեքվելով հարավ-արևելք 842.4 մ` միանում է անտառի և ջրբաժանի վրա գտնվող և 1537.3մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով 583.6մ` միանում է 1361.9 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 995.7մ` միանում է Աղդաբան գետի վրա գտնվող թիվ 10 կետին: Անցնելով ևս 503.8 մ` միանում է բարձունքին գտնվող 0021  հանգուցային կետին: 

0020 - 0021 սահմանագծի երկարությունը կազմում է 7758.9 մ:

ՆՈՐ ԷՐՔԵՋ - ՉԱՐԵՔՏԱՐ

Սահմանագիծը` 0021 - 0024

 

Նոր Էրքեջ և Չարեքտար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0021-0024 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0021 հանգուցային կետից, որը գտնվում է Նոր Էրքեջ գյուղի հյուսիս-արևելյան մասում, Աղդաբան գետի ձախ կողմում` բարձունքի վրա, ուղղվում է հարավ-արևմուտք 703.4 մ, միանում է 1104.1 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ 390.8 մ, միաժամանակ հատելով Նոր Էրքեջ–Չարեքտար ճանապարհը՝ միանում է Թարթառ գետի ոլորանի, բացատի և անտառի անկյունում գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 682.7 մ` միանում է 1145.7 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք և անցնելով անտառով ձգվող ձորակով 770.4 մ` միանում է նույն ձորում գտնվող թիվ 4 կետին: Ձորակով թեքվելով և անցնելով  անտառով ավելի հարավ-արևմուտք 455.7 մ` միանում է բացատի եզրին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով ավելի քիչ հարավ-արևմուտք 575.6 մ` միանում է անտառի մեջ  գտնվող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 895.8 մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 553.3մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 569.7 մ` միանում է 1713.1մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ևս 319.9 մ` միանում է Աղկայա գնացող ճանապարհի վրա գտնվող թիվ 10 կետին: Անցնելով ճանապարհով արևելք 323.6 մ` միանում է թիվ 11 կետին: Թեքվելով հարավ-արևելք 187.8մ` միանում է ճանապարհի վրա գտնվող թիվ 12 կետին: Թեքվելով ճանապարհից  հարավ-արևելք 148.6 մ` միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 327.4մ` միանում է թիվ 14 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 280.4 մ` միանում է Աղկայա գետի վրա գտնվող թիվ 15 կետին: Ուղղվելով հարավ 376.6մ` միանում է 1460.1մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք  597.8 մ` միանում է 1508.7մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևմուտք 926.6 մ` միանում է թիվ 18 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 487.7մ` միանում է ջրբաժանի վրայով անցնող ճանապարհի վրա գտնվող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 632.4 մ` միանում է 2000.1 մ նիշ ունեցող 0024 հանգուցային կետին:

0021 - 0024 սահմանագծի երկարությունը կազմում է 10205.2 մ:

ՆՈՐ ԷՐՔԵՋ - ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը` 0024 - 0026

 

 Նոր Էրքեջ և Հավսաթաղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0024-0026 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0024 հանգուցային կետից, 2000.1մ նիշ ունեցող բարձունքից ջրբաժանով ուղղվում է հյուսիս-արևմուտք 487.5 մ և միանում 2059.4 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 490.6 մ` միանում է 2070.7 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 828.6մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով և դաշտային ճանապարհով 784.5 մ` միանում է 2123.4 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Բարձունքից ջրբաժանով ուղղվում է հյուսիս-արևմուտք 677.7 մ և միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 730.1 մ` միանում է 2068.8մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 297.4 մ` միանում է 2102.0 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հարավ - արևմուտք 631.8 մ` միանում է 2058.8 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Ուղղվելով արևմուտք 770.6 մ` միանում է 1938.8մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով 811.7մ` միանում է 1785.7 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով և անցնելով ջրբաժանով 920.6 մ` միանում է 1675.7մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Թեքվելով հյուսիս 630.8 մ` միանում է Հավախաղաց գետի վրա գտնվող 1392.8 մ ջրային նիշ ունեցող թիվ 12 կետին:  Անցնելով գետի հոսանքով 560.3մ` միանում է 0026 հանգուցային կետին:

0024 - 0026 սահմանագծի երկարությունը կազմում է 8622.2 մ:

ՆՈՐ ԷՐՔԵՋ -–ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0018 -0026

 

Նոր Էրքեջ և Ճումեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0018-0026 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0018 հանգուցային կետից ուղղվում է հարավ և, անցնելով Թութխուն գետի հոսանքին հակառակ 778.9 մ, միանում է թիվ 1 կետին: Անցնելով ևս 828.6 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 654.7մ` միանում է Թութխուն և Լազգի ջուր գետերի միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ևս 815.5մ` միանում է Թութխուն գետի վրա գտնվող թիվ 4 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 547.7 մ` միանում է Թութխուն գետի և Հավախաղաց գյուղից իջնող գետակի հետ միացման տեղում գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով նոր գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ 782.4 մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով նոր գետակի հոսանքին հակառակ 710.9 մ` միանում է 0026 հանգուցային կետին:                       

0018 -0026 սահմանագծի երկարությունը կազմում է 5118.7 մ:

 

 

 

 

 

                                                                                       Հավելված 8.26.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ  ԽԱՐԽԱՓՈՒՏԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Նոր Խարխափուտի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևմտյան մասում: 

Հեռավորությունը Քարվաճառից  32 կմ է:                                                                                                              

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 8101.4 հա:                   

Վարչական տարածքի սահմանագծի երկարությունը կազմում է 58794.9 մ:

Նոր Խարխափուտ համայնքը հյուսիսից 0002-0003 հատվածով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, արևելքից 0003-0010 հատվածով` Քնարավան համայնքին, հարավ-արևելքից  0010-0011 հատվածով` Շիկաքար համայնքին, հարավից 0011-0012 հատվածով` Նոր Բրաջուր համայնքին, հարավից 0012-0050 հատվածով` Եղցի համայնքին և 0050-0014 հատվածով` Նոր Վերինշեն համայնքին, արևմուտքից 0014-0013 հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից 0013- 0002 հատվածով` Նոր Կարաչինար համայնքին:

                                

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ - ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը` 0002 -0003

 

Նոր Խարխափուտ համայնքի և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0002-0003 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0002 հանգուցային կետից Մռավ սարի 3265.0 մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հյուսիս-արևելք 1149.7մ և միանում է 2913.5 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ արևելք 402.8 մ` միանում է Թակլիկայա գետի հետ հատման տեղում գտնվող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 294.6մ` միանում է 2843.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 374.8 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով արևելք 901.7 մ` միանում է թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 801.4 մ` միանում է 3173.4 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 678.4մ` միանում է ջրբաժանի վրա թամբաձև բարձունքին գտնվող թիվ 7 կետին: Անցնելով ջրբաժանով 563.4մ` միանում է 3038.7մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 374.8 մ` միանում է 3046.7մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Ուղղվելով արևելք 610.7 մ` միանում է 3031.2 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Անցնելով ջրբաժանով 503.7 մ` միանում է թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 692.4 մ` միանում է 3006.1 մ նիշ ունեցող 0003 հանգուցային  կետին:                                                                                                                                

0002 -0003 սահմանագծի երկարությունը կազմում է 7348.5 մ:

 

ՆՈՐ  ԽԱՐԽԱՓՈՒՏ - ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը` 0003- 0010

 

Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0003-0010 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0003 հանգուցային կետից, որը գտնվում է Մռավի լեռնաշղթայի 3006.1մ նիշ ունեցող բարձունքի վրա, ուղղվում է քիչ հարավ-արևմուտք 425.4 մ և միանում է ձորակի եզրին գտնվող թիվ 1 կետին: Ձորակով և գետակի հոսանքով անցնելով հարավ 627.8 մ` միանում է թիվ 2 կետին: Անցնելով ևս 193.8մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ և գետի հոսանքով անցնելով 1147.8 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 999.9 մ` միանում է Աղկայա գետի վրա գտնվող թիվ 5 կետին: Անցնելով ևս 1135.7 մ` միանում է գետի շրջադարձի վրա գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 740.5 մ` միանում է թիվ 7 կետին: Անցնելով 660.8 մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 8 կետին: Անցնելով դարձյալ գետի հոսանքով 1205.8մ` միանում է 1806.7մ ջրային նիշ ունեցող թիվ 9 կետին: Ուղղվելով արևմուտք 1140.5մ` միանում է գետի վրա գտնվող թիվ 10 կետին: Անցնելով 811.3մ` միանում է 1670.2մ ջրային նիշ ունեցող թիվ 11 կետին: Գետի հոսանքով անցնելով 926.6մ` միանում է Թեքյակայա գետի հետ միացման տեղում գտնվող թիվ 12 կետին: Ուղղվելով հարավ 775.3 մ` միանում է Թեքյակայայի ավերակներով անցնող գետի վրա գտնվող թիվ 13 կետին: Անցնելով ևս 604.7մ` միանում է թիվ 14 կետին: Անցնելով ևս 981.4մ` միանում է Լև գետի հետ միացման տեղում գտնվող թիվ 15 կետին: Անցնելով 932.4մ` միանում է թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1824.8մ` միանում է Կոնգոր գետի հետ միացման տեղում գտնվող թիվ 17 կետին: Հատելով գետը և թեքվելով հարավ-արևմուտք 671.4 մ` միանում է 1717.7մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Անցնելով ջրբաժանով 725.7մ` միանում է 1885.2 մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Ուղղվելով հարավ 822.9մ` միանում է թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևելք 642.8 մ` միանում է 2196.3 մ նիշ ունեցող 0010 հանգուցային կետին:                                                                                                                                                                                    

0003 -0010 սահմանագծի երկարությունը կազմում է 16997.3մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ - ՇԻԿԱՔԱՐ

Սահմանագիծը` 0010 - 0011

 

Նոր Խարխափուտ և Շիկաքար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0010-0011 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0010 հանգուցային կետից, 2196.3մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ-արևմուտք 391.4մ և միանում է 2174.6մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 324.6 մ` միանում է 2272.3 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ և անցնելով ջրբաժանով 581.7 մ` միանում է 2368.7 մ նիշ ունեցող 0011 հանգուցային կետին:              

0010 -  0011 սահմանագծի երկարությունը կազմում է 1367.7 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ - ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0011 -–0012

 

Նոր Խարխափուտ և Նոր Բրաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0011-0012 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0011 հանգուցային կետից, 2275.9մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ-արևմուտք 275.5մ և միանում է 2275.9մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 522.4 մ` միանում է թիվ 2 կետին: Ուղղվելով արևմուտք 503.7մ` միանում է 2415.4 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 387.8 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 441.3 մ` միանում է 2306.5 մ նիշ ունեցող 0012 հանգուցային կետին: 

0011 - 0012 սահմանագծի երկարությունը կազմում է 2130.7մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ  - ԵՂՑԻ

Սահմանագիծը` 0012-0050

 

Նոր Խարխափուտ և Եղցի համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0012-0050 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0012 հանգուցային կետից, 2306.5մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է արևմուտք 461.7մ և միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 425.6 մ` միանում է 2252.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևմուտք 320.6 մ` միանում է 2268.6 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 721.1 մ` միանում է 2273.6մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 348,8 մ` միանում է 2285.3 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 611.8 մ` միանում է թիվ 6 կետին: Ուղղվելով արևմուտք 517.7մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 557.8 մ` միանում է 2331.1 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 234.4 մ` միանում է 2303.0 մ նիշ ունեցող 0050 հանգուցային կետին:     

0012 - 0050 սահմանագծի երկարությունը կազմում է 4199.5 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ -–ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը` 0050 -–0014

 

 Նոր Խարխափուտ և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0050-0014 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0050 հանգուցային կետից ուղղվելով արևմուտք 677.4 մ՝ միանում է 2515.3 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 1136.0մ` միանում է թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1192.0 մ` միանում է 2362.0 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1020.7մ` միանում է 2555.0 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Ուղղվելով հյուսիս-արևմուտք 916.7 մ` միանում է 2673.1 մ նիշ ունեցող 0014 հանգուցային կետին:

0050 - 0014 սահմանագծի երկարությունը կազմում է 5042.8 մ:

 

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ

ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0013 - 0014

 

Նոր Խարխափուտ համայնքի և Վարդենիսի տարածաշրջանի (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ) տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0013-0014 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0013 հանգուցային կետից ջրբաժանով ուղղվում է հարավ 310.4 մ և միանում թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 186.1մ` միանում է դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 2 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 385.2 մ` միանում է 2534.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 264.4 մ` միանում է լեռնանցքով անցնող դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ և ջրբաժանով անցնելով 357.6մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 429.3 մ` միանում է թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևելք 290.3 մ` միանում է 2673.1 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 0014 հանգուցային կետին:                                                                                                        

0013 -0014 սահմանագծի երկարությունը կազմում է 2223.3 մ:

 

ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ - ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ

Սահմանագիծը` 0002 -–0013

 

Նոր Խարխափուտ և Նոր Կարաչինար համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0002-0013 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0002 հանգուցային կետից, Մռավ սարի 3265.0 մ նիշ ունեցող բարձունքից, ջրբաժանով ուղղվում է հարավ-արևելք 455.1 մ և միանում 3161.4մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 357.8 մ` միանում է 3147.6մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ևս 388.3մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հարավ 793.4 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 865.3 մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 793.7 մ` միանում է 2318.1մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 417.6 մ` միանում է 2257.4 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 812.6մ` միանում է 2166.6 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով նորից հարավ-արևմուտք 786.7մ` միանում է Լև գետի հետ հատման տեղում գտնվող 1817.7 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Հատելով Լև գետը և անցնելով նույն ուղղությամբ 950.3մ` միանում է թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1001.6 մ` միանում է 2303.1մ նիշ ունեցող թիվ 11 կետին, որը նաև Լև  գեոդեզիական կետն է: Թեքվելով հարավ-արևելք 401.3 մ` միանում է 2252.4մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 12 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 971.9 մ` միանում է 2064.6մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 870.7 մ` միանում է Սոյութլի գետի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 14 կետին: Հատելով գետը և Նոր Խարխափուտ-Նոր Կարաչինար ճանապարհը և թեքվելով հարավ-արևմուտք, նորից հատելով Նոր Կարաչինար-Վարդենիս ճանապարհը և անցնելով 1187.3 մ` միանում է 2167.7 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 15 կետին: Անցնելով նույն ուղղությամբ և ջրբաժանով 1074.3 մ` միանում է 2168.4մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Շարունակելով անցնել ջրբաժանով 892.6 մ` միանում է 2304.1 մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 725.4 մ` միանում է 2331.4 մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Անցնելով ջրբաժանով 498.7մ և թեքվելով հարավ-արևմուտք` միանում է 2357.6 մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 575.6մ` միանում է 2360.2մ նիշ ունեցող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 996.8 մ` միաժամանակ հատելով Նոր Կարաչինար-Վարդենիս գնացող ճանապարհը, Սոյութլու գետի հատման տեղում միանում է թիվ 21 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք՝ գետի հակառակ ուղղությամբ 1075.4 մ` միանում է Սոյութլու գետի և նրա վտակի հատման տեղում գտնվող թիվ 22 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 854.4 մ` միանում է երկու գետերի հատման տեղում գտնվող թիվ 23 կետին: Թեքվելով վտակի հոսանքին հակառակ 548.6մ` միանում է թիվ 24 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք` միանում է Սոտքի լեռնանցքում գտնվող 0013 հանգուցային կետին: 

0002 - 0013 սահմանագծի երկարությունը կազմում է 19485.1մ:

 

                                                                                       Հավելված 8.27.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ

ԿԱՐԱՉԻՆԱՐԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Կարաչինարի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևմտյան մասում: 

Հեռավորությունը Քարվաճառից 40 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 9754.8 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 44747.4 մ:

Նոր Կարաչինար համայնքը հյուսիսից 0001-0002 հատվածով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, արևելքից և հարավից 0002-0013 հատվածով սահմանակից է Նոր Խարխափուտ համայնքին, արևմուտքից 0001-0013 հատվածով սահմանակից է Վարդենիսի տարածաշրջանին:

 

ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ - ԱՐԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                                                                                                   Սահմանագիծը` 0001 - 0002

 

Նոր Կարաչինար համայնքի և Ադրբեջանի Հանրապետության տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0001-0002 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, սկսվում է 0001 հանգուցային կետից, որը գտնվում է Սևանի արևելյան լեռնաշղթայի 3316.0մ բարձունքային նիշ ունեցող և գեոդեզիական «Կոնգուր» կետ հանդիսացող սարի վրա: Սահմանագիծը ուղղվում է հյուսիս-արևելք 415.6 մ և միանում թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1207.7մ` միանում է Լև գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Լև գետի հոսանքով իջնելով 80.3 մ` միանում է Լև գետի և ձախակողմյան վտակի միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս վտակի հոսանքի հակառակ ուղղությամբ 1010.2 մ` միանում է գետակների միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հյուսիս 659.7մ` միանում է թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով 526.7մ` միանում է 3361.0 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով արևելք 682.8 մ` միանում է 3216.0 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 403.4 մ` միանում է 3254.0 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ 594.4 մ` միանում է բարձունքում գտնվող թիվ 9 կետին: Թեքվելով արևելք 806.7 մ` միանում է 3262.0 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 10 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 720.7 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 620.4 մ` միանում է լեռնաշղթայի վրա գտնվող թիվ 12 կետին: Անցնելով ևս 756.7 մ` միանում է 3300.4 մ նիշ ունեցող թիվ 13 կետին, որը նաև Ագրինգիլդաղ գեոդեզիական կետն է: Անցնելով նույն ջրբաժանով 595.4 մ` միանում է 2360.6 մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Անցնելով ևս 994.4 մ` միանում է 3282.4մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Անցնելով ջրբաժանով 989.4 մ` միանում է 3290.2 մ նիշ ունեցող թիվ 18 կետին, որը նաև գեոդեզիական կետ է: Անցնելով նույն ուղղությամբ 1042.4մ` միանում է 3265.0մ  նիշ ունեցող 0002 հանգուցային կետին:

0001 - 0002  սահմանագծի  երկարությունը  կազմում  է 13708.3 մ:

 

ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ -–ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը` 0002 - 0013

 

Նոր Կարաչինար և Նոր Խարխափուտ տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0002-0013 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0002 հանգուցային կետից Մռավ սարի 3265.0 մ նիշ ունեցող բարձունքից ջրբաժանով ուղղվում է հարավ-արևելք 455.1 մ և միանում 3161.4 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 357.8 մ` միանում է 3147.6 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ևս 388.3մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հարավ 793.4 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 865.3 մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 793.7մ` միանում է 2318.1 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 417.6 մ` միանում է 2257.4 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 812.6մ` միանում է 2166.6մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով նորից հարավ-արևմուտք 786.7մ` միանում է Լև  գետի հետ հատման տեղում գտնվող 1817.7մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Հատելով Լև գետը և անցնելով նույն ուղղությամբ 950.3 մ՝ միանում է թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1001.6 մ` միանում է 2303.1 մ նիշ ունեցող 11 կետին, որը նաև «Լև»  գեոդեզիական կետն է: Թեքվելով հարավ-արևելք 401.3մ` միանում է 2252.4 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 12 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 971 մ` միանում է 2064.6 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 870.7 մ` միանում է Սոյութլի գետի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 14 կետին: Հատելով գետը և Նոր Խարխափուտ-Նոր Կարաչինար ճանապարհը և թեքվելով հարավ-արևմուտք, նորից հատելով Նոր Կարաչինար-Վարդենիս ճանապարհը և անցնելով 1187.3մ՝ միանում է 2167.7մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 15 կետին: Անցնելով նույն ուղղությամբ և ջրբաժանով 1074.3մ` միանում է 2168.4մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Շարունակելով անցնել ջրբաժանով 892.6 մ` միանում է 2304.1մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 725.4 մ` միանում է 2331.4 մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Անցնելով ջրբաժանով 498.7 մ և թեքվելով հարավ-արևմուտք` միանում է 2357.6 մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 575.6մ` միանում է 2360.2մ նիշ ունեցող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 996.8 մ, միաժամանակ հատելով Նոր Կարաչինար-Վարդենիս գնացող ճանապարհը, Սոյութլու գետի հատման տեղում միանում է թիվ 21 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք՝ գետի հակառակ ուղղությամբ 1075.4 մ` միանում է Սոյութլու գետի և նրա վտակի հատման տեղում գտնվող թիվ 22 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 854.4 մ` միանում է երկու գետերի հատման տեղում գտնվող թիվ 23 կետին: Թեքվելով վտակի հոսանքին հակառակ 548.6 մ` միանում է թիվ 24 կետին: Թեքվելով արևմուտք 1189.7մ` միանում է Սոտքի լեռնանցքում գտնվող 0013 հանգուցային կետին: 

0002 - 0013 սահմանագծի երկարությունը կազմել է 19485.1 մ:

 

ՆՈՐ ԿԱՐԱՉԻՆԱՐ-ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ)

Սահմանագիծը` 0001-0013

 

Նոր Կարաչինար համայնքի և Վարդենիսի տարածաշրջանի հետ տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0001-0013 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, սկսվում է 0001 հանգուցային 3316.0մ բարձունքի նիշ ունեցող կետից, որը նաև գեոդեզիական կետ է: Մռավ սարի եռնաշղթայով ուղղվում է հարավ 255.3 մ և միանում թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք ջրբաժանով 686.7մ` միանում է թիվ 2 կետին: Ուղղվելով հարավ-արևելք նույն ջրբաժանով 550.4 մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 320.6մ` միանում է թիվ 4 կետին: Ուղղվելով նույն ուղղությամբ 375.6մ` միանում է թիվ 5 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 307.2մ` միանում է թիվ 6 կետին: Հատելով դաշտային ճանապարհը և թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 442.5մ՝ միանում է 2758.5մ բարձունքային նիշ ունեցող, ինչպես նաև «Ագկայա» եռանկյունաչափական կետ հանդիսացող թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով 766.3մ` միանում է թիվ 8 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 200.3մ` միանում է թիվ 9 կետին, ապա հատելով դաշտային ճանապարհը և անցնելով նույն ուղղությամբ 226.6 մ` միանում  է  թիվ 10 կետին, որը  նաև  գետակի  սկիզբն է: Գետակի հոսանքով ուղղվելով հյուսիս 403.2մ` միանում է թիվ 11 կետին, որը երկու գետակների միացման տեղն է: Անցնելով հոսանքի ուղղությամբ 89.9մ` միանում է թիվ 12 կետին, որը դարձյալ գետակի միացման տեղ է: Հատելով գետակը և անցնելով 268.8մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 14 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 141.1մ` միանում է Զոդի լեռնանցքում գտնվող թիվ 15 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 229.0մ` միանում է թիվ 16 կետին: Ուղղվելով հարավ, հատելով դաշտային ճանապարհը, գետակը և անցնելով 491.2մ՝ միանում է աղբյուրի մոտ գտնվող թիվ 17 կետին: Նույն ուղղությամբ շարունակելով 152.3 մ` միանում է թիվ 18 կետին: Թեքվելով հարավ-արևելք, անցնելով ջրբաժանով 614.6մ՝ միանում է թիվ 19 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ 449.3մ` միանում է 2633.0մ բարձունքային նիշ ունեցող թիվ 20 կետին: Թեքվելով արևելք 530.4մ` միանում է թիվ 21 կետին, որը նաև դաշտային ճանապարհի սկիզբն է: Ուղղվելով հարավ-արևելք ջրբաժանով անցնող դաշտային ճանապարհով 715.3մ` միանում է թիվ 22 կետին: Նույն ուղղությամբ և նույն ճանապարհով անցնելով 303.3 մ` միանում է թիվ 23 կետին: Անցնելով ևս 749.6մ` միանում է թիվ 24 կետին: Շարունակելով նույն ճանապարհով 820.5մ` միանում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 25 կետին: Թեքվելով հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 530.2մ` միանում է 2494.0մ բարձունքային նիշ ունեցող թիվ 26 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 329.2մ` միանում է թիվ 27 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 283.2մ` միանում է թիվ 25 կետին: Ուղղվելով հարավ 208.2մ` միանում է Զոդի լեռնանցքում գտնվող 0013 հանգուցային կետին:

0001 - 0013 սահմանագծի երկարությունը կազմում է 11554.1մ:

 

 

                                                                                       Հավելված 8.28.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ

 ՄԱՆԱՇԻԴԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Մանաշիդի գյուղականհամայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 10 կմ է:                                                                                                        

Համայնքի վարչական տարածքի մակերեսը  կազմում է 3879.1  հա:

Համայնքի վարչական սահմանագծի երկարությունը կազմում է 28935.9մ:

Նոր Մանաշիդ համայնքը հյուսիսից 0016-0017 հատվածով սահմանակից է Նոր Վերիշեն համայնքին, հյուսիս-արևելքից 0017-0028 հատվածով սահմանակից է Զովք  համայնքին, արևելքից 0028-0047 հատվածով սահմանակից է Ճումեն համայնքին, հյուսիս-արևելքից 0047-0034 հատվածով սահմանակից է Եղցատեղ համայնքին, հարավից 0034-0029 հատվածով սահմանակից է Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերին, արևմուտքից 0029-0016 հատվածով սահմանակից է Քարվաճառի համայնքին:

                                                                                  

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ - ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ

Սահմանագիծը` 0016 - 0017

 

Նոր Մանաշիդ և Նոր Վերինշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0016-0017 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0016 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 549.4մ և միանում թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 575.6մ` անտառով միանում է 2019.4մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 2 կետին, որը միաժամանակ գեոդեզիական կետ է և որտեղ էլ գտնվում է հեռուստատեսային աշտարակը: Թեքվելով հարավ-արևելք 420.4մ` միանում է 1979.5մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով անտառով 1280.8մ՝ միանում է Նոր Մանաշիդի միջով անցնող անանուն գետի վրա գտնվող թիվ 4 կետին: Գետի հոսանքով անցնելով 260.8 մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 266.5 մ` միանում է Նոր Մանաշիդ գնացող ճանապարհի վրա գտնվող թիվ 6 կետին: Անցնելով ճանապարհով 187.7մ` միանում է ճանապարհի կողքին  գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով անտառով 348.4մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 529.7մ` միանում է 1591.1մ նիշ ունեցող 0017 հանգուցային կետին:

0016 - 0017 սահմանագծի երկարությունը կազմում է 4419.3մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ - ԶՈՎՔ

Սահմանագիծը` 0017 - 0028

 

Նոր Մանաշիդ և Զովք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0017-0028 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0017 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 517.7մ և միանում ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 1 կետին: Անցնելով անտառով և նույն ուղղությամբ 361.7 մ` միանում է թիվ 1825.7մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 613.7 մ` միանում է 1901.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 302.4 մ` միանում է թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 609.2 մ` միանում է 2002.8 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 382.7մ` միանում է 1988.1 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով հարավ-արևելք 845.7 մ` միանում է 2155.4մ նիշ ունեցող թիվ 7 կետին, նույն ուղղությամբ անցնելով 593.7 մ` միանում է հանգուցային 0028 կետին:

0017 - 0028 սահմանագծի երկարությունը կազմում է 4226.8 մ:

 

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ - ՃՈՒՄԵՆ

Սահմանագիծը` 0028 - 0047

 

Նոր Մանաշիդ և Ճումեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0028-0047 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0028 հանգուցային կետից ուղղվում է հարավ 301.3 մ և միանում ճանապարհների հատման տեղում և թամբաձև բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 378.7մ` միանում է 2261.4մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևելք 761.4 մ` միանում է 2262.4 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով արևելք 310.8 մ` միանում է 2259.0մ նիշ ունեցող 0047 հանգուցային կետին:

0028-0047 սահմանագծի երկարությունը կազմում է 1752.2 մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ - ԵՂՑԱՏԵՂ

Սահմանագիծը` 0047 - 0034

 

Նոր Մանաշիդ և Եղցատեղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0047-0034 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0047 հանգուցային կետից ուղղվելով հարավ և անցնելով գետակի հոսանքով 560.7մ` միանում է 2083.1 մ ջրային նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 874.4մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1039.7մ` գետակի հոսանքին հակառակ միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1025.8 մ` միանում է 2357.8 մ նիշ ունեցող 0034 հանգուցային կետին:

0047 - 0034 սահմանագծի երկարությունը կազմում է 3491.6մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` 0034 - 0029

 

Նոր Մանաշիդ համայնքի և Շահումյանի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0034-0029 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0034 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք 707.2 մ և միանում ձորակի մեջ գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 929.5 մ` միանում է 2111.7 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 907.6 մ` միանում է Մոզ գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 522.4 մ` միանում է 2251.0մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով արևմուտք և անցնելով 1137.7մ` միանում է 2488.3 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 866.7 մ` միանում է 2606.1 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող 0029 հանգուցային կետին:

0034 - 0029 սահմանագծի երկարությունը կազմում է 5071.1 մ:

 

ՆՈՐ ՄԱՆԱՇԻԴ - ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը` 0016 - 0029

 

 Նոր Մանաշիդ և Քարվաճառ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0016-0029 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0016 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևմուտք Թարթառ գետի հոսանքին հակառակ և անցնելով 989.5մ՝ միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1069.7 մ` միանում է թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևելք 560.4մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով ավելի հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 862.4 մ` միանում է 2030.4 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով արևելք 712.0 մ` միանում է 2090.7մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևելք 485.6մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 6 կետին: Ուղղվելով հարավ 452.4 մ` միանում է թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 829.6 մ` միանում է թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևելք 485.5 մ` միանում է 2513.0 մ նիշ ունեցող Կեչդաղ սարի կատարին գտնվող թիվ 9 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 922.4մ` միանում է 2384.1մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 641.5մ` միանում է 2440.7մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 11 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 497.8 մ` միանում է 2460.5 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Թեքվելով հարավ-արևելք 804.5 մ` միանում է թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 691.8 մ` միանում է 2606.1 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող 0029 հանգուցային կետին:

0016- 0029 սահմանագծի երկարությունը կազմում է 9974.9մ:

 

                                                                                       Հավելված 8.29.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻՆՈՐ

ՎԵՐԻՆՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Վերինշենի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի կենտրոնական մասում: 

Հեռավորությունը Քարվաճառից 6 կմ է:                                                               

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 3882.84 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 39102.8 մ:

Նոր Վերինշեն համայնքը հյուսիսից 0014-0050 հատվածով սահմանակից է Նոր Խարխափուտ համայնքին, հյուսիս-արևելքից 0050-0051 հատվածով` Եղցի համայնքին, արևելքից 0051-0045 հատվածով` Նոր Բրաջուր համայնքին, հարավ-արևելքից 0045-0017 հատվածով` Զովք համայնքին, հարավից 0017-0016 հատվածով` Նոր Մանաշիդ համայնքին, 0016-0052 հատվածով` Մշենի համայնքին, 0052-0015 հատվածով` Քարվաճառ համայնքին, արևմուտքից 0015-0014 հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին:                                                                                              

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ - ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը` 0014 - 0050

 

Նոր Վերինշեն և Նոր Խարխափուտ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0014-0050 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0014 հանգուցային կետից 2673.1մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է քիչ հյուսիս-արևելք 916.7մ և միանում է 2555.0 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հյուսիս-արևելք 1020.7մ` միանում է 2362.0 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Ուղղվելով արևելք 1192.0 մ` միանում է Սոյութլու գետի վտակի վրա գտնվող թիվ 3 կետին: Հատելով գետը և անցնելով 1136.0 մ` միանում է 2513.3մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով արևելք 677.4 մ` միանում է 2303,0 մ նիշ ունեցող հանգուցային 0050 կետին:                                                                                         

0014 - 0050 սահմանագծի երկարությունը կազմում է 4942.8մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ - ԵՂՑԻ

Սահմանագիծը` 0050 - 0051

 

Նոր Վերինշեն և Եղցի համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0050-0051 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0050 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 785.7մ և միանում է 2068.2մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 774.7մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Անցնելով գետակի հոսանքով 1590.6 մ` միանում է վտակի հետ միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ 582.7մ` միանում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 5 կետին: Անցնելով ճանապարհով հարավ 161.4մ` միանում է Իստիբուլաղ գնացող ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով արևելք և անցնելով ճանապարհով 446.3մ` միանում է ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով անտառով 265.5մ` միանում է թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 675.7մ` միանում է Եղցի գյուղատեղից իջնող գետակի վրա գտնվող թիվ 9 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 229.3մ` միանում է 1531.2մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով ջրբաժանով 570.7մ` միանում է 1850.7մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ջրբաժանով 725.8 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող 2005.8 մ նիշ ունեցող 0051 հանգուցային կետին:                                                                                                   

0050 - 0051 սահմանագծի երկարությունը կազմում է7309.0մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ - ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ

Սահմանագիծը` 0051 - 0045

 

Նոր Վերինշեն և Նոր Բրաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0051-0045 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0051 հանգուցային կետից թեքվելով հարավ-արևելք 442.7 մ` միանում է 1991.1 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով արևելք 629.7մ` միանում է 1883.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 333.3մ` միանում է 1884.8մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ և անցնելով 833.7մ` ջրբաժանով միանում է գետակի վրա գտնվող թիվ 4 կետին: Գետակի հունով անցնելով 268.4մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք և անցնելով ջրբաժանով 204.7մ` միանում է 1486.1մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 572.6մ և հատելով Նոր Վերինշեն-Քարվաճառ ճանապարհը` միանում է Թարթառ գետի և կամրջի վրա գտնվող թիվ 7 կետին: Անցնելով գետի հոսանքով 838.4մ` միանում է Թարթառ գետի վրա գտնվող թիվ 8 կետին: Հատելով գետը և թեքվելով քիչ հարավ-արևելք 484.7 մ` միանում է Զովք գնացող ճանապարհի հետ հատման տեղում գտնվող հանգուցային 0045 կետին:

0051-0045 սահմանագծի երկարությունը կազմում է 4608.2մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ - ԶՈՎՔ

Սահմանագիծը` 0045 - 0017

 

 Նոր Վերինշեն և Զովք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0045-0017 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0045 հանգուցային կետից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով անտառով 746.7մ՝ միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 812.0 մ` միանում է 0017 հանգուցային կետին:  

0045 - 0017 սահմանագծի երկարությունը կազմում է 1558.7մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ -ՆՈՐ  ՄԱՆԱՇԻԴ

Սահմանագիծը` 0017 - 0016

 

Նոր Վերինշեն և Նոր Մանաշիդ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0017-0016 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0017 հանգուցային կետից անտառով ուղղված է քիչ հարավ-արևմուտք 529.7մ և միանում թիվ 1 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 348.4 մ` միանում է Նոր Վերինշեն-Նոր Մանաշիդ ճանապարհի կեռմանում գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ճանապարհով 187.7մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով ճանապարհից և անցնելով նույն ուղղությամբ 266.5 մ` միանում է Նոր Մանաշիդից իջնող գետի վրա գտնվող թիվ 4 կետին: Անցնելով գետի հոսանքին հակառակ 260.8մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով անտառով 1280.8մ` միանում է 1979.5մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով ջրբաժանով 420.4մ` միանում է 2019.4մ նիշ ունեցող թիվ 7 կետին, որը գեոդեզիական կետ է և որտեղ գտնվում է հեռուստատեսային աշտարակը: Թեքվելով նորից հյուսիս-արևմուտք և անցնելով անտառով 575.6մ` միանում է թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 549.4մ` միանում է 1350.8 մ ջրային նիշ ունեցող և Թարթառ գետի վրա գտնվող 0016 հանգուցային կետին:                                                                                     

0017-0016 սահմանագծի երկարությունը կազմում է 4419.3մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ - ՄՇԵՆԻ

Սահմանագիծը` 0016 - 0052

 

 Նոր Վերինշեն և Մշենի համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0016-0052 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0016 հանգուցային կետից, որը գտնվում է Թարթառ գետի վրա, ուղղվում է հյուսիս-արևմուտք 223.8 մ և միանում թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 888.7մ` միանում է 1922.4մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 737.7մ` միանում է 2083.7մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով արևմուտք ջրբաժանով 360.6մ` միանում է ճանապարհի կեռմանում գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով ճանապարհով 530.4մ` միանում է թիվ 6 կետին: Ուղղվելով հյուսիս 327.7մ` միանում է 1795.1մ ջրային նիշ ունեցող երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 7 կետին: Անցնելով հյուսիս-արևմուտք գետակի հոսանքին հակառակ 785.7 մ` միանում է ճանապարհի հետ հատման տեղում գտնվող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 580.7 մ` միանում է թիվ 9 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 443.6 մ` միանում է 2335.1մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 638.8 մ` միանում է 2483.0 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Թեքվելով հյուսիս 445.6 մ` միանում է 2510.8մ նիշ ունեցող թիվ 12 կետին, որը նաև «Միշնի» գեոդեզիական կետն է: Անցնելով ջրբաժանով 1190.2մ` միանում է եռակողմ լեռնաշղթայի վրա գտնվող թիվ 13 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 636.6մ` միանում է 2585.0մ նիշ ունեցող թիվ 14 կետին: Ուղղվելով արևմուտք 512.4 մ` միանում է ամառանոցի մոտով անցնող  ճանապարհի  վրա  գտնվող թիվ 15 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 733.4մ` ջրբաժանով անցնող ճանապարհով միանում է թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 872.2մ` միանում է ճանապարհների խաչմերուկում գտնվող 0052 հանգուցային կետին:    

0016 - 0052 սահմանագծի երկարությունը կազմում է 10251.8մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ -ՔԱՐՎԱՃԱՌ

Սահմանագիծը` 0052 - 0015

 

Նոր Վերինշեն և Քարվաճառ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0052 - 0015 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, թեքվելով արևմուտք 560.7մ` միանում է 2786.0 մ նիշ ունեցող թիվ 1 կետին:  Թեքվելով քիչ հյուսիս-արևմուտք 868.7մ` միանում է 0015 հանգուցային կետին:                        

0052 - 0015 սահմանագծի երկարությունը կազմում է 1429.4մ:

 

ՆՈՐ ՎԵՐԻՆՇԵՆ - ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ)

Սահմանագիծը` 0014 - 0015

 

Նոր Վերինշեն համայնքի և Վարդենիսի տարածաշրջանի (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ) տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0014-0015 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0014 հանգուցային կետից, 2673.1 մ նիշ ունեցող բարձունքից, ուղղվում է Սևանի արևելյան լեռնաշղթայով հարավ 558.3մ և միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 567.3մ` միանում է թիվ 2 կետին: Շարունակելով ջրբաժանով 395.4մ` միանում է թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 368.8 մ` միանում է 3008.4 մ բարձունքային նիշ ունեցող, ինչպես նաև «Կարակայա» գեոդեզիական կետ հանդիսացող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 270.3մ` միանում է թիվ 5 կետին: Ուղղվելով հարավ 293.3մ` միանում է թիվ 6 կետին:  Շարունակելով ջրբաժանով 400.2մ` միանում է թիվ 7 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 405.9 մ` միանում է 2923.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 8 կետին: Ուղղվելով հարավ 286.7մ` միանում է թիվ 9 կետին: Թեքվելով հարավ-արևելք 405.3մ` միանում է թիվ 10 կետին: Ուղղվելով հարավ 313.3մ` միանում է դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող 2842.0 մ բարձունքային նիշ ունեցող թիվ 11 կետին: Շարունակելով նույն ուղղությամբ և անցնելով դաշտային ճանապարհով 318.8մ` միանում է 0015 հանգուցային կետին:

0014 - 0015 սահմանագծի երկարությունը կազմում է 4583.6մ:

 

 

 

 

                                                                                         Հավելված 8.30.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՇԻԿԱՔԱՐԻ

 ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Շիկաքարի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսային մասում:

Հեռավորությունը  Քարվաճառից 18.0  կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 709.14 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 11542.4մ:

Շիկաքար համայնքը հյուսիսից 0010-0048 հատվածով սահմանակից է Քնարավան համայնքին: Արևելքից 0048-0049 հատվածով սահմանակից է Նոր Գետաշեն համայնքին: Հարավից և հարավ-արևմուտքից 0049-0011 հատվածով սահմանակից է Նոր Բրաջուր համայնքին: Արևմուտքից 0010-0011 հատվածով սահմանակից է Նոր Խարխափուտ համայնքին:

ՇԻԿԱՔԱՐ- ՔՆԱՐԱՎԱՆ

Սահմանագիծը` 0010 - 0048

 

Շիկաքար և Քնարավան համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0010-0048 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0010 հանգուցային կետից, 2196.3մ նիշ ունեցող բարձունքից, ուղղվում է ջրբաժանով արևելք 862.1մ և միանում է 2055.1մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 616.6 մ` միանում է թիվ 0048 հանգուցային կետին:

0010 - 0048 սահմանագծի երկարությունը կազմում է 1478.8մ:

 

ՇԻԿԱՔԱՐ- ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` 0048 - 0049

 

Շիկաքար և Նոր Գետաշեն համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0048-0049 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 1945.4մ նիշ ունեցող 0048 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 394.4 մ և միանում է 1987.8 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 611.5մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Անցնելով Նադիրխան գետի հոսանքով 1185.7 մ` միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 3 կետին: Անցնելով ևս 1171.8 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ 450.9մ` միանում է 1723.9մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 567.8մ` միանում  է Շիկաքար գյուղատեղից իջնող երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով նորից հարավ-արևմուտք և անցնելով 858.8մ անտառով, հատելով դաշտային ճանապարհը, միանում է ջրբաժանի վրա գտնվող 1852.2 մ նիշ ունեցող 0049 հանգուցային կետին:

0048 - 0049 սահմանագծի երկարությունը կազմում է 5241.0մ:

 

ՇԻԿԱՔԱՐ - ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ       

Սահմանագիծը` 0049 - 0011

 

Շիկաքար և Նոր Բրաջուր համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0049-0011 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0049 հանգուցային կետից, 1852.8մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հյուսիս-արևմուտք 403.6մ և միանում է բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Թիվ 1 կետը գտնվում է ջրբաժանի վրա գտնվող 1888.4մ նիշ ունեցող բարձունքից և ջրբաժանով անցնող ճանապարհից 227.0մ հարավ և 148.0մ հյուսիս` ավերակ շենքից: Սահմանա-գիծը նույն ուղղությամբ անցնելով 400.2 մ` միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 2 կետին, որը գտնվում է 800.0 մ արևելք  2038.8 մ նիշ ունեցող «Ալջալի» գեոդեզիական կետից և 198.0մ հյուսիս` դաշտային ճանապարհների խաչմերուկից: Սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք 485.5մ և միանում է ջրբաժանի վրա գտնվող և 2003.1մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 322.4 մ` միանում է 2039.9 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ևս 410.7 մ` միանում է 2049.4մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 668.8մ` միանում է 2186.7մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 763.7մ` միանում է 2368.7մ նիշ ունեցող 0011 հանգուցային կետին:

0049 - 0011 սահմանագծի երկարությունը կազմում է 3454.9մ:

 

ՇԻԿԱՔԱՐ-ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ 

Սահմանագիծը` 0010 - 0011

 

Շիկաքար և Նոր Խարխափուտ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0010-0011 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0010 հանգուցային կետից, 2196.3 մ նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հարավ-արևմուտք 391.4 մ, միանում է 2174.6մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 324.6մ` միանում է 2272.3մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ և անցնելով ջրբաժանով 581.7մ` միանում է 2368.7մ նիշ ունեցող 0011 հանգուցային կետին:                                                                                     

0010- 0011 սահմանագծի երկարությունը կազմում է 1367.7մ:

 

 

                                                                                      Հավելված 8.31.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

                                                                                                                                                   

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՉԱՐԵՔՏԱՐԻ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Չարեքտարի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 40 կմ է:

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 4353.45 հա:

Վարչական տարածքի սահմանագիծը կազմում է 38237.9 մ:

Չարեքտար համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից 0021-0022 հատվածով սահմանակից է Մարտակերտի շրջանի հետ, հյուսիս-արևելքից 0022-0023 հատվածով սահմանակից է Մարտակերտի շրջանի Վաղուհասի համայնքի 2-րդ հատվածի հետ, արևելքից 0023-0037 հատվածով սահմանակից է Մարտակերտի շրջանին, հարավ-արևմուտքից 0037-0055 հատվածով սահմանակից է Եղջերունիկ համայնքին, արևմուտքից 0055-0024 հատվածով սահմանակից է Հավսաթաղ համայնքին, 0024-0021 հատվածով սահմանակից է Նոր Էրքեջ համայնքին:

 

ՉԱՐԵՔՏԱՐ - ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0021 - 0022

 

Չարեքտար համայնքի և Մարտակերտի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0021-0022 հանգուցային կետերի նկարագրման, 0021 հանգուցային կետից, որը գտնվում է Չարեքտար գյուղից 1կմ հյուսիսարևմտյան մասում, բարձունքի վրա, ուղղվում է արևելք 634.4մ և միանում է թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով անտառով 840.3 մ` միանում է 1365.0մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևելք 655.7մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող թիվ 3 կետին: Անցնելով 353.8մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 603.7մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 505.6 մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով 633.4 մ` միանում է ձորակում գտնվող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 605.8 մ, հատելով Չարեքտար-Գետավան ճանապարհը՝ միանում է Թարթառ և Արագ գետերի միացման տեղում գտնվող թիվ 8 կետին: Անցնելով Արագ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ 1115.7մ` միանում է Արագ գետի վրա գտնվող 0022 հանգուցային կետին:

0021 - 0022 սահմանագծի երկարությունը կազմում է 5948.4մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՎԱՂՈՒՀԱՍ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾ

 (Մարտակերտի շրջան)

         Սահմանագիծը` 0022 - 0023

 

Չարեքտար և Վաղուհաս համայնքներիի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0022-0023 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0022 հանգուցային կետից, որը գտնվում է Արագ գետի  վրա, ուղղվում է հարավ-արևմուտք 839.7մ և միանում է թիվ 1 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 502.4 մ, հատելով Աղկայա գնացող ճանապարհը՝ միանում է թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 561.3մ, հատելով նույն ճանապարհը՝ միանում է թիվ 3 կետին: Թեքվելով քիչ  հյուսիս-արևմուտք 801.2 մ` միանում է թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 958.7մ` միանում է անանուն գետակի վրա գտնվող թիվ 5 կետին: Անցնելով գետակի հոսանքով 659.6 մ` միանում է գետակի վրա գտնվող թիվ 6 կետին: Անցնելով նույն ուղղությամբ և գետակի հոսանքով 684.7մ` միանում է Արագ գետի հետ միացման տեղում գտնվող 0023 հանգուցային կետին:

0022 - 0023 սահմանագծի երկարությունը կազմում է 5007.6մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ - ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0023 - 0037

 

Չարեքտար համայնքի և Մարտակերտի շրջանի բաժանման սահմանագիծը, համաձայն 0023-0037 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0023 հանգուցային կետից ուղղվում է հարավ Արագ գետի հոսանքին հակառակ և անցնելով 1027.4մ՝ միանում է Արագ գետի վրա գտնվող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 962.7մ` միանում է երկու գետերի միացման տեղում գտնվող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ, բայց անցնելով արդեն ջրբաժանով և անտառով 741.7մ՝ միանում է թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 951.4 մ` միանում է 1532.4մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 807.4 մ` միանում է 1700.1մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով  ջրբաժանով և անտառով 825.2մ՝ միանում է 1780.3մ նիշ ունեցող և բարձունքին գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով նորից  քիչ հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 1030.0 մ` միանում է 1953.2 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Ուղղվելով հարավ 455.4մ` միանում է 1979.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 8 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 714.6մ` միանում է 2139.9մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 9 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 291.4 մ` միանում է թիվ 10 կետին: Ուղղվելով  արևմուտք 595.7մ` միանում է 2285.0մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 1105.5 մ` միանում է 2311.0 մ նիշ ունեցող 0037  հանգուցային կետին:

0023 - 0037 սահմանագծի երկարությունը կազմում է 9508.4մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ - ԵՂՋԵՐՈՒՆԻԿ

Սահմանագիծը` 0037 - 0055

 

Չարեքտար և Եղջերունիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0037-0055 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0037 հանգուցային կետից, 2311.0մ  նիշ ունեցող բարձունքից ուղղվում է հյուսիս-արևմուտք 790.9 մ և միանում  2185.4 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Թեքվելով ջրբաժանով ավելի հյուսիս-արևմուտք 552.4 մ` միանում է 2176.1մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 975.7մ` միանում է 2217.7մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով հյուսիս 822.7մ` միանում է 2180.6մ նիշ ունեցող թիվ 4 կետին:  Թեքվելով ջրբաժանով հյուսիս-արևմուտք 775.4 մ` միանում է 2227.9մ նիշ ունեցող 0055 հանգուցային կետին:

0037- 0055 սահմանագծի երկարությունը կազմում է 3917.1մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ-ՀԱՎՍԱԹԱՂ

Սահմանագիծը` 0055- 0024

 

Չարեքտար և Հավսաթաղ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0055-0024 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0055 հանգուցային կետից ուղղվելով հյուսիս 442.3մ՝ միանում է 2140.9 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 517.0 մ` միանում է 2140.5մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 433.7մ` միանում է 2093.7մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով 557.3 մ` միանում է 2088.3 մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 679.7 մ` միանում է թամբաձև բարձունքին գտնվող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 1021.2 մ` միանում է 2000.1մ նիշ ունեցող 0024 հանգուցային կետին:

0055- 0024 սահմանագծի երկարությունը կազմում է 3651.2մ:

 

ՉԱՐԵՔՏԱՐ - ՆՈՐ ԷՐՔԵՋ

Սահմանագիծը` 0021- 0024

 

Չարեքտար և Նոր Էրքեջ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0021-0024 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0021 հանգուցային կետից, որը գտնվում է Նոր Էրքեջ գյուղի հյուսիսարևելյան մասում, Աղդաբան գետի ձախ կողմում՝ բարձունքի վրա, ուղղվում է հարավ-արևմուտք 703.4 մ, միանում է 1104.1 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ուղղվելով հարավ 390.8 մ, միաժամանակ հատելով Նոր Էրքեջ-Չարեքտար ճանապարհը՝ միանում է Թարթառ գետի ոլորանի, բացատի և անտառի անկյունում գտնվող թիվ 2 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 682.7 մ` միանում է 1145.7 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք և անցնելով անտառով ձգվող ձորակով 770.4 մ` միանում է  նույն ձորակում գտնվող թիվ 4 կետին: Ձորակով թեքվելով անտառով ավելի հարավ-արևմուտք 455.7 մ` միանում է բացատի եզրին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով ավելի քիչ հարավ-արևմուտք 575.6 մ` միանում է անտառի մեջ բացատի եզրին գտնվող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 895.8 մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 7 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք 553.3մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 8 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 569.7մ` միանում է 1713.1մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ևս 319.9 մ` միանում է Աղկայա գնացող ճանապարհի վրա գտնվող թիվ 10 կետին: Անցնելով ճանապարհով արևելք 323.6 մ` միանում է թիվ 11 կետին: Թեքվելով հարավ-արևելք 187.8մ` միանում է ճանապարհի վրա գտնվող թիվ 12 կետին: Թեքվելով ճանապարհից հարավ-արևելք 148.6 մ` միանում է դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 13 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ջրբաժանով 327.4 մ` միանում է թիվ 14 կետին: Թեքվելով քիչ արևելք 280.4 մ` միանում է Աղկայա գետի վրա գտնվող թիվ 15 կետին: Ուղղվելով հարավ 376.6 մ` միանում է 1460.1մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ - արևմուտք միանում է 1508.7մ նիշ ունեցող թիվ 17 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 926.6 մ` միանում է թիվ 18 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 487.7մ` միանում է ջրբաժանի վրայով անցնող ճանապարհի վրա գտնվող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 632.4մ` միանում է 2000.1 մ նիշ ունեցող 0024 հանգուցային կետին:

0021 - 0024 սահմանագծի երկարությունը կազմում է 10205.2 մ:

 

 

 

 

 

 

                                                                                      Հավելված 8.32.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՉԱՓՆՈՒ

ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Չափնու գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսային մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 26կմ է:                                                       

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 1471.46 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 15814.7մ:

Չափնի համայնքը հյուսիսից և արևմուտքից 0077-0069 հատվածով սահմանակից է Քնարավան համայնքին, արևելքից 0077-0069 հատվածով` Եղեգնուտ համայնքին:

 

ՉԱՓՆԻ -ՔՆԱՐԱՎԱՆ

 Սահմանագիծը` 0077 - 0069

 

Չափնի և Քնարավան համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0077-0069 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0077 հանգուցային կետից ուղղվում է ջրբաժանով արևմուտք 595.2 մ և միանում 2795.1 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 473.5 մ` միանում է 2792.3 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 275.2 մ` միանում է 2803.8 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ուղղվելով արևմուտք 763.8մ` միանում է 2647.1մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Անցնելով ջրբաժանով 1535.1մ` միանում է 2295.9մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 394.0մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ 420.3 մ` միանում է 2067.3 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Թեքվելով արևմուտք 436.7մ` միանում է 2054.2 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 512.2մ` միանում է 2000.6մ նիշ ունեցող թիվ 9 կետին: Անցնելով ջրբաժանով 359.6 մ` միանում է 1982.9 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Ուղղվելով հարավ 157.0 մ` միանում է 1956.7մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Թեքվելով ջրբաժանով հարավ-արևելք 606.9 մ` միանում է 1835.4 մ նիշ ունեցող թիվ 12 կետին: Ուղղվելով հարավ 412.5 մ` միանում է 1754.7 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Անցնելով ջրբաժանով 516.3 մ` միանում է թիվ 14 կետին: Ուղղվելով հարավ  555.8մ` միանում է 1550.5մ նիշ ունեցող թիվ 15 կետին: Անցնելով ջրբաժանով 677.6մ` միանում է նույն ուղղությամբ Լեվ գետի հետ հատման տեղում գտնվող թիվ 16 կետին: Անցնելով գետի հոսանքով 937.5մ` միանում է Լև գետի ձախափնյա վտակի հետ միացման տեղում գտնվող թիվ 17 կետին: Անցնելով ևս 711.8մ` միանում է նույն գետի վրա գտնվող թիվ 18 կետին: Անցնելով գետի հոսանքով 1073.1 մ` միանում է գետի շրջադարձի վրա գտնվող 0069 հանգուցային կետին:

0077 - 0069 սահմանագծի երկարությունը կազմում է 11414.2մ:

 

ՉԱՓՆԻ - ԵՂԵԳՆՈՒՏ

 Սահմանագիծը` 0077 - 0069

 

Չափնի և Եղեգնուտ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0077-0069 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0077 հանգուցային կետից, որը միաժամանակ «Սուսուզլուկ» գեոդեզիական կետն է, ուղղվելով հարավ 1062.5 մ՝ միանում է ջրբաժանի  վրա գտնվող թիվ 1 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևմուտք 725.9մ` միանում է  2174.2մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 172.4 մ` միանում է 2162.6մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 604.7մ` միանում է 2045.2 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 828.7մ` միանում է 1787.3մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 608.7 մ` միանում է 1692.5մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Անցնելով ևս 397.6 մ` միանում է Լև գետի հետ հատման տեղում գտնվող 0069 հանգուցային կետին:

0077 - 0069 սահմանագծի երկարությունը կազմում է 4400.5մ:

 

                                                                              

 

 

 

 

 

 

 

 

              Հավելված 8.33.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՋԵՐՄԱՋՈՒՐԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

                                                                                                                                                                                                                                                       

Ջերմաջուրի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը Քարվաճառից 25.0 կմ է:                                                       

Համայնքի վարչական տարածքի մակերեսը կազմում է 11108.36 հա:

Համայնքի սահմանագծի երկարությունը կազմում է 62469.3մ:

Ջերմաջուր համայնքը հյուսիսից 0061-0063 հատվածով սահմանակից է Նոր Բանանց համայնքին, արևելքից 0063-0074 հատվածով` Իշխանիկ համայնքին, հարավից 0074-0041 հատվածով` Քաշաթաղի շրջանին, հարավից 0041-0076 հատվածով` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հարավ-արևմուտքից 0076-0075 հատվածով` Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի հետ, արևմուտքից 0061-0075 հատվածով` Ծավալք համայնքին:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ - ՆՈՐ ԲԱՆԱՆՑ

Սահմանագիծը` 0061 - 0063

 

Ջերմաջուր և Նոր Բանանց համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0061-0063 կետերի ուրվանկարների նկարագրման, 0061 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 816.8մ և միանում ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 909.8 մ` միանում է 2406.5մ նիշ ունեցող Թավլաբաշ սարի կատարին գտնվող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 634.0 մ` միանում է 2482.4մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Անցնելով ջրբաժանով 1005.2 մ` միանում է 2624.5 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Թեքվելով հարավ-արևելք 904.1մ` միանում է 2817.0մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Անցնելով ջրբաժանով և նույն ուղղությամբ 1532.7 մ` միանում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 718.0 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 7 կետին: Թեքվելով հյուսիս-արևելք 671.7 մ` միանում է 3113.3 մ նիշ ունեցող 0063 հանգուցային կետին:

0061 - 0063 սահմանագծի երկարությունը կազմում է 7192.3մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ - ԻՇԽԱՆԻԿ

Սահմանագիծը` 0063 - 0074

 

Ջերմաջուր և Իշխանիկ համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0063-0074 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0063 հանգուցային կետից ուղղվում է հարավ-արևելք 464.1 մ և միանում է լեռնանցքում գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով հարավ-արևելք 831.9 մ` միանում է 2236.0մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 812.4 մ` միանում է 3294.5 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևելք 1069.8 մ` միանում է 3244.4 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 513.7 մ` միանում է 3258.7մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ 735.3 մ` միանում է 3349.8 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 823.2 մ` միանում է թամբաձև բարձունքին և դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 7 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 893.9 մ` միանում է 3408.8 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: ՈՒղղվելով հարավ 977.0 մ` միանում է 0074 հանգուցային կետին:

0063- 0074 սահմանագծի երկարությունը կազմում է 7120.5 մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ - ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0074 - 0041

 

Ջերմաջուր համայնքի և Քաշաթաղի շրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0074-0041 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, Դալինդաղ սարի կատարին գտնվող 0074 հանգուցային կետից, որը նաև գեոդեզիական կետ է, ուղղվելով հարավ 776.7մ, միանում է 3436.7մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Անցնելով ևս 525.5 մ` միանում է 3336.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 779.7 մ` միանում է 3467.0 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1327.8 մ` միանում է 3320.3մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Ուղղվելով արևմուտք 454.8 մ` միանում է 3312.1 մ նիշ ունեցող թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 789.8մ` միանում է 3233.0մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1045.7 մ` միանում է 3112. 6մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Անցնելով ևս 442.5 մ` միանում է 3180.4 մ նիշ ունեցող թիվ 8 կետին: Անցնելով ջրբաժանով 1225.8 մ` միանում է 3254.8 մ նիշ ունեցող Սուլթանհեյդար սարի կատարին գտնվող թիվ 9 կետին, որը նաև գեոդեզիական կետ է: Թեքվելով հարավ-արևմուտք 608.7 մ` միանում է 3076.2 մ նիշ ունեցող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով ևս 610.7 մ` միանում է Թարթառ գետի երկու վտակների միացման տեղում գտնվող և 2809.2 մ նիշ ունեցող թիվ 11 կետին: Անցնելով ևս 1089.7մ` միանում է 3101.0մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 12 կետին: Անցնելով ջրբաժանով 1050.4 մ` միանում է 3021.1 մ նիշ ունեցող թիվ 13 կետին: Անցնելով ևս 1863.8 մ` միանում է 3335.8 մ նիշ ունեցող Գալինկայա սարի կատարին գտնվող թիվ 14 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով ջրբաժանով 1717.8մ` միանում է թիվ 15 կետին: Անցնելով ևս 945.8 մ` միանում է 3263.2մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 1492.8մ` միանում է սարի ստորոտում գտնվող թիվ 17 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 968.8 մ` միանում է երկու գետակների միացման տեղում գտնվող և 2292.0մ նիշ ունեցող թիվ 18 կետին: Թեքվելով հարավ 1080.7մ` միանում է Թուլյար գետի և իր վտակի հետ հատման տեղում գտնվող 0041 հանգուցային կետին:

0074 - 0041 սահմանագծի երկարությունը կազմում է 18797.1մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահմանագիծը` 0041 - 0076

 

Ջերմաջուր համայնքի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0041-0076 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0041 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևմուտք 763.7 մ և միանում բարձունքին գտնվող թիվ 1 կետին: Ուղղվելով ջրբաժանով արևմուտք 370.4մ` միանում է 3139.0 մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Անցնելով ջրբաժանով 590.3մ` միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 500.3մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 4 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 561.3մ` միանում է 3171.0մ նիշ ունեցող 0076 հանգուցային կետին:

0041 - 0076 սահմանագծի երկարությունը կազմում է 2786.0մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ - ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

Սահմանագիծը` 0076 - 0075

 

Ջերմաջուր համայնքի և Շահումյանի շրջանի պահուստային ֆոնդի հողերի տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0076-0075 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրության, 0076 հանգուցային կետից ուղղվում է հյուսիս-արևելք 972.6մ և միանում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 կետին: Անցնելով ջրբաժանով 855.9 մ` միանում է 3188.0մ նիշ ունեցող թիվ 2 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 1098.7մ` միանում է բարձունքի վրա գտնվող թիվ 3 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 664.7 մ` միանում է 3141.5 մ նիշ ունեցող թիվ 4 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 817.0 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 5 կետին: Թեքվելով հյուսիս-արևմուտք 375.8 մ` միանում է 3131.0 մ նիշ ունեցող թիվ 6 կետին: Թեքվելով հյուսիս 877.6 մ` միանում է 3177.0 մ նիշ ունեցող 0075 հանգուցային կետին:

0076 - 0075 սահմանագծի երկարությունը կազմում է 5662.3մ:

 

ՋԵՐՄԱՋՈՒՐ- ԾԱՎԱԼՔ

Սահմանագիծը` 0061 - 0075

 

Ջերմաջուր և Ծավալք համայնքների տարածքների բաժանման սահմանագիծը, համաձայն 0061-0075 հանգուցային կետերի ուրվանկարների նկարագրման, 0061 հանգուցային կետից, որը գտնվում է Թարթառ և Ղարախաչ գետերի միացման տեղում, ուղղվում է Թարթառ գետի հոսանքին հակառակ 1243.1մ և միանում է Թավլաբաշ գետակի հետ միացման տեղում գտնվող թիվ 1 կետին: Անցնելով նույն ուղղությամբ 1453.4մ` միանում է Թարթառ գետի վրա գտնվող թիվ 2 կետին: Անցնելով ևս 1223.2 մ` միանում է թիվ 3 կետին: Անցնելով ևս 990.3 մ` միանում է Թարթառ և Մամեդսոֆի գետի հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Ուղղվելով հարավ և անցնելով ձորաբերանով և ջրբաժանով 571.0 մ` միանում է թիվ 5 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 274.8 մ` միանում է թիվ 6 կետին: Անցնելով ջրբաժանով  771.0 մ` միանում է Ջերմաջուր-Ալա-լճեր գնացող ճանապարհի շրջադարձի վրա գտնվող թիվ 7 կետին: Անցնելով ճանապարհով 790.5 մ` միանում է նույն ճանապարհի վրա գտնվող թիվ 8 կետին: Անցնելով ճանապարհով ևս 676.0 մ` միանում է ճանապարհի վրա գտնվող թիվ  9 կետին: Ուղղվելով հարավ 621.3 մ` միանում է բարձունքին գտնվող թիվ 10 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 414.0 մ` միանում է թիվ 11 կետին: Հատելով դաշտային ճանապարհները և անցնելով նույն ուղղությամբ 745.8 մ` միանում է թիվ 12 կետին: Անցնելով ևս 797.4 մ` միանում է թիվ 13 կետին: Չփոխելով ուղղությունը և անցնելով 747.5 մ` միանում է թիվ 14 կետին: Անցնելով ձորաբերանով ևս 1113.3 մ` միանում է թիվ 15 կետին: Թեքվելով քիչ հարավ-արևելք և անցնելով 1147.2մ` միանում է 2866.7մ նիշ ունեցող թիվ 16 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 761.8 մ` միանում է թիվ 17 կետին: Ուղղվելով հարավ 602.8 մ` միանում  է  դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 18 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 869.1մ` միանում է 3004.0մ նիշ ունեցող թիվ 19 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 374.1մ` միանում է 2976.3մ նիշ ունեցող թիվ 20 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1271.7մ` միանում է 2956.0մ նիշ ունեցող թիվ 21 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 1218.8 մ` միանում է 3087.5 մ նիշ ունեցող թիվ 22 կետին: ՈՒղղվելով արևմուտք 1070.2 մ` միանում է 3117.0մ նիշ ունեցող թիվ 23 կետին: Թեքվելով հարավ-արևմուտք 777.3մ` միանում է 3157.4մ նիշ ունեցող թիվ 24 կետին: Նույն ուղղությամբ անցնելով 385.4 մ` միանում է 3177.0 մ նիշ ունեցող 0075 հանգուցային կետին:

0061 - 0075 սահմանագծի երկարությունը կազմում է 20911.0մ:

 
                                                                                         Հավելված 8.34.

                                                                                        «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                               վարչատարածքային բաժանման մասին»

                                                                               Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՔՆԱՐԱՎԱՆԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քնարավանի գյուղական համայնքը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիս-արևմուտքում` Քարվաճառ քաղաքից 35 կմ հեռավորության  վրա:

Տարածությունը` 5053.35 հա, պարագիծը` 54500մ:

Քնարավան  համայնքը  սահմանակցում  է `

«Ա»-«Բ»  հատվածով  հյուսիսում` Ադրբեջանի Հանրապետության հետ,

«Բ»-«Գ» հատվածով հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում` Եղեգնուտ  համայնքին,

«Գ»-«Դ» հատվածով հարավում` Նոր  Գետաշեն  համայնքին,

«Դ»-«Ե» հատվածով հարավ-արևմուտքում` Շիկաքար  համայնքին,

«Ե»-«Ա» հատվածով հարավ-արևմուտքում, արևմուտքում, հյուսիս-արևմուտքում` Նոր Խարխա­փուտ  համայնքին:

 

ՔՆԱՐԱՎԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սահմանագիծը` «Ա» - «Բ» (0003 - 0004)

 

Քնարավան համայնքի և Ադրբեջանի Հանրապետության  սահմանը  սկսվում  է  «Ա» կետից, որը  գտնվում  է  Քնարավան  բնակավայրի  հյուսիսում` Մռավ  լեռնաշղթայի  վրա  ու  հանդիսանում  է  Քնարավան-Նոր Խարխափուտ-Ադրբեջանի Հանրապետություն սահմա­նագծերի  հանգուցակետը:  Այստեղից  սահմանը  գնում  է  լեռնաշղթայով հարավ-արևելք, անցնելով  լեռնաշղթայի  վրա  գտնվող  3129.3մ, 3181.1մ, 2336.1մ, 3334.6մ, 3387.0մ, 3380.3մ բարձունքային նիշ ունեցող կետերը, հասնում  է  «Բ»  կետին, որը  գտնվում  է  նույն  լեռնաշղթայի վրա` 3416.8մ  բարձունքային նիշ ունեցող կետում  և  հանդիսանում է Քնարավան-Ադրբեջանի Հանրապետություն-Եղեգնուտ համայնքի սահմանագծերի  հանգուցակետը:

     

ՔՆԱՐԱՎԱՆ - ԵՂԵԳՆՈՒՏ

Սահմանագիծը` «Բ» - «Գ»  (0004 - 0077)

 

«Բ» կետը  գտնվում  է Մռավ  լեռնաշղթայի` 3416.8 մ բարձունքային նիշ ունեցող կետում  և  հանդիսանում է Քնարավան-Ադրբեջանի Հանրապետություն-Եղեգնուտ համայնքների սահմանա­գծերի հանգուցակետը: «Բ»  կետից  սահմանագիծը  թեքվում  է  դեպի  հարավ-արևմուտք և անցնելով 905.7 մ` հասնում  է  թիվ  1  կետին, որը  գտնվում  է ջրբաժանի վրա` լեռնային  ճանա­պարհի մոտ: Այստեղից սահմանը գնալով նույն  ուղղությամբ` ջրբաժանով, վերոհիշյալ ճանապարհով անցնելով 492.0 մ՝ հասնում  է  թիվ  2  կետին,  որը  գտնվում  է  3032.6 մ  բարձունքային նիշ ունեցող կետում: Թիվ 2 կետից սահմանագիծը գնալով հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնելով համապատասխանաբար 612.1մ և 714.2մ՝ անցնում է թիվ 3 կետը (2931.5մ բարձունքային նիշ) և հասնում է թիվ 4 կետին, որը գտնվում է 2791.9 մ բարձունքային նիշ ունեցող կետում: Այստեղից պահպանելով նույն ուղղությունը, իջնելով լանջով, հատելով ձորը, ապա բարձրանալով լանջով` սահմանագիծը անցնում է 1073.5 մ և հասնում թիվ 5 կետին, որը գտնվում է 2481.7մ բարձունքային նիշ ունեցող կետում: Թիվ 5 կետից սահմանագիծը փոխում է իր ուղղությունը դեպի հարավ և անցնելով 358.5մ` հասնում է թիվ 6 կետին, որը գտնվում է 2492.7մ բարձունքային նիշ ունեցող կետում: Թեքվելով դեպի հարավ-արևմուտք և անցնելով 1008.9 մ` հասնում է թիվ 7 կետին, որը գտնվում է 2802.7 մ բարձունքային նիշ ունեցող կետում: Թիվ 7 կետից սահմանը գնում է դեպի արևմուտք, ջրբաժանով անցնելով համապատասխանաբար 385.1մ, 331.1մ և 881.6մ՝ անցնում է թիվ 8 (2802.6 մ բարձունքային նիշ) և թիվ 9 կետերը (2812.5 մ բարձունքային նիշ), այստեղից սահմանը գնում է նույն ուղղությամբ, անցնելով 881.6 մ՝ հասնում է «Գ» կետին, որը գտնվում է 2845.4 մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Եղեգնուտ, Չափնի համայնքների  հանգուցակետը:

 

ՔՆԱՐԱՎԱՆ - ՉԱՓՆԻ

Սահմանագիծը` «Գ» -«Դ»   (0077 -–0069)

 

«Գ» կետը գտնվում է 2845.4 մետր բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Եղեգնուտ, Չափնի համայնքների  հանգուցակետը: Այստեղից սահմանը գնում է դեպի արևելք և անցնելով 1, 2, 3, 4, 5 կետերը, որոնց հեռավորություններն են համապատասխանաբար` 595.2մ, 463.4մ, 269.1մ, 763.7մ, 1513.6մ, և որոնց բարձրություններն են 2705.1մ, 2792.3մ, 2803.0մ, 2647.1մ, 2295.9մ, հասնում է 6 կետին, որը գտնվում է լանջի վրա: Այստեղից սահմանը գնում է դեպի հարավ-արևմուտք` անցնելով   420.2մ, հասնում է 7 կետին, որը գտնվում է ձորում, որից հետո սահմանը գնում է նույն ուղղությամբ, անցնելով 8, 9, 10 կետերը, որոնց  բարձրություններն են համապատասխանաբար` 2054.2մ, 2000.6մ, 1982.9մ, և որոնց հեռավորություններն են 436.6 մ, 512.1 մ, 359.6 մ, 157.0 մ, հասնում է 11 կետին, որի բարձրությունն է 1961.7մ: Այստեղից սահմանը գնում է դեպի հարավ-արևելք, անցնելով 12, 13, 14, 15 կետերը, որոնց հեռավորություններն են համապատասխանաբար` 596.9մ, 400.8մ, 500.6մ, 533.8մ, 611.4մ, և որոնց բարձրություններն են 1833.4մ, 1784.7մ, 1630.2մ, 1559.5մ, հասնում է 16 կետին, որը գտնվում է գետի ափին: Այստեղից սահմանը գնում է դեպի արևելք, գետի հոսանքի ուղղությամբ, անցնելով 17, 18 կետերը համապատասխանաբար` 883.4մ, 666.4մ, 924.1մ, հասնում է  «Դ» (0069) կետին, որը գտնվում է գետի մոտ ու հանդիսանում է Քնարավան, Չափնի, Եղեգնուտ համայնքների սահմանների հանգուցակետը:

 

ՔՆԱՐԱՎԱՆ - ԵՂԵԳՆՈՒՏ

Սահմանագիծը` «Դ» - «Ե»   (0069 - 0009)

 

«Դ» կետից, որը գտնվում է գետի մոտ ու հանդիսանում է Քնարավան, Չափնի, Եղեգնուտ համայնքների սահմանների հանգուցակետը, սահմանը գնում է դեպի հարավ-արևմուտք անցնելով 1 կետը համապատասխանաբար` 1025.1մ, 737.9 մ հեռավորություններ, հասնում է «Ե» կետին, որը գտնվում է 2023.6մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Եղեգնուտ, Նոր Գետաշեն համայնքների սահմանների հանգուցակետը:

 

ՔՆԱՐԱՎԱՆ - ՆՈՐ ԳԵՏԱՇԵՆ

Սահմանագիծը` «Ե» - «Զ»   (0009 -–0048)

 

«Ե» կետը գտնվում է 2023.6 մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Եղեգնուտ, Նոր Գետաշեն համայնքների սահմանների հանգուցակետը: Այստեղից սահմանը գնում է դեպի արևմուտք և անցնելով 1, 2, 3, 4, 5, 6 կետերը, համապատասխանաբար հետևյալ հեռավորություններով`  603.2 մ, 583.1 մ, 332.1 մ, 611.3մ, 290.2մ, 462.8 մ, 204.1մ, հասնում է «Զ» կետին, որը գտնվում է 1945.4մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Նոր Գետաշեն, Շիկաքար համայնքների սահմանների հանգուցակետը:

 

ՔՆԱՐԱՎԱՆ -–ՇԻԿԱՔԱՐ

Սահմանագիծը` «Զ» - «Է»   (0048 -–0010)

 

«Զ» (0048) կետը գտնվում է 1945.4մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Նոր Գետաշեն, Շիկաքար համայնքների սահմանների հանգուցակետը: Այստեղից սահմանը գնում է հարավ-արևմուտք` անցնելով 1 կետը, որը գտնվում է 1855.1մ բարձրություն վրա, համապատասխանաբար անցնելով  616.6 մ, 773.4մ, հասնում է «Է» կետին, որը գտնվում է 2196.3 մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Շիկաքար, Նոր Խարխափուտ համայնքների սահմանների հանգուցակետը:

 

ՔՆԱՐԱՎԱՆ - ՆՈՐ ԽԱՐԽԱՓՈՒՏ

Սահմանագիծը` «Է» - «Ա»   (0010 -–0003)

 

«Է» (0010) կետը գտնվում է 2196.3 մ բարձրության վրա ու հանդիսանում է Քնարավան, Շիկաքար, Նոր Խարխափուտ համայնքների սահմանների հանգուցակետը: «Է» կետից սահմանագիծը գնում է դեպի հյուսիս-արևմուտք: Իջնելով լանջով և անցնելով 627.3 մ` սահմանագիծը հասնում է թիվ 1 կետին, որը գտնվում է լանջի վրա՝ 2092.4մ բարձրունքային նիշ ունեցող կետում: Այստեղից սահմանը փոխելով իր ուղղությունը դեպի հյուսիս-արևելք, իջնելով լանջով` անցնում է համապատասխանաբար 816.9մ և 729.5մ և անցնելով թիվ 2 կետը, որի բարձրությունն է 1885.2 մ, հասնում է թիվ 3 կետին, որը գտնվում է 1717.7 մ բարձունքային նիշ ունեցող կետում: Թիվ 3 կետից սահմանագիծը պահպանելով նույն ուղղությունը, իջնելով լանջով և անցնելով 660.6մ՝ հասնում է թիվ 4 կետին, որը գտնվում է երկու գետերի միախառնման կետում: Ապա սահմանագիծը գնում է գետի հոսանքի ուղղությամբ համապատասխանաբար` 808.4 մ, 961.0մ, 965.5 մ, 597.8 մ, 758.8 մ,  807.9մ, 496.2մ, 1565.8մ, 540.2մ, 718.7մ, 1089.9 մ, 1156.5մ, 1097.9 մ, 592.1 մ, հասնում է թիվ 19 կետին, որը գտնվում է գետակի ափին: Այստեղից սահմանագիծը շարունակվում է դեպի հյուսիս և անցնելով 673.5մ` հասնում է թիվ 20 կետը, այնուհետև հյուսիսարևելյան ուղղությամբ անցնելով 409.5մ` հասնում է Ա (0003) կետին: