«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2006թ. հունիսի 14-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի թիվ 2 հավելվածի ցանկի «2.1. Ասկերանի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում`

ա) 7-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7. Պատարա

Պատարա գյուղ»,

 

բ) 13-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Խնապատ

Խնապատ գյուղ»,

 

գ) 15-րդ տողում «Ուլուբաբ», 38-րդ տողում «Արանզամին» բառերը փոխարինել համապա-տասխանաբար «Ուրախաչ» և  «Վարազաբուն» բառերով:

2. Օրենքի թիվ 2 հավելվածի ցանկի «2.2. Հադրութի շրջանի համայնքները և բնակա-վայրերը» բաժնում`

ա) 16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«16. Հարթաշեն

Հարթաշեն գյուղ»,

 

բ) 18-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Հին Թաղեր

Հին Թաղեր գյուղ»,

         

         գ) 20-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Մեծ Թաղեր

Մեծ Թաղեր գյուղ»:

           

 

3. Օրենքի թիվ 2 հավելվածի ցանկի «2.4. Մարտունու շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում 18-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«18. Կավահան

Կավահան գյուղ»:

 

            Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 


 

 

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ `                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

3 հուլիսի 2006 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 296