Ընդունված է 2007թ. մայիսի 30-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 հունիսի 1998 թվականի, ՀՕ-15, այսուհետ՝ օրենք) թիվ 2 հավելվածի ցանկի «2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնա-կավայրերը» բաժնում՝
ա) 21-րդ տողից հանել «Տոնաշեն գյուղ» բառերը.
բ) 41-րդ տողից հետո բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«411. Տոնաշեն Տոնաշեն գյուղ
Դաստակերտ գյուղ**»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շրջանների և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրու-թյան փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 հունիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 41