ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2014թ. հունիսի 26-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով.

«8. Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության մասնակիցների կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են կամ եթե դատարանը հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին սույն հոդվածի 1-ին մասով որպես երրորդ անձ ներգրավման հիմքերը (ոչ պատշաճ երրորդ անձ):

  1. Ոչ պատշաճ երրորդ անձին վարույթից հանելու դեպքում գործի վարույթը շարունակվում է:
  2. Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 


     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                   Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

      2014թ. հունիսի 30

      Ստեփանակերտ

      ՀՕ-22-Ն