Ստեփանակերտի քաղաքապետարանի «Սանմաքրում-կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման արտոնություն սահմանելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 8-ին

Հոդված 1. Ստեփանակերտի քաղաքապետարանի «Սանմաքրում-կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների ու բնապահպանական վճարների նկատմամբ հաշվարկված 4229100 դրամ տույժերի եւ 9022100 դրամ տուգանքների վճարումից:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

24 դեկտեմբերի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 153