«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2013թ. հոկտեմբերի 31-ին

 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մայիսի 31-ի ՀՕ-210 օրենքի (այսուհետ` օրենք)  2-րդ հոդվածում` ղ

1) «կարգավորվում են» բառից հետո լրացնել  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ,»  բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն.

«Սպառողական կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2.Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) տեղեկատվություն` մշակութայինծառայությունների` թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի ժամանակ կատարողների կողմիցկենդանի կատարմանկամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի)  օգտագործման մասին:».

2) 3-րդ կետը «այլ եղանակներով» բառերից հետո լրացնել  «, ներառյալ` գովազդի բոլոր միջոցները» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23–րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Կրեդիտի միջոցով, այդ թվում` վարկային քարտի օգնությամբ ձեռքբերված ապրանքը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդօրը:      

 

 

 

 ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ̀                                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

15 նոյեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն