«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                            Ընդունված է 2003թ. հոկտեմբերի 22-ին

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 24. Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները

 
Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները հաստատում է  Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 36. Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների 

      (աշխատանքների առանձին տեսակների կատարման 

      և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները

 

Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

19 նոյեմբերի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-67