«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

         Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2003  թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-81 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «բաղկացած է» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից,» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի  6-րդ  հոդվածի  1-ին  մասը  «քաղաքացիների»  բառից  հետո լրացնել    «` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մասով.

«31. Սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տեղեկանքը:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը «վարելու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու» բառերով.

3) 2-րդ մասի 4-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «ամբողջական» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն» բառերով.

2) 2-րդ մասի`

ա. 1-ին կետը «քարտ» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով.

 բ. 2-րդ կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տեղեկանքը» բառերով:

 

 Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                               Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

         25 դեկտեմբերի 2009թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-60-Ն