Ընդունված է 2006թ. սեպտեմբերի 27-ին
Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-179, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը «բույսերի սորտերի» բառերից հետո լրացնել «և կենդանիների ցեղերի» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 3-րդ հոդվածի`
1) «ա» ենթակետի «սորտ» բառից առաջ լրացնել «բույսի» բառը.
2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) սելեկցիոն նվաճում`
- բուսաբուծությունում` արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկա-նիշներ ունեցող բույսի սորտը,
- անասնաբուծությունում` մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.».
3) «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1», «դ2» և «դ3» ենթակետերը.
«դ1) կենդանու ցեղ` կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավոր-ված կենսաբանական և կազմաբանական հատկություններով և հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար ու դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական և իգական սեռի կենդանիներով կամ տոհմա-նյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը և գիծը.
դ2) տոհմանյութ` տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը.
դ3) տոհմային կենդանի` ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի.».
4) «ե» ենթակետի «բույսի սորտ» բառերից հետո լրացնել «կամ կենդանու ցեղ» բառերը.
5) «զ» ենթակետի «սորտ» բառի բութը հանել, «սորտ» բառից հետո լրացնել «և ցեղ՝» բառերը.
6) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) հեղինակ` ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել են սորտը և ցեղը.».
7) «թ» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «և ցեղի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի «25» թվից հետո լրացնել «, իսկ կենդանիների ցեղերի համար` 30 տարի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սորտը և ցեղը համարվում են նոր, եթե մինչև արտոնագրման հայտ ներկայացնելու օրը տվյալ սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ ցեղի տոհմանյութը սելեկցիոներն այլ անձանց չի վաճառել կամ այլ կերպ չի փոխանցել սորտը և ցեղն օգտագործելու նպատակով՝.»:
2) 3-րդ կետի «բույսերը» բառից հետո լրացնել «և ցեղի կենդանիները» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի «սորտը» բառից հետո լրացնել «և ցեղը» բառերը, իսկ «սորտի» բառից հետո` «և ցեղի» բառերը.
2) 3-րդ կետի առաջին և վերջին նախադասություններում «սորտի» բառից հետո լրացնել «և ցեղի» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «սերմնանյութ» բառից հետո լրացնել «և տոհմանյութ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «վարման» բառից հետո լրացնել «և հրապարակման» բառերը:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի`
1) 3-րդ կետի`
ա) «սերմերի» բառից հետո լրացնել «և ցեղի տոհմանյութի» բառերը,
բ) «ա» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «և ցեղի» բառերը, իսկ «սորտն» բառը փոխարինել «սորտը և ցեղն» բառերով,
գ) «բ» ենթակետի «սորտից» բառից հետո լրացնել «և ցեղից» բառերը,
դ) «գ» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «և ցեղի» բառերը.
2) 4-րդ կետի «բ» ենթակետի «սորտից» բառից հետո լրացնել «և ցեղից» բառերը:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» ենթակետի «սորտերի» բառից հետո լրացնել «և ցեղերի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետևյալ տեղե-կությունները.
ա) արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը.
բ) սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները.
գ) տվյալներ հայտատուների և հեղինակների մասին.
դ) հայտերի վերաբերյալ որոշումները.
ե) արտոնագիր տալու, արտոնագիրն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները.
զ) սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ԽՍՀՄ» բառից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ «հիբրիդների» բառից առաջ լրացնել «կենդանիների ցեղերի և» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
28 հոկտեմբերի 2006 թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ - 315