«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2006թ. հունիսի 14-ին

       Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի հունիսի 6-ի «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ընդունելու պահից  մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը և տարածվում է «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտմամբ  պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 տարին լրացած կամ  մինչև 27 տարին լրանալը «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների վրա:»:

           

            Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`

            ա) «սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու» բառերը փոխարինել «սկսած յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի բառերով».

            բ) 1-ին կետում «100» թիվը փոխարինել «50» թվով.

            գ) 2-րդ կետի  1-ին ենթակետում «30» թիվը փոխարինել «0» թվով.

դ) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հայրը կամ հարազատ եղբայրը» բառերը փոխարինել «հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը)» բառերով, իսկ «զավակն է» բառերից հետո լրացնել «անկախ  27 տարին լրանալու հանգամանքից» բառերը.

ե) 3-րդ կետում «50» թիվը փոխարինել «30» թվով.

զ) 4-րդ կետում «150» թիվը փոխարինել «50» թվով.

է) 5-րդ կետում «30» թիվը փոխարինել «0» թվով.

ը) 7-րդ կետում «30» թիվը փոխարինել «0» թվով.

թ) 8-րդ կետում «200» թիվը փոխարինել «100» թվով.

ժ) 9-րդ կետում «100» թիվը փոխարինել «50» թվով.

ժա) 10-րդ կետում «100» թիվը փոխարինել «50» թվով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրում «մուծելու» բառից հետո ավելացնել «և գոյացած գումարների օգտագործման» բառերը, իսկ երկրորդ նախադասությունում «հատուկ հաշվում» բառերից հետո` «և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           ՆԱԽԱԳԱՀ`                                                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

3 հուլիսի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ - 294