«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

2003թ. սեպտեմբերի 17-ին

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Բանկ և վարկային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության, վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող  օրենքներով:»:

 

 Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«8. Ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի՝ կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության պետական գրանցումը: Ընկերության գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:»:

 

 Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ  երրորդ մասով՝

 

«Տնտեսական ընկերակցությունն ընկերության վերակազմավորելիս յուրաքանչյուր լիակատար ընկեր, դառնալով ընկերության մասնակից, երկու տարվա ընթացքում իր ամբողջ գույքով սուբսիդիար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների համար: Նախկին ընկերոջ կողմից իրեն պատկանող բաժնեմասերի օտարումը նրան չի ազատում նման պատասխանատվությունից:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. Ընկերությունը կարող է ստեղծվել նոր ընկերության հիմնադրման, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով՝

 

«Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցներինը՝ համապատասխան լիազորություն ունեցող բանկային մարմինը (ներկայումս` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը):

 

Հոդված 6.  Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

 

«6. Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դատական կարգով լուծարվում է, եթե նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև սույն կետում սահմանված քանակը:»:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 8.  Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

 

«4. Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցների բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է համապատասխան լիազորություն ունեցող բանկային մարմինը (ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը):»:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասում «Ընկերության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «Օրենքով և ընկերության կանոնադրությամբ» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետում «ընդհանուր ձայների թվի» բառերը փոխարինել «ձայների ընդհանուր թվի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետում՝

 

1) երրորդ մասի «մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «մեկ ամիս հետո» բառերով.

 

2) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ մասը:

 

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածում՝

 

1) 4-րդ կետում «ինչպես նաև այդ մասին հայտնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին» բառերը փոխարինել «ինչպես նաև այդ մասին տեղեկություններ հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցով» բառերով.

 

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

 

«Կանոնադրական կապիտալի նվազման հետ կապված կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օր լրանալուց հետո և սույն կետի առաջին մասին համապատասխան՝ պարտատերերի առաջացած բոլոր պահանջների բավարարման դեպքում:».

 

3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի երկրորդ մասը:

 

Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները:»:

 

Հոդված 14. Օրենքի 52-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ կետի երկրորդ մասում «ընդհանուր թվի ձայների» բառերը փոխարինել «ձայների ընդհանուր թվի» բառերով.

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝

 

«4. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը, սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները հրապարակվում են առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:»:

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետում, 33-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասում, 34-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ և չորրորդ մասերում, 35-րդ հոդվածի 1-ին կետի առաջին մասում, 39-րդ հոդվածի 1-ին կետում, 2-րդ կետի չորրորդ մասում, 3-րդ կետի երկրորդ մասում և 41-րդ հոդվածի երրորդ մասում «բոլոր մասնակիցների» բառերը փոխարինել «մաս-նակիցների» բառերով:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 11 հոկտեմբերի  2003 թ.

 ք.Ստեփանակերտ 
               
ՀՕ-62