Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

          Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի (29 դեկտեմ-բերի  2003 թվականի,  այսուհետ՝  օրենսգիրք) 1-ին,  8-րդ,  12-րդ,  14-րդ, 39-րդ, 41-րդ և 43-46-րդ հոդվածներում «Լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովված բոլոր ձևերը փո-խարինել «Հանձնաժողով» բառով և դրա համապատասխան հոլովված ձևերով:

 

 Հոդված 2. Օրենսգրքի 1-ին հոդվածի 14-րդ մասի «կառավարության կողմից լիազորված պետական մարմին» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծ-ված պետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով: 

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել  օրենսգրքի  38-րդ հոդվածի  2-րդ պարբերության 2-րդ կետը, 39-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 44-րդ հոդվածի 2-րդ պարբերության 8-րդ կետը, 46-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ պարբերությունները և 79-րդ հոդվածի 2-րդ պարբերությու-նից հետո շարադրված տեքստն ամբողջությամբ:

 

Հոդված 4. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

ա) 8-րդ պարբերությունից հանել «, ներկայացնում է առաջարկություններ և ապահովում է համապատասխան պետական կառավարման մարմնի ստորագրությունը» բառերը.

բ) 9-րդ պարբերությունում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 791-րդ հոդվածով.

 

«791. Սակագների սահմանման և վերանայման գործընթացը

 

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի գործունեության երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ջրային համակարգի օգտա-գործման թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 90-օրյա ժամկետում:

5. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին՝ իր հաստատած ընթացակարգի համաձայն՝ ելնելով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

6. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը կարող է խմելու կամ ոռոգման կամ տեխնիկական ջուրը վաճառել կամ ջրահեռացման ծառայությունները մատուցել Հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի իր գործունեությունը, և եթե այդ իջեցումը կատարվում է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի հնարավոր վնասները:

7. Հիմք ընդունելով սույն օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ Հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածու-թյան, սեփական կարիքների, կորուստների և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:

8. Հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրա-վական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:

9. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստա-թղթերով) ներկայացնում է Հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:

10. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իրականացնել կամ կազմակերպել ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

       ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

20 հունվարի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 10