Ընդունված է 2007թ. ապրիլի 25-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-23) 5-րդ հոդվածը «անձինք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Պաշտպանության բանակի և այլ զորքերի զորամասերը (այսուհետ՝ անձինք)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
23 մայիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-36