«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2015թ. հունիսի 30-ին

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության 2011 թվականի  նոյեմբերի  30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «2015» թիվը փոխարինել «2016» թվով։

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում և 1-ին մասում «Հիմնական» բառը փոխարինել «Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:»։

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:»։

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»։

 

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:»։

 

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2014թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-74-Ն