«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2014թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «աշխատատեղերում» բառը փոխարինել «պաշտոններում» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ կետում «աշխատատեղում» բառը փոխարինել «պաշտոններում» բառով.

3) 5-րդ մասում «աշխատատեղերի» բառը փոխարինել «պաշտոնների» բառով։

 

 Հոդված 2. Օրենքի 28‑րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Սոցիալական կենսաթոշակների չափերը

 

  1. Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
  2. Սոցիալական կենսաթոշակների չափերը չեն կարող պակաս լինել սոցիալական կենսաթոշակների` նախկինում սահմանված չափերից:»:

 

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սոցիալական կենսաթոշակների նոր չափեր սահմանվելու դեպքում` տվյալ ամսվա 1-ից:

  1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»:

 

         Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ՆԱԽԱԳԱՀ՝                                                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

      2014թ. դեկտեմբերի 8

      Ստեփանակերտ

      ՀՕ-54-Ն