Ընդունված է 2014թ. հունիսի 26-ին
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «տարիքային» բառը փոխարինել «կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային» բառերով։
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը «Հանրապետության» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության» բառերով։
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1‑ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. հունիսի 30
Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն