Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7‑րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.
«Այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի`
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին`
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիս աշխատել է առանձնապես վնաuակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ |
Տարիք |
Կենսաթոշակի անցնելու տարեթիվ |
01.01.1960-30.06.1960 |
54,5 |
2014 |
01.07.1960-31.12.1960 |
55 |
2015 |
- Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին`
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնաuակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ,
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:».
2) 5-րդ մասը «ցուցակները» բառից հետո լրացնել «, աշխատատեղերի թիվ 3 և թիվ 4 ցուցակները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 5-րդ կետից հանել «կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը.
2) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.».
3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ կետին հաջորդող 3-րդ պարբերությունում «և 6-րդ կետերում նշված անձանց և 5-րդ կետում նշված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը փոխարինել «կետում նշված անձանց» բառերով.
5) 6-րդ կետին հաջորդող 4-րդ պարբերությունում «կետում» բառը փոխարինել «և 5.1-ին կետերում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+(ՍxԱ)xԳ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+(10xԱ+(Ս-10)xԱ1)xԳ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
- Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1xՍ բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01x(Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02x(Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:».
2) 3-րդ մասում «2014» թիվը փոխարինել «2015» թվով.
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններում «40» թիվը փոխարինել «50» թվով։
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 2-րդ կետի առաջին նախադասությունում, 2-րդ և 3-րդ մասերում «ամսական դրամական», իսկ 1-ին մասի 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով։
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը
հաշվարկելու կարգը
- Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից):
- Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը չի կարող պակաu լինել զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքի` նախկինում uահմանված չափից:»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում «ամսական դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով։
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը
հաշվարկելու կարգը
- Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը:
- Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը (ըստ հաշմանդամության խմբերի) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը չի կարող ցածր լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափից:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում «դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով։
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի
չափը հաշվարկելու կարգը
- Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.
2) երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.
3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
- Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի (այդ թվում՝ երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի)` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) վերնագրում «Ամսական դրամական» բառերը փոխարինել «Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար դրամական» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով:»:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը «ձեռնարկատեր լինելու,» բառերից հետո լրացնել «արտոնագրային վճար վճարելու,» բառերով.
2) 4-րդ մասից հանել «ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների» բառերը։
Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի`
1) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) անձն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:».
2) 8-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ» բառերը:
Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լինելու մասին:
Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:».
2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-14-րդ մասեր.
«10. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:
- Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
- Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:
- Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:
- Կենսաթոշակ վճարելը լիազորագրով դադարեցվում է (լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում)`
1) սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալու դեպքում.
2) կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում:»:
Հոդված 16. Օրենքի 36-րդ հոդվածի`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:».
2) 5-րդ մասի «Չվճարված» բառը փոխարինել «Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված» բառերով:
Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 2-րդ կետի «(վերահաշվարկելուց)» բառը փոխարինել «(կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց)» բառերով, իսկ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.».
2) 3-րդ մասի 1-ին կետը «գումարի» բառից հետո լրացնել «չափը՝ սկսած 2014 թվականի հուլիսի 1-ից,» բառերով.
3) 3-րդ մասի 2-րդ կետի «ամսական դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով.
4) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) փոխվել է զինծառայողների բազային աշխատավարձի չափը` տվյալ ամսվա 1-ից.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, ինչպես նաև զինծառայողի բազային աշխատավարձի չափը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»:
Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածի`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.
2) 1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.
«Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքով` հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ ծնողներ կամ զավակներ ունենալու հետևանքով, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:».
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ կետերով.
«14) անձին սխալմամբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում.
15) այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում:».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.».
5) 2-րդ մասի 3-րդ կետի «փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու» բառերը փոխարինել «հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերով.
6) 3-րդ մասի 4-րդ կետից հանել «վերափորձաքննության» բառը.
7) 4-րդ մասի 1-ին կետի «2-րդ մասի 2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերի» բառերով, և նույն կետը «դիմելու» բառից հետո լրացնել «(անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու)» բառերով.
8) 4-րդ մասի 3-րդ կետի «փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու» բառերը փոխարինել «հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերով, իսկ «դադարեցնելու ամսվան հաջորդող» բառերը՝ «դադարեցնելու ամսվանից սկսած՝» բառերով:
Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը» բառերով:
Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) վերնագիրը «կատարելը» բառից հետո լրացնել «, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:».
3) 2-րդ մասի «վճարվելիք» բառը փոխարինել «վճարվող» բառով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասեր.
«4. Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:
- Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:»:
Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը «Թաղման» բառից հետո լրացնել «նպաստը նշանակվում է, եթե կենսաթոշակառուն մահացել կամ հուղարկավորությունը կատարվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում: Թաղման» բառերով:
Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու» բառերով։
Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1‑ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նշանակված աշխատանքային կենսաթոշակների չափերը 2014 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները՝ նաև օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տոկոսաչափերը:
Եթե հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը (ներառյալ՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին օրենքով տրվող հավելումը) ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակների չափերը 2014 թվականի հուլիսի 1-ից հետո հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը և զինվորական ծառայության ստաժի տարիները: Այս դեպքում անձնական գործակիցը որոշվում է կենսաթոշակառուի` որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնի և զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության, իսկ այդ մասնակցի մահվան կապակցությամբ` նրա ընտանիքի անդամին` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:
Եթե հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-116-Ն