
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ Մարտունու շրջանի Աշան գյուղում:
1985թ. ավարտել է Աշանի միջնակարգ դպրոցը:
1992թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ «Պատմություն և իրավագիտություն» մասնագիտությամբ:
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:
1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:
1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:
1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն
2000-2005թթ. ՝ Աշան համայնքի ղեկավար
1989թ-ից՝ ՀՅԴ կուսակցության անդամ
2007 -2021թթ․ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար
2015-2020թթ․՝ ԱԺ ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2022թ․ մարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ։
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 24-Ա հրամանագիր 04.05.2012թ.) և «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):